Օրվա լրահոսը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոց

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոց, որը քաղաքապետարանի այս տարվա բարեկարգման ծրագրերի շրջանակում ամբողջությամբ հիմնանորոգվել է: Արդյունքում շուրջ 500 սաների համար ապահովվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Հարկ է նշել, որ դեռևս 2012 թվականին հիմնովին լուծվել էր նաև երաժշտական դպրոցի ջեռուցման խնդիրը: Շնորհակալություն հայտնելով Երևանի

Հաստատվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների համագործակցության 2015թ. ծրագիրը

Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի (ԱՊՀ ՊՆԽ) հերթական նիստին, որի ընթացքում, օրակարգի համաձայն, դիտարկվել են 20-ից ավելի հարցեր: Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հավանությանն են արժանացել ԱՊՀ ՊՆԽ աշխատանքային մարմինների ընթացիկ տարվա գործունեության արդյունքները, հաստատվել է ԱՊՀ ՊՆԽ 2015թ. աշխատանքային պլանը: Նիստի ընթացքում ընդունվել են հստակ

ՀՀ քաղաքաշինության նախարարը հանդիպեց Ֆիրդուսի թաղամասի բնակիչների հետ

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի մոտ կայացել է խորհրդակցություն 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) բնակիչների և թաղամասի կառուցապատող ընկերության մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են շինարարության ժամկետների արագացման, բնակարանների բաշխման, սեփականության վկայականների գրանցման հարցեր: Հանդիպման արդյունքում որոշվել է, որ պարբերաբար կկազմակերպվեն նման քննարկումներ, որոնք կնպաստեն հարցի արդյունավետ լուծմանը: Նախարար Սարգսյանը ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել հետայսու հսկողության

Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Նոյեմբերի 11-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահ Լորա Թակի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են ՀԲ  կողմից` Նիդերլանդական խմբի գործադիր տնօրեն Ֆրենկ Հիմսկերկը, Հարավային Կովկասի գծով ՀԲ տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին, ՀԲ Երևանի գրասենյակի ղեկավար Լաուրա Բեյլին, ՀԲ Երևանի գրասենյակի գործառնությունների գծով կառավարիչ Ալեքսան Հովհաննիսյանը, ՀՀ

Աննկարագրելի իրավիճակ՝ Գյումրու դիահերձարանում ու հիվանդանոցում (ֆոտոշարք)

Այսօր Գյումրու դիահերձարանում ոտք դնելու տեղ չկար. Հոռոմի խաչմերուկում զոհվածների հարազատները, ընկերները և ի վերջո ցավ ապրող բոլոր գյումրեցիները հավաքվել էին դիահերձարանի բակում՝ օգնելու մահացածների հարազատներին: Նշենք, որ զոհվածների հարազատներից ոմանք, այրված, մոխրացած դիակները մի կերպ են ճանաչել, ընդհուպ մինչև պատմում էին, թե նրանցից մեկին տեղն են բերել՝ տեսնելով նրա ոսկե ատամները: Դիակը դիահերձարանից վերցնելուն

Կարեն Ավագյան. Արցախի դե ֆակտո ճանաչման հարցը մեզ համար կայացած իրականություն է, անքննելի ճշմարտություն

ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին Վերջին ժամանակներում ոմանք, ինչ-որ տարօրինակ ցիկլերով, պարբերաբար բարձրացնում են Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցը։ Այս ամենը հիշեցնում է քաղաքական շիզոֆրենիա, այն է՝ տարածության և ժամանակի մեջ կողմնորոշվելու անկարողություն։ Ցավոք, հիվանդությանը բուժում չկա։ Ստեփանակերտից մինչև Երևան բոլորը բարեկամաբար հորդորում են նրանց

Մուտք է գործել դեղատուն եւ հափշտակել հիգիենայի պարագաներ (Տեսանյութ)

Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Երեւան քաղաքի թիվ 28 դեղատնից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Դեպքը տեղի է ունեցել 2014թ. օգոստոսի 26-ին`ժամը 20:10-ի սահմաններում: Առերևույթ  հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Երևան քաղաքի Մաշտոցի 23 հասցեում   գտնվող «Ալֆա-Ֆարմ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 28 դեղատուն եւ հափշտակել

Վարչապետն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային փոխնախագահին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահ Լորա Թակի գլխավորած պատվիրակությանը:  Վարչապետը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել Համաշխարհային բանկի հետ ծավալված ավելի քան 20-ամյա համագործակցությունը, որի շրջանակում լուրջ քայլեր են կատարվել մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, բարեփոխումների իրականացման և մարդկային կարողությունների հզորացման ուղղությամբ: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել այդ

«Ղարաբաղը դե յուրե գտնվում է «գրողի ծոցում». Ռուբեն Հակոբյան (Տեսանյութ)

«Շուշիի ազատագրումից հետո, ովքեր ԳԽ պատգամավոր կհիշեն, որ այս հարցը դրվեց օրակարգ: Ժողովրդի ճնշման տակ քաղաքական մեծամասնությունն այն ժամանակ կողմ էր, որպեսզի ճանաչվի: Դրական, պոզիտիվ դաշտ էր ստեղծվել, որ ճանաչվի ԼՂ անկախությունը: Հանրապետության նախագահն ասաց՝ ես էլ եմ կողմ, բայց Մոսկվայում պետք է կարեւոր հարցեր քննարկենք եւ խնդրեց, որ ԳԽ արտահերթ նիստը ընդմիջենք: Երկու օր

Հիմնանորոգումից հետո «Մալաթիա» պուրակը հանձնվել է շահագործման

Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող «Գեղեցիկ Երևան» ծրագրի շրջանակում հիմնանորոգումից հետո շահագործման է հանձնվել «Մալաթիա» պուրակը: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին շրջել է վերակառուցված այգում ու գնահատել կատարված աշխատանքը: Իրենց գոհունակությունը հայտնելով ծրագրի կյանքի կոչման համար՝ բնակիչներն ընդգծել են, որ

Մարգարիտ Եսայան. «Համաժողովրդական անվանված շարժումն արդեն ավարտված է»

Սա փաստ է, որ վաղ թե ուշ ընդունելու են բոլորը: Որքան շուտ՝ այնքան իրենց համար շահեկան:

Զարուհի Փոստանջյանն անցավ խնդրանքների (Տեսանյութ)

«Երբ առաջին անգամ այս նախագիծը քննարկվեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, իմ գործընկերները խնդրեցին, որ հետ վերցնեմ օրինագիծը, բոլորի հետ համատեղ աշխատանքի միջոցով ավելի կատարելագործեմ, նորից ներկայացնեմ: Ես բոլորին գրավոր դիմեցի եւ խնդրեցի, որ ներկայացնեն իրենց առաջարկները նախագծի վերաբերյալ, բայց գրեթե ոչ մեկը չարձագանքեց եւ չցանկացավ ներկայացնել իրենց առաջարկները: Թե՛ բանավոր, թե՛ գրավոր դա տեղի չունեցավ:

«Տիկնիկային պատմություններ»՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում

Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում «Տիկնիկային պատմություններ» խորագրով ցուցահանդես է բացվել, որտեղ տիկնիկը ներկայացված է որպես բազմաժանր, բազմաբնույթ մշակութային երևույթ։ «Տիկնիկային պատմություններում» ցուցադրված են գեղարվեստական արժեք ունեցող ձեռակերտ՝ հեղինակային տիկնիկներ թանգարանի և անհատական հավաքածուներից, հայկական ծիսական տիկնիկներ, դերասան-տիկնիկներ, ինչպես նաև խորհրդային տարիների զանգվածային արտադրության տիկնիկներ, որոնք ցուցադրության են տրամադրել երևանցիները։ Ցուցադրության ամենատարեց տիկնիկները Երևան քաղաքի

Գոռ Վարդանյան. «Ցույց տվեք Հայաստանում արտադրված մի ֆիլմ, որը աշխարհում որեւէ ընկերություն գնել է»

«Ստվերները դրախտում» ֆիլմի հեղինակները շնորհանդեսից առաջ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին, որ ֆիլմը նկարահանվել է թե Հայաստանում, թե ԱՄՆ-ում եւ բնօրինակը անգլերեն է: Պրոդյուսեր, ռեժիսոր եւ գլխավոր դերակատար Գոռ Վարդանյանը հավելեց, որ իրենց հիմնական նպատակը միջազգային շուկա մտնելն է: Այն պետք է վաճառվի Ամերիկայում, դուրս գա ամերիկյան էկրան, այնուհետեւ տարածվի աշխարհում: Բայց ծրագիր կա

Երբ Շարմազանովի եւ Լեւոն Զուրաբյանի կարծիքները համընկնում են (Տեսանյութ)

«ԼՂՀ խնդրի եւ կոնֆլիկտի լուծումը ԼՂՀ-ի միջազգային ճանաչումն է: Սա այն հարցն է, որտեղ մեր եւ նախորդ հռետորի կարծիքները համընկնում են»,- այսօր այսպիսի հայտարարություն արեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ Զարուհի Փոստանջյանի հեղինակած «ԼՂ եւ ՀՀ անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ՝ նկատի ունենալով Լեւոն Զուրաբյանին: Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, որ

Սեմ Չիքեջյան. Բրենթֆորդից Առաջին աշխարհամարտին մասնակցած ամենաերիտասարդ զինվորը. Brantford Expositor

Հայաստանում ծնված, բայց Բրենթֆորդ քաղաք տեղափոխված Սեմ Չիքեջյանը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զինվորագրվել էր ու մեկնել Եվրոպա` պատերազմին մասնակցելու, գրում է « Բրենթֆորդ Էքսպոզիտորի» պարբերականը` կանադական քաղաքի ամենաերիտասարդ զինվորի մասին, որը մասնակցել և մահացել է Առաջին աշխարհամարտում: «Ես գիտեմ, որ նա դպրոցում շոտլանդացի տղաների հետ էր ընկերացել ու նրանց հետ մեկնել էր Տորոնտո միանալու շոտլանդական

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

Հարգելի խորհրդարան, Վերջին ժամանակաշրջանը հագեցած էր թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական իրադարձություններով: Հոկտեմբերի վերջին Փարիզում Ֆրանսիայի նախագահ միջնորդությամբ տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի արդյունքում արձանագրվեց. 1. ԼՂ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա 2. բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով: Հարգելի գործընկերներ, Սոչիի, Նյուպորտի եւ Փարիզի հանդիպումների արդյունքում հնարավոր եղավ Ադրբեջանին վերադարձնել

«Մեր տասնամյակների անհամարձակությունը մեր հարեւանին դարձրել է սանձարձակ»

Տեղի ունեցավ Արմեն Մարուքյանի հեղինակած «Հայոց ցեղասպանության գործով միջազգային դատարան դիմելու հիմքերն ու հնարավորությունները» գրքի շնորհանդեսը

Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Արմեն Հովհաննիսյան եւ Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ բանավեճ «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Հովհաննիսյանի եւ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ: Թեման՝ Իրավիճակը Ուկրաինայում ընտրություններից հետո: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:

«Կամազ»-ի վարորդը հարբա՞ծ է եղել, թե՞ մեքենան է արագ քշել. Շիրակի մարզի դատախազի պարզաբանումները (Տեսանյութ)

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը երեկ Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած վթարի մասին տեղեկացրեց հետևյալը. «2014 թվականի նոյեմբերի 10-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 102-րդ կիլոմետր հատվածում, Արթիկի տարածաշրջանի Հոռոմ գյուղի խաչմերուկում միմյանց են բախվել 1970 թվականին ծնված Մանվել Վարդանյանի վարած «Իմեքս գրուպ» ՍՊԸ հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի, ինչպես նաև Երևան -Գյումրի երթուղու Ռազմիկ Մկրտչյանի կողմից

Գագիկ Խաչատրյան. Հայաստանն 84 միլիոն դոլար էլ կստանա ԵՏՄ-ից

«Հետագա զարգացումները մեզ համար անորոշություններ են: Երբ որ կճշտվեն, եթե անորոշություններն ավելի կզուզալվեն, մենք նորից կհանդիպենք Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետների հետ, նորից քննարկում կանենք»,-այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում անկեղծացավ ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը`խոսելով Ռուսաստանի տնտեսությունում առկա իրավիճակի`Հայաստանի տնտեսության վրա անդրադարձի մասին: Նախարարն ասաց, որ նախորդ երկու տարում 2.9 գործակցով կառավարությունն ավելացրել էր հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը:

ՀՀ կենտրոնական բանկին պատկանող որևէ սերվեր չի կոտրվել

Առավոտյան լուրեր են տարածվել, որ կոտրվել են ՀՀ Կենտրոնական բանկի մի շարք սերվերներ: ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարում է, որ ՀՀ Կենտրոնական բանկի բոլոր սերվերները հուսալի պաշտպանված են, բանկի սերվերներից գաղտնի տվյալների արտահոսք չկա, կոտրման փորձերը հաջող կասեցվում են: Ինչ վերաբերում է համացանցում հրապարակված արխիվին, ապա այն պարունակում է հին, ոչ արդիական, որոշ դեպքերում կեղծ տվյալներ:

Ի՞նչ է ակնկալում իշխանությունը`եռյակից

Եթե կառավարությունը ճանապարհային քարտեզի մշակելու առաջարկ անի, ՀՅԴ-ն պատրաստ է քննարկել 12 կետերի փուլային լուծման ուղիները: Խորհրդարանում այդ մասին ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն`անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին: Հիշեցնենք, նախագահը հայտարարել է, որ առաջարկել է կառավարությանը վերանայել ոչ իշխանական ուժերի կողմից առաջ քաշած 12 կետերը: Լրագրողներից մեկի դիտարկմանը`այդպիսի նման քայլի գնալով, փաստորեն, մեծամասնությունն առաջարկում

Ջինա Սարգիսովա. «Մենք բացասական ենք վերաբերում հաշմանդամություն ունեցող անձանց»

«Մեր դրական վերաբերմունքը հիմնված է խղճահարության, կարեկցանքի զգացմունքների վրա»

«Ֆինանսական բուրգի» գործով ամբաստանյալի մայրը դիմել է ԱԺ նախագահին

Արթուր Անդրեասյանի մայրը՝ Փառանձեմ Հակոբյանը հաստատեց մեր այն տեղեկությունը, որ դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանին: Նա անդրադարձել է իր որդու՝ Արթուր Անդրեասյանի նկատմամբ հարուցված քրեական գործին: Վերջինս աշխատել է տարադրամի փոխանակման կետում եւ, ըստ էության, շրջանառության մեջ է դրել ոստիկանության բարձրաստիճան ոստիկանների՝

Գագիկ Խաչատրյանը գիտե`ովքեր են կանգնած «շրջանառության հարկի» առիթով դժգոհության ետեւում

«Օրենսդրական փաթեթներն Ազգային ժողով ներկայացնելու ժամանակ հաշվի ենք առնում տնտեսվարողների կարծիքը: Մեզ համար կարևոր չէ, թե ովքեր են հարցը առաջադրողները, մեզ համար կարևորը այն է, թե ինչ են ասում: Հանրապետության նախագահը կառավարությանը ևս մեկ անգամ առաջադրանք է իջեցրել, որպեսզի ընդդիմության հետ քննարկեն այն դրույթները, որոնք հնարավոր են իրագործել, որովհետև եթե մեր նպատակը տնտեսության զարգացումն է,

Գոռ Վարդանյան. «Այստեղ թեեւ կա մարտարվեստ, սակայն այս ֆիլմը գերակշիռ մասով դրամա ոճի մեջ է»

Նոյեմբերի 14-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա Գոռ Վարդանյանի «Ստվերները դրախտում» ֆիլմի շնորհանդեսը, որի առիթով այսօր ֆիլմի պրոդյուսեր, ռեժիսոր եւ գլխավոր դերակատար, «WDF Ducando» ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը եւ ստեղծագործական կազմը հանդիպեցին ԶԼՄ-ների հետ: Ասուլիսից առաջ Գոռ Վարդանյանը լրագրողներին խնդրեց այսօր իրեն քաղաքական հարցեր չտալ: Հակիրճ ներկայացնելով ֆիլմի բովանդակությունը, բանախոսը տեղեկացրեց, որ այն պատմություն է ԽՍՀՄ փլուզումից

Էդմոն Մարուքյանը՝ Փոստանջյանին. «Սրա իմաստը ո՞րն է, ի՞նչ խնդիր եք ուզում լուծել, չեմ հասկանում» (Տեսանյութ)

«Հույս ունեմ, որ իմ գործընկեր Զարուհի Փոստանջյանն այլեւս այս նախագիծը չի ներկայացնի: Ես երկու անգամ բոյկոտել եմ եւ չեմ մասնակցել քվեարկությանը, բայց այս հարցն ամեն անգամ բերելով՝ հարցն արժեզրկում ենք: Ամեն անգամ հարցը մտցնել ԱԺ օրակարգ՝ հարցի արժեզրկում է, սա ոչ մի լավ բան չի տալիս»,- այսօր այսպիսի կարծիք հայտնեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ Զարուհի Փոստանջյանի

Գագիկ Խաչատրյան. «Հավատացե՛ք, հրաժարական տալը հեշտ գործ է»

«Տնտեսական աճի հետ կապված մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք գնահատում են Արժույթի միջազգային հիմնադրամն ու Կենտրոնական բանկը, մեզ համար ռիսկեր են պարունակում, որովհետև տնտեսական զարգացման կոնցեպտները, որից կախված են մեր տնտեսության զարգացումները հատկապես Ուկրաինայի և Ռուսաստանի հետ, որոշակի անճշտություններ և անորոշություններ են պարունակում: Ներկա պահին այդ անորոշությունը նվազման միտումներ ունի, և մենք կանխատեսում ենք, որ մինչև տարեվերջ

Կյանք բանտից դուրս. հասարակությունը մերժում է դատապարտյալներին, համակարգը՝ դարձնում «պորտաբույծ»

Ամեն տարի քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) միջինը 4000 դատապարտյալ համակարգի անկատարության հետևանքով կորցնում է իր աշխատունակությունը և դառնում պարզապես «պորտաբույծ», ինչը՝ ըստ ոլորտի մասնագետների, մեծացնում է կրկնահանցագործությունների ռիսկերը: Չնայած պետական կառույցները ցանկություն են հայտնում ավելի շատ դատապարտյալներ ընդգրկելու աշխատանքային զբաղվածության և ուսումնական դասընթացների ապահովման ծրագրերում, այնուամենայնիվ, դատապարտյալների զգալի մասը իրենց օրն անցկացնում է անգործության մատնված: Քրեակատարողական

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031