Օրվա լրահոսը
Զարգացման եվրասիական բանկի հետազոտությունը՝ ՀՀ-ի Մաքսային միության անդամակցության վերաբերյալ
«Հայաստանի՝ Մաքսային միությանը և մեկ ընդհանուր տնտեսական գոտու անդամակցումը կարող է դրական ազդեցություն ունենալ երկրի տնտեսական զարգացման վրա»,-այսպիսի եզրակացություն է պարունակում «Հայաստանը և Մաքսային միությունը. ինտեգրման տնտեսական ազդեցության գնահատականը» խորագրով հետազոտությունը: Այն կատարել է Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնը: Կենտրոնի համալիր ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ Մաքսային միությանն անդամակցելու պարագայում ՀՀ-ի ՀՆԱ-ի լրացուցիչ աճը՝
Հայ պաշտոնաթող դատավորների կենսաթոշակի հարցը Եվրոպական դատարանը կքննի արագացված կարգով. pastinfo.am
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2014թ. հունվարի 14-ին տեղեկացրել է ՄԻԵԴ գանգատ ներկայացրած չորս պաշտոնաթող դատավորներին` Տարիել Մանուկյանին, Լյովա Գաբրիելյանին, Ֆրունզե Ձվակերյանին և Միշա Ասատրյանին այն մասին, որ դատարանի երրորդ բաժանմունքի նախագահը որոշում է կայացրել բոլոր չորս դիմումներին տալ առաջնակարգություն և դրանք քննել 41-րդ հոդվածով սահմանված կարգով։ Պաշտոնաթող դատավորների ներկայացուցիչներ Արա Ղազարյանն ու Արտակ Զեյնալյանը պարզաբանում
Նախախորհրդարան. Մոսկվահայերը մտահոգություն են հայտնել Հայրենիքում տիրող իրավիճակի վերաբերյալ
2014 թ. հունվարի 25-ին Հայկական վերածնունդ շարժման Մոսկվայի մասնաճյուղը կազմակերպել էր Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանի և մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանի հանդիպում տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Ա. Ենիգոմշյանը և Վ.Ավետիսյանը մոսկվաբնակ մեր հայրենակիցներին ներկայացրել են հայկական պետականության ճգնաժամի, աղետալի չափերի հասնող արտագաղթի, ինքնիշխանության վերջին մասնաբաժինները օտարին հանձնելու և Արցախին սպառնացող վտանգի հետևանքով առաջացած օրհասական
Պակիստանում նռնակի պայթյունից վեց երեխա է զոհվել. «Ազատություն» ռադիոկայան
Պակիստանի հյուսիս-արևմուտքում ձեռքի նռնակի պայթյունի հետևանքով 7-12 տարեկան վեց երեխա՝ չորս տղա և երկու աղջիկ է զոհվել, ևս մեկ երեխա վիրավորվել է: Ըստ «Ազատություն» ռադիոկայան – ի, CNN-ի փոխանցմամբ, երեխաները փորձել էին խաղալ դաշտում գտած նռնակով՝ կարծելով, թե այն խաղալիք է: Հովհաննես Շողիկյան
Քաղաքագետ. «Արտգործնախարարների հանդիպման ժամանակ պայմանավորվածություն չի եղել»
Այսօր «Հենարան» ակումբում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն անդրադառնալով սահմանային կրակոցներին, մասնավորապես`վերջին դեպքերին, կարծիք հայտնեց, որ այդ կրակոցներն ու դիվերսիաները միտված են հակամարտության կարգավորմանը: Հրանտ Մելիք-Շահնազարյանը խոսելով արտգործնախարարների հունվարի 24-ին տեղի ունեցած հանդիպման մասին, ասաց. «Մեր արտգործնախարարը հանդես եկավ հայտարարությամբ, որ Ադրբեջանը խեղաթյուրում է փաստերը: Իսկ ինչ վերաբերվում է արտգործնախարարների հանդիպմանը, ապա կարող ենք ասել, որ որեւէ
Ստրուկ պահելը ծանր ու անօգուտ գործ է
Ինչո՞վ է ավարտվելու Կիեւում եւ Ուկրաինայի այլ քաղաքներում իշխանության եւ ընդդիմադիր տրամադրություններ ունեցողների բազմահազարանոց դիմակայությունը: Ինչպես սիրում են քաղաքագետներն ասել՝ ժամանակը ցույց կտա: Շատ հնարավոր է, որ Յանուկովիչին հաջողվի Ռուսաստանի քաղաքական եւ, պարզ ասենք՝ ուժային աջակցությամբ ճնշել ըմբոստությունը: Բացառված չէ նաեւ, որ լինեն որոշակի պայմանավորվածություններ՝ ընդդիմության եւ իշխանության միջեւ: Բայց պատմական հեռանկարի առումով, ինձ թվում
Գյումրիի նախկին քաղաքապետի որդու «դեբոշ»-ների փաստով քրեական գործ է հարուցվել. NEWS.am
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի տուն «այցելության» դեպքի հետ կապված քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Քրեական գործը հարուցվել է ՔՕ-ի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով,
Ուկրաինայում հակակառավարական ցուցարարներն գրավել են երկրի արդարադատության նախարարության շենքը. «Ամերիկայի Ձայն»
Ուկրաինայի արդարադատության նախարարը սպառնացել է արտակարգ իրավիճակ հայտարարել երկրում Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում հակակառավարական ցուցարարները գրավել են երկրի արդարադատության նախարարության շենքը: Նախարարության շենքը ցուցարարների կողմից գրավելուց հետո վերջիններիս հեռուստաուղերձով դիմել էր Ուկրաինայի արդարադատության նախարար Ելենա Լուկաշը, որը հորդորել է ցուցարարներին ազատել նախարարության շենքը: Հակառակ դեպքում, ըստ հաղորդագրությունների, Ուկրաինայի արդարադատության նախարարը սպառնացել է դիմել երկրի
Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում քամի է, ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27–ին` ժամը 09.30–ի դրությամբ, Հրազդանի, Ապարանի, Կոտայքի, Արթիկի, Նաիրիի և Հրազդանի տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն: Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում քամի է, ձյուն է տեղում` ճանապարհը բաց է : Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
«Դեմ առ դեմ». Անուշ Սեդրակյան եւ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Հունվարի 27-ին, ժամը 18.30-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի եւ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի միջեւ բանավեճը: Թեման՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ
Ողբերգական ավտովթար Արշալույս գյուղում. վարորդը մահացել է. Shamshyan.com
Shamshyan.com. Այսօր` հունվարի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, «Մոսկվիչ» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արշալույս գյուղի գյուղամիջյան ճանապարհով ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ծառին, այնուհետև բետոնե էլեկտրասյանը: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, իսկ վարորդին գյուղացիները հայտնաբերել են
Արոնյանը Հոլանդիայից մեկնում է Շվեյցարիա
Հոլանդիայում այսօր ավարտված «Tata Steel Chess» մրցաշարում հաղթելուց հետո գրոսմայստեր Լեւոն Արոնյանը մեկնում է Շվեյցարիա: Ցյուրիխում Արոնյանը մասնակցելու է ավելի հզոր կազմ ունեցող միջազգային մրցաշարի, որտեղ նրա մրցակիցները լինելու են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան եւ Բորիս Գելֆանդը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ chesstigers.de-ի
Արդեն հաղթած Լեւոն Արոնյանը միակ պարտությունը կրեց
Վեյկ-ան-Զեեում ավարտվեց շախմատի «Tata Steel Chess» մրցաշարը, որում արդեն հաղթանակն ապահոված Լեւոն Արոնյանը եզրափակիչ տուրում 38-րդ քայլում զիջեց Լյուկ վան Վելիին, ինչը Հայաստանի լավագույն շախմատիստի միակ պարտությունն է Հոլանդիայում: Ուժեղագույնների խմբում մրցակիցները մրցաշարային ամփոփիչ աղյուսակում դասավորվեցին այսպիսի հաջորդականությամբ: 1. Լեւոն Արոնյան 8,0 2. Անիշ Գիրի 6,5 3. Սերգեյ Կարյակին 6,5 4. Ֆաբիանո Կարուանա 6,0 5.
Երջանիկ մարդիկ ավելի ուշ են ծերանում
Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականների 7 տարվա ուսումնասիրությունները պարզել են, որ երջանիկ մարդիկ ավելի ուշ են ծերանում: Լավատեսները արագ են շարժվում, նրանք ավելի լավ են հաղթահարում կյանքի դժվարությունները: Գրում է mr7.ru-ն: Մասնագետներն իրենց ուշադրության կենտրոնում են պահել 3000 մարդու՝ արական եւ իգական սեռից՝ 60 տարեկանից սկսած. գիտնականները նրանց հետեւել են ութ տարի: Ութ տարվա հետազոտության արդյունքում հաստատվել է,
Ուկրաինայում իշխանությունները սպառնացել են ուժ գործադրել. Armerikayidzayn.com
Amerikayidzayn.com. Ուկրաինայի իշխանությունները զգուշացրել են հակակառավարական ցուցարարներին, որ իրենց վերահսկողության տակ գտնվող Կիևի քաղաքապետարանի շենքում որպես պատանդ պահվող ոստիկանության երկու ծառայողներին ազատ չարձակելու դեպքում վերջիններիս ազատ արձակման համար ոստիկանությունը կդիմի վճռական գործողությունների: Ընդդիմությունը շաբաթ օրը հերքել է իշխանությունների կողմից պատանդ պահելու մասին հնչեցված մեղադրանքները: Երկրում իշխանության և ընդդիմության միջև լարված իրավիճակ է պահպանվում նույնիսկ այն
300-ից ավելի ոստիկան է տուժել Կիեւում
300-ից ավելի իրավապահ մարմին է տուժել Կիեւում տեղի ունեցող անկարգությունների ժամանակ, նրանցից 100-ը հոսպիտալացվել են. հայտնել է ուկրաինական ոստիկանությունը: Գրում է Rian.com.ua-ն: «Հունվարի 26-ի դրությամբ բժշկական օգնության են դիմել 311 իրավապահ մարմին, որոնք տուժել են անկարգությունների ժամանակ: Նրանցից 118-ը հոսպիտալացվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ: Մասնավորապես նշվում է, որ տուժածների մոտ ախտորոշվել են փակ գանգուղեղային
Հենրիխ Մխիթարյանի եւս մի թիմակից կարող է հեռանալ «Բորուսիայից»
«The Telegraph»-ը տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կազմել է առաջիկա ամառվա տրանսֆերի առաջնային նպատակակետերը: «Կարմիր հրեշներն» առաջին հերթին ձգտելու են ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Մարկո Ռոյսին, թեեւ վերջինը հայտարարել է, թե մտադիր չէ հեռանալ «Բորուսիայից»: Անհաջողության մատնվելու դեպքում ՄՅՈՒ-ն կդիմի «Բավարիային»՝ Թոնի Կրոոսի տեղափոխման համար: Աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ անգլիական ակումբը ամառային տրանսֆերների
Փրկարարները հեռացրել են սառցալեզվակները
Meteo.am. Հունվարի 26-ին, ժամը 15.22-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովա թաղամասի թիվ 1/5 շենքի 20-րդ բնակարանից դուրս եկող ծխատար խողովակից կախվել են սառցալեզվակներ. հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հեռացրել են սառցալեզվակները:
Մատուցվեց Սուրբ Պատարագ Հայոց բանակի օրվա առիթով
Սուրբ Պատարագ Հայոց բանակի օրվա առիթով Հունվարի 26-ին` Բանակի օրվա առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Սրբազան արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ
Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26–ին` ժամը 15.30–ի դրությամբ, Աշտարակի, Ապարանի, Աբովյանի, Հրազդանի, Աշոցքի, Իջևանի տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն: Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Հայ ուսանողը վերադառնում է Հայաստան՝ իր հետ բերելով երկու մրցանակ
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցավ «New Wave» («Նոր ալիք») միջազգային ուսանողական կինոփառատոնի մրցանակաբաշխությունը։ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ներկայացուցիչը վերադառնում է Հայաստան՝ իր հետ բերելով երկու մրցանակ։ Ուրախ ենք հայտնելու, որ ‹‹Լավագույն մոնտաժ›› անվանակարգում հաղթել է Արեն Մալաքյանի ‹‹Սիրո խոստովանություն ճապոնական ոճով››, իսկ ‹‹Լավագույն ձայնային մոնտաժ›› անվանակարգում՝ Անդրանիկ Հարությունյանի ‹‹Հեքիաթ›› կարճամետրաժ ֆիլմերը։ Ինչպես
Յուրա Մովսիսյանը մարզվել է ընդհանուր խմբից առանձին
Մոսկվայի «Սպարտակը» շարունակում է ուսումնամարզական հավաքները ՄԱԷ-ում: Այսօր առավոտյան թիմը ամբողջական կազմով մեկուկես ժամյա մարզում է անցկացրել, սակայն Յուրան եւ վնասվածքից ապաքինվող եւս մի քանի ֆուտբոլիստներ պարապել են առանձին: Ակումբի բժշկական դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Վարդապետովը champiwnat.com-ի թղթակցին տեղեկացրել է, որ մի քանի խաղացողներ գտնվում են, այսպես կոչված, «դեղին գոտում» եւ նրանց բեռնվածությունը պլանավորվում է ամեն
Հայտնաբերվել է դի
Meteo.am. Հունվարի 26-ին, ժամը 13.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել 1928 թ. ծնված Ն. Պ.-ի դին:
Եգիպտոսում բախումների հետեւանքով մոտ 50 մարդ է մահացել
Եգիպտոսում 49 մարդ է մահացել ոստիկանության եւ ցուցարարների բախման ժամանակ: Հայտնում է Ria.ru-ն` վկայակոչելով «Ֆրանս պրես» լրատվական գործակալությունը: Ավելի շուտ հայտնի էր դարձել, որ զոհերի թիվը 29-ն է: Լրատվական գործակալության տվյալներով՝ իրավապահ մարմինները ձերբակալել են 1079 ցուցարարի: Եգիպտոսում բախումները սկսվել են այն բանից հետո, երբ իրավապահները փորձել են թույլ չտալ «Մահմեդական եղբայրների» խաղաղ երթն ու
Բելառուսի դահուկորդներն այսօր ժամանում են Ծաղկաձոր
Նրանց բոլոր ծախսերը հոգում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Այս գիշեր Բելառուսի օլիմպիական հավաքականի 11 դահուկորդներ ժամանում են Հայաստան: Նրանք Ծաղկաձորում անցկացնելու են Սոչիի օլիմպիական խաղերի նախապատրաստության վերջին ուսումնամարզական հավաքը: Բելառուսցի մարզիկների այցը հնարավոր է եղել անցած տարվա մայիսին Բելառուսի նախագահ, այդ երկրի ԱՕԿ-ի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Հայաստան կատարած այցելության արդյունքում: Այն ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն
Аргумент. Իշխանությունները պետք է կանգնեն Հաագայի դատարանի առջև. Ուկրաինայի ԱԳ նախկին նախարար
Ուկրաինայում տեղի ունեցող հանցագործությունների համար, որոնք կատարում են իշխանությունները, պետք է պատասխանատվության ենթարկվեն ինչպես Ուկրաինայի օրենքներով, այնպես էլ միջազգային՝ Հաագայի դատարանի առջև. «Եվրոմայդան»-ի ամբիոնից ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախկին նախարար Վլադիմիր Օգրիզկոն: Հայտնում է «Արգումենտ» լրատվականը: Իր ելույթում նա «Եվրոմայդան»-ի խորհրդի անունից դիմել է միջազգային հանրությանը, Եվրոմիությանը, ԱՄՆ-ին և այլ երկրների: «Եվրոմայդան»-ի խորհուրդը միջազգային
«Քանդվում է Հայաստանի նեղ օրերի միակ ճանապարհը». 1in.am
1in.am. «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը քանդելու կառավարության մտադրությունը օդանավակայանի հին մասնաշենքի նախագծի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, համարում է արհամարհական վերաբերմունք սեփական ժողովրդի հանդեպ: «Կառավարությունը հաստատել է մաստեր-պլանը, իսկ քաղավիացիայի պետը հայտարարում է, որ շենքը պիտի քանդվի, բայց կառավարությունը դեռ նման որոշում չի կայացրել: Հաճախ մոռանում են՝ դա իմ հոր աշխատանքը չէ, այլ
Հայաստանի բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները անցանելի են
Հայաստանի բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները, հունվարի 26-ի ժամը 11.00-ի դրությամբ, հիմնականում անցանելի են: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածին (տեսանելիությունը մոտ 500 մ) եւ Թալին-Մարալիկ ավտոճանապարհին առկա է մառախուղ: Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը եւ Վարդենյաց (Սելիմ) լեռնանցքի որոշ հատվածներ, առկա է թանձր մառախուղ՝ խորհուրդ
Արկադի Ղուկասյանը չի ցանկանում խոսել Սերժ Սարգսյանի հետ Կորեա այցելության եւ բուժման կուրս անցնելու մասին. News.am
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը չի ցանկանում խոսել Կորեայում Սերժ Սարգսյանի հետ բուժման կուրս անցնելու մասին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արկադի Ղուկասյանն ասել է, որ լավ է, լավ է հանգստացել, սակայն չցանկացավ մանրամասնել, թե ինքը ինչ բուժման կուրս է անցել Կորեայում, ինչքան է արժեցել այն: Նա տեղեկացրեց, որ վաղը մեկնում է եւ ի վիճակի չէ խոսել: