Օրվա լրահոսը

Երևան քաղաքի պատմության թանգարան այցելությունը եղել է անվճար

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած «Երևայան ամառ» ծրագրի շրջանակում յուրաքանչյուր ուրբաթ և շաբաթ օրերին ՀՀ բոլոր քաղաքացիների համար այցելությունը Երևան քաղաքի պատմության թանգարան եղել է անվճար: Բացի այդ, ամառային ամիսներին թանգարանն իր դռներն է բացել «Արի տուն» տուն ծրագրով Երևան ժամանած 1000-ից ավելի սփյուռքահայ դպրոցականների և ուսանողների առջև: Դպրոցականների համար մշակվել և անցկացվել են խաղ-էքսկուրսիաներ`«Ճանաչիր Երևանը», «Երևանի

Ծեծի է ենթարկվել «Հզոր ապագա» կուսակցության ղեկավար Արկադի Կիրակոսյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ Սեւան քաղաքում ծեծի է ենթարկվել «Հզոր ապագա» կուսակցության ղեկավար Արկադի Կիրակոսյանը։ Նրան այդ քաղաքում արգելում են շինարարություն անել։ Արկադի Կիրակոսյանը պատմեց, որ Սեւան քաղաքի Նաիրյան 151 հասցեում քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի թույլտվությամբ սկսել են կուսակցության գրասենյակ կառուցել. «Մեկ էլ պատահական 4-5 հոգի մտան գրասենյակ, թե՝ դուք այստեղ իրավունք չունեք գրասենյակ սարքեք, ու սկսեցին

Սամուել Սեվյանը գերազանցել է լեգենդար Ռոբերտ Ֆիշերին

Ռոքվիլ քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում ամերիկաբնակ հայ շախմատիստ, 13-ամյա Սամուել Սեվյանը երրորդ անգամ լրացրել է գրոսմայստերի նորմա: Նա դարձել է Ամերիկայի պատմության մեջ առաջին շախմատիստը, որը շախմատային բարձրագույն կոչման այդ արգելքը հաղթահարել է 14 տարին դեռ չբոլորած: Օրինակ, լեգենդար Ռոբերտ Ֆիշերը գրոսմայստեր դարձել է 15 տարեկանում: Armchess.am-ը տեղեկացնում է, որ հայ պատանուց հիմա պահանջվում

Միքայել Մելքումյան. «Աշխատում ենք, որ քառյակը, օրինակ, ուժեղանա». «Հրապարակ»

Ներեցեք, իսկ ձեր կուսակիցներն ընդհանրապես դե՞մ են, որ իշխանությունը վերարտադրվի։

Հիվանդաբուժության փոխարեն` առողջության պահպանում

Յուրաքանչյուր երկրի նպատակն է առողջ պահել բնակչությանը և ոչ թե հիվանդ բուժել: Այս գաղափարախոսությունն է դրված առողջության պահպանման առաջնային օղակի զարգացման հիմքում: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մայրաքաղաքի պոլիկլինիկաների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ ֆինանսական հաշվարկները վկայում եմ, որ առողջության պահպանման առաջնային օղակի զարգացման այս մոդելը պետության համար տնտեսապես առավել ձեռնտու է: «Առողջապահական տեսանկյունից`

Նալբանդյանը Էրդողանին հանձնեց Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը՝ ներկա գտնվելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը

Օգոստոսի 28-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Անկարայում ներկա գտնվեց Թուրքայի նորընտիր Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը։ Չանկայայի նախագահական պալատում կայացած Թուրքիայի նախկին Նախագահ Աբդուլա Գյուլից Ռեջեփ Թայիփ Էրդողանին իշխանության փոխանցման արարողությանը մասնակցում էին մի քանի տասնյակ երկրների բարձրաստիճան պատվիրակություններ։ Արարողությունից հետո պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընդունելությանը նախարար Նալբանդյանը կարճատև զրույց ունեցավ Նախագահ Էրդողանի հետ,

«Ինչպես հայկական պատվիրակությունը, այնպես էլ 75 երկրներից ժամանած պատվիրակությունները նույն վերաբերմունքի են արժանացել». «Հայկական ժամանակ»

Հատված Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանի հարցազրույցից, որը ներկա է եղել Էրդողանի երդման արարողությանը։ – Պարոն Գոչունյան, խնդրում եմ փոխանցեք, թե Թուրքիայի նորընտիր նախագահի երդման արարողությանը հայկական պատվիրակության ներկայությունը ինչպե՞ս է ընդունվել։ – Այստեղ ինչպես հայկական պատվիրակությունը, այնպես էլ 75 երկրներից ժամանած արտասահմանյան պատվիրակությունները նույն վերաբերմունքի են արժանացել։ Երդման արարողությունը Թուրքիայի պետական արարողակարգի

ԱՌԱՆՑ ԸՆՏԱՆԻՔԻ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ
Գլուխ տասնչորսերորդ

Անահիտ Բախշյան. «Քաղաքապետը կարող էր կանխել թիվ 27 դպրոցում տիրող իրավիճակը»

Անահիտ Բախշյանի խոսքերով` այսօր շատ տխուր իրավիճակ է թիվ 27 դպրոցում

ՀՀ կառավարությունում խոսում են բյուջեի կատարման ռիսկերի մասին. «Հայկական ժամանակ»

Քանի որ Ռուսաստանը Հայաստանի տնտեսական խոշորագույն գործընկերն է, ապա բնական են այն սպասումները, որ ռուսական տնտեսությունում նկատվող միտումները այս կամ այն կերպ, վաղ թե ուշ անդրադառնալու են Հայաստանի վրա։ Խնդիրը միայն այն է, թե ի՞նչ չափով կլինի այդ ազդեցությունը։ ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի համոզմամբ, այդ ազդեցությունը արդեն իրեն զգացնել է տալիս։ Ազդեցության չափի վերաբերյալ

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 150 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 28-ինղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 20 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 150 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն  

Իշխան Զաքարյանն այլեւս խուսափում է աղմկոտ բացահայտումներից. «Ժամանակ»

Վերահսկիչ պալատը Ազգային ժողովին է ներկայացրել իր 2013թ. ծրագրի կատարման հաշվետվությունը։ Հաջորդ շաբաթ այն պետք է քննարկվի ֆինանսաբյուջետային եւ վարկային հանձնաժողովում, այնուհետեւ աշնանային նստաշրջանի ժամանակ ներկայացվելու է խորհրդարանին։ ՎՊ-ի այս հաշվետվությունը աչքի է ընկնում բավականին զուսպ տոնով, չկան նախկին խիստ ձեւակերպումները։ Խախտումների հետ կապված տեղեկություններն այնքան նուրբ եւ անմեղ տոնով են շարադրված, որ հազիվ կարելի

Հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող՝ մահացու մարմնական վնասվածքով

Օգոստոսի 28-ին, ժամը 18:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային գնդակային թափանցող մահացու մարմնական վնասվածքով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Ալեքսանի Հայրապետյանը /ծնված 1995թ., 2013-1 զորակոչ, Մաշտոցի զ/կ/: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով /մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը ողջունում է Կալիֆորնիայի սենատի որոշումը

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի սենատի` Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին օգոստոսի 27-ի որոշումը կարևորագույն հանգրվան է թե’ Հայաստանի Հանրապետության և թե’ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար: Այս որոշումը ևս մեկ խթան է ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման գործում: Ազատ դեմոկրատներ կուսակցությունը ողջունում է ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի սենատի որոշումը և իր երախտագիտությունն է հայտնում այդ բանաձևի հեղինակներին և կողմ

Բոստանի համար ծնվածը չի կարող թռչել. «Ժամանակ»

Հայաստանը միայն վերջին ամիսներին, այն էլ՝ Արևմուտքի ճնշման ներքո, ընդունեց Բաց երկնքի քաղաքականություն, որը Հայաստանին թթվածնի նման անհրաժեշտ է ցամաքային շրջափակվածության պայմաններում: Չի կարելի ասել, որ Բաց երկնքի քաղաքականությունը տվել է իր արդյունքները, որ շեշտակի փոխվել է վիճակը, սակայն փոփոխությունները շատ նկատելի են: Բայց այդ փոփոխությունների արդյունավետությունը բարձրացնելու համար շատ կարևոր է «Արմավիայի» պատմության ուսումնասիրությունը՝

Տարաձայնության կետը

Որքան մոտենում է «թեժ աշունը», այնքան թեժանում են խոսակցությունները ոչ իշխանական քառյակի եւ դրա ներսում հնարավոր հակասությունների մասին: Որպես տարաձայնությունների կետ նշվում է վերաբերմունքը սահմանադրական փոփոխություններին: Իրականում սահմանադրության թեման այստեղ, կարծում եմ, որեւէ կապ չունի: Թե ինչո՞վ են սահամանադրական փոփոխությունները նպաստում ռեժիմի կամ իշխանության պահպանմանը, ես այնքան էլ լավ չեմ հասկանում: Իշխանությունը կարելի է պահպանել

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

– Լենինն ասել ա՝ լավություն արա, քցի ջուրը: – Ես իրա սաղ հատորները կարդացել եմ. ինքն ըտենց բան չի գրել: – Էդ միտքն ինքը բանավոր ա ասել:

Հաղթողը որոշվեց լրացուցիչ գործակիցներով

Արաբական Միացյալ Էմիրություններում ավարտված շախմատի Աբու-Դաբիի 21-րդ ավանդական փառատոնում երկու գրոսմայստերներ՝ Ուկրաինացի Յուրի Կո6զուբովը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը ինը հնարավորից 7,0-ական միավորով գլխավորեցին ամփոփիչ մրցաշարային աղյուսակը: Հաղթողին որոշեցին միայն լրացուցիչ գործակիցները, որի արդյունքում հայաստանցի շախմատիստը ճանաչվեց երկրորդը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Սակավաթիվ աշակերտներ ունեցող գյուղական ոչ մի դպրոց չի փակվի. (Տեսանյութ)

Այսօր Շիրակի մարզի մանկավարժների տարեսկզբի խորհրդակցությանը հայտնի դարձավ, որ այս մարզում առաջին դասարանցիների աճ է նկատվել: Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սահակ Մինասյանը իր հաշվետու զեկույցում տեղեկացրեց, որ 2011-2012 թվականի համեմատությամբ, նախնական հաշվարկով, նկատելի է 400-500-ով առաջին դասարանցիների աճ: «2014-2015 ուսումնական տարվա սկզբին, նախնական հաշվարկներով, նախանշվում է, որ Շիրակի մարզի հանրակրթական դպրոց

Ինչի՞ մասին են երազում երեխաները

Կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ այս տարի առաջին անգամ իրականացվող «Երաժշտական ամառ» մանկապատանեկան ծրագրի եզրափակիչ` տոնական փուլը տեղի ունեցավ այսօր Դիլիջանում՝ Էդվարդ Միրզոյանի անվան ստեղծագործական տանը: ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո իրականացվող միջոցառմանն իրենց կատարումներով հանդես եկան Արմեն Դիվանյանի անվ. «Արևներ» մանկապատանեկան անսամբլը, Ալ. Սառաջևի անվ. երաժշտական դպրոցի երգչախումբը, պատանի երգչուհի Դալիթան, ինչպես նաև

Սահմանամերձ Հայկավան գյուղից ընտանիքներով ՌԴ կամ Ֆրանսիա են հեռանում. (Տեսանյութ)

Թուրքիային սահմանակից Հայկավան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Գառնիկ Մխիթարյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ վիճակում է դպրոցը, կա՞ն աշակերտներ, թե՞ պակաս է նկատվում: Դպրոցի տնօրենը բավական ազնիվ պատասխան տվեց` նշելով, որ թեև աշակերտների քանակը նույնն է մնացել`156, բայց ընտանիքով գյուղից հեռացողները շատ են: Ըստ դպրոցի տնօրենի, ընտանիքների մեծ հոսք կա դեպի Ռուսաստան,մասնավորապես Ռոստով, Կրասնոդար, թեև այս գյուղից

Բերդի սահմանագոտում կան վիրավորներ

Նրանց տեղափոխել են հոսպիտալ

Մաքսիմ Հակոբյանի արձագանքը ՄԻՊ-ին

«Մեր մոտ ամեն ինչ լավ է: Ի՞նչ խնդիրներ»,- Քաջարանում տեղակայված բաց հանքի շահագործման վերաբերյալ ՄԻՊ 2013 թվականի տարեկան զեկույցի  մասին լսելուց հետո  մեզ հետ զրույցում արձագանքեց  Քաջարանի պղնձամոլիբդենային գործադիր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Նա մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած մտահոգությունները չցանկացավ լսել ու չպատասխանեց այլ հարցերի, անջատեց հեռախոսը: «Հանքարդյունաբերության ոչ մի կետ Հայաստանում չունենք, որը չազդի մարդու

ՀԱԿ-ը շրջանառության մեջ է դրել «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը. ilur.am

Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նույնանուն եվրոպական կոնվենցիան արդեն 10 տարի է ինչ գտնվում էր ԱԺ-ում: Այս տարվա սկզբին՝ հաշվի առնելով  վարչապետի առաջարկությունը Սերժ Սարգսյանը իր հրամանագրով կոնվենցիայի վավերացման գործընթացը կասեցրել էր: Այդ իսկ պատճառով էլ ՀԱԿ խմբակցությունը այսօր շրջանառության մեջ է դրել

Փրկարարները կանխել են ինքնասպանության փորձը

Օգոստոսի 28-ին, ժամը 13.40-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` ցած նետվելով Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները կանխել են մոտ 45 տարեկան կնոջ ինքնասպանության փորձը. վերջինիս ոստիկանության աշխատակիցները տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունք:   ԱԻՆ

Ոստիկանության պարզաբանումը «Ադամս» ընկերության վերաբերյալ

Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն է տարածվել, իբր սկավառակների առևտրով զբաղվող «Ադամս»  ընկերությունը համագործակցում է  ոստիկանության հետ, ինչի շնորհիվ  շուկայում մենաշնորհ կարգավիճակ է ձեռք բերել: Ապատեղեկատվությունը բացառելու նպատակով ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ 2014 թ.  մայիսի 14-ին «Ադամս» ՍՊԸ-ի տնօրենը ոստիկանության Կենտրոնականի  բաժնում հաղորդում է տվել, որ Երևան քաղաքի մի շարք վաճառակետերում  վաճառվում են բացառիկ հեղինակային

Վանաձորի մանկատան երեխաներն այսօր նվերներ ստացան

«Բարի արագիլ»-ը այցելել էր նրանց:

Միքայել Դանիելյան. «Դա աբսուրդ է եւ ցինիզմ միաժամանակ»

Օմբուդսմենը ո՞նց կարող է ոստիկանությանը նման բան ասել

ՆԱՏՕ-ն հաստատում է. Ուկրաինայի տարածքում ռուս զինվորականներ կան. Интерфакс-Украина

Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի շտաբից հայտնել են, որ Ուկրաինայի տարածքում իրոք ռուս զինվորականներ են գտնվում, փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: «Ավելի քան հազար ռուս զինվորականներ Ուկրաինայում մասնակցում են պատերազմին», – Բելգիայի Մոնս քաղաքում ճեպազրույցի ժամանակ ասել է շտաբի ներկայացուցիչը, – «Հազարը դեռ շատ մեղմ գնահատական է»: Պաշտոնյայի խոսքերով, Ռուսաստանը փորձում է «սառեցնել» Ուկրաինայի արևելքի հակամարտությունը, որպեսզի

ԼՂՀ ԱԳ նախարար. «ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացն ունենալու է իր տրամաբանական շարունակությունը՝ ապահովելով Արցախի ժողովրդի իղձերի իրականացումը»

ԼՂՀ արտաքին գործերի նախարարի պատասխանը Մեդիամաքս գործակալության հարցին   Հարց. Նախօրեին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատն ընդունել է ԼՂՀ անկախությունը եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձեւ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս բանաձեւի ընդունումը, ի՞նչ զարգացումներ այն կբերի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացում: Պատասխան. Ողջունում եմ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատ և անկախ պետություն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031