Օրվա լրահոսը
«Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» կարգախոսն սկսել է միս ու արյուն ստանալ. Հացպանյանը` Հրանտ Դինքի մասին. Tert.am
Այսօր` հունվարի 19-ին, լրանում է Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 7 տարին։ Դինքի պատանեկության ընկեր, պոլսահայ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է ոչ միայն Հրանտ Դինքի ապրած կյանքին ու գործունեությանը, այլև` եղերական սպանությունից հետո նրա արյամբ ծնունդ առած հսկայական գործին։ «Հրանտի սպանությունից հետո «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ
Հրդեհ է բռնկվել Արցախի պողոտայի բնակարաններից մեկում
Meteo.am. Հունվարի 19-ին, ժամը 04.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 8/2 շենքի 10-րդ հարկի բնակարանում: Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻԱԽ-ն, ՃԿԿ ՕԽ-ն, ավտոսանդուղք և ջրատար: Պարզվել է, որ ամբողջությամբ այրվում է 40-րդ բնակարանի հյուրասենյակը և մասամբ` շքամուտքը (ընդհանուր` մոտ 30 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.48-ին, մարվել`
Հանրապետության ավտոճանապարհներն անցանելի են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
ՃՏՊ` Մարտունի -Ներքին Գետաշեն ավտոճանապարհին
Meteo.am. Հունվարի 18-ին, ժամը 21.45-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի -Ներքին Գետաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները «Օպել Վեկտրա» մակնիշի 23 TS 143 պետհամարանիշի ավտոմեքենայից դուրս են բերել երկու տուժածներին, ովքեր տեղափոխվել են Մարտունի քաղաքի ԲԿ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Պատասխանատվությունից խուսափել չհաջողվեց
Police.am. Հունվարի 8-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում ուղևորուհուց գողացել են 100.000 դրամ և բջջային հեռախոսը: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հունվարի 16-ին, ժամը 14.30-ին, Արմավիրի մարզի Արևաշատ գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն
Hurriyet. Թոսունյանը՝ Օսմանյան կայսրության 18-րդ դարի նորաձևության լուսավորիչ
Հայ դիվանագետ Մուրացան Թոսունյանի շնորհիվ է, որ Թուրքիայում պատկերացում ունեն, թե 18-րդ դարում մարդիկ ինչ հագուստներ էին հագնում: Գրում է «Հուրիեթ» թերթն՝ անդրադառնալով Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի նորաձևությանը: Թոսունյանը կամ Իգնատիուս Մուրաջա դ՛Օսոնը, որն ապրել է 1740-1807թթ., եղել է նաև Շվեդիայի դեսպանը: 1784թ. Փարիզում նա հրատարակել «Օսմանյան կայսրության ընդհանուր պատկերը» (Tableau Général de l’Empire Othoman) գիրքը,
Armenian Weekly. Նյու Յորքի Մետրոպոլիտենի թանգարանում կհնչի հայկական երաժշտություն
Բրիտանական «Հիլարդ» կվարտետը հունվարի 22-ին Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում հայկական հոգևոր մեղեդիներ կնվագի: Հայտնում է «Արմենիան Ուիքլի» թերթը: «Արխանգելոս. հազարամյակի երաժշտություն» ծրագրի շրջանակներում կներկայացվի մի շարք հայկական հոգևոր մեղեդիներ, ինչպես նաև մեկ ժամանակակից երաժշտություն: Համերգի համար ընտրված հայկական ստեղծագործություններից են՝ «Ով զարմանալի»-ն, «Հայս Հարկ»-ը, «Ամեն Հայր սուրբ»-ը և «Սուրբ ես Տեր Զորությանց»-ը: Հիլարդ երգչախումբը երկար
Երևանի քաղաքապետի կողմից կայացվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի խնդրանքը բավարարելու մասին որոշում
Զանգվածային որոշ լրատվամիջոցների կողմից Լևոն Տեր-Պետրոսյանի տան նկատմամբ Երևանի քաղաքապետարանի կողմից վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ տարածվող տեղեկատվության առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Երևանի քաղաքապետը հանդիսանում է վարչական մարմին և, ըստ այդմ, քաղաքացու դիմումի հիման վրա պարտավոր է հարուցել վարչական վարույթ` դիմումը քննարկելու և օրենքով սահմանված կարգով որոշում
«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի տնօրենի պատասխանը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարին. News.am
News.am. «Նախարարը կամ ցանկացած այլ պաշտոնատար անձ (ներկա կամ նախկին), կարծում եմ, պետք է հպարտանա, եթե իրեն համարեն մեր երկրի եւ սերունդների համար կարեւորագույն նշանակություն ունեցող համակարգային բարեփոխումների կնքահայր. կարծում եմ, որ այդ գործում իրապես վաստակ ունեցող նախարար Արտեմ Ասատրյանը մեծ հպարտությամբ կհամաձայներ դրան»: Այս մասին հայտարարել է «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն հիմնադրամի» տնօրեն Կորյուն
Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն, Toyota Rav 4-ը և ГАЗель-ը. Shamshyan.com
Shamshyan.com. Այսօր՝ հունվարի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Տերյան փողոցի սկզբնամասում բախվել են BMW մակնիշի 69 ՕՕ 999 համարանիշի, Toyota Raf 4 մակնիշի 19 ՏՕ 706 համարանիշի և ГАЗель մակնիշի 33 32 Տ համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար
Ոստիկանները խուզարկել են թեղուտցիների տները
Նրանք որոնում էին հետախուզվողի Հունվարի լույս 16-ի գիշերը Տավուշի մարզի ոստիկանները՝ Երեւանից ժամանած ոստիկանների հետ համատեղ խուզարկել են Թեղուտ գյուղի մի շարք բնակիչների տներ: Նրանք որոնել են Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի որդի Արագած Թամրազյանին , ով դեկտեմբերի 24-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ հարուցված քրեական գործով ոստիկանության կողմից հետախուզվում է : Նշենք, որ Թեղուտ
Թմրամիջոցի տեղափոխման կազմակերպիչներից Թուրքիայի քաղաքացին ձերբակալվել է
Ի լրումն նախկինում հայտարարված առանձնապես խոշոր չափերով`927 կգ հերոնի մաքսանենգության դեպքի հայտնում ենք, որ 2014 թվականի հունվարի 18-ին ՀՀ ԱԱԾ կողմից ձեռնարկված օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում Երևան քաղաքում ձերբակալվել է Հայաստանի և Վրաստանի տարածքով տարանցիկ դեպի Թուրքիա նշված քանակության թմրամիջոցի տեղափոխման կազմակերպիչներից, 1973 թվականին ծնված, Թուրքիայի քաղաքացի հանդիսացող Օսման Ուգուրլուն: Պարզվել է, որ բեռնատար ավտոմեքենայի թափքում,
Հանրապետության ավտոճանապարհներն անցանելի են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18–ին` ժամը 17.30–ի դրությամբ, հանրապետությունում տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների երթն ընթացավ թմբուկներով ու երգելով
Երեւանի փոխոստիկանապետը նյարդայնանում էր, երբ երթի մասնակիցները ոստիկանների հրահանգներին չէին ենթարկվում Ազգային ժողովի ոչ իշխանական 4 ուժերի և «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության մի խումբ ներկայացուցիչների եւ ՀՀ հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ Ազատության հրապարակից մեկնարկած երթն անցավ Սայաթ Նովա-Աբովյան-Ամիրյան փողոցներով: Երթի մասնակիցները Մաշտոցի պողոտայով կրկին շարժվեցին դեպի Ազատության հրապարակ: Երթը ուղեկցվում էր հարյուրավոր ոստիկաններով:
Լեւոն Զուրաբյանի ելույթը` ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հանրահավաքում
Նախեւառաջ ցանկանում եմ ողջունել այս շարժումը, որը ձեւավորվել է շատ պարզ նպատակի շուրջ` քաղաքացու իրավունքով մերժել իշխանությունների առաջարկած կենսաթոշակային բարեփոխումների այս ռեֆորմը, որը չունի ժողովրդի վստահությունը: Գրագետ, ինտելեկտուալ, քաղաքակիրթ, հնարամիտ քայլերով, քաղաքացու բարձր պատասխանատվությամբ եւ իրավագիտակցությամբ դուք արթնացրիք քաղաքացիական ակտիվությունը այս հարցի շուրջ: Սա մեծապես նպաստեց նաեւ Ազգային Ժողովի 4 ընդդիմադիր խմբակցությունների արդեն իսկ ձեւավորված
Յուրա Մովսիսյանը երեք ամիս խաղացել է ցավազրկող սրսկումներ ընդունելով
Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը championat.com-ին պատմել է, թե երեք ամիս խաղադաշտ է մտել ցավազրկող սրսկումներ ընդունելով: «Դա սարսափելի է: Խաղալ այդպիսի ցավերո՞վ… Կյանքում էլ երբեք այդպիսի բան չեմ անի: Մարդիկ երբեմն կատակում են, թե ցավերով ավելի լավ եմ խաղում, քանի որ գոլեր խփել եմ գործնականում բոլոր այն հանդիպումներում, որոնք անցկացրել
Հայաստանը` ալպինիզմը եւ լեռնային տուրիզմը զարգացնելու լայն հնարավորություններ ունեցող երկիր
Regnum գործակալությունը, վկայակոչելով Facebook-ի իր էջում «Армения туристическая» հանդեսի գլխավոր խմբագիր Ելենա Շուվաեւա-Պետրոսյանի կատարած գրառումը, տեղեկացնում է, որ պրոֆեսիոնալ եւ հասարակական ակտիվ գործունեության համար Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան 2013 թվականին արժանացել է Որակի մրցանակի (Quality Summit International Award): Մրցանակը շնորհել է B.I.D. (Business International Directions) միջազգային կազմակերպությունը, որի վարկանիշ ունեն աշխարհի 166 երկրներ:
Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ վերընտրվեց քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը
Հունվարի 17-ին տեղի ունեցավ Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի համաժողովը: Ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը ներկայացրեց 2012-2013 թթ. ընթացքում Ասոցիացիայի գործունեության հաշվետվությունը: Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան ակտիվ գործունեություն է ծավալել Հայաստանում քաղաքագիտական մտքի զարգացման գործում: Հաշվետու ժամանակաշրջանում ասոցիացիան որպես համակազմակերպիչ մասնակցել է չորս ռազմավարական քաղաքական ֆորումների և միջազգային գիտաժողովների կազմակերպմանը, այդ թվում`2012 թ. փետրվարին Ստեփանակերտում կայացած
Սխալմամբ ռեկորդ է սահմանել
Չելյաբինսկում անցկացված թեթեւ ատլետիկայի մրցաշարում ռուսաստանցի օլիմպիական չեմպիոն, բարձրացատկորդ Իվան Ուխովը ծածկած մրցատարածություններում երկրի նոր ռեկորդ է սահմանել: Մարզիկի պահանջով մրցավարները հորիզոնական ձողը բարձրացրել են 2,41 մետր (ծածկած մրցատարածություններում Ռուսաստանի նոր ռեկորդ) եւ Ուխովը հաղթահարել է այդ արգելքը: Սակայն լրացուցիչ չափումից հետո պարզվել է, որ մրցավարները սխալմամբ ձողը դրել էին 2,42 մետրի վրա, ինչն իր
Հայտնաբերվել է դի
Meteo.am. Հունվարի 18-ին, ժամը 13.54-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Քասախ գյուղի Խաչանովի փողոցի թիվ 10 տանը. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Թիվ 4 տան հյուրասենյակի բազմոցին հայտնաբերվել է 1952 թ. ծնված Ա. Ս.-ի դին:
«Ուրալը» փոխել է Արթուր Սարկիսովից հրաժարվելու մտադրությունը
Եկատերինբուրգի «Ուրալ» ֆուտբոլային ակումբի մարզչական նոր շտաբը, որը գլխավորել է Ալեքսանդր Թարխանովը, փոխել է թիմի եւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովին վաճառելու մտադրությունը: Մարզիչները համարում են, որ նա կարող է համապատասխանել այն խաղաոճին, որ թիմում սկսել է ներարկել նոր գլխավոր մարզիչը: Լրատվամիջոցները գրում էին, որ Սարկիսովը մոտ էր «Ակտոբե» տեղափոխվելուն եւ մոտ օրերս կարող
Տարոն Մարգարյանը և Նիլ Ուշակովը քննարկել են համագործակցության ծրագրերի հետագա ընթացքի հետ կապված հարցեր
Ռիգան եվրոպական մշակութային մայրաքաղաք հռչակելու պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Լատվիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովի հետ: Ողջունելով գործընկերոջը՝ Նիլ Ուշակովը նախ շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին հրավերն ընդունելու համար և ընդգծել, որ այս այցը ևս մեկ առիթ է քննարկելու Երևանի և Ռիգայի միջև հաստատված փոխշահավետ համագործակցության
Լեւոն Արոնյանն առաջատարն է եւ պահպանում է կես միավորի առավելությունը
Վեյկ-ան-Զեեում շարունակվող շախմատի «Tata Steel Chess» մրցաշարում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը հինգերորդ տուրից հետո 4,0 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել ուժեղագույնների «A» խմբի մրցաշարային աղյուսակը: Մրցաշարի վարկանիշային առաջատար հայ գրոսմայստերը կես միավոր ավելի է վաստակել երկրորդ եւ երրորդ տեղերը բաժանող հոլանդացի Անիշ Գիրիից եւ ֆիլիպինցի Ուեսլի Սոից: Այսօր Արոնյանը սպիտակներով խաղում է Սոի հետ:
ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանի ելույթը ԵԱՀԿ Մշտական Խորհրդում
Հունվարի 16-ին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստի ընթացքում Շվեյցարիայի կողմից Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության նախագահության ստանձնման կապակցությամբ ելույթով հանդես եկավ ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը: Հայաստանի դեսպանը ներկայացրեց հայկական կողմի առաջնայնություններն ու տեսլականը 2014թ. ընթացքում կազմակերպության գործունեության վերաբերյալ: Արձագանքելով ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ և արտաքին գործերի նախարար Դիդյե Բուրկհալտերի ելույթին`
Արմեն Աշոտյան. «ՀՀ հանրակրթական դպրոցների վարկանիշավորման ազգային համակարգը կբարձրացնի կրթության որակը»
«Սա օլիմպիադա չէ, որ մենք փորձենք հասկանալ, թե ովքեր են մեդալակիրները, ոչ էլ ինչ-որ պաճույճ գործողություններ ենք կիրառելու այն հաստատությունների նկատմամբ, որոնք այս վարկանիշավորման համակարգով հետնապահ են դիտարկվել»,- այսօր ՀՀ հանրակրթական դպրոցների վարկանիշավորման ազգային համակարգի շնորհանդեսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ փորձելով ներկայացնել համակարգի էությունը: «Մենք նպատակ ունենք ոչ թե գերազանցիկներին ու ծույլիկներին
Պայմանավորվածությունները կարող են չեղյալ հայտարարվել
«Ես ենթադրում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը, այն պայմանավորվածության համաձայն, որը ես վստահ եմ՝ եղել է 2008-ին` copi-past անել Պուտին-Մեդվեդեւ տարբերակը, մտածում է, որ իր հերթն է»,- «Առավոտի» հետ զրույցում վերջին զարգացումների առիթով կարծիք հայտնեց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը: Բայց, ըստ մեր զրուցակցի, այս տարիների ընթացքում իրավիճակ է փոխվել, եւ անցյալ պայմանավորվածությունները կարող են եւ
Պարտադիր կուտակային կենսաթոշակ. կողմ եւ դեմ
Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի շրջանակներում խնդիրը քննարկում են «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը եւ «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակի» նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանը: Արամ Աբրահամյան.– Պարոն Ադիբեկյան, ոչ ես, ոչ էլ Դուք մեր աշխատավարձից 5 տոկոս պարտադիր կենսաթոշակին չենք տալու, երիտասարդներն են տալու: Եթե այդ մարդիկ չեն ուզում, պե՞տք է արդյոք նրանց ստիպել: Ահարոն
Շանթի մանիֆեստը
Նախկին պատգամավորը ժողովրդավարություն ցանկացող ուժերին կոչ է անում իրագործել օրենքները եւ չքննադատել միմյանց «Շանթը, ըստ իս, հռչակեց մի մանիֆեստ, որը 2014 թվականին կարող է ուղեցույց լինել ողջ քաղաքական ու քաղաքացիական դաշտի համար»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով այն ամենին, ինչ արեց Շանթ Հարությունյանը, ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Կիրակոսյանը: Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում տեւական բողոքի ակցիաներից
Կալանավորը պահանջում է ԱԺ-ում ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ կալանավորվածների գումարների յուրացման գործով
Aravot.am-ում «Վարույթն իրականացնող մարմինը կթույլատրի՞ կալանավորին կերակրել իր շանը, թռչունին, կատվին, կովին» հրապարակմամբ մենք անդրադարձել էինք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 140 հոդվածի 2-րդ կետին, որի մասին բարձրաձայնել էր արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արթուր Այվազյանն իր հայտարարության մեջ: Մասնավորապես, ըստ այդ հոդվածի. «Անձը, որի գույքն արգելանքի վերցնելու հետեւանքով, ինչպես նաեւ քրեական վարույթն իրականացնող մարմնի
Զինվորի մահվան գործով բերված վճռաբեկ բողոքը վերադարձվել է
Վանաձորի Հելսինկյան գրասենյակի պաշտոնական կայքէջի տեղեկացմամբ, գրեթե երկու տարի է անցել ՊԲ N զորամասի ԿՍ-19 մարտկոցի կառավարման դասակի կապի ջոկի ավագ ռադիոհեռախոսավար, ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Տիգրան Վարյանի մահից: Մինչ այսօր Տիգրան Վարյանի հայրը` Վանո Վարյանը, տարբեր դատական ատյաններում փորձում է գտնել որդու մահվան իրական մեղավորներին: Ըստ իրավապաշտպան կառույցի, 2013 թ. դեկտեմբերի 5-ին Վանո Վարյանի