Օրվա լրահոսը

Լուռ ակցիա

Նախորդ շաբաթ Արցախում գտնվող հայաստանցի լրագրողները Արցախի մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանից հետաքրքրվեցին, թե Մոսկվայում անազատության մեջ գտնվող արցախցի բարերար Լեւոն Հայրապետյանի համար Արցախում ցույցեր, բողոքի ակցիաներ արվո՞ւմ են, նախարարը պատասխանեց, թե նման բաներ իրենց մոտ ընդունված չեն. «Չգիտեմ ինչով բացատրել դա, բայց մեզ մոտ նման ակցիաները, ցույցերը ընդունված չեն: Մենք հոգով բոլորս նրա հետ ենք,

«Էրդողանը ամեն ինչ կանի Հայաստանը կղզիացնելու համար». քաղաքագետ

Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց, թե Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Թուրքիայի նախագահի պաշտոնը ստանձնելը կփոխի՞ հայ-թուրքական հարաբերությունների ընթացքը: «Էրդողանի նախագահ դառնալը բացարձակ ոչինչ չի փոխի հայ-թուրքական հարաբերություններում, նաև չի փոխի տարածաշրջանում, որովհետև վերջինս, լինելով Թուրքիայի վարչապետ, ինքն է ղեկավարել արտաքին քաղաքականությունը, իր ցուցումով է Դավիթօղլուն առաջնորդվել…Հայ-թուրքական հարաբերությունների պահով ոչ մի լավ բան չեմ կարող կանխատեսել, քանի

«Ազգային երգ ու պար» առարկան դրական արդյունք կունենա, եթե նպատակը երեխային դասաժամով զբաղեցնելը չլինի». հոգեբան

Հանրապետության 10 դպրոցների 5-րդ դասարանի աշակերտներին այս տարի փորձնական եղանակով կդասավանդվի «Ազգային երգ ու պար» առարկան: Թե որքանով այս դասաժամերը կնպաստեն երեխայի արժեհամակարգի ձևավորմանը, հոգեբան Լաուրա Ավետիսյանը կարծում է, որ դա կախված է առարկայի մատուցման նպատակից ու եղանակներից. «Ես ճիշտ եմ համարում այս առարկայի մուտքը դպրոց, և այն կարող է շատ դրական արդյունքներ գրանցել, բայց

Վարդան Պետրոսյանի հարեւանի ցուցմունքը հրապարակվեց (Տեսանյութ)

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան էր այսօր ներկայացել դատակոչված վկա Օնիկ Հակոբյանը: Նա Վարդան Պետրոսյանի հետ ծանոթ է եղել շուրջ 5 տարի, ընտանիքի անդամների հետ գտնվել է ջերմ հարաբերությունների մեջ: Նա անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին տեսել է Վարդան Պետրոսյանին, նրա քրոջը՝ Աշխենին: Այդ օրը եղել է նկարահանում, թե ովքեր էին նկարահանում իրականացնում՝ վկան չէր հիշում:

Կդադարեցվի որոշ վարչական շրջանների ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին: 1. Սեպտեմբերի 2-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Մուրացանի, Նոր Արեշի 2-րդ և 4-րդ փողոցների, 11-րդ փողոցի 2-25, Ռոստովյան փող. 34, 36 համարների ջրամատակարարումը: 2. Սեպտեմբերի 2-ին ժամը 9-ից մինչև սեպտեմբերի 3-ը ժամը 9.00-ն կդադարեցվի Ավան

ԿԳՆ հանրակրթության վարչության պետ. «Այս պահին պարզ չէ, թե քանի դպրոց առաջին դասարան չի ունենա»

Ըստ Նարինե Հովհաննիսյանի, օրինակ, Արմավիրի մարզում առաջին դասարանցիների թիվն աճել է

Ներկայացվել է ՀՀ-ում Իրանի նորանշանակ ռազմական կցորդը

Օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն արարողակարգային հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսի, ՀՀ-ում ռազմական կցորդի դիվանագիտական առաքելությունն ավարտած գնդապետ Համիդ Ռեզա Միրզայի և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Սեյեդ Հոսեյն Վահիդի Շեյխի հետ: Դեսպան Ռեիսին ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացրեց նորանշանակ ռազմական կցորդին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-իրանական

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Ղամիշլիի հայերին

Օգոստոսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Սիրիայի Ղամիշլի շրջանի հայ համայնքի ներկայացուցիչներ՝ բժիշկներ Զարեհ Սիմոնյանին, Սերոբ Բակո Ազիզին, Հայկանուշ Սիմոնյանին, ինչպես նաև Վարդգես Գեոնճյանին և Երվանդ Խաչատրյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Սիրիայում հայերի, մասնավորապես Ղամիշլիի հայության խնդիրների, Հայաստան տեղափոխված Ղամիշլիի հայերին Հայրենիքում հաստատվելու համար անհրաժեշտ անելիքների, «Նոր Հալեպ» ծրագրի իրականացման հետ կապված հարցեր: Խոսվեց

Մեսրոպագիր. Երբ գալիս է սեպտեմբերը

Որոշել եմ էս անգամ իշխանություններին չհիշել Բա արժե՞ համարյա տոնական օրերի (սեպտեմբերի 1-ն է մոտենում) տրամադրությունը փչացնել՝ հիշատակելով, ասենք, սիրիահայ բժշկի նկատմամբ վերաբերմունքը եւ նրան ծեծելը Թալինում կամ հերթական «սաքուլիկի» հերթական առաջխաղացումը, Սերժ Սարգսյանի հերթական ասուլիսային իմիտացիան՝ մի խումբ ջահել-ջուհուլների հետ, Գալուստ Սահակյանի ու Հովիկ Աբրահամյանի մտքերի (ծիծաղս եկավ) գոհարները, կամ Գորիսում կատարած քաջագործությունների համար

Քննարկվել են Հայաստանում «Radisson» հյուրանոցի հիմնման հնարավորությունները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է The Rezidor Hotel Group-ի փոխնախագահ Արիլդ Հովլանդին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում «Radisson» ցանցի հյուրանոցի հիմնման հնարավորությունները: Հովիկ Աբրահամյանը կարևորել է մեծ հեղինակություն ունեցող հյուրանոցային ցանցի ներկայացվածությունը մեր երկրում և հայտնել կառավարության աջակցությունը ծրագրի իրականացման գործընթացներում: Վարչապետը նշել է, որ կառավարությունը որդեգրել է ներդրումային ծրագրերի իրականացման բաց քաղաքականություն և պատրաստ է

Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը կոչ է անում հաջորդ չորեքշաբթին հայտարարել պահքի և աղոթքի օր

Արձագանքելով հյուսիսային Իրաքի քրիստոնյա փախստականներին սպառնացող լուրջ և ահագնացող իրավիճակին, ինչպես նաև միանալով Իրաքի և համաշխարհային քրիստոնյա առաջնորդների կոչերին` Հայ Առաքելական Եկեղեցու` Միացյալ Թագավորության և Իռլանդիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանն այսօր տարածել է հայտարարություն` կոչ անելով Միացյալ Թագավորության և Իռլանդիայի բոլոր հայերին հաջորդ չորեքշաբթին սահմանել պահքի և աղոթքի օր` ի աջակցություն Իրաքի

Բելգիայում մեկնարկելու է «Ես հայ եմ / Yes I am» հերթական փառատոնը

Բելգիայում գործող «Արդիա» հասարարական կազմակերպությունն արդեն 5-րդ անգամ է կազմակերպելու ամենամյա փառատոնը: Նախորդը’ 2012 թվականի սեպտեմբերին էր: Դեռ թարմ են տպավորություններն ու հուշերը, հատկապես տպավորիչ էր Անտվերպենի մարզային խորհրդարանում «հայի ինքնությունը» թեմայով անցկացված գիտաժողովը, որին հետևեց բազմապիսի ու բազմաժանր մշակութային, ժամանցային,համերգային կատարումներով լի ծրագիրը: «Նիդերլանդական Օրագիր»-ը այս իրադարձությունը մանրամասը ներկայացրել է: Այս տարի’ սեպտեմբերի 27-ին

«Եթե մի անծանոթ մարդ կարդա՝ կասի՝ էս ի՞նչ տիտանական գործիչ է եղել, որտե՞ղ է էդ Հայաստանը»

Սոս Գիմիշյանը հեգնանքով է վերաբերվում Ռոբերտ Քոչարյանին

Ազատ Արշակյան. «Բա Ձեր Կուրղինյաններն ու Քոմեդի կլաբները չկարողացա՞ն»

«ԱՄՆ քառասուներեք նահանգ էլ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Բայց շատ կարևոր է, որ դա արվի պետական մակարդակով»,- Կալիֆորնիայի նահանգի սենատի ընդունած`Լեռնային Ղարաբաղի անկախությանը եւ Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչող թիվ AJR 32 բանաձևի մասին այսպիսի կարծիք հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Նա նշեց, թե դա չպետք է համարել հաղթանակ ու ոգևորվել դրանից, քանի որ

Օգոստոսյան խորհրդակցություն` Վանաձորում. «Հանրակրթական համակարգում ամեն ինչ չէ, որ բարվոք է» (Տեսանյութ) 

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի ներկայությամբ ուսումնական հաստատությունների տնօրենները խորհրդակցություն անցկացրին:

Խորհրդարանական Քառյակը` ճամփաբաժանի առա՞ջ

ՀՅԴ-ն կողմ է սահմանադրական բարեփոխումներին Խորհրդարանական Քառյակի ուժերից երեքը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը», դեմ են սահմանադրական բարեփոխումներին: Երեկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ, անկախ Քառյակի ուժերի դիրքորոշումից, իրենք հավատարիմ են մնալու իրենց գծին: Հարցին՝ Դաշնակցությունը չի՞ կիսում Քառյակի երեք քաղաքական ուժերի այն դիրքորոշումը, որ այս պահին առաջնահերթություն չէ սահմանադրական փոփոխությունների հարցը, ՀՅԴ խմբակցության

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՊՆ-ՄԻՊ համագործակցության զարգացման հեռանկարները

Օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին և Պաշտպանի զինծառայողների իրավունքների հարցերով նորանշանակ տեղակալ Արմեն Գրիգորյանին: Սեյրան Օհանյանը Պաշտպանի տեղակալին շնորհավորեց պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթեց արդյունավետ աշխատանք: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՊՆ-ՄԻՊ համագործակցության զարգացման հեռանկարները և ի հայտ եկող խնդիրներին համատեղ օպերատիվ արձագանքելու կարողությունների կատարելագործման հետ կապված

411.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Օգոստոսի 29-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 411.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 411.75 դրամ: NASDAQ OMX Armenia  

Գոմից կատարված գողությունն էլ բացահայտվեց

Օգոստոսի 25-ին ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գեղարդ գյուղի սարերում գտնվող մի կոոպերատիվի տարածքից և գոմից գողություն է կատարվել: Ոստիկանները պարզել են, որ քանդելով կոոպերատիվին պատկանող անասնագոմը և 2 վագոն-տնակները` գողացել են երկաթյա կոնստրուկցիաներ, փայտեր և գերաններ` պատճառելով 8.000.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ

Խաղաղապահներ կլինեն՝ միայն ԼՂ հիմնախնդրի վերջնական եւ համապարփակ խաղաղ կարգավորման պարագայում

1994թ. հրադադարի հաստատումից ի վեր՝ պարբերաբար թե՛ ներքին, թե՛ միջազգային մակարդակներով հրապարակ են նետվում տեղեկություններ այն մասին, որ ուր որ է՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծի երկայնքով խաղաղապահ զորքեր են տեղակայվելու: Բարեբախտաբար, առ այսօր այդ տեղեկությունները մնացել են խոսակցությունների մակարդակում: Հերթական անգամ նման խոսակցություններ սկսվեցին հուլիսի վերջին սահմանի երկայնքով սկսված լարվածության ժամանակ: Սոչիում ՀՀ, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահների

«Գյուլնազ տատը էլի պիտի հեքիաթ պատմի, բայց պիտի պատմի ժամանակի պահանջները հաշվի առնելով». Ռուբեն Մարուխյան

Նրան մտահոգում է նաև այն, որ տարրական դասարանների դասագրքերում շարունակում են մնալ միայն դասականները՝ Թումանյան, Աղայան և այլք, մինչդեռ, Ռ. Մարուխյանի կարծիքով, նրանց կողքին պետք է լինեն նաև ժամանակակից գրողները՝ Սուրեն Մուրադյան, Արմեն Շեկոյան, Հայրո Հայրապետյան և ուրիշներ:

Աշխարհում ազգերի ինքնորոշման իրավունքը գերակա է դառնում. Հ. Նաղդալյանը ողջունում է Կալիֆորնիայի սենատի կայացրած որոշումը

Մեծագույն ուրախությամբ ընդունեցի օգոստոսի 27-ին Կալիֆոռնիայի Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը: Դատելով դեպքերի զարգացման ընթացքից` նախապես ԱՄՆ չորս նահանգների, մի քանի քաղաքների, այդ թվում՝ Ֆրեզնոյի և Լոս Անջելեսի կողմից Արցախի անկախության ճանաչումը, այս ուրախալի իրադարձությունը հասունացած էր և նոր վկայությունն է՝ աշխարհում ընթացող միջազգային լուրջ և հիմնավոր գործընթացների: Հայտնի է, որ վերջին հարյուրամյակում

«Ուզում են գործը ծածկել, բժշկի վրա են գցում» (Տեսանյութ)

Կալանավորման որոշում` վանաձորցի վիրաբույժի նկատմամբ

Լեհաստանի իրավապահների կողմից միջազգային մակարդակով հետախուզվող` Շենգավիթի անձնագրայինում

Օգոստոսի 28-ին, ժամը 10.55-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողները անձնագրային բաժանմունքից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Մարիետա Խ.-ին, որը Լեհաստանի իրավապահների կողմից միջազգային մակարդակով հետախուզվում էր «Հեղինակային իրավունքների մասին» օրենքը խախտելու համար: ՀՀ ոստիկանություն  

Ամենամեծ թվով հայտեր են գրանցվել «Հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներ» ծրագրով

Օգոստոսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ կայացավ նախարարին կից ատյանի նիստը: «Սփյուռք» ամառային դպրոց 2014թ ծրագրի իրականացման մասին զեկուցեց համահայկական ծրագրերի վարչության պետ Ա.Անդրեասյանը: Նա նշեց, որ ծրագրի նպատակը հայապահպանության խթանումն է՝ հայոց լեզվի ուսուցման, սփյուռքի հայկական կառույցների ներկայացուցիչների մասնագիտական որակների բարձրացման միջոցով: Ծրագիրն իրականացվում է 2012 թվականից, և տարեցտարի ընդլայնվում է մասնակիցների

Կանխվել են թմրամիջոցի և հոգեմետ դեղորայքի տեղափոխման փորձեր

ՖՆ նախաբացթողումային հսկողության վարչությունը թմրամիջոցի և հոգեմետ դեղորայքի ապօրինի տեղափոխման մի շարք դեպքեր է կանխել: Oպերատիվ միջոցառումների արդյունքում շուրջ 3 տասնյակ դեպքով մոտ 2700 դեղահաբ է հայտնաբերվել, որոնց մեջ գերակշռել է «Սուբոտեքս»-ը: Ընդ որում, բացահայտված դեպքերի վիճակագրությունը փաստում է, որ հիմնականում փոստային ծանրոցների միջոցով է փորձ արվում Հայաստան ապօրինի հոգեմետ դեղորայք ներկրել: Միայն երկու դեպքով`

Բնակիչներն իրենց տուն՝ շունչները պահած են ելումուտ անում

Բազմաբնակարան շենքերի աղբատար խողովակները ո՛չ ախտահանվում են, ո՛չ՝ վարակազերծվում Ամռան այս սեզոնին մայրաքաղաքի մի շարք բարձրահարկ շենքերում անտանելի գարշահոտություն է տարածված: Շենքերի աղբատար խողովակներից արձակվող աղբի հոտն այնպես է տարածվում շրջակայքով մեկ, որ առանց քիթդ փակելու անհնար է շենք ելումուտ անել: Եթե նույնիսկ աղբահանությունը այս կամ այն շենքում կանոնավոր է, եւ աղբը չի մնում օրերով,

Նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է երկրի ղեկավարի պաշտոնում տեսնել կնոջ. Panorama.am

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է 20-25 տարի հետո քվեարկել կին նախագահի օգտին, եթե, իհարկե, միայն կին լինելու հանգամանքը չի լինելու նրա առավելությունը: Այսօր նախագահական նստավայրում «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի հաղթող և մարզերում ու տարիքային խմբերում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտների հետ հանդիպման ժամանակ ասաց նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով աշակերտներից մեկին հարցին, թե պատրա՞ստ եք 20-25

ՀՀ տարածքում շարունակվում են ականազերծման աշխատանքները

Օգոստոսի 28-ին ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում հակաականային գործողությունների ազգային մարմինը` «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը (ՀԱՓԿ ՊՈԱԿ) ականազերծված և ստուգազննված տարածքներ հանձնեց Սյունիքի մարզպետարանին: 2012-2013թ.թ. ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի և Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի (ՖՍԴ) կողմից իրականացված ոչ տեխնիկական հետազոտությունների արդյունքում Շուռնուխ համայնքում հայտնաբերված երկու տարածքներ որակվել էին որպես հաստատված վտանգավոր տարածքներ (ՀՎՏ) և չէին օգտագործվում

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031