Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը կարգադրել է Թուրքիայի դեսպաններին հանրությանը «իրազեկել նենգ դավադրության մասին»․ «Ամերիկայի ձայն»

Հունվար 15,2014 23:45

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարգադրել է օտարերկրյա պետություններում գտնվող Թուրքիայի դեսպաններին ջանք չխնայել՝ «պատմելու համար դաշնակիցներին ճշմարտությունն» այն մասին, որ Անկարային ցնցող կաշառակերության հետաքննությունը ոչ այլ ինչ է, քան «նենգ դավադրություն՝ ուղղված Թուրքիայի միջազգային դիրքերը սաբոտաժի ենթարկելուն»:

«Ակնկալում ենք, որ դուք ջանք չեք խնայի՝ ջախջախելու համար Թուրքիայի դեմ ուղղված այս նենգ գործողությունները՝ տեղեկացնելով մեր գործընկերներին ճշմարտության մասին», – երկրի մայրաքաղաք Անկարայում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ անցկացված հանդիպմանն ասել է վարչապետ Էրդողանը:

Վարչապետ Էրդողանի կողմնակիցները կոռուպցիայի հետաքննության հետևում կանգնած լինելու մեջ մեղադրում են ԱՄՆ-ից իր գործունեությունն իրականացնող թուրք հոգևորական, վարչապետ Էրդողանի նախկին դաշնակից Ֆեթուլլահ Գյուլենին, որը մեծ ազդեցություն ունի Թուրքիայի ոստիկանության և դատական շրջաններում:

«Նրանք փորձում են ծանր հարված հասցնել Թուրքիայի տնտեսությանը: Նրանք ջանքեր են գործադրում՝ տոկոսադրույքների բարձրացման ուղղությամբ: Նրանք օգտագործում են ցանկացած միջոց՝ միջազգային ներդրողների անհանգստությունն առաջացնելու համար»,  – ասել է վարչապետ Էրդողանը:

«Ամենից կարևորն այնն է, որ նրանք ջանք չեն խնայում՝ վնաս հասցնելու համար Թուրքիայի միջազգային համբավին», – շեշտել է վարչապետ Էրդողանը՝ հանդես գալով Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

 

Մանրամասները կարող եք կարդալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031