Օրվա լրահոսը

Հայցորդին երկրորդ անգամ դոկտորի աստիճան շնորհվեց

Արծրունի Սահակյանի ատենախոսության պաշտպանությունը շուրջ 6 ժամ ձգվեց

Դաշնակցության պառակտմանն ուղղված ֆեյսբուքյան նախաձեռնությո՞ւն, թե՞ իրական տարաձայնություն ՀՅԴ-ում

Արդեն մեկ շաբաթից ավելի է ֆեյսբուքում և սոցիալական ցանցերում պտտվում է Արևմտյան Հայաստանի Հայ Հեղափոխական Դաշնակցության տարածած կոչը: Այստեղ, մասնավորապես նշված է. «Մինչև երբ պիտի շարունակուին այս անարդարութիւնները մեր կուսակցութեան մեջ…կը բաւէ լուռ մնանք և կոյրօրէն հետւինք այս կառավարման ձևին, որ մեր կուսակցութիւնը կը տանի դէպի անկում»: Aravot.am-ը Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Երևանի քաղաքային կոմիտեի

Վարդան Պետրոսյանի պաշտապանին պատասխանելու համար Ռուբեն Բալոյանը մեկ շաբաթ ժամանակ է խնդրում

«Հարգելի դատարան, Դուք կարող եք մերժել սույն միջնորդությունը, որպեսզի չբացահայտվի ճշմարտությունը:Սակայն շատ մոտ ապագայում նշված ծրագրով աշխատելու են բոլոր փորձագետները: Շատ մոտ ապագայում յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն է ունենալու դիմելու պետական փորձագիտական կենտրոններին փորձաքննություններ պատվիրելու համար: Հետեւաբար, ինչպես այս գործով, այնպես էլ այլ գործերով, երբ անօրինական դատապարտվել են վարորդները, կամ ուղեւորները, որպես վարորդ, վերոնշված ծրագրով հնարավոր

Արցախի նախագահը հանդիպել է ՀՕՄ անդամների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին Լոս Անջելեսում այցելել է Հայ օգնության միության (ՀՕՄ) Արեւմտյան ԱՄՆ-ի շրջանային վարչություն եւ հանդիպում ունեցել կազմակերպության անդամների հետ` ատենապետուհի Վիքի Մարաշլյանի գլխավորությամբ: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե երկրի ղեկավարը ՀՕՄ-ը համարել է Սփյուռքի ամենակայացած կառույցներից մեկը` կարեւորելով նրա գործունեությունը ինչպես հայրենիքում, այնպես էլ նրա

Թվայնացման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ թվային հեռարձակման ներդրման գործընթացի վերաբերյալ  կլոր սեղան-քննարկում և մամուլի ասուլիս։ Քննարկմանը ներկա էին հեռուստաընկերությունների պատասխանատուներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, մեդիա փորձագետներ,լրագրողներ, ոլորտի մասնագետներ։ ՀՀ տրանսպորտի և կապի  նախարար Գագիկ Բեգլարյանն իր ելույթում խոսելով թվային հեռուստահեռարձակման կարևորության մասին  նշեց, որ   Հայաստանում հեռուստահաղորդակցության թվայնացումը ժամանակի ամենամեծ փոփոխություններից է, որի

Քրդական ծագումով թուրք պատգամավորը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծ է ներկայացրել խորհրդարան

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) կին պատգամավոր Սեբահաթ Թունջելը Թուրքիայի խորհրդարան է ներկայացրել աղմկահարույց մի օրինագիծ-առաջարկ: Թունջելն օրենսդիր մարմնին առաջարկում է ընդունել Հայոց  ցեղասպանության համար երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի` հայերից ներողություն խնդրելու մասին առաջարկը: Ընդ որում` ներողությունը նա պետք է խնդրի պաշտոնապես ողջ Թուրքիայի Հանրապետության անունից: Առաջարկվող օրինագծի համաձայն` Թուրքիայի նախագահը պաշտոնապես ներողություն պետք է

Տիգրան Համասյանի նոր ալբոմը կթողարկվի 2 ամսից

«Nonesuch» ընկերությունը 2015թ. հունվարի 27-ին կթողարկի դաշնակահար Տիգրան Համասյանի ալբոմը, այդ մասին ասված է ընկերության կայքում: «Mockroot» (Մոք ռութ՝ կեղծ արմատ) կոչվող ալբոմի մեջ տեղ են գտել Համասյանի գրած նոր ստեղծագործությունները, ինչպես նաև հայկական ավանդական երաժշտությունների վրա կատարած նրա ձևափոխումները, այդ թվում՝ «Կարս 1» և «Կարս 2 (դարերի վերքերը)» գործերը: Ալբոմի ձայնագրմանը մասնակցել են բասիստ

Ցուցմունք տվեց Զարզանդ Նիկողոսյանը

Բուդաղյանների գործով նոյեմբերի 26-ի դատական նիստը սկսվեց  տուժող Լորետա Բարսեղյանի ներկայացուցիչներ Ռուբեն Սահակյանի  և Մարտին Զիլֆուղարյանի հարցադրումներով: Իսկ ցուցմունք տալիս էր Զարզանդ Նիկողոսյանը:   Նրանց  կողմից  Զարզանդ Նիկողոսյանին տրված հարց ու պատասխանից պարզվեց,  որ 2013 թ  հունիսի 1-ին Լեռնային Ղարաբաղից եկել էր պատվիրակություն: Նրանք սկզբից  եղել են  Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում, այնուհետև Կապանում և Գորիսում, որից հետո

Լավաշը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում

Նոյեմբերի 26-ին Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստին որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացված «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսեւորումները Հայաստանում» հայտը: 2013թ. ներկայացված հայտն անցել է կոնվենցիայով սահմանված ընթացակարգային փուլերը` ստանալով փորձագիտական դրական եզրակացություն։ Այսպիսով,

Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով պաշտպանն առաջարկում է ներգրավել Վերսալի պատվավոր փորձագետին

Կոտայքի մարզի դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը դերասան Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով մերժեց տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի միջնորդությունը՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին: Միջնորդությամբ հանդես եկավ նաեւ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը: Պաշտպանը միջնորդեց, որպեսզի անցկացվի կրկնակի հանձնաժողովային եւ համալիր ավտոտեխնիկական,  դատահետքաբանական եւ դատաբժշկական փորձաքննություն: Տասնվեց էջից բաղկացած իր միջնորդությունը հիմնավորելու համար, պաշտպանական կողմը ներկայացրեց փորձաքննությունն

Հայաստանում է ՌԴ ԶՈւ փորձագետների խումբը

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության երկկողմ համագործակցության ընթացիկ տարվա պլանի համաձայն, ս.թ. նոյեմբերի  26-ից 28-ը ՀՀ զինված ուժերի թիկունքի վարչությունում և թիկունքային ապահովման ստորաբաժանումներում համատեղ աշխատանքն է սկսել ՌԴ զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման շտաբից ժամանած փորձագետների խումբը: Երկկողմ հանդիպումներին մասնակցում է նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ռազմական կցորդի գրասենյակը:   ՀՀ Պաշտպանության նախարարություն

Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետին

Նոյեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովին` պաշտոնավարման ավարտի կապակցությամբ և սահմանապահ վարչության նորանշանակ պետ, գեներալ-մայոր Վյաչեսլավ Բիրյուկովին: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալական խոսքեր է ուղղել գեներալ-լեյտենանտ Վ.Վլասովին և հաջողություններ մաղթել սահմանապահ վարչության պետի պաշտոնում նշանակված գեներալ-մայոր Վ.Բիրյուկովին:   ՀՀ պաշտպանության նախարարություն

Բացահայտվել է Այգեստան գյուղի բնակչուհի Հերմինե Գրիգորյանի սպանությունը

Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակչուհի Հերմինե Գրիգորյանի՝ 2014 թվականի սեպտեմբերի 9-ի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել են սպանության մանրամասները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Դեպքի վայրում պատշաճ կատարված զննության արդյունքում հայտնաբերվել եւ վերցվել են մի շարք փորձանմուշներ՝ ինչպես հագուստի մանրաթելերի, այնպես

Դատարանի դռան ապակին օգոստոսից կոտրված է

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առաջին հարկում գտնվող՝ դեպի աշխատակազմ տանող դռան ապակին դեռ օգոստոսից կոտրված է: Մտածում էինք, թե «մանրուքը» կշտկվի, այլեւս հարկ չի լինի անդրադառնալ դրան: Սակայն ապակին դեռ գցված չէ, ավելին՝ դեպի աշխատակազմ տանող դուռը «կպած» է դատական նիստերի դահլիճ տանող դռանը: Այն դռանը, որով խորհրդակցական սենյակ է գնում

ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը մասնակցեց Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը 2014-11-25

Նոյեմբերի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը Բրյուսելում մասնակցեց Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը, որի ընթացքում քննարկվեցին 2013թ. նոյեմբերին կայացած վիլնյուսյան գագաթաժողովին հաջորդած զարգացումները: Նախարարի տեղակալն իր ելույթում ընդգծեց, որ Հայաստանը Արևելյան գործընկերության շրջանակներում պատրաստակամ է շարունակել և զարգացնել Եվրոպական միության հետ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով, խոսեց ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացի

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում

Նոյեմբերի 26-ին նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Միքայել Մելքումյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Գործող օրենսդրությամբ թեթեւ մարդատար, ինչպես նաեւ 10 եւ ավելի մարդկանց տեղափոխման համար նախատեսված տրանսպորտային միջոցների տեղափոխումը ՀՀ-ում մշտապես հաշվառված կամ մշտապես բնակվող

Ի՞նչ գործ ունի Արամ Հարությունյանը «մոնոտոն նահանջող Տեր-Պետրոսյանի», «քաղաքական դիակ» Րաֆֆի Հովհաննիսյանի հետ

Օրերս մի քանի արտախորհրդարանական կուսակցություններ հանդիպում ունեցան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ եւ ցանկություն հայտնեցին միանալ եռյակի նախաձեռնած համաժողովրդական շարժմանը: ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանից հետո Գագիկ Ծառուկյանի գովքն արեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, որը վստահեցրեց, որ Ծառուկյանը իշխանությունը կվերադարձնի ժողովրդին: Թե իրականում ԲՀԿ-ի եւ եռյակի մյուս ուժերի մասին ժամանակին ինչ հայտարարություններ էր արել

ՀՔԾ-ի մերժումն «Ա1+»-ին կտանի Եվրոպական դատարան

«Սա սկիզբն է, պայքարելու ենք մինչեւ վերջ». Մեսրոպ Մովսեսյանը՝ Մարինե Խաչատրյանի քրգործի մերժման մասին

Ի՞նչը դուր չեկավ Շավարշ Քոչարյանին

Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով՝ ճիշտ կլինի, որ ԵՄ գործընկերները մինչեւ հունվարի մեկը համաձայնեն ստորագրել համագործակցության քաղաքական բաղադրիչը եւ ուրվագծել տնտեսական համագործակցությունը: Երեկ «Հայաստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարց հնչեցրեց` ինչպե՞ս կարող է Հայաստանն անդամակցել մի կառույցի, որի անդամները

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին՝ ժամը  17:30-ի  դրությամբ,  հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սևանից դեպի Դիլիջանի թունել և դեպի Գավառ, Գորիսից Կապան տանող  ճանապարհահատվածներում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում  (Մարտունու կողմից) տեղ – տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով  մշակման և

Սեւ ամպեր՝ Դիլիջանի ազգային պարկի նախկին տնօրենի գլխին

3 տարում 120 միլիոն դրամի ապօրինի հատումներ են կատարվել

ՔԱՆ-ը նախաձեռնեց հանրային օրակարգի ձեւավորման գործում կուսակցությունների դերի քննարկումը

26 նոյեմբերի 2014թ., Երեւան: Երեկ Քաղաքացիական ազգային նախաձեռնության (ՔԱՆ) կազմակերպմամբ «Ժառանգություն» կուսակցության վարչության մի քանի անդամներ եւ կուսակցականներ հանդիպեցին «Հանրային օրակարգի քննարկում» խմբի հետ՝ դիտարկելու հանրային օրակարգի ձեւավորման գործում կուսակցությունների դերի հարցը։ Իր զեկույցում մշակութաբան Արա Նեդոլյանը կարեւորեց հանրային օրակարգի ձեւակերպման գործընթացի, արժեքային եւ հայեցակարգային հիմնահարցերի շուրջ հասարակական միավորման անհրաժեշտությունը, որոնցից կարող է բխել նաեւ

Շախմատի աշխարհի թագի համար հաջորդ մրցամարտը կկայանա 2016 թվականին, ԱՄՆ-ում

Սոչիում անցկացված շախմատի աշխարհի թագի համար մրցամարտի ավարտից հետո, որում Մագնուս Կարլսենը պահպանեց չեմպիոնի տիտղոսը, կայացած մեծարման հանդիսավոր արարողության ժամանակ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը հաղթողի դափնեպսակը նորվեգացու ուսերին դնելով հայտարարեց, որ հաջորդ մրցամարտը կայանալու է 2016 թվականին` ԱՄՆ-ում: Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտերն անցկացվում են 1886 թվականից, սակայն այս մեկը պատմության մեջ առաջինն էր,

Առանց սեքսի ու արյունահեղության

(ուսումնական ձեռնարկ՝ վերնագրեր ստեղծելու համար) Միանգամից ասեմ, որ իմ այս ձեռնարկը այն հատուկենտ լրագրողների համար չէ, ովքեր, չգիտես ինչու, ամեն նոր նյութի ու հաղորդագրության համար մտածված, արտահայտիչ ու գրավիչ վերնագիր են փնտրում, տանջվում ու տառապում, որպեսզի հետո ընթերցողը չտառապի: Այնինչ դրա կարիքը բոլորովին չկա: Եթե ամերիկյան մեքենաշինարարները դեռեւս 19-րդ դարում ավտոմատ հոսքագծով ավտոմեքենա էին արտադրում,

Երեւանի քաղաքապետարան. «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը որևէ առարկություն չէր ներկայացրել

Երևանի ավագանու նոյեմբերի 26-ին գումարված հերթական նիստի քննարկումների շրջանակում ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանը հանդես է եկել ելույթով, որում, մեջբերելով 2015 թվականի բյուջեի նախագծի ցուցանիշները, նշել է, որ բյուջեի կանխատեսվող 4% աճի պարագայում էական գումարներ է նախատեսվում ուղղել աշխատավարձերի բարձրացմանը, ինչը, ըստ բանախոսի, նպատակահարմար չէ: «Խմբակցությունը քննարկել է հարցի և՛ քաղաքական, և՛ սոցիալական,

«Ամալյանը հեռուստատեսությունը որպես փողի քսակ է պատկերացրել միշտ» (Տեսանյութ)

Գրիգոր Ամալյանը «Ա1+»-ի` թվային հեռուստատեսություն վերադառնալու հնարավորությունների մասին

Պոլիտեխնիկի ռեկտորի շուրջ ծավալված սկանդալը բացասաբար կազդի՞ բուհի վարկանիշի վրա

«Բուհն իր ճանապարհով պիտի գնա, նման դեպքերն էլ ուղղակի կվերանան, քանի որ իրենց արդյունքին չեն հասնի»,-Aravot.am-ի հարցին` մտահոգություն չունե՞ն, որ բուհի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի անձի շուրջ ծավալված վիրտուալ սկանդալը  բացասական ազդեցություն կունենա Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) վարկանիշի, դիմորդների թվի վրա, այսպես պատասխանեց ՀՊՃՀ Տրանսպորտային համակարգերի ֆակուլտետի դեկան Գագիկ Մուսայելյանը: Պարոն Մուսայելյանը վստահեցրեց, թե «բուհի

Բաքուն՝ իր իսկ լարած ծուղակի մեջ

Հատուկ գործողություններ՝ ընդդեմ ցինիկ հակառակորդի Տասնօրյա մղձավանջը ադրբեջանական կողմի խոցած հայկական ուղղաթիռի շուրջ ավարտվեց: Հայկական կողմը դիվանագիտական ճանապարհով ուղղաթիռի անձնակազմի խնդիրը լուծելու անհնարինության հիմքերն ունենալով դիվանագիտական զինանոցում՝ Ադրբեջանի ցինիկ ու լկտի կեցվածքին համարժեք պատասխան տվեց։ Նոյեմբերի 22-ին Պաշտպանության բանակի մամլո ծառայության փոխանցմամբ՝ հատուկ նշանակության գործողության կատարման արդյունքում ՊԲ-ն կորուստներ չկրելով՝ շարքից հանել էր հակառակորդի երկու

«Նախորդ դարից մահվան տանն եմ, որտեղից էլ գրում եմ». Լույս տեսավ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի «Դեպի ցմահ ազատություն» գիրքը

Գիրքը պատմում է 1990-ական թվականներին անկախ Հայաստանի արդարադատության մասին

Քաղաքապետարանը չի կարող շարժական գույքի համար էլ արտոնություն տալ

36 նկարչի արվեստանոցի գույքահարկը կնվազեցվի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031