Օրվա լրահոսը
Բարեկամական խմբի անդամները նշել են, որ ցանկություն կա ավելի հաճախ հանդիպելու դեսպանների հետ
Նոյեմբերի 12-ին Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը եւ խմբի անդամները հանդիպել են Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էդգար Ղազարյանի հետ: Հանդիպման ընթացքում կարեւորվել են հայ-լեհական հարաբերությունները, լեհական խորհրդարանի հետ համագործակցությունը եւ փոխադարձ այցեր կազմակերպելու անհրաժեշտությունը: Բարեկամական խմբի անդամները նշել են, որ ցանկություն կա ավելի հաճախ հանդիպելու դեսպանների հետ: Նրանք վստահեցրել են, որ այդպիսով
ԱԳՆ պաշտոնյան ռուսական զորքի շքերթի անցկացումը Երևանում «նորմալ պրակտիկա է» համարում
«Նորմալ պրակտիկա է, եթե հետևում եք, հիմա ողջ եվրոպական երկրներում նման միջոցառումներ են ընթանում»,- Aravot.am-ի և «Առաջին լրատվականի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և նրա ռուս գործընկերոջ` Սերգեյ Շոյգուի միջև Երկրորդ համաշխարհային պատերազմի 70-ամյակի առթիվ
Խփված հայկական ուղղաթիռի անձնակազմի երեք անդամներ զոհվել են. Azatutyun.am
Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ հայկական կողմից կա երեք զոհ: Բաբայանը հավելեց, որ հակառակորդը հարվածել է ուղղաթիռի հետնամասին՝ շեշտելով, որ ուղղաթիռը ոչ մի մարտական գործողություն չէր իրականացնում: Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Գագիկ Բեգլարյանը`Գյումրու վթարի մասին
Գագիկ Բեգլարյանը վրդովված պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ եք դուք վերցնում, որ որևիցե մի նախարարություն վթարի հետ կապված մեղավոր է: Ես էս դեպքով չեմ ասում, եթե մի խմած վարորդ մի տեղ վթարի է ենթարկվում, ինչ-որ մի նախարարությո՞ւն է մեղավոր»:
Զարուհի Փոստանջյանը հորդորում է վաղաժամկետ ազատել 9 ամսական երեխա ունեցող կալանավորին (Տեսանյութ)
«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Սեւան» քրեակատարողական հիմնարկում գտնվող մի կալանավորից՝ Անդրանիկ Բեգլարյանից նամակ է ստացել: Նա դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, արդեն 8 ամիս է՝ կրում է իր պատիժը եւ չի ներկայացվել պայմանական վաղաժամկետ ազատման, թեպետ բոլոր չափանիշներն ունի, որ չգտնվի կալանավայրում: Այս մասին այսօր Զարուհի Փոստանջյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց արդարադատության նախարար Հովհաննես
Արծրուն Հովհաննիսյան. «Այս աննախադեպ լարման հետևանքները ադրբեջանական կողմի համար շատ ցավոտ կլինեն»
Արցախի սահմանին ադրբեջանական կողմից աննախադեպ սադրանք է տեղի ունեցել, որը հանգեցրել է նաեւ իրավիճակի լարման: Անմիտ են ադրբեջանական կողմի այն հերյուրանքները, թե իբր հայկական ուղղաթիռները գրոհ են իրականացրել իրենց դիրքերի ուղղությամբ և իրենք պատասխանել են: Ուղղաթիռի բեկորների ուսումնասիրությունը թույլ կտա հաստատել, որ ուղղաթիռը զինված չի եղել: Իրավիճակի այս լարումը ադրբեջանական կողմից շարունակվում էր, երբ ուղղաթիռը
ՊՆ խոսնակ. Երևանում ՌԴ Զինված ուժերի մասնակցությամբ զորահանդես չի անցկացվելու. «Ազատություն» ռ/կ
Երևանում Ռուսաստանի զինված ուժերի մասնակցությամբ զորահանդես չի անցկացվելու։ Այս մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Երեկ ուշ երեկոյան, հիշեցնենք, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ հաջորդ տարի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի առթիվ Երևանում ռազմական շքերթ կանցկացվի, որին կմասնակցեն նաև Ռուսաստանի Զինված ուժերը։ Արծրուն Հովհաննիսյանն ասաց,
Հոռոմի խաչմերուկում ուղևորներից մեկը այրվել է՝ գազալցակայանի աշխատակիցներից կյանք աղերսելով
Գյումրու բնակիչները դեռ ուշքի չեն գալիս նախորդ օրը Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգությունից: Ամենուր պատմություններ են շրջանառվում վթարի հանգամանքների ու զոհերի մասին: Հիշողություններ են պատմում հարազատները, ծանոթները, հարևանները: Սակայն ամենադաժանը Հոռոմի խաչմերուկում գտնվող գազալցակայանի աշխատակիցների հիշողություններ են: Վերջիններս օգնության են հասել այրվող գազելի ուղևորներին: Մեզ հետ զրույցում ողջ մնացածներից շատերը չէին հիշում, թե իրենց հետ
Չեխովի տնօրենը հրահանգել է ներս չթողնե՞լ «կոնֆլիկտային» կնոջը
Aravot.am-ին է դիմել նախկին բժշկուհի 81-ամյա Կլարա Ղարիբյանը, որն ապրում է Զառոբյան 34 Ա հասցեում: Տիկին Կլարայի տունը Ա. Չեխովի անվան դպրոցի հարեւանությամբ է գտնվում: Նրա ձեւակերպմամբ, «ամբողջ քաղաքի փողավոր մարդկանց երեխաները սովորում են այդ դպրոցում, ու նրանց ծնողների մեքենաներն այնպես էն լցվում իրար գլխի, որ ապրել չի լինում»: Թոշակառուի ասելով, դպրոցի երեխաներից մեկի ծնողը
Սուրիկ Խաչատրյանը մարզպետ չի ընտրվել. Նիկոլ Փաշինյանի ձայնագրությունը (Տեսանյութ)
Այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նախ ներկայացրեց կարգը, թե ինչպես պետք է ընդունվեն կառավարության որոշումները: Նա ասաց, որ պետք է լինի բաց քվեարկություն, հասկանալի լինի, թե ով է դեմ, ով է կողմ: Հաշվի առնելով սա՝ Նիկոլ Փաշինյանը կառավարությանը գրավոր հարցում է արել, թե ինչպես են նախարարները քվեարկել Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ
ԱՄՆ դեսպանը` Շանթ Հարությունյանի, Որոտանի կասկադի և ռուսական զորքի երևանյան շքերթի մասին
«Այո, այդ հարցը ևս քննարկվել է, ինչպես նաև քննարկվել են այլ հարցեր, որոնց շուրջ համագործակցությունը կշարունակվի»,-Aravot.am-ի հարցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ հանդիպմանը քննարկվե՞լ է նաև ՀՀ-ում քաղբանտարկյալների`մասնավորապես Շանթ Հարությունյանի և ընկերների հարցը, ԵՊՀ-ում «ՆԱՏՕ-ի շաբաթվա» շրջանակներում կազմակերպված միջոցառումից հետո այսպես պատասխանեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: Լրագրողների հարցին` ի՞նչ
«Հովիկ Աբրահամյանն եկավ, հարկային գերավճարներն ավելացան» (Տեսանյութ)
«Պայքար ստվերի դեմ» օպերացիայի արդյունքն է, ասում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը
Վարչապետը ծանոթացել է Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագրերին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Դիլիջանի միջազգային դպրոց: Կառավարության ղեկավարը շրջել է հոկտեմբերին դռները բացած դպրոցով, ծանոթացել աշակերտների համար ստեղծված պայմաններին, ուսումնական հաստատության ենթակառուցվածքներին և առաջիկա ծրագրերին: Տեղեկացվել է, որ առաջին ուսումնական տարում Դիլիջանի միջազգային դպրոց է ընդունվել 96 աշակերտ աշխարհի մոտ 50 երկրից՝ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՊՀ այլ պետություններից, Եվրոպայից և Ասիայից, Մերձավոր Արևելքից,
«Ուրախ եմ, որ Հելսինկիում հայերն ու ադրբեջանցիները սատարեցին ԵԱՀԿ Մինսկի խմբին»
«Առավոտ»-ի զրուցակիցն է ՀՀ-ում, Վրաստանում ու Ադրբեջանում Ֆինլանդիայի նախկին դեսպան, այժմ` Ֆինլանդիայի արտգործնախարարության Ռուսաստանի, Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով գլխավոր տնօրեն Տերի Հակալան: – Տիկին Հակալա, նոյեմբերի 3-ին Հելսինկիում Դավիթ Շահնազարյանը եւ Էլդար Նամազովը համատեղ հայտարարություն ընդունեցին ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ, որը սատարեցին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ Հայաստանից ու Ադրբեջանից: Հայտարարության հեղինակները ԵԱՀԿ ՄԽ համանախագահող
Ամուսինների՝ Հոռոմի խաչմերուկում այրվելուց հետո տանը մնաց միայն տատիկը
Հոռոմի խաչմերուկում այրված գազելի մեջ եղել են նաև Հաբեթ եւ Գայանե Սեդրակյանները՝ ծնված 1962թ. և 1965թ.-ններին: Վերջիններս գնացել էին մայրաքաղաք հարսանիքի մասնակցելու ու վերադարձել էին քեֆ-ուրախությունից: Ինչպես Aravot.am-ին ասաց Ախուրյանի գյուղապետ Արծրուն Իգիթյանը, ամուսիններին հուղարկավորել են այսօր՝ փակ դագաղներով: Գյուղապետի ասելով, նրա երկու դուստրերը մայրաքաղաքում են բնակվում, իսկ Ախուրյանում նրանք բնակվում էին 75-ամյա տատիկի՝ Հաբեթի
Մրցանակներ կհանձնվեն «Երևանյան ճարտարապետական Բիենալե-2014» մրցույթ-ցուցահանդեսի մասնակիցներին
Հոկտեմբերի 6-ին մեկնարկած «Երևանյան ճարտարապետական Բիենալե-2014» մրցույթ-ցուցահանդեսը նոյեմբերի 15-ին ժամը 12-ին ամփոփելու է արդյունքները: Ցուցահանդեսի փակման և մրցանակների հանձնման պաշտոնական արարողությունը տեղի կունենա ՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի սրահում (հասցե` ՀՀ կառավարական տուն 3, մուտքը` Հանրապետության հրապարակ մետրոյի կողմից): Ամփոփելով մեկ ամսից ավել ներկայացված մրցույթ-ցուցահանդեսին ներկայացված նյութերը, ժյուրին կհայտարարի հաղթողների և մրցանակակիրների անունները: Ի
Հովհաննես Գալաջյան. «Մենք պետք է այդ «ընտանեկան բռնություն» եզրը մերժենք, չօգտագործենք»
Հովհաննես Գալաջյանը համարում է, որ պետք է պաշտպանել ընտանիքի ինքնիշխանությունը
Դոլարի գինը կազմել է 415 դրամ
Նոյեմբերի 12-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 6,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 415.1 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 415 դրամ: NASDAQ OMX Armenia
19+1-1=?
Չէ, ինչ ուզում եք՝ ասեք, բայց Խորհրդային Միության կազմում լինելը իր դրական կողմերն ուներ: Խոսքը 2.30-անոց բժշկական երշիկի մասին չէ: Մարդ կեցցե ոչ միայն հացիվ, ու անկեղծ ասած՝ հացի խնդիր այն ժամանակ էլ կար: Պարզապես զարգացած սոցիալիզմի այդ տարիներին մեր խեղճ ղեկավարությունը ստիպված չէր իր թանկագին ժամանակը ծախսել այնպիսի մանր-մունր խնդիրների վրա, ինչպիսին է, ասենք,
Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը խթանում է երկու երկրների միջեւ կապն եւ համագործակցությունը
Մինչ ծրագրի ավարտը պլանավորում են ֆինանսավորել մոտ 200 այց
Վրաստանի նոր ԱԳՆ-ը խոստացել է չշեղվել եվրոինտեգրումից. Новости-Грузия
Վրաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Թամարա Բերուչաշվիլին խոստացել է չփոխել երկրի արտաքին քաղաքականության ուղղությունը ու շարունակել եվրոինտեգրման ճանապարհը, հայտնում է «Նովոստի-Գռուզիա»-ն: «Ուրախ եմ, որ ունեմ եվրոպական ու եվրոատլանտյան երկրի նկրտումներին ծառայելու հնարավորություն: Վստահ եմ, որ Վրաստանի ապագան չի կարող լինել առանց Եվրոպայի», – հայտնել է Բերուչաշվիլին՝ ավելացնելով, որ երկրի արտաքին քաղաքականության ուղղությունը կմնա անփոփոխ: Վրաստանի
Այս տարի եռյակը, հավանաբար, հանրահավաք չի անի. (Տեսանյութ)
Սերժ Սարգսյանը հեռացնո՞ւմ է եռյակին իշխանափոխության գաղափարից
«Ակադեմիկոսներին ընտրում են «զեմլյակի» սկզբունքով. Հրանտ Բագրատյան
«Ինչի՞ հաշվին պետք է ՀՆԱ-ն աճի: Ներդրումներ չկան, այնքան եք փոքրացրել բյուջեն, որ ծախսում եք մենակ աշխատավարձի համար: Սոցիալական կարող է լինել բյուջեն, երբ սոցիալական ծախսե՞ր եք անում: Մեր բյուջեն փոքր է Մեր բյուջեն կազմում է ՀՆԱ-ի 20 %-ը, ըստ ՀԲ-ի, պետք է կազմի ՀՆԱ-ի 30 %-ը: Գիտությանը փող ենք տալիս 10-11 մլրդ: Ակադեմիկոսներին ընտրում
Ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը
Այսօր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Միջադեպի մանրամասները ճշտվում են: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Խորհրդական նշանակվելս հայկական արմատներիս հետ կապողները ռասիստի պես են մտածում. Էթյեն Մահչուփյան. Daily Sabah
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի խորհրդական Էթյեն Մահչուփյանը «Դեյլի Սաբահ»-ում քննադատական հոդված է գրել այն հայերի դեմ, որոնք իր նշանակումը կապում են հայկական արմատների հետ: Մահչուփյանը մեղադրել է, որ Դավութօղլուի այդ քայլը մարդիկ փորձում են հասկանալ էթնիկության լույսի ներքո և ոչ թե խոսել խորհրդականի քաղաքական միտումների շուրջ: «Ոմանք հարցնում են՝ ինչո՞ւ է վարչապետն ընտրել հայ խորհրդականի:
Նոր օրենքի ընդունմամբ շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման ոլորտը կկարգավորվի
Փոքր եւ միջին ձեռնարկատերերը հաճախ են բանկերի կողմից մերժում ստանում՝ վարկավորման համար դիմելիս: Մերժման պատճառներից գլխավորը լինում է այն, որ ՓՄՁ-ները չունեն անշարժ գույք, որպեսզի վարկավորումը ապահովվի այդ գույքի գրավադրմամբ: Այնինչ, գուցե այդ ՓՄՁ-ն ունի բավականին թանկարժեք շարժական գույք, ասենք՝ ժամանակակից թանկարժեք սարքավորումներ, հոսքագծեր, տեխնիկա եւ այլն: Սակայն այսօր իրավական դաշտը՝ շարժական գույքի վերաբերյալ, բավականին
Ջոն Հեֆերն. «Չնայած հակասություններին՝ կողմերը Մինսկի խմբի մոտեցումները փոխելու մտադրություն չունեն»
«Հայաստանն այժմ անվտանգություն ապահովող է: ՀՀ-ն սոսկ սպառող չէ»,-այսօր ԵՊՀ-ում «ՆԱՏՕ-ի շաբաթվա» ընթացքում ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը՝ խոսելով հայ խաղաղապահների առաքելության մասին: Այնուհետև պարոն դեսպանը շարունակեց. «Կարևոր է այն, ինչ հայ զինծառայողներն անում են դաշնակիցների հետ համատեղ գործողություններում: ՀՀ խաղաղապահները նաև այլ վայրերում են տեղակայվելու


















































