Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունն արդեն պաշտպանում է Նավասարդյանի որդուն. «Հրապարակ»

Հունվար 16,2014 10:37

Ինչո՞ւ պետք է քաղաքապետարանի միջին պաշտոնյա, շատ վատ աշխատող տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդին՝ Դավիթ Նավասարդյանը, 27 տարեկանում «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենա վարի, որի շուկայական արժեքը 45– 50 հազար դոլար է, եւ դեռ տարատեսակ պատմությունների մեջ ընկնի՝ ակտիվիստների վրա հարձակվի եւ հայհոյի նրանց, թմրամիջոցն ու զենքը մեքենայի մեջ՝ պտտվի Երեւանով, կռիվների մեջ ընկնի, ինչպես եղավ տոներից հետո՝ հունվարի 11-ին, «Գնունու շուկայի» դիմաց։

Ինչպես հայտնի է, այդ օրը Դավիթ Նավասարդյանն իր մեքենայի մյուս երեք երիտասարդ ուղեւորների հետ բերման ենթարկվեց ոմն Անդրանիկ Ս.–ի հետ ձեռնամարտի համար։ Ոստիկանության տվյալներով, 20 սմ երկարությամբ եւ 9 սմ-անոց շեղբով դանակը, որի մեջ թմրադեղ կար, հենց Դավիթի մեքենայից են հանել, բայց պաշտոնապես շեշտվեց, որ տուժողը եւ վնասվածքներ ստացողը Նավասարդյանի որդին է։ Փորձաքննության արդյունքները դեռ չկան, հետաքննությունն ավարտված չէ, բայց ոստիկանությունն արդեն պաշտպանում է Նավասարդյանի որդուն։

«Ինչո՞ւ պաշտոնյայի որդուն չեն կալանավորել։ Նա կռիվ է արել, թմրամիջոց ուներ մոտը եւ դանակ»,- մեր հարցին ոստիկանության մամուլի պատասխանատու Արմեն Մալխասյանը պատասխանեց, որ այդպես կվարվեին ցանկացած քաղաքացու դեպքում. «Նրա մոտ 0,01 գրամ թմրամիջոց հիշեցնող նյութ է հայտնաբերել, որի ապօրինի շրջանառության համար ընդամենը 200 հազար դրամ տուգանք է սահմանված, իսկ այդ դանակը կարելի է զենք համարել, թե ոչ, ցույց կտա փորձաքննությունը»։

Գուցե վաղ է եզրակացություններ անելը, սակայն հիշենք, որ ամռանն էլ ակտիվիստների դեմ բռնություն կատարելու եւ հայհոյելու համար Դավիթ Նավասարդյանին չպատժեցին։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031