Օրվա լրահոսը

Վանիկ Ավետիսյանը 5-րդն է աշխարհում

Հայաստանցի 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանը Ղազախստանում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում երկամարտի 320 կիլոգրամ արդյունքով գրավեց 5-րդ տեղը՝ 2016 թվականի օլիմպիական խաղերի կարեւոր հաշվարկային միավորներ բերելով Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի հաշվարկին: 27- ամյա մարզիկը պոկումում բարձրացրեց 141 կգ, հրումում՝ 179 կգ:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հելսինկիում հայերն ու ադրբեջանցիները համաձայնության եկան

Տերի Հակալան ողջունում է քաղաքացիական հասարակության կողմից յուրաքանչյուր քայլ, որն ուղղված է ԼՂ խնդրի կարգավորման ուղիների փնտրտուքին:

Գործող Սահմանադրությունը կեղծե՞լ են

«Իմ տպավորությունն այդ մարդուց այն էր, որ ինքը ոնց որ թե այնքան էլ առողջ չէ»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով քաղաքացի Անդրանիկ Բաբախանյանի այն պնդումներին, թե Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի 9 անդամներից 5-ն ակտիվորեն մասնակցել են գործող Սահմանադրության կեղծմանը, նշեց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը: Մասնավորապես պարոն Բաբախանյանը պնդում է, թե Վարդան Պողոսյանն ու

ՀՀ Նախագահ. «Մենք այս ժամանակահատվածը` մինչև փետրվար, կօգտագործենք արդյունավետ` քաղաքական ավելի մեծ կոնսոլիդացիայի հասնելու»

ՀՀ Նախագահը կառավարությանն առաջարկել է նորից անդրադառնալ ոչ իշխանական ուժերի 12 կետանոց փաստաթղթին. բացառիկ հարցազրույց

Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» և «Պետական նպաստների մասին»» ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու առաջարկությունների փաթեթի վերաբերյալ   Ս.թ. նոյեմբերի 4-ին ՀՀ ազգային ժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովում քննարկվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին ՀՀ  օրենքների նախագծերի

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Սիսքո սիսթեմզ» ընկերության գլխավոր տնօրենին

Նոյեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Սիսկո սիսթեմզ»   ընկերության ավագ փոխնախագահ, գլխավոր տնօրեն Մարիո Մացցոլային` ուղեկցությամբ «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսաելյանի: Հանդիպմանը Նորին Սրբությունը բարձր գնահատեց Մարիո Մացցոլայի գլխավորած ընկերության կարևոր ներդրումը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում` ուրախություն հայտնելով նաև, որ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման

Կոտայքում փաստաբանին փորձել են այրել՝ նրա վրա նավթ լցնելով

Այսօր Գյումրու Տեքստիլագործների թաղամասում, քաղաքային ոստիկանության նախկին շենքում բացվեց ՀՀ փաստաբանների պալատի Շիրակի մարզային գրասենյակը: Ինչպես պարզաբանեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, իրենց պալատը մարզային քաղաքականություն է սկսել վարել. փորձում են մարզերում փաստաբանների վիճակը բարելավել: «Բոլորդ  լավ գիտեք, որ ամեն ինչ կենտրոնացած է Երևան քաղաքում, և այս տեսակետից կարծում եմ չի կարելի անուշադրության մատնել

Քննարկվել են Microsoft կորպորացիայի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Microsoft կորպորացիայի կառավարության և պետական հատվածի հետ համագործակցության գծով տնօրեն Մարկ Դեյին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է, որ կառավարությունն ակտիվորեն համագործակցում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների հետ և այդ բնագավառը գործադիրի ծրագրի առանցքային ուղղություններից մեկն է: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը ՏՏ բնագավառում մի շարք հաջողված ծրագրեր ու նախաձեռնություններ է

Կայացավ «Լավագույն համայնք-2014» մրցանակաբաշխությունը

Հայաստանում տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ  այսօր  անցկացվեց «Լավագույն համայնք-2014» մրցանակաբաշխությունը, որին ներկա էին ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, համայնքապետեր, ավագանու անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին»  ՀՀ օրենքի համաձայն` նոյեմբերի 10-ը պաշտոնապես նշվում է որպես Տեղական ինքնակառավարման օր: ՏԿ նախարարի պաշտոնակատար Վ. Տերտերյանը շնորհավորեց

Թրաֆիքինգի մեջ մեղադրվողը մահապարտ ազատամարտիկ է

Նա սպառնում է Վ. Ամիրխանյանին «սուդի տալ»

Արմեն Աշոտյանը բազմիցս անդրադարձել է ՀՊՃՀ-ի շուրջ ստեղծված բացասական տեղեկատվական հոսքին և հայտնել է իր մտահոգությունը

Ի պատասխան ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին ուղղված Վլադիմիր Խոեցյանի բաց նամակի՝ տեղեկացնում եմ, որ  նախարար Արմեն Աշոտյանն իր հրապարակային ելույթներում բազմիցս անդրադարձել է վերջին շրջանում  ՀՊՃՀ-ի շուրջ ստեղծված բացասական տեղեկատվական հոսքին և այդ կապակցությամբ հայտնել է իր մտահոգությունը, ընդգծելով, որ ձևավորված մթնոլորտը չի նպաստում բուհի առաքելության իրականացմանը և չի կարող դրականորեն ազդել բուհի վարկանիշի վրա:

«Իսլամական պետության» առաջնորդը վիրավորվել է օդային հարվածից. պնդում են Իրաքի ուժայինները. Hurriyet

Իրաքի պաշտոնյաները հայտնել են, որ օդային հարվածի հետևանքով վիրավորվել է «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին: Պենտագոնից, սակայն, ասել են, որ նշված օդային հարվածի և ահաբեկիչների առաջնորդի վիրավորվելու մասին ոչ մի տեղեկություն չունեն, փոխանցում է «Հուրիեթ»-ը: Իրաքի պաշտպանության և ներքին գործերի նախարարությունները ալ-Բաղդադիի վիրավորվելու մասին հայտարարությունը տարածել էին նոյեմբերի 9-ին: ՆԳՆ-ի պաշտոնյաներից մեկը «Ասոշիեյթըդ փրես»-ին

Ռուբլու արժեզրկումը տրանսֆերտներն ու աշխատատեղերը կկրճատի

Չի բացառվում, որ աշխատանքի նպատակով Ռուսաստան մեկնած խոպանչիները հետ գան

Կառավարությունը կարևորում է հանրության հետ բանավեճն ու ազատ քննարկումը խնդրահարույց որոշումների շուրջ. Հ. Նաղդալյան

Այսօր խորհրդարանը շարունակել է քննարկել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ ելույթ է ունեցել ԱԺ Հայ ազգային Կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ կառավարությանը մեղադրելով՝ հանրության ճնշման արդյունքում՝ սեփական որոշումներից հետ կանգնելու, հետևաբար և անսկզբունքայնության մեջ: Հարցի շուրջ զրուցեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի շուրջ: -Տիկին Նաղդալյան, ինչպե՞ս կմեկնաբանեք

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ

Սերժ Սարգսյանը «ԱՐԵԱԼ» գծային արագացուցչի սրահում ծանոթացել է «ՔԵՆԴԼ» նախագծի առաջին փուլի` «ԱՐԵԱԼ»-ի աշխատանքներին և ինստիտուտի միջազգային համագործակցության ծրագրերին: Գծային արագացուցչի գերկարճ ճշգրիտ էլեկտրոնային փնջերը հնարավորություն են տալիս ժամանակակից փորձարարական հետազոտություններ կատարել արագացուցչային տեխնոլոգիաների, կոհերենտ ճառագայթման աղբյուրների և գերարագ պրոցեսների ուսումնասիրման բնագավառներում: Նման հետազոտություններն այսօր աշխարհի առաջատար արագացուցչային կենտրոնների կարևորագույն գերակա ուղղություններից են: «ԱՐԵԱԼ» արագացուցիչն

Ալեքսանդր Արզումանյանը հեգնեց կառուցվածքային փոփոխությունները. «Աշխարհի ամենալավ տղա- նախարար»

«Ըստ իս՝ Միջազգային ինտեգրացիայի և բարեփոխումների նախարարությունը ստեղծվում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության համար: Բայց ես հույս ունեմ, որ այդ քողարկված նախարարության տակ Հայաստանի իշխանությունները տեղ կթողնեն նաև ԵՄ հետ համագործակցության համար»,- ԱԺ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը՝ նշելով, որ հարկավոր է հասկանալ այն տրամաբանությունը, որով առաջնորդվում է կառավարությունը նախարարությունները միավորելով ու

Կդադարեցվի Եղվարդ քաղաքի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 12-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 13-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան և Նատի թաղամասերի, Առափնյա, Կայարան, Չարենցի, Արարատյան, Նալբանդյան, Շիրակի, Շիրազի, Թարգմանչաց, Կնունյաց, Պռոշյան և Րաֆֆու փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ

414.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Նոյեմբերի 10-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414.75 դրամ: NASDAQ OMX Armenia  

Նոր նախարարությունը կզբաղվի ոչ միայն ԵՏՄ ինտեգրման հարցերով

«Բացի ԵՏՄ և այլ ինտեգրացիոն գործընթացներից նախարարությունը զբաղվելու է նաև այլ բարեփոխումներով` մի շարք ոլորտներում»,- այսօր խորհրդարանում հայտարարեց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Վերջինս պատգամավորներին էր ներկայացնում «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է կառավարությունը համալրել նոր՝ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությամբ, ինչպես նաև ՀՀ արտակարգ իրավիճակների

«Մայքրոսոֆթ»-ը ՀՀ-ում մոբայլ լուծումների տարածաշրջանային կենտրոնի կհիմնի՞

Նոյեմբերի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի և «Մայքրոսոֆթ» կորպորացիայի կառավարության և պետական հատվածի հետ համագործակցության գծով տնօրեն Մարկ Դեյի միջև: Հանդիպմանը ներկա էին էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, էկոնոմիկայի նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն քաղաքականության վարչության պետ Նաիրա Նիկողոսյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և

ՀԱԿ-ը միանձնյա՞ կշարունակի պայքարը. քննարկումներ են ընթանում

«ՀԱԿ-ԲՀԿ հայացքների տարբերությունը երևում էր դեռ առաջին հանրահավաքի ժամանակ»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ տարաձայնություններին` այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Հիշեցնենք, որ վերջին օրերին ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի տարաձայնությունները սրվում են: Մեկ օր առաջ ՀԱԿ-ը հայտարարությամբ  հանդես եկավ, որտեղ նշված էր, թե «ՀԱԿ-ը հույժ անհրաժեշտ է համարում, Համաժողովրդական շարժման տարածքային գրասենյակների ձեւավորմանը զուգընթաց, որեւէ

Արթիկը` մշակութային քաղաք, Ախուրյան գյուղն ու Դիլիջանը` լավագույն համայնք

Համայնքի բյուջեով «մեծ» ծրագրեր իրականացրած Դիլիջան քաղաքը լավագույնը ճանաչվեց

Բողոքի ցույց Փարիզում՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի եւ Վարդան Պետրոսյանի

Հայկական Վերածնունդ շարժման Փարիզի մասնաճիւղի ներկայացուցիչին խօսքը Հայաստանի Փարիզի դեսպանատան առջև Այսօր, մենք Սփիւռքահայերս, Հայաստանի քաղաքացիներս եւ Հայերու բարեկամներ, հաւաքուած ենք հոս, Հայաստանի դեսպանատան առջեւ ո՛չ թէ ուրախութեամբ, այլ՝ պարտադրաբար, քանի որ Հայաստանի դատա-իրաւական համակարգը կը շարունակէ բանտարկել անմեղ մարդիկ, ինչպէս՝ Վոլոդիա Աւետիսեանը, Շանթ Յարութիւնեանը եւ իր ընկերները եւ ոտնակոխելով անմեղութեան վարկածը՝ տարիէ մը ի

Սյունիքի մարզպետ. «Սյունիքում նոր հանքեր շահագործելու շատ լուրջ ծրագրեր կան» (Տեսանյութ)

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն օրերս Կապանում կառուցվելիք պահածոների գործարանի հիմնարկեքի արարողության ժամանակ հայտարարեց, որ Կապանի տարածաշրջանում աշխատատեղերի ստեղծման ծրագրերը պահածոների գործարանի շահագործմամբ չեն ավարտվելու: Նրա խոսքով` մարտ ամսից եւս մեկ նոր ծրագրի մեկնարկ կտրվի, որի իրականացման դեպքում ոչ թե հարյուրավոր աշխատատեղեր կստեղծվեն Կապանում, այլ` հազարավոր: Մարզպետը փակագծերը չբացելով՝ նշեց, որ նոր աշխատատեղեր կստեղծվեն հանքարդյունաբերության ոլորտում:

Գագիկ Ծառուկյանը նստացույցի կմասնակցի՞

«Հանրահավաքների անցկացումը բոլորն են հույժ կարեւոր համարում»,- այսօր եռյակի նիստի ավարտից հետո հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանն ի պատասխան լրագրողների այն հարցերի, թե ինչո՞ւ ԲՀԿ-ն հրաժարվեց հանրահավաքային պայքարից: Բանախոսը հավաստիացրեց, որ ԲՀԿ-ն չի հրաժարվել հանրահավաքային պայքարից, պարզապես իրենք կարծում են, որ եթե հանրահավաք անես, պետք է լուրջ թիկունք ունենաս: Հարցին` ո՞րն է կարեւոր` հանրահավաքը թե՞

Իսկ ՏԻՄ-երի՞ն ով պետք է տուգանի

Քաղաքային իշխանություններն աղբահանության վարձի վճարումներն ուշացնելու կամ չկատարելու համար երեւանցիներին սպառնում են տուգանքներով: Սակայն գրեթե իրար կպած «Երեւան ՄՈԼ»-ի եւ Արշակունյաց 32 շենքի արանքում աղբի այսպիսի կուտակումները մշտական երեւույթ են: Հետաքրքիր է, աղբահանության մեջ թերանալու համար ՏԻՄ-երին տուգանք հասնո՞ւմ է: Լուսանկարը՝ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 08.11.2014

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նաև ուսումնական սրահ կունենա

Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենները հյուրընկալվել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում՝ ծանոթանալու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ թանգարանի գիտական և հատկապես կրթական ծրագրերին, նախաձեռնություններին, որոնց մի մասի անմիջական մասնակիցներն են լինելու Երևանի բոլոր դպրոցները։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հյուրերին նախ տեղեկացրել է, որ ներկայում թանգարանում վերանորոգման, արդիականացման աշխատանքներ են ընթանում, և ընդգծել, որ

Ռուբլու կտրուկ տատանումները շուտով կդադարեն. Պուտին. Росбалт

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ռուբլու կտրուկ տատանումները սպեկուլյատիվ են և շուտով կդադարեն, փոխանցում է «Ռոսբալտ»-ը: «Այսօր մեզ մոտ նկատվում է [ռուբլու] փոխարժեքի սպեկուլյատիվ թռիչքներ, բայց նկատի առնելով սպեկուլյանտների դեմ Կենտրոնական բանկի գործողությունները՝ շուտով այն կդադարի: Այս իրադարձությունները, որոնք մենք այժմ տեսնում ենք արժույթի շուկայում, ոչ մի կապ չունեն տնտեսական հիմնարար պատճառների և

Օմբուդսմենը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ներհայաստանյան մի շարք խնդիրներ

Այսօր Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Օմբուդսմենը և դեսպանը մտքեր են փոխանակել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերների շուրջ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի իրավական համակարգի խնդիրներին, մասնավորապես Գլխավոր դատախազության, Հատուկ քննչական ծառայության և Քննչական կոմիտեի գործունեությանը: Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը խորացնել համագործակցությունը երկուստեք առաջնահերթություն ունեցող մի շարք

Ստեփան Մարգարյան. «Ի հեճուկս շատ ցանկությունների, եռյակը չի պառակտվի»

«Բավականին կառուցողական եւ արդյունավետ նիստ էր: Քննարկել ենք կազմակերպական հարցեր` ինչպիսի՞ն պետք է լինեն եւ ինչո՞վ պետք է զբաղվեն համաժողովրդական շարժման գրասենյակները: Խոսել ենք առաջիկա անելիքների մասին `այսինքն, միջոցառումների շարքի մասին»,- այսօր եռյակի` ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» հերթական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Այսօրվա նիստում քննարկված հարցերի վերաբերյալ որոշում կկայացվի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031