Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհ է բռնկվել Արցախի պողոտայի բնակարաններից մեկում

Հունվար 19,2014 10:22

  Meteo.am. Հունվարի 19-ին, ժամը 04.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 8/2 շենքի 10-րդ հարկի բնակարանում:
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻԱԽ-ն,  ՃԿԿ ՕԽ-ն, ավտոսանդուղք և ջրատար:
Պարզվել է, որ ամբողջությամբ այրվում է 40-րդ բնակարանի հյուրասենյակը և մասամբ` շքամուտքը (ընդհանուր` մոտ 30 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.48-ին, մարվել` 05.00-ին:
Բնակարանի սեփականատեր 1971 թ. ծնված Կ. Չ.-ն ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ և տեղափոխվել «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն», որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր: Բնակիչներ` 2008 թ. ծնված Դ. Չ.-ը և 1998 թ. ծնված Հ. Չ.-ն տեղափոխվել են «Մուրացան» մանկական հիվանդանոց, որտեղ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն` դուրս են գրվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031