Օրվա լրահոսը
Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավոր դադարեցվելու է
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ օգոստոսի 20-ին ժամը 23:45-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավոր դադարեցնելու մասին՝ Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության սպառողների գազամատակարարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից կիրականացվի պահուստային ռեզերվների հաշվին ՝ առանց սահմանափակումների: Հիշեցնենք, որ օգոստոսի
Կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային շինարարական աշխատանքների հետ կապված՝ ս. թ. օգոստոսի 23-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Պուշկինի 49, 51, 58, 60, 62, Փարպեցու 9, 9ա համարների, Թումանյան 35ա, Թումանյան 2-րդ նրբ. և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում
Օդի ջերմաստիճանը 21-22-ին կնվազի 2-4 աստիճանով
Հանրապետության տարածքում՝ Օգոստոսի 21-ի գիշերը շրջանների մեծ մասում, 21-ի ցերեկը, 22-ին` հյուսիսային առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 23-25-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 5-10մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 21-22-ին կնվազի 2-4 աստիճանով, 24-25-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում՝
Մեկնարկել է ԵԿՄ ավանդական ուխտագնացությունն Արցախ
Մեկնարկել է ԵԿՄ ավանդական ուխտագնացությունն Արցախ: Օգոստոսի 22-ին արդեն ուխտագնացներին կմիանա ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Ուխտագնացները լինում են Արցախի բոլոր բնակավայրերում, բոլոր շեներում, հանդիպում են սահմանի բնակչության հետ: Ուխտագնացները Արցախի բոլոր առաջին դասարանցիներին նվիրում են գրենական պիտույքներով լի դպրոցական պայուսակներ: Ի դեպ, ուրախալի է, որ վերջին տարիներին առաջին դասարան հաճախող արցախցիների
ՀՔԾ. քրեական պատասխանատվությունից ազատելու համար որպես կաշառք պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափի գումար
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Վրեժ Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Բյուրեղավանի բաժնի աշխատակիցը քրեական պատասխանատվությունից իրեն ազատելու համար որպես կաշառք պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափի գումար: Վրեժ Մ.-ն տեղեկացրել է նաև, որ 2014թ. հունվարին խոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով ՀՀ ոստիկանության Բյուրեղավանի բաժնի մի խումբ աշխատակիցներ (ինչպես նաև քննիչը)
Մեր անառիկ դիրքերը մեր հերոս զինվորների ձեռքերում
Օգոստոսի 18-20-ը հայաստանյան մի քանի լրատվամիջոցներ «Հետքի» եւ ԼՂՀ ՊՆ աջակցությամբ մեկնեցին Լեռնային Ղարաբաղ: ԼՂՀ ՊՆ տարբեր զորամասերում օգոստոսի 19-ին կայացան ամառային ուսումնական շրջանի մեկնարկին նվիրված միջոցառումներ՝ մարտական գործողությունները պատվով կատարելու համար զինծառայողներ պարգեւատրվեցին: Մարտակերտի 5-րդ պաշտպանական զորամասում «Առավոտը» ներկա գտնվեց պարգեւատրման արարողությանը եւ ուսումնական շրջանի մեկնարկի հանրահավաքին: Թշնամու դիվերսիոն գործողությունները հաջողությամբ հետ մղած մեր
Տուժողը խարդախ կնոջը ճանաչել է ոստիկանության տեսանյութից
Ոստիկանության Շենգավիթի բաժին դիմած կինը հայտնել էր, որ «Հերթապահ մաս» հաղորդաշարը դիտելիս ճանաչել է խարդախության համար հետախուզվող Մարիամ Մելքոնյանին, որին 2012 թ. նոյեմբերին Նորագավիթում` Մ. Մելքոնյանի տանը, իր դատական գործերը կատարելու համար մաս-մաս տվել է 4.000 դոլար, որն էլ խաբեությամբ և վստահությունը չարաշահելով հափշտակել է և մինչև օրս չի վերադարձնում: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության
Մեր բանակի, մեր սահմանամերձ գյուղերի թեմայի վրա «աչոկ» մի հավաքեք. «Հայոց աշխարհ»
Բանակի, սահմանի, սահմանամերձ գյուղերի բնակիչների, մեր հերոսական հայրենակիցների թեման իրենց քարոզչական երկանքին փաթաթած մեծ-մեծ դատողություններ են անում, մեղադրում, հեգնում ու դատում են հաճախ այնպիսի կերպարներ, որ երեւի իրենց օրում սահման, դիրք ու խրամատ տեսած չկան: Ուրիշների այցելություններն են ծանրութեթեւ անում Երեւանում ապահով նստած: Ու դա լիովին բնութագրական է: Դասալիքի կամ խուճապահարի հոգեբանությամբ մարդկանց սովորեցնում են,
Տանտերը գողին հայտնաբերեց իր ննջասենյակում
Օգոստոսի 19-ին, ժամը 07.15-ին, 1983 թ. ծնված Արմինե Տ.-ն ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է տվել, որ օգոստոսի 18-ին, ժամը 22.30-ի սահմաններում, վերադառնալով տուն` հայտնաբերել է տան երկրորդ հարկի ննջասենյակի իրերը խառնված վիճակում, այնուհետև մտնելով հաջորդ ննջասենյակ` մահճակալի հետևում նկատել է համագյուղացուն` 1992 թ. ծնված Հարութ Մ.-ին, որն իրեն տեսնելով` դիմել է փախուստի: Հարութ Մ.-ն բերման
Հովիկ Աբրահամյան. «Ամեն ինչ պետք է անել, որ Վերին Լարսի ճանապարհը շուտ բացվի» (Տեսանյութ)
Վերին Լարսում տեղի ունեցած սողանքի պատճառով մեր երկրի գազամատակարարումը դադարեցված է
Հասմիկ Պապյան. «Իսկական հայրենասիրությունը քո տեղը քեզնից ավելի լավերին զիջելն է». «168 ժամ»
Հասմիկ Պապյանի մասին գրում են՝ երգչուհի, բայց նրա մասնագիտությունն ավելին է, քան բեմում պարզապես երգող երգչուհու գործը: – Մի անգամ ասել եք, որ երիտասարդ մասնագետների առջև, միևնույն է, սովորաբար դռները փակ են լինում, որովհետև վերևներում վախենում են մրցակցությունից։ – Այդ վախը միշտ կա, և այդ վախը պետք է հանել։ Պետք է լայն մտածել, որովհետև, այո,
ՀՀ ոստիկանությունը կրկին զգուշացնում է. հավատ մի ընծայեք համացանցային ծանոթություններին, սիրո խոստովանություններին և արցունքներին…
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն էր դիմել 1982 թ. ծնված Սոֆյա Ք.-ն և հաղորդում տվել, որ մարտի 13-ին «www.odnoklassniki.ru» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է ոմն Վարդանի հետ, ով մարտի 18-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում, պարտքով գումար վերցնելու պատրվակով, իրենից խաբեությամբ հափշտակել է ընդհանուր 1.573.000 դրամ գումար: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել
Հետևո՞մ եք արդյոք զբաղվածության կենտրոնների գործունեության արդյունավետությանը
21 օգոստոսի 2014 Երևան Հայաստանում 2014 թվականից արդեն վերացավ գործազրկության 18000 դրամ նպաստը, բայց մի քանի անգամ բարձրացավ բարձր պաշտոնյաների աշխատավարձը: Գործազուրկները զրկվեցին նույնիսկ այդ չնչին պետական օժանդակությունից, նրանց վիճակը հասկանալու համար բոլորովին երևակայություն պետք չէ ունենալ: Սոցապ նախարարության ենթակայությամբ գործում են այսպես կոչված աշխատանքի զբաղվածության կենտրոններ, որոնցից շատ դժգոհ է հասարակությունը: Այդ կենտրոնները տիրապետում
Մեր ամենաթույլ օղակը դեռեւս տեղեկատվական դաշտն է. «Հայոց աշխարհ»
Թշնամու ամառային դիվերսիան ի ցույց դրեց նաեւ մեր խոցելի կողմերը, ավելին՝ նշմարվեց ամենաթույլ օղակը, այն է՝ տեղեկատվական դաշտը: Պետական շահի ու անվտանգության գիտակցումն այստեղ կարծես փոքր-ինչ հետնահանջ է ապրում. դրա վկայությունը օգոստոսյան լարված օրերին շրջանառված կեղծ, իրականության հետ կապ չունեցող, երբեմն էլ թշնամու ջրաղացին ջուր լցնող ապատեղեկատվությունն էր: Ի՞նչ կատարվեց մեզանում սահմանային միջադեպերի օրերին: Որոշակի
Ինչու իշխանությունը չի լուծարում կուսակցությունների 90 տոկոսը. «168 ժամ»
2002թ. Հայաստանում ընդունվել է օրենք «Կուսակցությունների մասին», որով կանոնակարգվում է Հայաստանում կուսակցությունների պետական գրանցման և գործունեության կարգը։ Ըստ Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի՝ այս պահին Հայաստանում գործում է 76 կուսակցություն, իսկ վերջին 10 տարում լուծարվել է 62 կուսակցություն։ Շա՞տ է 76 կուսակցությունը, թե՞ քիչ՝ մեր որոշելու խնդիրը չէ, բայց եթե Արդարադատության նախարարությունը հետևեր «Կուսակցությունների
Արմեն Կարապետյանը նշանակվել է ՀՀ առողջապահության աշխատակազմի ղեկավար
ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվել Արմեն Կարապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար: Արմեն Կարապետյանը ծնվել է 1959 թ. Երևանում: 1976-1980թթ. սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ճյուղային էկոնոմիկաների ֆակուլտետի «Աշխատանքի էկոնոմիկա» բաժնում: Ստանալով տնտեսագետի որակավորում գործուղվել է Աբովյանի «Չափիչ» գործարան` աշխատանքի և աշխատավարձի կազմակերպման բաժնում որպես տնտեսագետ, ապա` ավագ տնտեսագետ, որտեղ
Այդ մարդիկ, պարոն Բաղդասարյան, ոտքով չէին մնացել եւ մինչ այս էլ շքեղագույն մեքենաներով էին շրջում. «Հրապարակ»
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նեղվել է լրագրողի հարցից, թե ինչու են վարչապետն ու ԱԺ նախագահը բյուջեի փողերով իրենց համար այդքան թանկարժեք ավտոմեքենաներ առել, երբ Հայաստանում համատարած աղքատություն է։ «Այնքան մանր բաների եք անդրադառնում։ Դե լավ, թող ԱԺ նախագահն ու վարչապետը «Զապորոժեցով» ման գան»,- մուննաթ է եկել Բաղդասարյանը։ … Ահա, այսպիսի մանր բաներից
Հակառակորդին արժանի հակահարված տված զինվորներն ու սպաները պարգեւատրվեցին (տեսանյութեր եւ ֆոտոշարք)
ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը օգոստոսի 19-ին, Մարտակերտի զորամասում մասնակցեց հակառակորդի դիվերսիոն գործողությունները հետ մղելու եւ արժանի հակահարված տալու համար մի շարք զինվորների եւ սպաների պարգեւատրման արարողությանը, որը համընկել էր ամառային ուսումնական շրջանի մեկնարկին: Մարտակերտի զորամասի հրամանատար Է. Ասրյանը եւ հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Կ. Աբրահամյանը զինվորներին շնորհավորեցին նոր ուսումնական շրջանի կապակցությամբ,
Թուլացած քարերի քարաթափման աշխատանքները շարունակվում են
Օգոստոսի 20-ին, ժամը 18.32-ին ՀՀ ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Վանաձոր-Ալավերդի Մ-6 ավտոճանապարհի 27-րդ կիլոմետրին` ճանապարհին կից ժայռից, տեղացած հորդառատ անձրևի և քամու հետևանքով տեղի է ունեցել քարաթափում (8-10 մ երկարությամբ): Դրա հետևանքով
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 կրակոց
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 20-ի օրվա ընթացքում և 21-ի գիշերը ղարաբաղա -ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն վերահսկել իրենց
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երկարատև և հորդառատ անձրևների հետևանքով գետի բերվածքները օգոստոսի 20-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, փակել են Ստեփանծմինդա-Լարս (չհասած Վրաստանի սահմանային անցակետ) ավտոճանապարհը: Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ավտոճանապարհը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Անցած գիշերվանից արդեն սկսվել են ճանապարհի մաքրման աշխատանքները: Տրանսպորտի և կապի
Հովհաննես Սահակյան. Մեկ անգամ հետաձգած իրենց հանրահավաքի համար պետք է որոշակի հող նախապատրաստվի. «Հրապարակ»
Հատված ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանի հարցազրույցից: – Կառավարությունը, սակայն, չի կատարում իր առջեւ ընդդիմության կողմից դրված խնդիրները, իսկ նրանք հայտարարում են, որ հետեւողական են լինելու իրենց պահանջներին եւ վերջնարդյունք չունենալու ժամանակ իշխանությունների հրաժարականի պահանջ են բարձրացնելու ու դրան հասնելու են լայն զանգվածների կոնսոլիդացման՝ հանրահավաքներ հրավիրելու ճանապարհով։ – Դա իրենց խնդիրն
Նաիրա Զոհրաբյան. Քառյակի ծրագրերում որեւէ փոփոխություն չկա «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ: – Տիկին Զոհրաբյան, խորհրդարանական ընդդիմադիր ուժերը իշխանության ներկայացուցիչների հետ շփման գիծ մեկնեցին, նրանց հետ համատեղ հայտարարությամբ հանդես եկան։ Այս ամենից հետո՝ արդյոք խոստացված «թեժ աշունն» ու հանրահավաքային պայքարը կկայանան։ – Ընդհանրապես ճիշտ չեմ համարում դիրքեր գնալը, այդ լարված օրերին զինվորի կողքին լինելը, զինվորի խնդիրների ու
Ազատամարտիկ. «Սերժը, Ռոբերտը, Լևոնն ու մյուսները ընդամենը ժամկետային ծառայողներ են» (Տեսանյութ)
«Սասուն» ջոկատի Արշոյին Հրազդանում բոլորն են ճանաչում: Առաջին կարգի հաշմանդամ, քսաներկու տարի անվասայլակի ծանրությանը սովոր ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը երբեք չի կորցնում իր լավատեսությունը: Թե ինչու է պատերազմ գնացել, առանց վարանելու պատասխանում է` մեր պետականության, դրոշի, էրեխեքի համար: «Փառք Աստծու, այսօր երկու զավակ ու հինգ թոռ ունեմ»: «Առավոտի» հետ հանդիպման ընթացքում մեր զրուցակիցը հպարտությամբ խոսեց վերջին
Մինի ֆուտբոլի նոր խաղադաշտերի կառուցման վերաբերյալ
Ընդառաջելով ֆուտբոլ մարզաձևը նախընտրող փոքրիկ երևանցիների խնդրանքին, Երևանի քաղաքապետարանը այս տարի մայրաքաղաքի վարչական շրջաններում կկառուցի մինի ֆուտբոլի ևս 15 խաղադաշտ: Դրանցից երկուական խաղադաշտ կտեղակայվի Աջափնյակ, Էրեբունի, Նոր Նորք, Շենգավիթ վարչական շրջաններում, մեկական խաղադաշտ՝ Ավան, Դավիթաշեն, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում: Աշխատանքները մեկնարկել են ապրիլի 11 –ին, վերջնաժամկետը սեպտեմբերի 20-նն է: Դավթաշեն և
«Դեմ եմ»-ը որեւէ զանգվածային ակցիայի չդիմելով՝ արդեն իսկ գրեթե վերածվել է «Կողմ եմ»-ի. «Ժողովուրդ»
«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը, որն անցած տարեվերջից սկսած՝ անզիջում պայքար էր մղում Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ, շատերի մեջ հույս էր արթնացրել, թե մեր երկրում հնարավոր է հստակ փոփոխությունների հասնել քաղաքացիների անկոտրում կամքի եւ կազմակերպված պայքարի արդյունքում։ Սակայն, ինչպես գրեթե միշտ է լինում մեր երկրում, յուրաքանչյուր լավ նախաձեռնություն կարճ ժամանակ անց տարբեր օբյեկտիվ, իսկ
Վրաստանի վարչապետի հետ քննարկվելու է վիզային ռեժիմի հարցը «Ժամանակ»
Իսկ եթե հայտարարվում է, որ Վրաստանի վարչապետի այցի ընթացքում քննարկվելու է նաեւ վիզային ռեժիմի հարցը, ապա դա նշանակում է, որ հարցն այստեղ տեխնիկական չէ, այլ քաղաքական։
Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհն ամբողջությամբ երթևեկելի է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհի 26-րդ կմ-ում օգոստոսի 20-ին տեղի ունեցած քարաթափման պատճառով մասամբ երթևեկելի դարձած ավտոճանապարհն ամբողջությամբ երթևեկելի է։ Ճանապարհի մաքրման աշխատանքներն իրականացրել են «Լոռի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն


















































