Օրվա լրահոսը
Ոստիկանությունն արդեն պաշտպանում է Նավասարդյանի որդուն. «Հրապարակ»
Ինչո՞ւ պետք է քաղաքապետարանի միջին պաշտոնյա, շատ վատ աշխատող տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդին՝ Դավիթ Նավասարդյանը, 27 տարեկանում «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենա վարի, որի շուկայական արժեքը 45– 50 հազար դոլար է, եւ դեռ տարատեսակ պատմությունների մեջ ընկնի՝ ակտիվիստների վրա հարձակվի եւ հայհոյի նրանց, թմրամիջոցն ու զենքը մեքենայի մեջ՝ պտտվի Երեւանով, կռիվների մեջ ընկնի, ինչպես
Փուչիկի փուչիկը. «168 ժամ»
Հակառակ կողմից՝ ՀՀԿ-ից, ի պաշտպանություն Տիգրան Սարգսյանի՝ մասնագիտական կարծիքներ չեն հնչում։ Էդուարդ Շարմազանովը, Կարեն Ավագյանը և Արմեն Աշոտյանն արձագանքել են Ռ. Քոչարյանի երկրորդ հարցազրույցին, սակայն նրանք տնտեսագետներ չեն, և նրանց մեկնաբանություններն այլ հարթության մեջ էին։ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի երեկվա խոսքերն այս առումով բացառություն էին։ Ավելին՝ Արմեն Մովսիսյանը Քոչարյանին փաստացի մեղադրեց «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրով
Հայաստանի հետ կատարվող ողբերգությունը. «Առաջին լրատվական»
Մարդկային այս ողբերգությունը բառերով աննկարագրելի է: Սակայն սա միայն մարդկային ողբերգություն չէ, սա պետական ողբերգություն է, սա է մեր պետության ողբերգությունը՝ շարքային քաղաքացու անտեսվածությունը, տրորվածությունը: Ըստ «Առաջին լրատվականի», մինչև Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հարաբերություններ են պարզում, նրանց համատեղ կառուցած ու պաշտպանած համակարգում հաշվեհարդար են տեսնում քաղաքացիների հետ, ամենօրյա ռեժիմով: Հաշվեհարդար են տեսնում առանց աչք
Պրոֆեսորը՝ հումորի բացակայության եւ աղմկահարույց գրքի մասին
Aravot.am-ը Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի՝ Մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, պրոֆեսոր Համլետ Միքայելյանին խնդրեց կարծիք հայտնել սոցցանցերում աղմուկ հանած «Մաթեմատիկա տանը եւ դպրոցում» ձեռնարկի մասին (հեղինակներ՝ Ա. Առնաուդյան եւ Գ. Բեդիրյան ): Հիշեցնենք, որ այդ ձեռնարկում կային ոչ ստանդարտ ձեւակերպումներով խնդիրներ, որոնցում, օրինակ, տատիկները թառում էին ծառերին, ուղտը թքում
Օտարի հրճվանք. «Հրապարակ»
Մի բան պարզ է, որ ՀՀ երկու նախկին նախագահները եղել են եւ դեռ երկար կմնան մեզանում ամենամեծ հետաքրքրություն վայելող, հասարակական կարծիք ձեւավորող եւ հասարակական շարժում ստեղծելու ունակ մարդիկ: Նրանց յուրաքանչյուր բառը մարդիկ ուղղակի կլանում են, անմիջապես արձագանքում, եւ դրա պատճառը նաեւ այն խարիզման է, այն կշիռը, որը ոչ բոլոր քաղաքական գործիչներն են կրում: Ենթադրվում է,
«Դեմ առ դեմ». Ահարոն Ադիբեկյան եւ Դավիթ Խաժակյան
Հունվարի 16-ին, ժամը 12.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանի եւ «Դեմ ենք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանի բանավեճը: Թեման՝ կենսաթոշակային համակարգի բարեփոխումները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին
Էրդողանը կարգադրել է Թուրքիայի դեսպաններին հանրությանը «իրազեկել նենգ դավադրության մասին»․ «Ամերիկայի ձայն»
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարգադրել է օտարերկրյա պետություններում գտնվող Թուրքիայի դեսպաններին ջանք չխնայել՝ «պատմելու համար դաշնակիցներին ճշմարտությունն» այն մասին, որ Անկարային ցնցող կաշառակերության հետաքննությունը ոչ այլ ինչ է, քան «նենգ դավադրություն՝ ուղղված Թուրքիայի միջազգային դիրքերը սաբոտաժի ենթարկելուն»: «Ակնկալում ենք, որ դուք ջանք չեք խնայի՝ ջախջախելու համար Թուրքիայի դեմ ուղղված այս նենգ գործողությունները՝ տեղեկացնելով մեր
Եպիսկոպոս. «Էֆտանազիան կեղծավորություն է սոցիալական արդարության նկատմամբ»
Էֆտանազիա. սպանությու՞ն, թե՞ գթասրտություն. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը էֆտանազիան հստակ կերպով բնորոշում է որպես երկերեսանիություն. «Դա կեղծավորություն է սոցիալական արդարության նկատմամբ: Կարևոր չէ՝ մարդը քաղցկեղո՞վ է հիվանդ, թե՞ մի այլ հիվանդությամբ: Այդ նույն շարքում էֆտանազիայի միջոցները կարելի է կիրառել նաև նրանց նկատմամբ, ովքեր սոցիալական արդարության պակասից այսօր փողոցներում են ապրում՝ անկախ նրանից՝ նրանք ֆիզիկական որևէ հիվանդություն
Ալիև. «Ադրբեջանում քաղաքական բանտարկյալներ չկան»․ «Ամերիկայի ձայն»
Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնական գրասենյակում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ Բրյուսելում հունվարի 15-ին ՆԱՏՕ-ի կենտրոնական գրասենյակ կատարված այցելության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերահաստատել է իր դիրքորոշում այն մասին, որ իր երկրում քաղաքական բանտարկյալներ չկան: Այս մասին, ըստ ադրբեջանական «APA» լրատվական գործակալության, Իլհամ Ալիևն ասել է ՆԱՏՕ-ի գրասենյակում անցկացված
Քաղաքացի. «Այս գազով նույնիսկ հնարավոր չէ նորմալ սուրճ եփել»․ (Տեսանյութ)
2013 թվականին գազի թանկացումը զգալի դարձավ նամանավանդ ցրտաշունչ ձմռան ընթացքում: Եւ քանի որ արդեն պարզ է դարձել կոմունալ վճարների չափը, Aravot.am-ը, հարցում կատարելով Երեւանի փողոցներում, փորձեց ճշտել, թե քաղաքացիները ինչքա՞ն են վճարել դեկտեմբեր ամսվա գազի դիմաց եւ արդյո՞ք համարժեք են համարում կատարված ծախսերը: Քաղաքացիների մի մասը, ովքեր վճարել էին 40.000-60.000 դրամ բողոքում էին թե՛ գազի
Սյունիքի մարզպետը՝ համայնքների խոշորացման մասին
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե ինքն անձամբ ի՞նչ կարծիք ունի համայնքների խոշորացման ծրագրի մասին: Տարբեր առիթներով բազմաթիվ սյունեցիներ իրենց դժգոհությունն են հայտնել ծրագրի վերաբերյալ: Մարզպետը մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ համայնքների խոշորացումը պահանջված խնդիր է: «Այս ամենի նպատակը համայնքների կառավարումն ավելի արդյունավետ դարձնելն է: Կարծում եմ, խոշորացնելով, համայնքները կդարձնենք ավելի հզոր, ֆինանսապես կայուն,
Ոստիկանության պարզաբանումը Կիմա Կակոյանի «բաց նամակին»
Համացանցում հրապարակվել է Երևանի բնակչուհի Կիմա Կակոյանի «Բաց նամակը», որտեղ վերջինս անդրադառնալով 2012 թ. հունիսին ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում քննված մի քրեական գործի նախաքննությանը` իր դժգոհությունն է հայտնել ոստիկանության ծառայողների գործողություններից: Հայտնում ենք, որ նամակագրի որդին` Հակոբ Նազարյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2012 թ. հունիսին մուտքի դռան փականը հարմարեցված գործիքով բացելով` ապօրինի մուտք
Վահե Հակոբյան. «Մեր աշխատանքները պետք է միտված լինեն զբաղվածության խնդրի լուծման եւ գործազրկության մակարդակի նվազմանը»
-Պարոն Հակոբյան արդեն 6 ամիս է ղեկավարում եք Սյունիքի մարզպետի պաշտոնը: Ինչպիսի՞ Սյունիք եք «ժառանգել» 6 ամիս առաջ: – Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ վերջին տարիներին մարզում էական ծրագրեր են իրականացվել՝ ինչպես կրթության ոլորտում, այնպես էլ՝ առողջապահության: Բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ եւս էական աշխատանքներ են իրականացվել պետության կողմից: Մենք քաջատեղյակ ենք տարիներ շարունակ բարձրացվող
«Մանրամասնորեն կանդրադառնանք ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հարցազրույցին»․ 2rd.am
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ անցած տարվա դեկտեմբերի 30-ին և 2014-ի հունվարի 13-ին հրապարակված հարցազրույցները լայն քննարկման առարկա են դարձել: Ամփոփելով անցած երեք օրերի ընթացքում ստացված հրապարակային և ոչ հրապարակային արձագանքները, հարկ ենք համարում գոհունակություն հայտնել դրանց ճնշող մեծամասնության ընդհանուր դրական պատկերի ու որակի կապակցությամբ: Ակնհայտ է, որ մարդիկ ճիշտ են ընկալել նախագահ Քոչարյանի մտահոգություններն
25-ամյա կույսին բռնաբարելու համար մեղադրված տղան արդարացվեց
2011թ.-ի սեպտեմբերի 11-ին Գյումրու թիվ 18 երթուղու 27-ամյա վարորդը գիշերը ժամը 12.00-ի սահմաններում Շիրակ գյուղում գտնվող ընկերոջ տնից վերադառնալիս հենց միկրոավտոբուսի մեջ բռնաբարել էր իր ընկերուհուն` հետագայում հրաժարվելով նրա հետ ամուսնանալ: Ինչպես Aravot.am-ին պատմել էր աղջկա շահերը ներկայացնող Ռազմիկ Շիրոյանը, տղան գինովցած է եղել, բռնաբարել է սիրած աղջկան, իսկ վերջինս տուն հասնելուն պես գիշերվա կեսին
2014թ-ին կշարունակվեն ջրամբարաշինության ծրագրերի իրականացման ուղղությամբ աշխատանքները. խորհրդակցություն Ջրտնտպետկոմում
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեում այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին ներկայացվեցին 2013թ. կատարված աշխատանքները եւ 2014թ. ծրագրերն ու անելիքները: Կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը տեղեկացրեց, որ 2013թ-ին կատարված աշխատանքների իրականացման արդյունքում խմելու եւ ոռոգման ջրերի մատակարարման, ինչպես նաեւ ջրահեռացման ոլորտներում ապահովվել է համակարգերի հուսալի եւ անվտանգ շահագործումը,
Եկող տարի ՌԴ-ից կախված Հայաստանը դրամական փոխանցումների, ներկրումների ու ներդրումների խնդիր կունենա
2014-2016 թվականներին Ռուսաստանում տնտեսական աճի տեմպերի կտրուկ նվազումը կարող է խոչընդոտել այդ երկրից զգալի չափով կախված ԱՊՀ մի շարք երկրների առաջընթացին, որոնց թվում է նաեւ Հայաստանը: Այսպիսի կանխատեսում է արված օրերս հրապարակված Համաշխարհային բանկի տարեկան «Համաշխարհային տնտեսական հեռանկարները» զեկույցում: Ըստ զեկույցի, Հայաստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը խնդիրներ կունենան դրամական փոխանցումների, ներկրումների եւ արտասահմանյան ներդրումների
Բարձրաստիճան հյուրերի այցելությունները թանկ են նստում Շիրակի մարզպետի ու Գյումրու քաղաքապետի վրա
ՀՀ մարզպետարաններին, այդ թվում և Շիրակի մարզպետարանին պետության կողմից հատկացված ներկայացուցչական ծախսը տարվա կտրվածքով կազմում է ուղիղ 300 հազար դրամ: Այսինքն` այս գումարը հատկացվում է մարզ այցելող բարձրաստիճան պաշտոնյաների, տաբեր երկրների դեսպանների, նախարարների համար թեյ, սուրճ, հանքային ջուր ու այլ կարգի հյուրասիրություններ կատարելու համար: Եվ եթե ի նկատի ունենանք, որ օրինակ ՀՀ վարչապետը, փոխվարչապետը կամ
Հանրապետության ավտոճանապարհներն անցանելի են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15–ին` ժամը 19.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Աբովյանի, Սևանի տարածաշրջաններում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Աշխատանքային հանդիպում ՀՀ ոստիկանությունում
Հունվարի 15-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային հանդիպում ունեցավ ոստիկանության տարածքային բաժինների պետերի հետ, որով մեկնարկեցին 2014 թվականի մասնագիտական գործնական պարապմունքները: Անդրադառնալով նման պարապմունքների անհրաժեշտությանը՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ ոստիկանության ամենօրյա աշխատանքում անհրաժեշտ է հասնել տեսական գիտելիքների և պրակտիկ փորձի փոխլրացման, ինչին էլ կոչված են գործնական պարապմունքները: Նկատելով, որ այդ ոլորտում արդյունքները դեռևս հեռու
Բրո Հասանյան. «Գյուղապետը թող մի քիչ գրագետ լինի»
Ինչո՞ւ ենք օտարներից պահանջում պահպանել հայկական գերեզմանատները, երբ սեփական երկրում մեր իսկ ձեռքով քանդում ենք ազգային փոքրամասնությունների հարազատների շիրիմները: Եզդիները վիրավորված են, որ Մյասնիկյան գյուղում քանդել են իրենց պապական գերեզմանատունը: «Ցավով պիտի ասեմ, որ վանդալիզմ է իրականացվել շիրիմների նկատմամբ: Հայաստանը աշխարհի այն առաջադեմ երկրներից է, որոնք պայքարում են վանդալիզմի դեմ: Եվ շատ ցավալի է, որ
Կիվիրյանը պնդում է՝ դատարանն ու քննիչը համախմբվել են
«Armenia Today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը դիտավորություն է տեսնում այսօր իր բողոքի քննությանը քննիչ Լյովա Մելքոնյանի բացակայության մեջ: Հիշեցնենք, որ այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նրա բողոքի քննությունը հետաձգվեց քննիչի բացակայության պատճառով: Դատական նիստից հետո պարոն Կիվիրյանն ասաց. «Ակնհայտորեն քննիչը խուսափում է ներկայանալ դատական նիստին, որովհետեւ իրենք սպասում են այս գործով Վարչական դատարանի
Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հանրակացարանում 11 երեխա և մեկ չափահաս կին տառապում են վարակիչ հիվանդությամբ
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները երկու օր առաջ, վառելափայտ բաժանելու նպատակով այցելել էին Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հանրակացարան, որտեղ բնակվող մի շարք բազմազավակ ընտանիքների մայրերի և երեխաների մոտ նկատել էին մաշկային վարակիչ հիվանդության դեպքեր: Այդ մասին ահազանգ էր հնչեցվել և կոչ էր արվել լրագրողներին լուսաբանել հանրակացարանում տիրող իրավիճակը, որպեսզի իշխանությունները ի վերջո ուշադրություն դարձնեն կիսափլված, կոմունալ բոլոր
Contact. Սիրիայում պատերազմող ադրբեջանցիները խնդիրներ կստեղծեն երկրում. Գամետ Սուլեյմանով
Սիրիայում իրոք ադրբեջանցիներ են կռվում, սակայն լրատվամիջոցների տարածած լուրերը, թե այնտեղ արդեն 100 ադրբեջանցի է մահացել, չափազանցված է: «Օբյեկտիվ» հեռուստաընկերությանը ասել է 2008թ. փակված Աբու Բեկր մզկիթի ղեկավար Գամետ Սուլեյմանովը: Փոխանցում է «Կոնտակտ» լրատվականը: Ըստ կրոնապետի, ադրբեջանցիները Սիրիայի պատերազմին մասնակցում են արտաքին և ներքին պատճառներով: «Արտաքին պատճառը հակամարտության գոտիներում մեծ քանակությամբ մահմեդականների մահացության դեպքերն են:
Asbarez. Արա Օշականի բանտային լուսանկարները
«SocialDocumentary.net» լուսանկարչական կայքը, որը ներկայացնում է աշխարհի տարբեր ծայրերի փաստագրական լուսանկարիչներին, 2014թ. հունվար ամսվա համար ընտրել է հայ լուսանկարիչ Արա Օշականի «Մահվան վատ նմանակում» շարքը, որը պատկերում է Կալիֆոռնիայի բանտային կյանքը: Հայտնում է «Ասպարեզ» թերթը: 1995թ. սկսած Արա Օշականը (Հակոբ Օշականի թոռը) լուսանկարում և ձայնագրում էր Հայոց ցեղասպանությունը վերապրածների պատմությունները: Մոտ ութ տարի իր հոր՝
Արգիշտի Կիվիրյանի գործով քննիչը հեռախոսազրույց է ունեցել դատավորի հետ
«Armenia Today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի բողոքի քննությունը այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում հետաձգվեց դեռ չսկսված: Պարոն Կիվիրյանը բողոքարկել է իր հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայության՝ քրեական գործի հարուցումը մերժելու որոշումը: Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Երևանի քաղաքապետարանի շենքի առջև նստացույց անող ակտիվիստների հետ պարոն Կիվիրյանը փորձել է տեղադրել վրան, ոստիկանները
Ադրբեջանը բացահայտել է Ղարաբաղյան պատերազմում զոհված զինծառայողների թիվը. «Ազատություն» ռադիոկայան
Ըստ Բաքվի հրապարակած պաշտոնական տվյալների՝ 1991-94 թվականներին զոհվել է ադրբեջանական բանակի 11 հազար 557 զինծառայող:: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, հրադադարի կնքումից մոտ 20 տարի անց Ադրբեջանի իշխանությունները հրապարակում են Ղարաբաղյան պատերազմում զոհված զինծառայողների պաշտոնական թվաքանակն ու անվանական ցուցակը: Ադրբեջանի զորակոչային-մոբիլիզացիոն պետական ծառայության պաշտոնական կայքում շաբաթասկզբին հրապարակված տվյալների համաձայն՝ 1991-94 թվականներին հակամարտության գոտու ղարաբաղյան հատվածում, Հայաստանի և Ադրբեջանի
Լյուքս Ստեփանյանի հորը եւ հարազատներին զայրացրել էր, որ ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը քաղաքացիական հագուստով է. (Տեսանյութ)
Դատարանի միջանցքներում քաշքշուկ եղավ
Ավտոճանապարհներն անցանելի են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15–ին` ժամը 17.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սևանի տարածաշրջանում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն