Օրվա լրահոսը
Անահիտ Բախշյան. «Կառավարության բյուջեն իր մեջ չի ներառում «Կրթության գերազանցության ազգային ծրագիրը»»
Անահիտ Բախշյանը համոզված է, որ կառավարությունը ամեն ինչ թողել է Տեր Մեսրոպ քահանայի վրա
Տեր Կյուրեղ քահանա Տալյան. «Հայ ժողովուրդը պետք է վճռական քայլերի դիմի եւ վերականգնի իրական քրիստոնյա լինելը»
«Մեր պատերազմը չարի ծառաների դեմ է»
Մայրաքաղաքում ավարտվել են շենքերի լվացման աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի 2014թ. ծրագրերի շրջանակում ավարտվել են մայրաքաղաքի բազմաբնակարանբնակելիշենքերի ճակատային հատվածների լվացման աշխատանքները: Նախատեսվածիհամաձայն՝մեծճնշմանջրաշիթերովևհատուկհեղուկներովլվացվելումաքրվել են 35 շենքեր: Արդյունքում գորշ ու խամրած գույներին օրեցօր փոխարինում են երևանյան ջերմ, վառ ու վարդագույն երանգները: Տարեկան ծրագրով գործընթացն իրականացվել է Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-ԶեյթունևՇենգավիթվարչականշրջաններում: Հաշվի առնելով մայրաքաղաքի բազմաբնակարանբնակելիշենքերի լվացման ծրագրի վերաբերյալ բնակիչների դրական արձագանքը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ծրագիրը
Պիպոյան. «Կոսմետիկ միջոցների շուկան 4 տարի չի ուսումնասիրվել»
Ապրանքները ետ չվերցնելու դեպքում, հարկավոր է վարչական պատասխանատվության դրույթ մտցնել
Ղարաբաղում թրաֆիքինգի ենթարկվածը «Առավոտի» միջոցով աշխատանքի է տեղավորվել
Թրաֆիքինգի հոդվածով քրեական գործ է հարուցվել
Տեր Մեսրոպ քահանա Արամյան. «Մեր նպատակն է հայկական կրթության որակի եւ մրցունակության բարձրացումը»
«Կրթության գերազանցության ազգային ծրագրի» շրջանակներում մոտ 2000 ուսուցիչ կվերապատրաստվի
Տնօրեննե՛ր, տեր կանգնեք օրենքով ձեզ տրված իրավունքներին
Բազմիցս եմ ահազանգել ՀՀ մարզպետների եւ մարզպետարանների կրթության վարչությունների քաղծառայող պետերի անօրինական գործունեության մասին: Կոտայքի մարզպետ պարոն Հարությունյանի ուշադրությունն եմ հրավիրում մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ Հ. Կոստանյանի գործունեության վրա, ով քաղծառայողի կարգավիճակ ստանալու համար ՀՀ օրենքների իմացության վերաբերյալ անպայման քննություն է հանձնել, բայց չգիտի, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ պետական ուսումնական
Ինչո՞ւ բուհի շրջանավարտները աշխատանք չեն գտնում շուկայում. Քննարկում են մասնագետները
Ինչո՞ւ բուհի շրջանավարտները աշխատանք չեն գտնում շուկայում, տնտեսության գերակա ճյուղերը որքանո՞վ են խթանում զբաղվածությունը. այս խնդիրների պատճառները շատ են, եւ դրանց մասին այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ զրուցեին Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը եւ ՀՊՃՀ-ի ժամանակավոր ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը: Ըստ Գագիկ Մակարյանի՝ առաջին պատճառներից մեկն այն է, որ շատ բուհեր չեն վերանայում իրենց մեթոդիկան,
Գործատուն պետք է գործի ընդունելուց առաջ իր հաշվին ուղարկի թոքերը ստուգելու
Հանքափորները, փայտամշակման արտադրամասում ու ատոմակայանում աշխատողները թոքերի հիվանդություն են ձեռք բերում
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Պորտուգալիա
Այսօր առավոտյան ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը եւ ՀՖՖ պատվիրակությունը չարտերային չվերթով մեկնեցին Պորտուգալիա, որտեղ նոյեմբերի 14-ին Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Ֆարո/Լուլե քաղաքում մեր ընտրանին ուժերը չափելու է «I» խմբի ֆավորիտ համարվող Պորտուգալիայի հետ: Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի թիմի կազմում մրցավայր մեկնել է 24 ֆուտբոլիստ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը` ffa.am-ի
Արման Բոշյան. «Հայաստանում ակտիվացել են գենդերապաշտները»
Արման Բոշյանի կարծիքով` նպատակը հայ ժողովրդին կառավարելի դարձնելն է
«Օրագիր իմ եւ բոլորի համար». Պետությունը գլխատվում է ամեն օր
Մեր հոգու մեջ բույն դրած քստմնելի կասկածի անվերջ առկայծող մոմը կմարեր, եթե կարողանայինք երեսներս ազատել դիմակներից, բացել մեր հոգու անկեղծության վարագույրները։ Ես գիտեմ, որ մարդը մեծ աղետի կամ անհանգիստ վտանգի ժամանակ արմատապես փոխում է իր վարքն ու համոզմունքը։ Մեր աչքերի առաջ բռունցքներ ըմբոստացան, ու ամբոխից վերածվեցին կապանքներ փշրող անկախության զինվորների։ Դյութական անուններ անմահացան պատմության մեր
Մայրաքաղաքում նկարազարդվել է 269 բակային տարածք
Բակերի բարեկարգման տարեկան ծրագրին զուգահեռ, մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման ծրագրերի շրջանակում ավարտվել են բակային տարածքների նկարազարդման աշխատանքները: Ընդհանուր առմամբ այս տարի նկարազարդվել է 269 տարածք: Հաշվի առնելով, որ բակերը հիմնականում նաև երեխաների հանգստի կազմակերպման վայրեր են, թեմաներն ընտրվել են միջավայրին համապատասխան՝ հայկական բնաշխարհի պատկերներից, մինչև երիտասարդ նկարիչների մտքի թռիչքի արդյունքում ստեղծված նոր մտահղացումներ: Աշխատանքների թեմաներն
Աշխարհի չեմպիոնը վախեցել է խաղալ Տերմինատորի հետ
Սոչիում ընթացող աշխարհի թագի համար մրցամարտը կայանում է Սոչիի «Էքսպո կենտրոնում»: Շենքի մուտքի մոտ տեղադրված է շախմատային մի ռոբոտ, որին հեղինակները տվել են «Տերմինատոր» անունը: Ռոբոտի հետ խաղալ կարող է յուրաքանչյուր ցանկացող, որը գիտի շախմատի քարերը ճիշտ տեղաշարժել: Այն սիրում են հատկապես երեխաները, որոնք սարքի առջեւ հերթ են կանգնում: «Տերմինատորը» ստեղծողներից միջազգային վարպետ Իգոր Մոյժեսը
Գյումրիի վթարից զոհվածների հարազատներին 7 միլիոն տալու փոխարեն՝ թող երթեւեկությունը կարգավորեն
Գյումրիի ճանապարհի վթարի վայրում ճանապարհային նշանը «քրքրված» է եղել
Եվգենյա Դոլուխանովան մասնակցում է Ուկրաինայի առաջնությանը
Վաղը Լվովում մեկնարկում է շախմատի Ուկրաինայի կանանց առաջնության եզրափակիչ մրցաշարը: Մասնակից 12 ուժեղագույն շախմատիստուհիների շարքում հաղթողի կոչումը վիճարկելու է նաեւ կանանց գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը` Եվգենյա Դոլուխանովայի ֆեյսբուքյան էջի
Փողը ջնջում է բոլոր հարաբերությունները
Փողն ամեն ժամանակաշրջանում իր որոշակի ազդեցությունն է ունեցել մարդկային հարաբերությունների վրա, սակայն այն, ինչ փողն այսօր է անում, դուրս է մարդկային երեւակայության բոլոր սահմաններից: Համարյա բոլոր ժամանակներում էլ փողը միակ բանն է եղել, որ կարողացել է թափանցել ամենուրեք, նրա համար խոչընդոտներ եւ արգելքներ բացարձակապես չեն եղել: Ուղղակի, փողը նախկինում համեմատաբար «համեստ» է պահել իրեն, անընդհատ
Ակտիվիստները վանկարկում էին՝ «Գագիկ Խաչատրյան, սուպեր նախարար»
«Դեմ եմ» նախաձեռնության անդամների բողոքի ակցիան ավարտվեց կառավարության շենքի մոտ: Փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը ցուցարարներին առաջարկեց շրջանցել ֆինանսների նախարարության շենքը եւ փողոցի երթեւեկելի հատվածով մոտենալ կառավարության շենքին: Չնայած ակտիվիստները պնդում էին, որ փողոցի երթեւեկելի հատվածով կառավարության շենքին մոտենալով ավելի շատ կխոչընդոտեն անցուդարձը, քան նախարարության շենքի մայթով գնալու դեպքում, բայց ոստիկանները մնացին անդրդվելի: Ակտիվիստները կառավարության շենքին մոտեցան
«Թշնամու հատուկ ծառայությունները Հայաստանում ծրագիր են իրականացրել». Գուրգեն Եղիազարյան
Իսկ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը զբաղված է ընդդիմադիրների հեռախոսները լսելով
«Ուրիշների հետ վիճել չեմ սիրում»
Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վահան Մարտիրոսյանը չի կարծում, թե իրենց նախագծերը կոմերցիոն են «Առավոտը» Հայաստանի պետական կամերային նվագախմբի գլխավոր դիրիժոր, գեղարվեստական ղեկավար Վահան Մարտիրոսյանից (լուսանկարում) հետաքրքրվեց՝ պատահո՞ւմ է, որ դաշնակահար Վահան Մարտիրոսյանն ու դիրիժոր Վահան Մարտիրոսյանը բանավիճեն միմյանց հետ: «Վիճում են, բայց մարդ Վահան Մարտիրոսյանն ու երաժիշտ Վահան Մարտիրոսյանը, որովհետեւ որպես երաժիշտ ես
Ֆրանսիան Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր բանաձև է մշակում
«Ափսոս հայերեն խոսել չեմ կարող»,-ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան, արևելյան լեզուների մասնագետ Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն հայերեն պատասխանեց հարցին` արդյոք հայերենին տիրապետո՞ւմ է ու դիմելով լրագրողներին` ասաց. «Հույս ունեմ հայերենի ուսումնառության ճանապարհին առաջընթաց գրանցել ձեր օգնությամբ»: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, պարոն դեսպանը երեկ է իր հավատարմագրերը հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը հրավիրված մամուլի ասուլիսին լրագրողները
Հայրն ու որդին արդարացվեցին
Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, հրապարակվեց արդարացման դատավճիռը՝ երկու անձի վերաբերյալ: 58-ամյա Գևորգ Մարտիրոսյանն արդարացվեց ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով՝ մարդուն առևանգելը, և 185-րդ 2-րդ մասի 2-րդ կետով՝ Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը՝ խոշոր չափերի վնաս պատճառելով, մեղադրանքում ու ճանաչվեց անմեղ: Նրանց նկատմամբ ընտրված «չհեռանալու
Ակտիվիստները պնդում են` նախարարության շենքին մոտենալ չթույլատրելը օրինական պահանջ չէ
Ակտիվիստների ահազանգով ֆինանսների նախարարության շենքի մոտ են եկել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ: Դեպքի հանգամանքներին ծանոթանալու համար նրանք զրուցում են ոստիկանության ներկայացուցիչների հետ: Ոստիկանության ներկայացուցիչները պնդում են, որ իրազեկված ակցիա չէ, իսկ գրասենյակի ներկայացուցիչներն առայժմ պնդում են, որ նախարարության շենքին մոտենալ չթույլատրելը օրինական պահանջ չէ: Մինչ Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի ներկայացուցիչների ժամանելը ոստիկանները ակցիայի կին
Ոստիկանները շրջափակել են տարածքը, քաղաքացիներին թույլ չեն տալիս ջուր խմել (Ֆոտոշարք)
Ֆինանսների նախարարության շենքի դիմաց ոստիկանները հրելով եւ բռնի ուժով ակտիվիստներին հեռացնում են տարածքից: Մի քանի ակտիվիստներ դրոշներով եւ պաստառներով կարողացել են շրջանցել ոստիկանական պատը եւ մոտենալ նախարարության շենքին: Բայց ոստիկանները նրանց բռնի ուժով, քաշքշելով հեռացրեցին: Ոստիկանները շրջափակել են նախարարության շենքը եւ անցուդարձը չեն թույլատրում, նույնիսկ սովորական քաղաքացիներին: Մի տղամարդու, որը պնդում էր, թե սրտի հետ
Աշխարհահռչակ երգչուհի Գրեյս Բամբրին նկատեց հայ սոպրանոյին
Մինչեւ 2009թ. երեւանյան եւ արտերկրյա օպերային թատրոններում դեռեւս հանդես չեկած Սիրանուշ Գասպարյանը (լուսանկարում) նույն տարում համերգային շրջագայություն ունեցավ Գերմանիայի եւ Իտալիայի քաղաքներում: Արտերկրյա համերգային շրջագայությունից հետո մասնագետները հայ երգչուհուն ընկալեցին իբրեւ վագներյան սոպրանո: Հենց այդ թվականը երգչուհին համարում է իր կարիերայի սկիզբը եւ նշում Հայաստանում առաջին բեմելը Ռուբեն Ասատրյանի ղեկավարած «Վերածնունդ» կամերային նվագախմբի հետ, հնչեցնելով
Հրանտ Բագրատյան. «Ահագին բան ենք տվել զինծառայողներին, չափն անցել ենք» (Տեսանյութ)
Այսօր ԱԺ-ում 2015-ի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ներկայացրեց բանակի կարիքները: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարց ուղղեց. «Դուք հայտարարեցիք, որ ճիշտ կլինի, որ զինծառայողներն ունենան բժշկական ապահովագրություն, բնակարաններով ապահովված լինեն: Գիտեք, սա միշտ պրոբլեմ է, 20 տարի առաջ էլ էր պրոբլեմ: Բայց մենք
Երեխաները, ի նշան բողոքի, այրեցին իրենց իսկ նկարները. «Ա1+» (տեսանյութ)
Գեղագիտության ազգային կենտրոնի քանդակի բաժնի մանկավարժ Հրաչյա Համբարձումյանը նոյեմբերի 7-ին հեռացվել է աշխատանքից։ Հեռացման որոշման հիմքում տնօրեն Լեւոն Իգիթյանը դրել է այն, որ վերջինս բացակայել է աշխատանքից եւ դասեր չի անցկացրել։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Վիճաբանում են ակտիվիստներն ու ոստիկանները
Ֆինանսների նախարարության շենքի դիմաց «Դեմ եմ» նախաձեռնության անդամների ակցիան վերածվել է վիճաբանության: Այս պահին ակտիվիստները թմբուկներին խփելով՝ պահանջում են ճանապարհ՝ իրենց ճանապարհը փակած ոստիկաններից: Հիշեցնենք, որ ակտիվիստները պահանջում են սոցվճարներից չազատված ու համատեղության կարգով աշխատող դասախոսների խնդրի լուծման վերաբերյալ վարչապետի հանձնարարականը կատարել ու այդ պահանջով իրենց նամակը փոխանցել ֆինանսների նախարարին: Փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը պնդում է,
Լեւոն Զուրաբյան. «Թվում է Հայաստանը մի աշխարհում է, ամբողջ աշխարհն այլ ուղղությամբ է գնում» (Տեսանյութ)
«Դուք ձեր հանձնաժողովում բյուջեի նախագծի վերաբերյալ հետեւյալ հարցադրումը չե՞ք դրել, չե՞ք ասել՝ մենք մտնում ենք ԵՏՄ, դրա հետ կապված ունենք մաքսատուրքերի, մաքսային եկամուտների առումով լուրջ փոփոխություններ՝ էլ չասած այլ ազդեցությունները: Տրասֆերտների անկում կա, ընդ որում՝ շատ լուրջ անկում: Պավել Սաֆարյանի հայտարարության համաձայն՝ մոտ 21 տոկոս անկում կա: Ռուբլու արժեզրկում կա եւ այլն, կան լուրջ տնտեսական


















































