Օրվա լրահոսը
ԱՄՆ-ի Սենատը «կանգնած է Ուկրաինայի ժողովրդի կողքին․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի Սենատն ընդունել է բանաձև, որտեղ հորդորել է Ուկրաինայի իշխանություններին զերծ մնալ խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժ գործադրելուց և նշել է, որ բռնությունների դեպքում կքննարկի պատժամիջոցներ ընդունելու հնարավորությունը: «Այն դեպքում, եթե պետական մարմինները շարունակեն բռնություններ գործադրել խաղաղ ցուցարարների նկատմամբ, նախագահը և Կոնգրեսը պետք է քննարկման դնեն թիրախավորված պատժամիջոցների կիրառման հնարավորությունը, այս թվում՝ մուտքի արտոնագրերի տրամադրման արգելքն
«Երևան սիթի»-ի հարևանությամբ վթարի է ենթարկվել Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը․ shamshyan.com
Այսօր` հունվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում, ГАЗ 3110 մակնիշի 524 ՏՏ 02 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան և Փիրումյան փողոցների խաչմերուկում, «Երևան սիթի»-ի հարևանությամբ դուրս է եկել Ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գովազդային վահանակին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով գովազդային վահանակը շրջվել
Վիտալի Բալասանյանի նկատմամբ մահափորձի գործով մեղադրանք է առաջադրվել
ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Միխայիլի Բալասանյանի նկատմամբ սպանության փորձի դեպքով ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում 2014թ. հունվարի 08-ին ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-րդ, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով` մի խումբ անձանց կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու համար, մեղադրանք է առաջադրվել Արա Ռաֆայելի Ավետյանին և Սերգեյ Բորիսի Հարությունյանին,
Վարորդը հայտնել է, թե միտումնավոր չի մխրճվել «Շանթ» ռեստորան․ shamshyan.com
Այսօր՝ հունվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Արմենիա բժշկական կենտրոնից ահազանգել են ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Երևանի բնակիչ Սամվել Ղարիբյանը: Հիվանդանոց մեկնած ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները պարզել են, որ Ս. Ղարիբյանը հիվանդանոց է տեղափոխվել Ջանիբեկյան փողոցի վրա գտնվող «Շանթ» ռեստորանային համալիրից:
«Կաթողիկոսին ածական անուն կպցնելը ողբերգություն է մեր ազգի համար». քաղաքագետ
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված պատարագին համացանցում հայտնված ու բուռն քննարկման արժանացած լուսանկարին, որտեղ ամպհովանին նախագահ Սերժ Սարգսյանի, նրա կնոջ ու կաթողիկոսի գլխավերևում պահել են դերասաններ Տիգրան Ներսիսյանն և Արմեն Էլբակյանը, կարծիք հայտնեց, որ նման աղմուկի պատճառը բացասական վերաբերմունքն է կաթողիկոսի ու նախագահի
Հարություն Մեսրոբյան. «Կենսաթոշակային բարեփոխումը Արեւմուտքից է պարտադրված. նրանց մեր փողերն են պետք»
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տարեվերջյան ասուլիսի ժամանակ անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, ասել էր․ «Սա բացառիկ օրենքներից է, որ ընդունվել է 2010-ին, բայց ուժի մեջ է մտնում 2014-ի հունվարից: Այսինքն՝ տվել ենք նաեւ ժամանակ, որ տնտեսվարող սուբյեկտները, պետական մարմինները, մեր քաղաքացիները նախապատրաստվեն օրենքի այդ կիրառությանը: Բնականաբար, ինչպես վատ ուսանողը քննությունից մի քանի ժամ առաջ է
Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում
Հունվարի 8-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում: Անձնակազմին շնորհավորելով Սուրբ Ծննդյան և Ամանորի տոների առթիվ՝ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Ադամյանին: Վերլուծելով նախորդ տարվա գործունեության արդյունքները՝ ոստիկանության պետն անդրադարձավ մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների աշխատանքում տեղ գտած մի շարք թերությունների ու
Պարույր Հայրիկյան․ «Ամեն ինչ արվում էր, որ ԱՄԿ-ն ընկալվեր որպես ահաբեկչական կազմակերպություն». Ա1+
Տարիներ առաջ` 1977թ.-ի հունվարի 8-ին, Մոսկվայում տեղի ունեցավ միանգամից 3 պայթյուն, որը որակվեց ահաբեկչական ակտ` կազմակերպված Ազգային Միացյալ կուսակցության (ԱՄԿ) հիմնադիր անդամներ Ստեփան Զատիկյանի ու կուսակից 2 ընկերների կողմից: Նրանց դատավարությունն անցավ դռնփակ, որից հետո նրանք գնդակահարվեցին` որպես ահաբեկիչներ: «Ա1+»-ի հետ զրույցում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, որը եւս ԱՄԿ հիմնադիրներից էր, նշեց, որ Ստեփան Զատիկյանի
Սերժ Սարգսյանի Մաքսային միությանն անդամակցելու որոշման դեմ բողոքը վերաքննիչ դատարանում է
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը քննարկելով ՀՀ վարչական դատարանի 2013 թ. նոյեմբերի 27-ի որոշման դեմ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հայցը, որոշել է կազմակերպության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ընդունել վարույթ: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը որոշման մեջ մասնավորապես նշում է. «Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքը ենթակա է վարույթ ընդունման,
Կյանքից հեռացել է Լևոն Խեչոյանը
Քիչ առաջ Ծաղկաձորի Գրողների միության հանգստյան տան տնօրեն Մովսես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է թողել. «Սրտի կսկիծով հայտնում եմ, որ 18:20-ին դադարեց բաբախել մեծ գրող, մարդ և ընկեր Լևոն Խեչոյանի սիրտը…»: Լևոն Խեչոյանը երկար ժամանակ հիվանդ էր և բուժում էր ստանում արտերկրում: «Aravot.am»-ի խմբագրակազմը ցավակցում է Լևոն Խեչոյանի հարազատներին, ընկերներին՝ նրա անժամանակ մահվան կապակցությամբ:
Մկրտիչ Մինասյան. «Այս արժեքները եզակի են, բազմատիրաժ չեն»․ (Տեսանյութ)
«Զվարթնոց» օդանավակայանի հին ուղեւորային համալիրի ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ: Ժամանակին Երեւանի խորհրդանիշերից մեկը հանդիսացող այս շինությունը տարիներ շարունակ չի շահագործվում, եւ «Զվարթնոցի» ներկայիս կառավարիչը՝ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերությունը, այն բանից հետո, երբ կառուցեց նոր շինությունը, քանիցս շեշտել է, որ նախկին շինության պահպանումը չափազանց թանկ հաճույք է, եւ իրենք մտադրված են քանդել այն: Մենք փորձեցինք
Ոստիկանությունը տնտեսագիտականի մասին վաղը որոշում կկայացնի. (Տեսանյութ)
Aravot.am-ը տեղեկացրել է, թե ինչպես դեկտեմբերի 26-ին Հայաստանի տնտեսագիտական համալսարանում ծառայություն իրականացնող ոստիկանները եւ բուհի ուսխորհրդի ներկայացուցիչները՝ ռեկտոր Կորյուն Աթոյանի ցուցումով լրագրողներին խոչընդոտեցին լուսաբանել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությունը: Նաեւ հայտնել էինք, որ ոստիկանները չմիջամտեցին, երբ բուհի ուսանողները քաշքշում ու հայհոյում էին իրենց օրինական մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներին: Դրան հետեւեց ՀՀ Ոստիկանության արձագանքը, թե
«Պետք է պատրաստ լինենք առաջ գնալու …». Մազմանյանի մշտական ցանկությունը կիսատ մնաց
«Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում ծանր հիվանդության հետեւանքով անժամանակ կյանքից հեռացավ 53-ամյա ռեժիսոր, Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, «ԳՈՅ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի հիմնադիր գեղարվեստական ղեկավար, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Մազմանյանը: Վերջին աշխատանքային օրը՝ դեկտեմբերի 28-ին ինստիտուտի շենքում սովորական ավանդույթ դարձած շրջումը ուսանողներին ուրախացրել էր:Տարօրինակ նախախնամությամբ բոլորին խորհուրդներ էր տալիս, հարցնում առաջիկա պլանների
Երեւանում տոները դեռ շարունակվում են․ (Ֆոտոշարք)
Չնայած, այսօր՝ հունվարի 8-ը, շատերի համար տարվա առաջին աշխատանքային օրն է, մայրաքաղաքում ամանորյա եռուզեռը դեռ շարունակվում է: Երեւանի փողոցներում եւ բակերում դեռ գերիշխում են ամանորյա տարրերը, իսկ հանրապետության գլխավոր հրապարակում իրենց աշխատանքն են շարունակում տարբեր ճաշակի ձմեռ պապ-ձյունանուշները, մուլտհերոսները եւ կարուսելների միայն մի մասը: Aravot.am-ը շրջեց քաղաքի կենտրոնական փողոցներով եւ փորձեց պարզել Երեւանի հետամանորյա տրամադրությունը:
«Ո’չ վարչապետը, ո’չ նախագահը ճիշտ բնութագրումներ չեն տվել»
Սահմանադրությունը սերունդների համերաշխություն է քարոզում, վարչապետն՝ առաջարկում` ամեն մարդ հույսն իր վրա դնի
ՀՀ ՀՔԾ է ուղարկվել դիմում Հայկ Մովսիսյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի կարճման որոշումը ստանալու պահանջով
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2013 թ. դեկտեմբերի 28-ին դիմում է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն Հայկ Մովսիսյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման և կարճված գործի վերաբերյալ նյութերի պատճենները տրամադրելու պահանջով: Դիմումի մեջ նշվում է, որ Հ. Մովսիսյանի մայրը` Հեղինե Պետրոսյանը, և նրա ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը, Արայիկ Զալյանը բազմիցս դիմումներ և միջնորդություններ են
ՀՀ ՀՔԾ-ն պատասխանել է մարտի 1-ի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրությանը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, պատասխանելով Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ 2013 թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ ՀՔԾ պետին հասցեագրված գրությանը, գրում է. «… Ձեր գրության կապակցությամբ հայտնում եմ, որ քրեական գործով ձեռնարկվել ու ձեռնարկվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման, զանգվածային անկարգությունների ընթացքում կատարված բոլոր հանցագործությունների դեպքերը,
Արամ MP3-ի «Եվրատեսիլին» մասնակցելու առիթով ոգեւորություն կա
Aravot.am-ը փորձեց կապվել «Եվրատեսիլ 2014»-ին Հայաստանը Դանիայում ներկայացնող Արամ MP3-ի հետ՝ պարզելու թե ինչո՞վ էր պայմանավորված իր մասնակցությունը, նաեւ այն, թե արդյոք Արամ MP3-ին չի՞ վախենում այն քննադատություններից, որ, որպես կանոն, մեզ մոտ ամեն մասնակցի ցուցաբերած մասնակցությունից լինում է: Սակայն նրա հետ կապվել չհաջողվեց, չպատասխանեց հեռախոսազանգերին: Փոխարենը` մեզ հետ զրույցում «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի հայաստանյան պատվիրակության
Գոհար Գասպարյան. «Հ1-ի համար մինուս կլինի, եթե «Եվրատեսիլին» չմասնակցի»
Aravot.am-ի հարցին, մի՞թե Հայաստանը այնքան հարուստ է, որ «Եվրատեսիլ – 2014» երգի մրցույթի համար նախատեսված ծախսերը խնդիր չեն մեզ համար, ինչպես օրինակ՝ այն 12 երկրների պարագայում (Խորվաթիա, Սլովակիա, Չեխիա, Լյուքսեմբուրգ, Բուլղարիա, Կիպրոս, Սերբիա, Մոնակո, Անդորրա, Թուրքիա Բոսնիա եւ Հերցոգովինա), որոնք հրաժարվել են իրենց մասնակցությունը ցուցաբերել այդ մրցույթին, պատճառաբանելով ֆինանսական հնարավորությունները, «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի հայաստանյան պատվիրակության
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի հետ քննարկվեցին համայնքներում ջրամատակարարմանը վերաբերող հարցեր
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր աշխատանքային հանդիպում ունեցավ «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի հետ: Քննարկվեցին վերջին շաբաթների ընթացքում ընկերության սպասարկման տարածքում գտնվող համայնքներում ջրամատակարարման եւ ջրահեռացման իրավիճակին վերաբերող հարցեր: Պատրիկ Լորենը տեղեկություններ ներկայացրեց ներկա իրավիճակի եւ իրականացվող աշխատանքների մասին: Մասնավորապես նշվեց, որ վերջին շրջանում եղանակով պայմանավորված` որոշ դժվարություններ են առաջացել
Global Times. Հայաստանն` աշխարհի ամենածխող երկրներից
Հայաստանը տղամարդկանց ծխելու ցուցանիշով երրորդն է աշխարհում, ըստ «Ամերիկյան բժշկական ասոցիացիայի հանդեսի» 2012թ. տվյալների: Գրում է «Գլոբալ թայմս» թերթը` հղում անելով «Ֆրանս պրես» գործակալությանը: Ըստ երեքշաբթի հրապարակված հետազոտության՝ 2012թ. Հայաստանում ծխում էր տղամարդկանց 51,5 տոկոսը, որից առաջ էր միայն Ինդոնեզիան և Արևելյան Թիմորը, որտեղ տոկոսային հարաբերակցությունը 57 և 61 էր՝ համապատասխանաբար: 4-րդ տեղում Ռուսաստանն էր՝ 51
Նաիրա Զոհրաբյանը պնդում է` օֆշորային սկանդալում ԲՀԿ-ականներին չեն կարող ներքաշել
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը վստահեցնում է ` ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանն արդեն սպառիչ պատասխան է տվել օֆշորային սկանդալում ներգրավված Նաիրի Մեհրեջի հետ բարեկամական կապի վերաբերյալ: «Որեւէ բան Վարդան Օսկանյանի սպառիչ պատասխանին չեմ կարող ավելացնել: Եվ որեւէ մեկին չի հաջողվի մեզ ներքաշել անհեթեթ, անիմաստ բանավեճի մեջ», – այլ հարցերի չպատասխանելով` ասաց տիկին Զոհրաբյանը:
Սննդային թունավորման դեպքեր չեն գրանցվել
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ տոնական օրերին հանրապետությունում բնակչության շրջանում սննդային թունավորման դեպքեր չեն արձանագրվել: Գրանցվել է ալկոհոլի չարաշահման 36 դեպք, որից 4-ը 13-14 տարեկան երեխաներ են: Հետտոնական օրերին ևս խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ թեթև, անյուղ ապուրներին, բանջարեղենային կերակրատեսակներին և մրգերին: Նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է առաջիկա օրերին սննդային թունավորումների և սննդային
Կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հունվարի 9-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան փող. 46, 48, 50, 52, 58, 60, 60/1, 62 համարների, Շերամի փող. 87-109 կենտ համարների, ինչպես նաև թիվ 113, 115 բազմաբնակարան շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների
Ներիշխանական «ռազբորկաները», Ռոբերտ Քոչարյանի իրական թիրախն ու ԲՀԿ-ի հետ կապը
Մեր հարցին, թե տպավորություն է ստեղծվում, որ Ռոբերտ Քոչարյանի ու ԲՀԿ-ի բառապաշարում վարչապետի քննադատության պարագայում համընկնումներ կան, պարոն Ուրիխանյանն այսպես արձագանքեց. «Դե հիմա…ԲՀԿ-ի քաղաքական կուրսը որևէ մեկի համար նորություն չէ, ու եթե 2009-ից քննադատում եմ այս վարչապետին ու այս կառավարությանը, և որևէ մեկը հանկարծ երբևէ զարմանք է հայտնում, ապա այդ զարմանքը զարմացնում է ինձ»:
Գորիսի ճանապարհահատվածում և Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ առկա է մերկասառույց
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Գորիսի Մ2 (Շուռնուխ) ճանապարհահատվածում և Սելիմի լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Ավտոճանապարհներին
Ծննդատան տնօրեն` գեներալ Մանվելի խնդրանքո՞վ
Վերջերս Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ում գործադիր տնօրեն է նշանակել Վարդան Սարգսյանին, որը Գյումրու ԵԿՄ կառույցի առաջնորդներից է և այս նույն ծննդատան նախկին տնօրեններից, որի դեմ, սակայն, 5 տարի առաջ դուրս եկավ կոլեկտիվը: Այդ ժամանակ Վարդան Սարգսյանին փոխարինեցին Արմեն Իսահակյանով, որին էլ հմուտ կառավարիչ լինելու համար 1,5 տարի առաջ նշանակեցին Գյումրու նորաբաց բժշկական
Գեղամ Բաղդասարյան. «Դատախազությունը հանցագործության մեջ կասկածվողների խոսնա՞կն է»
«Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը չի կարծում, թե նախաքննության ավարտից առաջ իմաստ ունի ենթադրություններ անել։ Խոսքը ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի դեմ տարեվերջին կատարված մահափորձի մասին է: Այնուհանդերձ, Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին`Վիտալի Բալասանյանի հետ կատարվածը քաղաքակա՞ն, թե՞ անձնական բնույթի էր, Ձեր կարծիքով: Եթե քաղաքական` ապա ու՞մ եւ ինչի՞ համար էր դա պետք, պարոն


















































