Օրվա լրահոսը

ԱՄՀ-ն աշխատակազմի մակարդակով համաձայնություն է ձեռք բերել «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» հայտի շուրջ

ԱՄՀ-ի աշխատակազմը ՀՀ իշխանությունների հետ համաձայնության է եկել «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF) 38-ամսյա ծրագրի հայտի շուրջ, որը սատարելու է կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) 2014-2017 թթ. ֆինանսատնտեսական ծրագիրը: Համաձայնությունը հիմնվում է նաև նախորդ տարվա սեպտեմբեր և դեկտեմբեր ամիսներին քաղաքականության շուրջ Երևանում կայացած քննարկումների վրա (տե՛ս թիվ 13/540 մամուլի հաղորդագրությունը): Աշխատակազմի մակարդակով համաձայնագիրը, ԱՄՀ-ի ղեկավարության

«Քաղաքի գլխավոր հատակագծում սեւով սպիտակի վրա գրված է՝ միկրոավտոբուսների տոկոսը պետք է կազմի 19.2». «Հրապարակ»

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի կարծիքով, բոլոր քաղաքապետերը փորձում են համոզել, որ ավտոբուսներն ու տրոլեյբուսները տնտեսապես ձեռնտու եւ եկամտաբեր չեն, բայց այդ կարծիքը, ըստ նրա, անգամ հերքելու կարիք չկա, որովհետեւ տխմարությունը չեն հերքում։ Իսկ տրանսպորտի հարցում հստակ է, որ կան շահեր։ «Ստեղծված վիճակը ձեռնտու է 8 կամ 28 հոգու, մնացած 1.5 մլն-ն տառապում են։ Մենք

Հրդեհ ՝ «Տիգրան Մեծ» տպագրատանը

Փետրվարի 5-ին, ժամը 05.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի և Գ. Լուսավորիչ փողոցների խաչմերուկում՝ «Տիգրան Մեծ» տպագրատան շենքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: ): Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի թիվ 2 շենքում: Հրդեհը մեկուսացվել է ժ.06:22-ին, մարվել՝ ժ.06:45-ին: Տպարանի պահեստում այրվել է թուղթ (5 խմ):

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ

Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն ուզում էր իր 12 տարեկան Գիքորին տանի քաղաք, «Գրիբոյեդով» ակումբի անդամ դարձնի: Կինը չէր համաձայնվում:

Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում սաստիկ բուք է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5–ին` ժամը 09:30–ի դրությամբ, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Կապանի, Նոյեմբերյանի, Գորիս–Կապան ավտոճանապարհներին, ինչպես նաև Տավուշի (Բերդ – Ճամբարակ) ճանապարհահատվածում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է: Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում սաստիկ բուք է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով

Վազգեն Խաչիկյանի փողերի լվացման գործով դատվող միակ կնոջ «կամակորությունները»

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրու տարածքային ստորաբաժանման նախկին պաշտոնյաների դեմ կեղծիքների ու յուրացումների փաստով  հարուցված քրեական գործի քննությունը: Ամբաստանյալները թվով 4- են` Գյումրու տարածքային բաժնի պետ Էդուարդ Վարժապետյանը, գլխավոր մասնագետ Արթուր Աբրահամյանը, վճարող տեսուչներ Կիմա Փիլոյանը, Անյա Խաչատրյանը, ով փախուստի

Kyiv Post. Կուդոս խիզախ ուկրաինացիներին. Բիլ Քլինթոնի քաջալերանքը

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը փետրվարի 3-ին իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի ցուցարարներին: Հայտնում է «Կիև Փոստ» թերթը: Ամերիկայի 42-րդ նախագահը Թվիթերի իր էջում գրել է. «Կուդոս (փառք) խիզախ ուկրաինացիներ, որոնք իրական ժողովրդավարություն են պահանջում: Երկխոսության և խաղաղ լուծման ճանապարհով հասնեք ուժեղ, միացյալ Ուկրաինայի կերտմանը: Նրանք կարող են դա անել»: Բիլ Քլինթոնը երկիրը կառավարել է

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4–ին` ժամը 17:30–ի դրությամբ, Գորիս–Կապան ավտոճանապարհին և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, ինչպես նաև աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:   ՀՀ  տրանսպորտի

Хартия 97. Ադրբեջանի և Բելառուսի ռազմական համագործակցությունն անհասկանալի է. քաղաքագետը բելառուսական գաղտնի այցի մասին

ԱՊՀ երկրներից ամենահետաքրքիրը Բելառուսի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունն է, «Խարտիա 97» լրատվականի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ռոման Յակովլևսկին՝ անդրադառնալով Բելառուսի զինվորական պատվիրակության Բաքու կատարած գաղտնի այցին, որի ժամանակ Բելառուսի պատվիրակության նախագահ Սերգեյ Գուրուլևը խոսել է երկրների միջև համագործակցության մեծ հեռանկարի մասին: «Բանն այն է, որ Ադրբեջանն ու Հայաստանը դեռևս գտնվում են պատերազմական վիճակում,

«Զվարթնոց» օդանավակայանից Յակուտսկ ուղևորվող մի քանի հայերի արգելել են ինքնաթիռ բարձրանալ

Հենց նոր Aravot.am-ը ահազանգ ստացավ Շիրակի մարզի Ազատան գյուղի ավագանու անդամ Գևորգ Աբրահամյանից, ով դժգոհեց, որ այսօր կեսօրին իր քեռու որդուն` Ժիրայր Բաղրիկյանին, ու այլ հայ ուղևորների արգելել են մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Ավագանու անդամի ներկայացմամբ, իր քեռու որդին 5 տարի է` օրինական ձևով աշխատում է Յակուտսկում, ունի ՌԴ-ի մեկ տարվա գրանցում, աշխատում է հայտնի ֆիրմայում,

BBC. Գործ չունենք օլիմպիական խաղերի հետ. Սոչիի հայեր

«Բի Բի Սի»-ում Սոչիի մասին հրապարակած նյութում Ռաֆայել Սաակովն անդրադարձել է նաև Սոչիի հայությանը: «Սոչին բազմազան էթնիկ խմբերով բնակեցված վայր է, որտեղ ամենամեծ համայնքը հայերինն է, գրեթե բնակչության 20%-ը: Ինձ համար՝ որպես հայի, Ալտմեց գյուղը ամենազգացական արժեքն ունի: Նրա հայերեն անունը Նոր Լույս է և այն համարվում է Սոչիի հայկական փոքրիկ անկյունը» – գրում է

Բուդաղյանների փաստաբանն ու քննիչը կրկին տարաձայնություններ ունեն

Այսօր Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանում Բուդաղյանների գործով դատական նիստում կրկին քննիչ Ալեքսան Ղազարյանի կողմից գործին առնչվող նյութերի տրամադրման հարցն էր քննարկվում: Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը պնդում էր, որ առանց ամբողջական նյութերի տրամադրման ինքը չի կարող հիմնավորել իր բողոքը, իսկ դատարանը չի կարող առանց դրանց ծանոթանալու օբյեկտիվ որոշում կայացնել, իսկ քննիչ Ղազարյանն ու դատախազը պնդում

Անկել են ձկներ

Փետրվարի 4-ին, ժամը 18.13-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի կամրջից մինչև «Հաղթանակի» կամուրջ ընկած հատվածում` Զանգու գետում, ձկները անկել են և ափ են դուրս եկել: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը: Գետի երկայնքով նկատվել են մոտ 40 անկած ձկներ:   ԱԻՆ

ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու գործընթացը սկսվել է

ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ արդեն սկսվել է համակարգչային շտեմարանների միջոցով ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու գործընթացը: Հաշվի առնելով, որ գործընթացի սկզբնական շրջանում, տեխնիկական խնդիրներով պայմանավորված, կայացված վարչական ակտերում կարող են լինել որոշակի անճշտություններ, Ճանապարհային ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը և առաջարկում բոլոր տեսակի հարցրի պարզաբանման համար դիմել Ճանապարհային ոստիկանության վարչական

«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գործադիր տնօրեն պարոն Ռալֆ Յիրիկյանին և ընկերության ողջ աշխատակազմին

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնող խմբից Հարգարժան պարոն Յիրիկյան, «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը ողջունում և բարձր է գնահատում Ձեր պատրաստակամությունը՝ լինել աշխատակցի կողքին և հոգ տանել նրա բարօրության համար: Դուք «ՎիվաՍել» ընկերության` hայաստանյան շուկա մուտք գործելու օրվանից բազմիցս հայտարարել եք Ձեր գլխավորած ընկերության կողմից «կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն» կրելու պատրաստակամության, նույնիսկ՝ հպարտության մասին: Ամիսներ առաջ Դուք պաշտոնապես հայտարարեցիք, որ

Սերժ Սարգսյանն ընդունել է Նիկոլայ Բորդյուժային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային և Կազմակերպության միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման, 2013թ. սեպտեմբերի 23-ին Սոչիում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ընդունված

«ԲՀԿ-ի կողմից ներկայացված առաջարկությունները ստացան համապատասխան աճպարարական լուծումներ».Վահե Էնֆիաջյան

Հարգելի խորհրդարան, ինչպես տեսնում ենք, ժամանակակից ծաղրածուների IQ –ն այդքան բարձր չէ, որքան նախկինում թագավորները պահում էին, որպեսզի նրանց զվարճացնեին և նրանց կամայականությունը կամ նրանց հաճոյանային: Չէի անդրադառնա այս ամենին, շատ ավելի կարևոր դեպքերի մասին էի ուզում խոսել, բայց, այնուամենայնիվ, պետք է անդրադառնամ: Հարգելի Կարեն Ավագյանին, ով նաև հանդիսանում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պատասխանատուն, ղեկավարը,

Հեռուստամեկնաբանի եղբորը այդպես էլ ազատ չարձակեցին. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Շիրակի  մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրու տարածքային ստորաբաժանման նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Նրանք, ինչպես հայտնի է, մեղադրվում են   կեղծ փաստաթղթեր սարքելու, պետությունից առանձնապես խոշոր չափի` 91.566.229 ՀՀ դրամի կենսաթոշակի, թաղման, նպաստի եւ ժառանգվող գումար հափշտակելու մեջ: Այս գործով ամբաստանվող 4 հոգուց միայն մեկն

Նախկինում դատված «մուլտիկը» դանակահարել է հորն ու որդուն

Նա բերման է ենթարկվել ոստիկանություն

ՍԴ աշխատակիցներից ոչ մեկը ֆոնդ չի ընտրել, սակայն գանձել են 5% պարտադիր վճարը. NEWS.am

Սահմանադրական դատարանը գանձել է 1974թ. հետո ծնված աշխատակիցներից կուտակային կենսաթոշակային 5% պարտադիր վճարը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՍԴ ֆինանսական վարչության պետ Զավեն Չոփուրյանը: «Գանձել ենք զուտ հարկային հաշվետվության համար, քանի որ Պետական եկամուտների կոմիտեն պահանջում է գումարները պահած հաշվետվություն ներկայացնել»,- ասաց Զավեն Չոփուրյանը: Մեր դիտարկմանը, թե կան ընկերություններ, որոնք հաշվետվության մեջ ցույց են

Ինչո՞ւ Հովիկ Աբրահամյանին ուղղված Նիկոլ Փաշինյանի հարցը կոռեկտ չէր. Մեկնաբանում է Հովհաննես Սահակյանը

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձավ ԱԺ-ում հնչեցրած պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, որն ուղղված էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ որպես ՀՊՏՀ խորհրդի նախագահի: Հիշեցնենք, որ  Նիկոլ Փաշինյանը, որը հիշեցրեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության օրը բուհի ուսանողների եւ լրագրողների միջեւ տեղի ունեցած միջադեպը, մասնավորապես ասելով`«Դա ոչ թե տնտեսագիտական համալսարան է,

«Մենք պատասխանատու ենք մարդկանց առջև, նրանցից յուրաքանչյուրի առջև: Իսկ դու՞ք»․ Նաիրա Կարապետյան

Մեր երկրի հեղինակությունն ու բարի համբավը, թվում է, թե առաջնահերթ պետք է լինի մեզանից ցանկացածի համար, իսկ յուրաքանչյուր քաղաքացու առօրյա խնդիրներն ու հոգսերը թեթևացնելուն միտված աշխատանքը պետք է լինի մեր սուրբ պարտականությունը: Սա հնչեցնելն անգամ ավելորդ եմ համարում, քանի որ սա է մեր գործունեության էությունը: Սակայն այսօր ձևավորվել է մի մթնոլորտ, երբ տարբեր քաղաքական ուժերի

Բարելավվում են ձեռնարկատիրության ոլորտի օրենսդրական կարգավորումները

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Նիստին խորհրդի անդամներից բացի մասնակցել են նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեությանն աջակցող կառույցների՝ ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Համաշխարհային բանկի, ինչպես նաև Հայաստանում ԵՄ ներկայացուցչության և Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները: Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը

Արման Երեմյան-Արթուր Գևորգյան հակամարտության ելքը՝ փետրվարի 7-ին

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ դատական նիստ (նախագահող դատավոր Ռ. Ներսիսյան), որի ընթացքում քննության առնվեց «Կրեպսոն» ընկերության նախագահ Արման Երեմյանի, նրա մոր՝ Գայանե Մարտիրոսյանի բողոքը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի կարգով:  Դատական նիստին ներկա էին ՀՀ ոստիկանության մաշտոցի քննչական բաժնի ավագ քննիչ Հարություն Խեդոյանը, Արման Երեմյանն ու

Հայկական առաջին պլանշետը պաշտոնապես ներկայացվեց հանրությանը

Փետրվարի 4-ին կայացավ հայկական առաջին պլանշետի` ԱրմԹաբի պաշտոնական ներկայացումը և ցուցադրությունը: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը,«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր Վահան Չակարյանը և Minno Tablet ընկերության նախագահ Էրիկ Ռայենը: «ԱրմԹաբ գաղափարը առաջին անգամ ներկայացվեց ԴիջիԹեք Էքսպո 2013 տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսին, իսկ GITI-2013 տարածաշրջանային միջոցառմանը գրավեց «Լավագույն մուլտիմեդիա նախագիծ» և «Տարվա ծրագրային

Արձագանք՝ բաց նամակին

Արձագանքելով «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության բաց նամակին՝ հայտնում ենք. «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուները, որպես հարկային գործակալ, կրում են կուտակային  վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականություն: Միաժամանակ, օրենքի 37-րդ հոդվածի համաձայն, պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցները կարող են ընտրել որևէ կենսաթոշակային ֆոնդ օրենքի 38-րդ հոդվածով սահմանված ընթացակարգով՝ մինչև ՀՀ «Կուտակային

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին

Հարգելի խորհրդարան, Տարեսկիզբը բավականին հագեցած էր քաղաքական իրադարձություններով: Նախ հաստատվեց, ապա հրապարակվեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը»: Ակնհայտ է, որ Մաքսային միությանն անդամակցելուց հետո մեր տնտեսության համար եվրասիական տնտեսական տարածաշրջանում նոր հեռանկարներ կբացվեն: «Ճանապարհային քարտեզի» հաստատմանը եւ հրապարակմանը զուգահեռ Հայաստանի իշխանությունները շարունակում են շահավետ երկխոսություն ծավալել Եվրոպական միության անդամ երկրների հետ, եւ ակնհայտ է,

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին

 Դեկտեմբերից ի վեր չենք հանդիպել, բայց քաղաքական զարգացումների քրոնիկոնում կարծես թե շատ բան չի փոխվել. իշխանությունն իր բնականոն աշխատանքի մեջ է, իսկ ընդդիմությունը նույն երգն է երգում՝ Հայաստանում անարդար բաները շատ են, իշխանությունը էս ինչքան վատն է և այլն։ Տարվա սկզբին որոշ կուսակցությունների համար, որ վաղուց արդեն սպառել են իրենց քաղաքական ռեսուրսը, հույս ներշնչեց քաղաքացիական

Սեյրան Օհանյանը հանդիպեց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին

2014թ. փետրվարի 4-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Բանակցությունների ընթացքում քննարկվեցին ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031