Օրվա լրահոսը

Փաստաբանների պալատի փաստաբանը Infiniti-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է. Shamshyan.com

Հունվարի 2-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում, ժամը 23:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 32 ամյա Հովհաննես Մաթևոսյանը վարելով Infiniti GX-4 մակնիշի 74 RN 444 համարանիշի ավտոմեքենան Գյումրի-Ամասիա ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրին Վահրամաբերդ գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ 49 ամյա Մովսես Մովսիսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում

Գերմանիա. երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանի ռումբից մարդ է զոհվել (Տեսանյութ)

Գերմանիայի Օյսկիրխեն քաղաքում պայթել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ: Հողային աշխատանքների ընթացքում այն պայթել է, եւ զոհվել է բանվոր: Եվս ութ մարդ ստացել են վնասվածքներ, երկուսի վիճակը ծանր է: Մանրամասները` «Եվրոնյուսի» տեսանյութում

Հրդեհ Տաշիր քաղաքում

Հունվարի 3-ին, ժամը 02.20-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Տաշիր քաղաքի Լենինի փողոցի տներից մեկի տանիքում: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքէջի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.25-ին, մարվել՝ ժ.02.54-ին: Այրվել են տան ծխնելույզին կից փայտյա կառուցատարրերը՝ 2քմ:

Հրդեհ է բռնկվել Մեղրիում

Հունվարի 4-ին, ժամը 08.48-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի հայկական սպայական տան մոտակայքում այրվում է ավտոտնակ: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքէջի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.56-ին:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ

Ելքը «յուրային կառավարություն» ստեղծելն է. Նախախորհրդարան

«Տարբերությունը, որ առկա է Նախախորհրդարանի առաջարկած ճանապարհի և մյուս ուժերի առաջարկած դասական տարբերակների միջև այն է, որ մենք առաջարկում ենք յուրային կառավարություն ձևավորել գործող պետական համակարգից դուրս, մինչդեռ բոլորը առաջարկում են այդ կառավարությունը ձևավորել գործող պետական կառավարման համակարգից ներս` նրա կանոններով և նրա թելադրած պայմաններով։  Մենք պետք է կարողանանք ընկալել, որ ՀՀ-ում յուրային կառավարություն հնարավոր

ԱՄՆ-ի ԱԱԳ-ը ծածկագրման ծրագրերը «կոտրելու» ունակություն ունեցող համակարգիչ է մշակում. «Ամերիկայի Ձայն»

Համակարգչի ստեղծման ուղղությամբ աշխատանքներն իրականցվում են 79,7 միլիոն դոլար արժողությամբ «Դժվար թիրախների ներթափանցում» ծրագրի շրջանակներում: Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի, Միացյալ Նահանգների անվտանգության ազգային գործակալությունը մշակում է համակարգիչ, որը կկարողանա «կոտրել» ծածկագրում իրականացնող համակարգչային ծրագրերի մեծ մասը՝ անկախ այն բանից, արդյոք դրանք օգտագործվում են այլ պետությունների պետական գաղտնիքները, թե՝ անհատական բանկային հաշիվները պաշտպանելու համար: Այս մասին տեղեկացրել

Ջուրը լցվում էր բնակարաններ

Հունվարի 3-ին, ժամը 16.13-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ս.Վրացյան փողոցի թիվ 71/1 շենքի բնակարաններից մեկից ջուր է լցվում այլ բնակարաններ, ջրի հոսքը դադարեցնելու համար պետք է մուտք գործել բնակարան, որի բնակիչը չի բնակվում բնակարանում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը: Կ. Ք.-ին

Արտգործնախարար Քերին շարունակում է բանակցություններն Իսրայելի և պաղեստինցիների առաջնորդների հետ. «Ամերիկայի Ձայն»

«Մենք արդեն հինգ ամիս է, ինչ բանակցություններ ենք անցկացնում: Մենք միշտ գիտեինք, որ խաղաղության հասնելու գործընթացը երկարատև է և բարդ: Այն սակայն անհնարին չէ». Քերրի Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի, ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին շարունակում է բանակցությունները Իսրայելի և Պաղեստինյան ինքնավարության առաջնորդների հետ՝ հույս ունենալով, որ նրանք կկարողանան մոտակա ժամանակներում համաձայնության հասնել խաղաղության շրջանակային համաձայնագրի շուրջ: Արտգործնախարար

31 ամյա վարորդը Mercedes G500-ով բախվել է 06-ին ու 07-ին, այնուհետև վրաերթի ենթարկել հետիոտնին. shamshyan.com

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչ Կարեն Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ հունվարի 2-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 22 :00-ի սահմաններում նույն մարզի Արագածոտն գյուղի բնակիչ 31 ամյա Պետրոս Խաչատրյանը վարելով Mercedes G500 մակնիշի 01 SL 002 համարանիշի ավտոմեքենան բախվել է Արուճ գյուղի բնակիչներ 28 ամյա Հակոբ Այվազյանին

Շարապովան չանցավ եզրափակիչ փուլ

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան չկարողացավ անցնել եզրափակիչ փուլ ամերիկացի Սելենա Ուիլյամսի հետ խաղում: Առաջնությունը տեղի էր ունենում ավստրալիական Բրիսբենում: Գրում է aif.ru-ն: Առաջնության կիսաեզրափակչում Շարապովան իր դիրքերը զիջեց Ուիլյամսին: Հանդիպման արդյունքները եղել են 6:2, 7:6 (9:7)` հօգուտ ամերիկացի թենիսիստուհու: Այսպիսով Սելանա Ուիլյամսը կմրցի Բելոռուսիայից թենիսիստուհի Վիկտորիա Ազարենկոյի հետ: Մրցանակային ֆոնդը  1 միլիոն դրամ է:

Կապանում շտապ օգնության կայանը դեկտեմբերի 31-ին ու հունվարի 1-ին 50 կանչ է սպասարկել

Ինչպես տեղեկացանք Կապանի բժշկական կենտրոնի շտապ օգնության կայանից՝  այս տարի տոն օրերին Կապանի տարածաշրջանում կանչերի թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել են: Դեկտեմբերի 31-ին «Շտապօգնությունն» այս տարի 20 կանչ է սպասարկել, իսկ հունվարի 1-ին՝ 30: Թունավորման դեպքեր այս տարի չեն արձանագրվել, բայց եղել են սննդային ալերգիաների դեպքեր: Դեկտեմբերի 31-ի հերթապահ բուժքույր  Հասմիկ Առաքելյանի փոխանցմամբ՝ հիմնականում սպասարկել

Արժեքային կոմպրոմիս Հայաստանի եվրոպական ճանապարհին. 1in.am

1in.am. 2001թ.-ից ի վեր, այն օրից, երբ Հայաստանը դարձավ Եվրախորհրդի անդամ երկիր Եվրախորհրդում Հայաստանին մեղադրում են կազմակերպության «ոգու և տառի» տարատեսակ խախտումների մեջ: Ընդ որում, տարիների հետ պատճառները փոխվում են, իմաստը` ոչ: Բայց խնդրի ետևում ավելի լայն հարցադրում է թաքնված` Եվրոպայի իրավապաշտպան այս կազմակերպությունում Հայաստանի մնալ-չմնալու հարցը: Ընդ որում, կասկածներ հնչում են ինչպես այս, այնպես

Բալասանյանի նկատմամբ սպանության փորձի գործով երկու ձերբակալված կա

Լեռնային Ղարաբաղի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ նախագահի նախկին թեկնածու, Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանի նկատմամբ սպանության փորձի առնչությամբ երկու հոգի է ձերբակալվել։ Լեռնային Ղարաբաղի Դատախազության կայքէջում գրված է. «2013 թվականի դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած` ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի մասին հաղորդման կապակցությամբ լրացուցիչ տեղեկացնում ենք, որ հարուցված քրեական գործի

Սելիմի լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին` ժամը  17:30-ի  դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ  է: Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ  առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից  մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման  և մաքրման  աշխատանքներ` անվտանգ

Վլադիմիր Պուտինը սահել է դահուկներով Սոչիում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում օլիմպիական  կանցկացնի Օլիմպիական հաստատությունների եւ ինֆաստրակտուրաներում կանցնակցի շրջայց: Այս մասին հայտնել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Հայտնում է itar-tass.com-ը: Պուտինի հետ Սոչիում եմ բազմաթիվ պետական գործիչները, որոնք պատասխանատու էին Օլիմպիական խաղերի կազմակերպման հարցերով: Վլադիմիր Պուտինը նաեւ դահուկներով  սահել է  «Լաուրա» սպորտային կոմլեքսի սահքուղով:

Հենրիխ Մխիթարյան. «Ձմեռային դադարից հետո ավելի լավ կխաղամ»

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Հենրիխ Մխիթարյանը «Kicker» հանդեսի հետ խոսել է այն մասին, թե ինչ չափով է հարմարվել գերմանական ակումբին: «Ես իմ առավելագույնը դեռ ցույց չեմ տվել: Ես դեռ աշխատելու տեղ ունեմ: Բազմաթիվ պահեր դեռ չեմ օգտագործում, բայց գիտեմ, որ ձմեռային դադարից հետո բաց թողածը ետ կբերեմ ու ավելի լավ կխաղամ», – ասել է ֆուտբոլիստը:  

ԱՄՆ-ում ուժեղ ձնարբուք է

ԱՄՆ-ի հյուսիսարեւելյան շրջանում ուժեղ ձնարբուք է, որի հետեւանքով հետաձգվել են հազարավոր չվերթներ: Հայտնում է bbc.com-ի ռուսական ծառայությունը: Նոր Անգլիայում հայտարարված է արտակարգ դրություն, իշխանությունները  կոչ են արել ժողովրդին դուրս գալ տնից միայն խիստ անհրաժեշտ դեպքերում: Միեւնույն ժամանակ Մասաչուսետսի նահանգի քաղաքներից մեկում տեղացող ձյան հաստությունն արդեն  53 սմ է: Հայտարարված է, որ Նյու Յորքի որոշ դպրոցներ

Փորձում է ինքնասպան լինել

Meteo.am. Հունվարի 3-ին, ժամը 14.55-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզում ոմն քաղաքացի Ավետիսյան փորձում է ինքնասպանություն գործել ինքնահրկիզման միջոցով: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Վրաստանում ստեղծվել է նոր պաշտոն. հաշտության եւ հավասարության նախարար

Միխայիլ Սահակաշվիլու հեռանալուց հետո Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունները նկատելիորեն փոխվել են: Ինչպես հաղորդում է «Комсомольская правда» պարբերականը՝ օրինակ Նոր տարուն, ռուսների տոնական սեղաններին, կրկին հայտնվել են վրացական մանդարիններ, «Բորժոմի» հանքային ջուրը, նրբահամ գինի: Իսկ հունվարի մեկից Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետնախարարի պաշտոնը դարձել է հաշտության եւ քաղաքացիական հավասարության հարցերով նախարարություն: Այս նոր գործակալությունը զբաղվելու է տարբեր

Նամակ աշխարհի հինգ ազդեցիկ մարդկանց. Շանթ Հարությունյանի կյանքը վտանգված է

 Բաց նամակ Ձերդ Սրբություն Պապ Ֆրանցիսկ Առաջինին ԱՄՆ պրեզիդենտ Բարաք Օբամային Շվեյցարիայի կոնֆեդերացիայի Ֆեդերալ Խորհրդատու Դիդյե Բուխհալտերին ԳՖՀ Կանցլեր Անգելա Մերկելին ՄԱԿ–ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին ՍՕՍ ՀԱՅԱՍՏԱՆ Ձերդ Սրբություն Պապ Ֆրանցիսկ Առաջին, դիմում ենք Ձեզ, ում գալուստը Վատիկան աննախադեպ երջանկությամբ ու հավատով լցրեց մեր սրտերը։ ԱՄՆ պարոն պրեզիդենտ Օբամա, դիմում ենք Ձեզ, ում ընտրվելը

Երկու ոչ-ոքի, երկու պարտություն՝ մեկնարկում

ԱՄՆ-ի Սանտա-Կլարա քաղաքում կայացավ շախմատի Հյուսիսային Ամերիկայի «Bay Area International» բաց մրցաշարի առաջին տուրը: Մասնակից հայ չորս շախմատիստներից Սամուել Սեւյանն ու Տաթեւ Աբրահամյանը ոչ-ոքի արեցին, իսկ Տիգրան Իշխանովն ու Հայկ Մանվելյանը մեկնարկեցին պարտությունով:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Մի շարք երիտասարդներ Ամանորի գիշերը վնասվածքներ են ստացել տոնական ճայթիչ-պայթիչները գործարկելու հետևանքով

Հունվարի 1-ին, ժամը 01.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ ձախ դաստակի պատռված վերքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1958 թ. ծնված Կամո Կ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 01.05-ի սահմաններում, իրենց տան բակում հրավառիչը օգտագործելու ժամանակ` այն ձեռքի մեջ պայթելու հետևանքով:   *** Հունվարի

Հացի փռի աշխատակիցները հոսպիտալացվել են

Հունվարի 3-ին, ժամը 13.47-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով Եղեգնաձորի ԲԿ են հոսպիտալացվել Երևանյան խճուղու թիվ 11 հասցեում գտնվող հացի փռի աշխատակիցներ Մ. Կ.-ը (ծնվ. 1966թ.), Ժ. Ն.-ը (ծնվ.1953թ.), Մ. Ս.-ը (ծնվ.1978թ.), Ա. Մ.-ը (ծնվ. 1986թ.) և Ք. Խ.-ը (ծնվ.1953թ.): Արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդում են, որ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Թունավորում շմոլ գազից. փոքրիկ տղան մահացել է

Ոստիկանության փոխանցմամբ՝ հունվարի 1-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Լճավան գյուղի 7-8 բնակիչներ շմոլ գազից թունավորվել են: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տանը շմոլ գազից թունավորվել և հիվանդանոց են տեղափոխվել 5 բնակիչներ, որոնցից 2012 թ. ծնված Տիգրան Կիրակոսյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում հունվարի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ: Քամին հարավ-արևմտյան` 1-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Երևանում հունվարի 3-7-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ:   ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության

Միխայել Շումախերը ծննդյան 45-ամյակը դիմավորում է կոմայի վիճակում

Այսօր Միխայել Շումախերի ծննդյան օրն է: «Ֆորմուլա 1» դասի ավտոարշավի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը 45-ամյակը դիմավորում է կոմայի վիճակում: Գրենոբլի հիվանդանոցի բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր, սակայն հրաժարվում են առողջացման մասին որեւէ կանխագուշակում անել: Ընդհակառակը, կարծիք կա, որ Շումին, հնարավոր է, որ ընդմիշտ մնա կոմայի մեջ: Իսկ եթե դուրս էլ գա, վերակենդանացման

«Օպել Վեկտրա»-ն Հոռոմ-Գյումրի ճանապարհին շրջվել է. վարորդը մահացել է

Ինչպես հաղորդում է ոստիկանության կայքէջը՝ դեկտեմբերի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում, 1973 թ. ծնված Աղվան Հակոբյանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Հոռոմ-Գյումրի ճանապարհի 1-ին կմ-ին շրջվել է: Պատահարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Կատարվում է քննություն:

Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հունվարի 3-ին, ժամը 12.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Արեշ թաղամասի թիվ 22 փողոցի տներից մեկում: Ինչպես հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.46-ին, մարվել՝ 13.12-ին:

Վրաերթ Երևանի Դավիթ-Բեկի փողոցում

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանությունը՝ հունվարի 1-ին, ժամը 20.00-ին, 1978 թ. ծնված Արտյոմ Ե.-ն «Ֆոլքսվագեն-Պասսատ» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Դավիթ-Բեկի փողոցից գաջի գործարան տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 1929 թ. ծնված Վռամ Եթարյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն:

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930