Օրվա լրահոսը

Շոու ռեկտորի՞ դեմ. «Ժողովուրդ»

Երեւանի պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իր բնակարանի դիմաց մարտական «Ֆ-1» տեսակի նռնակ հայտնաբերելու դեպքը ոստիկանների կողմից կազմակերպված շոու է եղել: «Եկան կազմակերպեցին եւ այս ամենը ինձ վերագրեցին ու գնացին: Ես ընդհանրապես չեմ հետաքրքրվում այս գործով, եւ եթե անգամ ոստիկանություն կանչեն էլ, չեմ գնալու: Ես եւ իմ հարազատները

Երևանի Հյուսիսային պողոտայում երգող կնոջ մասին պատմող ֆիլմը ներկայացվել է Մոսկվայում (տեսանյութ)

Նախօրեին Մոսկվայում տեղի է ունեցել «Հյուսիսային պողոտայի թագուհին» կարճամետրաժ վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ժապավենը ներկայացնում է երգչուhի Ժասմինի (Հասմիկ Անտոնյանի) ճակատագիրը: Նրա հիրավի հրաշալի ձայնը լցնում է ոչ թե օպերային դահլիճները, այլ երեկոյան Երևանի երկինքը: Ֆիլմը նկարահանել է «Հայկական չափանիշ» կինոկենտրոնը: Աշնանային անձրևոտ երեկո, երբ բոլորը միայն մտածում են տուն հասնելու մասին, Ժասմինը ոչ մի տեղ

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Հայագիտության առաջին ինստիտուտի բացումը Ռումինիայում

Նոյեմբերի 7-ին Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի Բաբեշ-Բոյայ համալսարանում տեղի ունեցավ Հայագիտության ինստիտուտի բացման պաշտոնական արարողությունը, որին համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Իոան-Աուրել Պոպի և ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Լուչիան Նաստասե-Կովաչի հետ մասնակցում էին Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Կլուժի նահանգային խորհրդի նախագահ Իշտվան Վակարը, Ռումինիայի հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը, Ալբա

Միկրոավտոբուսի բախման հետեւանքով մահացածների անուն-ազգանունները հայտնի են

Երեկ Հոռոմի խաչմերուկում «Կամազի» եւ «Գազել» մակնիշի ուղեւորատար միկրոավտոբուսի բախման հետեւանքով մահացածների անուն-ազգանունները արդեն հայտնի են: Նրանք են. Սարգսյան Վանիկ- 1994թ. ծնված, Գյումրի քաղաքում (ծանրամարտիկ), Մկրտչյան Ռազմիկ- Գյումրի քաղաք, ծնվ. 1955թ. (միկրոավջտոբուսի վարորդն է, ամուսիններ՝ Հաբեթ եւ Գայանե Սեդրակյաններ- 1962թ., 1965թ. ծնված, Ախուրյանից են, Նազարեթյան Մարինե- ծնված 1959թ., Գյումրի, Թումանյան Արամայիս- ծնված 1954թ., Գյումրի, Դավիթ

Ինչո՞ւ են հիմա տղաներին քաղբանտարկյալ համարում. «168 ժամ»

Շանթ Հարությունյանի և ընկերների գործով ամբաստանյալ Հայկ Հարությունյանի մայրը՝ Լաուրա Պետրոսյանը, որդուն և գործով մյուս ամբաստանյալներին համարում է քաղբանտարկյալներ։ «Հունիսի 17-ին, երբ Առուստամյանին (խոսքը ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի մասին է.– Օ.Հ.) և Հակոբյան Ռուբենին (ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար.– Օ.Հ.) հարց տվեցին՝ Հայաստանում կա՞ քաղբանտարկյալ, առաջինը ժխտեց, իսկ երկրորդն ասաց՝ մենք քաղբանտարկյալ չունենք, բայց

Ադրբեջանական հաքերները ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներն են հրապարակել. banman.am

Ադրբեջանական հաքերները ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներն են հրապարակել, 2.4 GB արխիվ ա, որտեղ կան նամակներ, պայմանագրեր եւ այլն։ Հիշեցնեմ, որ սեպտեմբերի 11- ին ադրբեջանցիք կոտրել էին ԿԲ լիցենզիաների օն֊լայն տրամադրման կայքը։ Ֆայլերի մի մասը հենց այս կայքից են։ Մնացածը կարող են լինել ԿԲ այլ սերվերներից։ Նյութի մանրամասները կարդացեք banman.am -ի կայքում  

Ռուբեն Հակոբյան. «Կարծում եմ՝ հանրահավաք կլինի, բայց թե ե՞րբ՝ դժվարանում եմ ասել». «Հայկական ժամանակ»

Ոչ իշխանականների հայտարարությունների վերաբերյալ մի քանի հարց ուղղեցինք «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին. – Եռյակում լարվածություն նկատվո՞ւմ է: – Ես կարող եմ ասել, որ մեզ մոտ լարվածություն չկա, ու չկան նաեւ այնպիսի հարցեր, որոնք անլուծելի են։ Ուղղակի պետք է հավաքվել, քննարկել ու միասնական դիրքորոշում ունենալ – ՀԱԿ-ը արագ գործողությունների կողմնակից է, ԲՀԿ-ն չի շտապում ու

Սերժ Սարգսյանը փորձում է հունավորել եռյակի գործողությունները. «Ժողովուրդ»

Վերստին թարմացնելով այդ 12 կետերը՝ Սերժ Սարգսյանը, կարելի է ասել, փորձում է եռյակին հետ բերել կառուցողական դաշտ եւ «դեմքը փրկելու» հնարավորություն ընձեռել, որպեսզի նրանք կարողանան ասել, թե Կառավարությունն իրենց ճնշման ներքո այս կամ այն կետը բավարարեց. «Առաջին կետի մասին կունենանք փոքրիկ ճանապարհային քարտեզ, կունենանք ժամկետներ, անցնեն երկրորդին, անցնեն երրորդին, որպեսզի եւ՛ խորհրդարանական այս ուժերը կամ

Զոհվածների մեջ կա սպորտսմեն, հայտնի գրականագետ

Aravot.am-ին Շիրակի մարզային ոստիկանությունից տեղեկացրեցին, որ երեկ Հոռոմի խաչմերուկում Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը , Արթիկ պատվերով շինանյութ է ապրանք է առաքել Հրազդանից, վերջինս «Իմիքս գրուպ» ընկերության վարորդն է: Հիշեցնենք, որ փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝

Շահեն Պետրոսյան. «Ես առաջարկում եմ, որ մենք եւ Վրաստանը համատեղ ավիակամպանիա ստեղծենք». «Հրապարակ»

Բոլոր ավիաընկերությունները, հզորները աշխարհի պետության դոտացիայով են աշխատում:

Դիտորդների հաղորդմամբ` ոստիկանները բռնություն են գործադրել քաղաքացու նկատմամբ. հարուցվել է քրեական գործ

ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալվածներին պահելու վայրերում (ՁՊՎ) վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն այն մասին, որ 2014թ. հոկտեմբերի 26-ին` ժամը 13:30-ին, նույն կազմակերպության թեժ գծի հեռախոսահամարին է ահազանգել Արմեն Թ.-ն և տեղեկացրել, որ ոստիկանները բռնություն են գործադրել իր նկատմամբ, որից հետո իրեն բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի

ՀՀ պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Բելգիա

Նոյեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն: Այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Բելգիայի Մոնս քաղաքում տեղակայված ՆԱՏՕ-ի Եվրոպայում դաշնակցային ուժերի գլխավոր հրամանատարություն, հանդիպում է ունեցել հրամանատար, ԱՄՆ ՌՕՈՒ գեներալ Ֆիլիպ Բրիդլովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային կայունության ապահովման և խաղաղապահ գործողություններին մասնակցության նպատակով ՀՀ զինված ուժերի

Տեղեկատվություն Շիրակի մարզում տեղի ունեցած վթարից տուժածների մասին

Շիրակի մարզում երեկ երեկոյան տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած յոթ վիրավորներից մեկը հիվանդանոցային առաջին օգնությունից հետո դուրս է գրվել: 17-ամյա ուղևորի մոտ նախնական ախտորոշմամբ կասկածում էր գանգի հիմի կոտրվածք, ինչը հետագայում «Էրեբունի» բժշկական կենտրոնում հերքվել է, նրա վիճակն այժմ բավարար է, նա վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Մյուս հինգ տուժածի մասին. 14-ամյա պատանին, հիվանդանոց

Սա կոչվում է ռեալպոլիտիկ, որի մոլի երկրպագու են ՀԱԿ-ի բազմաթիվ ներկայացուցիչներ. «Հայկական ժամանակ»

Եթե Ուրիխանյանի հայտարարությունների շպարը մի կողմ նետենք, նրա ասածի առանցքը հետեւյալն է. եթե Հայ ազգային կոնգրեսը ուզում է հանրահավաք անել, թող անի։ ԲՀԿ-ն նման բան կանի այն ժամանակ, երբ հարմար գտնի։ Այս հայտարարություններն ակնհայտ են դարձնում, որ ոչ իշխանական եռյակի, առնվազն ՀԱԿ-ի ու ԲՀԿ–ի մարտավարական պատկերացումների միջեւ կան էական հակասություններ։ Գուցե թե այս փաստը ոչ

Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել խարդախության մեղադրանքով հետախուզվող

Նոյեմբերի 11-ին, ժամը 01.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1981 թ. ծնված Վահրամ Ա.-ն, որը 2012 թ. փետրվարի 7-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն

ԱՍԵԿՈՍԵ

Մահը իր երկար ձեռքով կտրում է կյանքի կարճ ոտքը, եւ ամեն ինչ ընկնում է իր տեղը: ԱՇՈՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Ապարանցիների վոժդը. «Հրապարակ»

Ինչո՞ւ դարձաք «Նիգ-Ապարանի» նախագահը, որ ի՞նչ անեք. երեկ մեր լրագրողի հարցին ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանն անկեղծ պատասխան է տվել. «Որ ապարանցիների վոժդը դառնամ»: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի/www.shamshyan.com

Սիլվա Համբարձումյանը կուսակցություն է հիմնում և չի բացառում, որ իր դեմ վարույթը կարող է դրա հետ կապ ունենալ. 1in.am

«Ես գտնում եմ, որ Միհրան Պողոսյանի քայլը սխալ է, ինքը պետք է հետ ուզի էդ գործը, որովհետև էդտեղ ոչ մի քրեական գործ չկա»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց գործարար Սիլվա Համբարձումյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում Միհրան Պողոսյանի քայլը, որը իր տան հարկադիր աճուրդի գործով դիմել է քննչական կոմիտե: Սիլվա Համբարձումյանը չի կարծում, որ

90 տոկոս դժգոհները

Երեկ Բաղրամյան փողոցում տեսա մի պաստառ, որը նվիրված էր մեր ազգի հերոս, նշանավոր զորավար Անդրանիկ Օզանյանի 149-ամյակին: Պաստառի ձախ մասում զորավարի դիմանկարն է, աջ մասում՝ Սարդարապատը: Պատմական անցքերի մեջ չխորացած մարդկանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ Անդրանիկը մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին: Այնինչ հայտնի է, որ նա ոչ միայն չի մասնակցել, այլեւ խորը հակասություններ ուներ

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Մանրամասներ՝ Հոռոմի խաչմերուկում կատարված դժբախտ պատահարից (Տեսանյութ, ֆոտոշարք)

Քիչ առաջ Aravot.am-ը վերադարձավ Գյումրի-Երևան մայրուղու  Հոռոմի խաչմերուկ կոչվող հատվածից, որտեղ տեղազննություն էին կատարում ոստիկանները, շտապօգնության մեքենաներով Գյումրի էին տեղափոխում դիակներին: Այստեղ  էին հավաքվել նաև տուժածների հարազատները, որոնց, սակայն ոստիկանները չէին թույլատրում շարժվել շրջված գազելի ուղղությամբ՝  զգուշացնելով, որ հատակը հրդեհավտանգ է: Գյումրու բԺշկական կենտրոնում ևս ասեղ գցելու տեղ չկար. ոստիկանության աշխատակիցները, փրկարարները, տուժածների հարազատները շրջափակել

Թող Սաթենը համոզվի, որ փրկեց իր հոր կյանքը..

«Հռիփսիմե ջան, շատ զբաղվա՞ծ ես»- երկու օր առաջ ֆեյսբուք սոցիալական ցանցով ինձ գրեց 14-ամյա Սաթենիկ Գալստյանը: «Շա՜տ»,- միանգամից պատասխանեցի ես նրան՝ մտածելով հերթական գրքի անվան, երգի կամ մի այլ իր համար շատ, ինձ համար՝ ոչ այդքան կարեւոր թվացող հարցով է դիմել: «Ախր կյանքի ու մահվան հարց է»,- գալիս է մյուս կողմից պատասխանը: Սաթենին երկու շաբաթ

ՀՀԿ-ական պատգամավորն` իր մասնակցությամբ ծեծկռտուքի մասին

«Մտածողը ես չե՞մ: Չեմ ուզել, չեմ մտածել»

«Եռյակը թող հիշի Գեղամյանի ճակատագիրը». քաղաքագետ

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի կարծիքով, համաժողովրդական շարժման տարածքային գրասենյակների ձևավորմանը զուգընթաց հանրահավաքներ կազմակերպելու ՀԱԿ-ի առաջարկը լավ տարբերակ է: «Եթե ԲՀԿ-ն ճնշումների ազդեցության տակ է թուլացել, սխալ է արել, որովհետեւ այդ ճնշումները պետք է լինեին: Բայց թե ՀԱԿ-ի, թե ԲՀԿ-ի ասածների մեջ ռացիոնալ հատիկ կա: ԲՀԿ-ն ճիշտ է, երբ ասում է, թե առանց այդ կառույցների հանրահավաքային ակտիվությունն

Առուշանյաններն ընտանիքով վաղվանից հացադուլ կսկսեն Բաղրամյան 26-ում

Ի պաշտպանություն արդեն երեք տարի կալանքի մեջ գտնվող HSBC բանկի ռիսկային վարկերի բաժնի գլխավոր մասնագետ Աշոտ Առուշանյանի՝ նրա ընտանիքի անդամները վաղը բողոքի ակցիա կանցկացնեն նախագահական նստավայրի դիմաց ու կսկսեն անժամկետ հացադուլ: «ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետը, ամերիկյան համալսարանը կարմիր դիպլոմով է տղաս ավարտել ու որպես լավ աշխատող էր հայտնի: Նրան առաջադրել են ապօրինի մեղադրանք՝ մեղադրելով, «Մանանա Գրեյն»

Հայաստանում կբացվի Ճապոնիայի դեսպանատուն

Այսօր այս մասին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Մոսկվայում տեղակայված Հայաստանի հանրապետության Ճապոնիայի դեսպանատան խորհրդական Կենիտիրո Սասամեն: Ըստ նրա, Ճապոնիայի դեսպանատունը Հայաստանում կբացվի հաջորդ տարվա հունվարի մեկից, և ինքը հիմա Մոսկվայից գործուղվել է Հայաստան՝դեսպանատան բացման նախապատրաստական աշխատանքերով զբաղվելու: Խորհրդականի ու քաղաքապետի խոսակցությունը ծավալվեց տարբեր թեմաների շուրջ: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ

ՀՀ քննչական կոմիտե. «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը ձերբակալվել է

Այսօր երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազել»-ը  պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազել»-ի մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Վիրավորների թվում կա նաեւ

Գագիկ Ղազարէ. «Դժվար է մեկ քառակուսի մետրի վրա խաղալը»

Նրա խոսքով, ով կարողանում է գլխի ընկնել, որ մեկ քառակուսին նպաստում է այս կամ այն գաղափարի ավելի ազդեցիկ լինելուն, շահում է:

Տիգրան Ուրիխանյանը` Սերժ Սարգսյանի առաջարկության մասին. «Կվերանայեն, թե` ոչ, իրենց խնդիրն է»

«Այս իրավիճակում, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի և այդպիսի առաջարկություն ես կառավարությանն արել եմ, որպեսզի նորից անդրադառնան այդ փաստաթղթին, կետ առ կետ քննարկեն այդ փաստաթուղթը և նշեն կոնկրետ այն գործընթացները, որոնցով իրականացնելու են այդ կետերը»,-ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Արմենպրեսին» տված հարցազրույցում, անդրադառնալով եռյակի ներկայացրած 12 կետերին, այսպիսի հայտարարություն է արել: Aravot.am-ը ԲՀԿ խոսնակ

Հոռոմի խաչմերուկում 7 հոգի մահացել են, 14 տարեկան երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է

Ինչպես Aravot.am-ին փոխանցեցին Շիրակի մարզային ոստիկանությունից, Գյումրի-Երևան մայրուղում՝ Հոռոմի խաչմերուկում Երևան ուղևորվող ուղևորատար միկրոավտոբուսում բռնկված հրդեհից 7 հոգի մահացել է, նրանց մեջ է նաև վարորդը: Հոռոմի խաչմերուկում Արթիկից խաչմերուկ մտնող բեռնատար կամազը բախվել է Երևանից- Գյումրի ուղևորվող ուղևորատար միկրոավտոբուսին, շուռ է տվել այն, բեռնատարը՝ նույնպես շրջվել է: Շուռ եկած ուղևորատար միկրոավտոբուսի գազի բալոնն ամենայն հավանականությամբ պայթել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031