Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանն ընդունել է Անջեյ Կասպրչիկին

Ս.թ. սեպտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրադրությանը և փոխադարձ վստահության ամրապնդման միջոցներին առնչվող հարցեր:   ՀՀ պաշտպանության նախարարություն

Ղարաբաղի անկախության հեղինակների մի մասն ապրում է Հայաստանում. «Ա1+» (տեսանյութ)

Ղարաբաղյան շարժման առաջին օրերին Արցախի անկախության մասին ոչ մի ակնարկ չկար: Հայաստանի անկախության մասին խոսում էին Մովսես Գորգիսյանը, Պարույր Հայրիկյանը եւ խորհրդային մի քանի նախկին քաղբանտարկյալ: Ղարաբաղն Ադրբեջանի կազմում էր հայտնվել 1921 թվականին Ստալինի ղեկավարած խորհրդային քաղբյուրոյի որոշման: Ըստ պատմաբանների, Ստալինը նպատակ ուներ սիրաշահել Թուրքիային, որպեսզի վերջինս նույնպես դառնա կոմունիստական երկիր: Թուրքիան ոչինչ չխոստացավ: Երկու

Քննարկել են նոր ծրագրային առաջարկություններ՝ կապված ջրային ռեսուրսների արդյունավետ և խնայողաբար օգտագործման հետ

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ՄԱԶԾ /UNDP/ մշտական ներկայացուցչության պատվիրակությանը՝ մշտական համակարգող /ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ/ Բրեդլի Բուզետտոյի գլխավորությամբ: Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն, շնորհավորելով նախարար Արամայիս Գրիգորյանին պաշտոնը ստանձնելու առթիվ, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի և ՀՀ բնապահպանության նախարարության միջև հետագա առավել ակտիվ և սերտ համագործակցության հույս է հայտնել: Շնորհակալություն հայտնելով

Գյուղապետ. «….Փրկությունն այն է, որ հեռացած ընտանիքները վերադառնան գյուղ»

Սյունիքի մարզի Արեւիս գյուղը Սիսիանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերից մեկն է: Նախկին 150 բնակչություն ունեցող գյուղում այսօր ապրում է ընդամենը 70 բնակիչ: Գյուղից արտագաղթը շարունակվում է, բնակիչների թիվն էլ տարեցտարի նվազում: Մոտ 5 տարի է՝ գյուղում նոր ծնունդ չի գրանցվել, իսկ դպրոցահասակ երեխաներն էլ ընդամենը երեքն են: Գյուղապետ Սասուն Սահակյանը նշեց, որ 5 տարի առաջ Արեւիսի

Էդգար Փիրումյանը կազատվի բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից

Կառավարության նիստում, որը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից կազատի Էդգար Փիրումյանին: Կառավարության որոշման նախագիծը նիստում կներկայացնի բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը` վկայակոչելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքը: Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Կարմիր խաչը դիմել է Ադրբեջանի իշխանություններին՝ սահմանն անցած ՀՀ քաղաքացուն տեսակցելու համար. Ռազմինֆոն

Ռազմինֆոն կապ հաստատեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի աշխատակից Հասմիկ Գալստյանի հետ։ Վերջինս հաստատեց գերության փաստը՝ հավելելով, որ ԿԽՄԿ-ն այսօր՝ սեպտեմբերի 2-ին, դիմել է Ադրբեջանի իշխանություններին՝ Անանյանին տեսակցելու նպատակով։ «Այս պահի դրությամբ դեռևս չենք տեսակցել Անանյանի հարազատներին, փորձում ենք կապ հաստատել, ընթացքի մեջ է»,-նշեց ԿԽՄԿ աշխատակիցը։ Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Տավուշում ականի պայթյունից վիրավորված 2 զինծառայողների ոտքերը կտրել են. NEWS.am

Տավուշի մարզում օգոստոսի 28-ի երեկոյան ականի պայթյունից վիրավորված 4 զինծառայողներից 2-ի վնասված ոտքերը կտրել են, քանի որ պահպանել հնարավոր չէր: Այս մասին NEWS.am-ին ասաց Երեւանի Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: «4 հիվանդների վիճակն էլ կայուն է, բավարար է, տեղափոխել ենք արդեն բաժիններ: Երկու զինծառայողներին ստիպված ոտքը կտրել են ծնկից, քանի որ պահպանել հնարավոր չէր,

Ստեփանավանը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի երիտասարդական մայրաքաղաք

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում այսօր՝ սեպտեմբերի 2-ին,անցկացվել է «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեի ամփոփիչ բաց նիստը, որը վարում էր նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը: Նիստին մասնակցում էին «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեի և փորձագիտական հանձնաժողովի անդամները, «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի մասնակից քաղաքների ներկայացուցիչները և այլ հյուրեր: Նախարարի

Հրաչյա Ռոստոմյան. «Մեդալ բեր` ֆինանսավորենք հոգեբանությունը մեր միջից հանել ենք. հիմա հակառակն է»

ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի այսօրվա մամուլի ասուլիսում շահագրգիռ հարցուպատասխան ծավալվեց Հայաստանում բոլոր մարզաձեւերի, այդ թվում` լողի ու ջրացատկի վիճակի շուրջ: «Խորհրդային Միության փլուզումից հետո մեր լողավազանների մոտ 90 տոկոսը սեփականաշնորհվել է: Բնականաբար, դրանց սեփականատերերն ինչ-որ դիվիդենտներ են սպասում իրենց ներդրումների համար: Հայաստանում կա 50 մետրանոց երկու լողավազան` Ծաղկաձորի օլիմպիական բազայում եւ մայրաքաղաքի Կոմիտաս վարչական

Հերմինե Նաղդալյանի ամուսինը` կառավարության գործերի կառավարի՞չ

Aravot.am-ի տեղեկություններով` ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնում պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Բեգլարյանը: Նա ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ամուսինն է: Դավիթ Բեգլարյանը անկուսակցական է: Մինչև այս պաշտոնում նշանակվելը նա «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի ֆինանսական գծով փոխտնօրենն էր, ՀՀ հարկային ծառայությունում զբաղեցրել է բարձր պաշտոններ: Aravot.am-ը նշանակման վերաբերյալ պարզաբանումներ ստացավ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից: Նա պատասխանեց.

Հետախուզվողը Կիևից` կամավոր

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` Կիև-Երևան չվերթի ինքնաթիռով կամավոր ՀՀ է ժամանել 1976 թ. ծնված Արթուր Հ.-ն, որը 2013 թ. նոյեմբերի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 3-րդ մասի 1-ին կետի և 214 հոդվածի /առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը/ 2-րդ մասի մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն  

Առնետները գիշերով կծել են տնակային ավանի բնակիչներին (Տեսանյութ)

Վանաձորի Լենինգրադյան թաղամասի տնակային ավանում առնետներն ու մարդիկ կողք կողքի են ապրում:

Ռոբերտ Արզումանյանի մասնակցությունը հավաքականի խաղերին հարցականի տակ է. ՀՖՖ

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 3-ին Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում է անցկացնելու Լատվիայի հավաքականի հետ, իսկ սեպտեմբերի 7-ին Եվրո-2016-ի ընտրական փուլի շրջանակներում մրցելու է Դանիայի հավաքականի հետ: Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, հնարավոր է, չմասնակցի այդ հանդիպումներին մկանային վնասվածքի պատճառով: Ներկա պահին Արզումանյանը ֆիզիոթերապևտիկ հսկողության տակ է, իսկ նրա վնասվածքի լրջությունը պարզ կդառնա ավելի ուշ:

Իշխան Զաքարյանը հիշեցնում է բիոզուգարանների պատմությունը

Այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց ՎՊ-ի 2013-ի տարեկան հաշվետվությունը: Գնման ոլորտի մասին խոսելիս Իշխան Զաքարյանը հիշեցրեց բիոզուգարանների պատմությունը. «127 մլն դրամի պատմությունը տենց էլ մնացել է, ոչ մեկին չի հետաքրքրում, որ 127 մլն-ով դրանք մենք առել ենք ու չի աշխատում»: Նիստում որոշվեց, որ պարոն Զաքարյանին հանձնաժողովի

Մարտական դիրքում զինվորի մահվան գործով կալանավորվել է ժամկետային զինծառայող. «Փաստինֆո»

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Հայրապետյանի մահվան գործով կալանավորվել է ժամկետային զինծառայող Սիմոն Մկրտչյանը: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը՝ հավելելով, որ Սիմոն Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում  

Իշխան Զաքարյանի հայտարարությունը. «Ատկատների խնդիրը չի լուծվել»

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այս պահին Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացնում է ՎՊ-ի 2013-ի տարեկան հաշվետվությունը: Նա, խոսելով քաղաքաշինության ոլորտում չարաշահումների մասին, ասաց, որ դպրոցաշինության ծրագիր են իրականացրել բյուջեի հաշվին, բայց ոչ մի ծրագիր չեն ավարտել. «Ծախսել են 460 մլն: Մենք այս ծրագիրն ուզում ենք բնութագրել որպես ամբողջությամբ անարդյունավետ: Նախ, 8

Կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 4-ին ժամը 09.00-ից մինչև սեպտեմբերի 5-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Մայիսի 9, Մանանդյան, Մանթաշյան, Եղբայրության, Ղարիբջանյան, Օդեսայի, Հրազդանի, Չեխովի, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան փողոցների, Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի, Արագածի և Կողբի փողոցների ու նրբանցքների, Բագրատունյաց 3, 5, 7, 11

«Բարեւ Արմենիա» տուրօպերատորը զբոսաշրջիկին ապատեղեկատվություն է տալիս

Լողավազանը չի աշխատում, բայց տուրփաթեթի մեջ դա էլ են ներառում

«Կամ բթամտություն է, կամ` կոռուպցիոն գործարք». «Թուխմանուկի» պոչամբարի դրական եզրակացության մասին (Տեսանյութ)

Բնապահպանները պնդում են` «Մեգո գոլդ» ընկերության` 3-րդ պոչամբարի նախագծին դրական եզրակացություն չպիտի տրվեր

Հրաչյա Ռոստոմյան. «Ազգային հավաքականներում Ռիո-2016-ի համար ոչ մի մարզիկի տեղ ապահովագրված չի»

Այսօրվա մամուլի ասուլիսում պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե Նանկինի մեդալակիր մեր մարզիկները 2016 թվականի օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնելու հնարավորություն կունենա՞ն, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը պատասխանեց. «Հնարավորություն բոլորին էլ տրվելու է: Մեզ մոտ սպորտում ամեն բան շատ հստակ է. ով ավելի լավ արդյունք է ցույց տալիս, միանշանակ նա է գնում: Ազգային հավաքականներում ոչ մեկն ապահովագրված չի

Լեւոն Հայրապետյանը դարձյալ տեղափոխվել է «Մատրոսկայա տիշինա»

Երեկ տեղեկատվություն տարածվեց, թե Լևոն Հայրապետյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց: Այս լուրը շատերը ընկալեցին հետևյալ կերպ, թե փոխվել է խափանման միջոցը և այսուհետ Լևոն Հայրապետյանը կգտնվի ստացիոնար բուժման մեջ: Սակայն, ցավոք, դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու նպատակը եղել է ընդամենը մեկօրյա բուժզննում իրականացնելը: Որից հետո մեր հայրենակիցը դարձյալ տեղափոխվել է «Մատրոսկայա

Մայրաքաղաքում շարունակվում են փողոցների հիմնանորգման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման տարեկան ծրագրով մայրաքաղաքում շարունակվում են փողոցների հիմնանորգման աշխատանքները: 23 փողոցներից 6-ում հիմնանորոգումն ավարտվել է և հանձնվել են շահագործման: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Հրազդանի կիրճի փլուզված ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքների հետ կապված՝ շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ շինարարությունն ամբողջությամբ ավարտվել է, և այն

Իշխան Զաքարյան. «Հղիներին ընդունում են աշխատանքի, մի քանի օր անց ուղարկում դեկրետի»

Այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ՎՊ-ի 2013-ի տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս անդրադարձավ սոցիալական ոլորտի ծրագրերի չարաշահումներին՝ հղիության ծննդաբերության նպաստների եւ ժամանակավոր անաշխատունակության ծրագրերում: Նա ասաց, որ երեխաների ծնունդների քանակը 2011-ի եւ 2012-ի համեմատ նվազել է, բայց նպաստառուների թիվն ավելացել է: Ուսումնասիրությունների արդյունքում ՎՊ-ն նաեւ պարզել է, որ հղիների ֆիզարձակուրդի

Ե՞րբ կլուծվի քաղաքապետարանի առաջադրած հանելուկը

Հերթական նամակն եմ ստացել Իսակովի պողոտայի 4/2 շենքի 46 բնակարանի բնակիչներից այն մասին, որ իրենց կողմից շենքի դիմացի կանաչապատ տարածքը բռնագրավված է ‹‹Առա-Ռոս›› ՍՊԸ-ի կողմից, որի մասին վերոնշյալ քաղաքացիները դեռևս 2 տարի առաջ դիմել են ՀՀ տարբեր բարձրագույն ատյաններ, ինչպես նաև Երևանի քաղաքապետին: Տարածքը բռնագրաված ՍՊԸ-ն պատկանում է ոմն Ռուբեն Կոստանյանին, մականունը` Բոգո: Ընդ որում,

Սարգիս Անանյանը նաեւ հարազատների անուշադրության հետեւանքո՞վ է հայտնվել Ադրբեջանում

Նա հարբած ժամանակ կորցնում է իրականության զգացումը

Հրաչյա Ռոստոմյան. «Արդյունքներն իրենք իրենց չեն լինում»

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Նանկինում անցկացված 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկների ընդհանուր հաջող մասնակցության մասին, նշեց, որ Սինգապուրի օլիմպիական խաղերից հետո մինչեւ Նանկին ընկած ժամանակահատվածում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ահռելի աշխատանք է կատարել: «Ինչպես գիտեք, արդյունքները հենց այնպես, իրենք իրենց չեն լինում: Անցած չորս տարիների ընթացքում թարմացվել

Էրդողանը մեկնում է Բաքու. Contact

Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 1-ին Հյուսիսային Կիպրոս այցելելուց հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով սեպտեմբերի 1-ից 2-ը պաշտոնական այցով կմեկնի Բաքու, հայտնում է «Կոնտակտ»-ը: Ինչպես տեղեկացնում են Թուրքիայի նախագահի աշխատակազմից, այցի ընթացքում երկու երկրների ղեկավարները կքննարկեն թուրք-ադրբեջանական հարաբերությունների տարբեր ոլորտներ, միջազգային և տարածաշրջանային արդիական հարցեր, համատեղ ծրագրերի իրականացման ձևեր: Ադրբեջանից հետո Էրդողանը

Էդուարդ Հովհաննիսյան. «Եթե քաղաքապետարանը համագործակցի ՃՈ-ի հետ, ապա գծանշումների խախտումներ չեն լինի»

Էդուարդ Հովհաննիսյանի խոսքով՝ քաղաքապետարանը չգիտի, թե ինչպես գծանշումներ կատարի

Իշխան Զաքարյանը՝ կեղծ նպաստառուների, հիվանդների հաշվին նոր չարաշահումների մասին

Այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց ՎՊ-ի 2013-ի տարեկան հաշվետվությունը: Նա նշեց, որ առողջապահության ոլորտում 4 ծրագիր են ուսումնասիրել՝ անապահով բնակչությանը անվճար սպասարկման հետ կապված, 6 բուժհիմնարկներ են ստուգել: «Արմենիա» բժշկական կենտրոնում հայտնաբերել են, որ անվճար բուժում ստացել են նպաստառու չհանդիսացող կամ անապահովության ցածր միավոր ունեցող անձինք,

Բաց նամակ ՀՀ վարչապետ Հ.Աբրահամյանին

ՀՀ վարչապետ Հ.Աբրահամյանին ք.Երևան, փ. Ամիրյան 4 282 սեփականատերերից Հարգելի պարոն Վարչապետ, մենք (65 ընտանիք) 2005-2007 թ.թ. Ամիրյան 4 շենքում գնել ենք բնակարաններ: Ըստ բնակարանների առք ու վաճառքի պայմանագրերի Ամիրյան 4 շենքը պետք է շահագործման հանձնվեր 30 ամիս հետո: Երևանի քաղաքապետարանի և կառուցապատողի միջև 2004թ. հուլիսի 23-ին կնքված պայմանագրով շենքի շինարարության վերջնաժամկետն էր 2007թ. հունիսի

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031