Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայում հակակառավարական ցուցարարներն գրավել են երկրի արդարադատության նախարարության շենքը. «Ամերիկայի Ձայն»

Հունվար 27,2014 10:35 Share

Ուկրաինայի արդարադատության նախարարը սպառնացել է արտակարգ իրավիճակ հայտարարել երկրում

Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի,  Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում հակակառավարական ցուցարարները գրավել են երկրի արդարադատության նախարարության շենքը:
Նախարարության շենքը ցուցարարների կողմից գրավելուց հետո վերջիններիս հեռուստաուղերձով դիմել էր Ուկրաինայի արդարադատության նախարար Ելենա Լուկաշը, որը հորդորել է ցուցարարներին ազատել նախարարության շենքը:

Հակառակ դեպքում, ըստ հաղորդագրությունների, Ուկրաինայի արդարադատության նախարարը սպառնացել է դիմել երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին՝ երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելու հարցը քննարկելու նպատակով:

Կիևում մեկնարկած հակակառավարական ցույցերը կիրակի օրը տարածվել են Ուկրաինայի հարավային և արևելյան վեց մարզեր՝ այն շրջաններ, որոնք նախկինում ավանդաբար սատարել են երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչին:

Երկրում արդեն երկու ամիս տևող բողոքի ցույցերից հետո Ուկրաինայի ընդդիմությունը կարծում է, որ առավելության նժարը թեքվում է իր կողմ: Հակակառավարական ցուցարարներն արդեն իսկ գրավել են Ուկրաինայի մի շարք մարզերի կառավարական շենքերը:

Արմեն Հովհաննիսյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել