Օրվա լրահոսը
«Սերժ Սարգսյանի ոստիկանությունը դատապարտված է սիրել և պաշտել Պուտինին». Լևոն Բարսեղյան
Ինչպես հայտնի է` դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` մեր երկիր կատարած այցի ժամանակ, ընդդեմ «Հայաստանի անկախության զիջման ու զավթման» զանգվածային բողոքի ակցիաներ էին տեղի ունեցել մայրաքաղաքում, որին մասնակցել էր նաև Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը: ՀՀ ոստիկանությունը, գտնելով, որ Լևոն Բարսեղյանը «ագրեսիվ» պահվածք է ցուցաբերել ու մյուս միտինգավորների հետ չի կատարել
Նիկոլ Փաշինյանն ընդամենը ողջունում է խորհրդարանական խմբակցությունների համատեղ քայլը
Պատգամավորը հանդես է եկել սահմանամերձ համայնքներին արտոնություններ տալու նախաձեռնությամբ
Ինչո՞ւ է Վճռաբեկը վերադարձնում բողոքները
Առցանց «Առավոտի» եթերում թեման քննարկում են Դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արսեն Բաբայանը եւ Փաստաբանների պալատի անդամ Երվանդ Վարոսյանը: Արամ Աբրահամյան.- Անցած տարվա աշնանը փաստաբանները հանրահավաքներ էին անում: Թեմաներից մեկն այն էր, որ Վճռաբեկ դատարանը չի ընդունում հայցադիմումները, բողոքները, առանց քննելու վերադարձնում են: Հիմա խնդիրը լուծվե՞ց, արդեն քննո՞ւմ է, թե՞ դուք այլեւս բողոքներ չեք
Պարույր Հայրիկյան. «Շատ ճիշտ էր վարչապետի հայտարարությանը ԱԺ խմբակցությունների արձագանքը» (Տեսանյութ)
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը դրական է համարում, որ վարչապետի հայտարարությանն արձագանքել են խորհրդարանական խմբակցությունները: Խոսքը սահմանամերձ գյուղերի բնակիչներին հարկային արտոնություններ տրամադրելու մասին է: Հիշեցնենք, որ Տավուշի մարզի բնակավայրերում ադրբեջանական դիվերսիոն գործողությունների ժամանակ այցելելով սահմանամերձ բնակավայրեր, վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսել էր ոչ միայն տեղացիներին հարկային արտոնություններ տալու, կոմունալ ծախսերի հոգսը թեթեւացնելու մասին, այլ նաեւ գործարարներին հարկային
Ֆրանսահայերը Փարիզում մասնակցել են եզդիների պաշտպանության ցույցին
Մոտ 1200 մարդ օգոստոսի 16-ին Փարիզում հավաքվել էր իրենց ձայնը բարձրացնելու «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» ահաբեկիչների կողմից սպանվող եզդիների պաշտպանության համար: Ցույցին ներկա էին նաև Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (ՖՀԿՀԽ) անդամներ: Հայտնում է ֆրանսահայ անկախ լրագրող Ժան Էքյանը: Շատլե հրապարակում ելույթ է ունեցել ՖՀԿՀԽ համանախագահ Արա Տարոնյանը՝ նշելով, որ «հայերը սարսափի և զայրույթի
Մանվել Գրիգորյանը օլիգարխների որդիների մասին. «Սաղին կքշեմ կտանեմ պատերազմի դաշտ»
Մանվել Գրիգորյանը զգում է, որ պատերազմի վտանգը միշտ էլ կլինի
Ավտոմեքենան գլորվել է ձորը. կան տուժածներ
Օգոստոսի 19-ին, ժամը 11.55-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Ծովագյուղ ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա 3 տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Ծովագյուղ-Դիլիջան 5-րդ կմ-ում «Միտսուբիշի» մակնիշի 34DR4251 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը: Հրշեջ
7-ամյա աղջկա ոտքը մնացել է «Ֆոլքսվագեն Պասատ»-ի անիվի տակ
Օգոստոսի 18-ին, ժամը 18.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ «աջ սրունքի ջնջխված վերք, ոսկրերի բազմաբեկորային կոտրվածք, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 7-ամյա աղջիկ: Պարզվել է, որ երեխան վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, Սևանի լողափերից մեկի տարածքում` «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենան կայանելու ժամանակ ոտքը ավտոմեքենայի դիմացի անիվի տակ
Մեկնարկեց «Արի տուն» ծրագրի վերջին փուլը
Օգոստոսի 19-ին մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության՝ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2014թ ծրագրի վերջին՝ 8-րդ փուլը: Ծրագրի մասնակիցներին ՀՀ սփյուռքի նախարարի անունից ողջունեց նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ ձեզ փոխանցել նախարարի ողջույնը: Ձեր երազանքը իրականություն է դարձել, և դուք արդեն հայրենիքում եք: Այն օրերը, որ անցկացնելու եք Հայաստանում, անմոռաց են լինելու,
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը դեռ չի որոշել`անե՞լ հացադուլ, թե`ոչ (Տեսանյութ)
Հայրիկյանը վարչապետի հետ կքննարկի Ծիծեռնակաբերդից արցախյան ազատամարտում զոհվածների աճյունների տեղափոխման հարցը
Հրդեհ Աբովյան քաղաքում
Օգոստոսի 19.-ին, ժամը 11.46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի վառելիքի բազայում: Դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ոստիկանություն
Հայտարարություն` ՀՀ ոստիկանությունը արդեն ութ ամիս է խոչընդոտում է Դիտորդական խմբի աշխատանքները
Սույն թվականի հուլիսի 11-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խմբի մամուլի ասուլիսը` «ՀՀ ոստիկանությունը խոչընդոտում է Դիտորդական խմբի աշխատանքները» թեմայով: Մամուլի ասուլիսից հետո կազմակերպվել են երկու հանդիպում-քննարկումներ ՀՀ ոստիկանության Դիտորդական խմբի և ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ մասերը սպասարկող վարչության հետ: Հանդիպումների ընթացքում Դիտորդական խումբը և ՀՀ
Նանջինգում մեր գլխավոր ճակատամարտերը դեռ առջեւում են
Նանջինգում մեկնարկած 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերում Հայաստանի 14 ներկայացուցիչներից երեկվա դրությամբ պայքարի մեջ մտել էին 3-ը: Սպորտային մարմնամարզիկ Վիգեն Խաչատրյանը բազմամարտում ազատ վարժություններից եւ հենացատկից հետո 3-րդն էր, օղակներում՝ 4-րդը, նժույգաթափերում՝ 17-րդը: Սակայն մեջքը ցավեցնելու պատճառով Վիգենը չի մասնակցել զուգափայտերին եւ պտտաձողին, ինչի պատճառով, չնայած գերազանց մրցելույթներին, ինչպես պահանջում է կանոնակարգը, չի անցել բազմամարտի եզրափակիչ:
Արմեն Երիցյանը եւ Մանվել Գրիգորյանը միմյանց փոխադարձաբար մեդալներ շնորհեցին
Գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը հպարտ է, որ երկրում կա ԱԻՆ-ի պես ուժեղ կառույց
Շուրջ 40 տղամարդ հրշեջների հետ միասին Խնածախում պայքարում էին հրդեհի դեմ
Գորիսի տարածաշրջանի Խնածախ գյուղի դաշտերում երեկ բռնկված ը լայն ճակատով առաջ շարժվեց: Հաշվված րոպեների ընթացքում այն ընդգրկեց 200 հա -ից ավելի չոր խոտածածկ տարածք: Դեպքի վայր հասած հրշեջները սկսեցին պայքարը հրդեհի դեմն առնելու համար : Սակայն հրդեհը, որ առաջ էր շարժվում 4-5 կմ շառավղով, ավելի մեծ ջանքեր և մարդկային ուժեր էր պահանջում: Ուստի գյուղում մոբիլիզացիա
Վարդան Ավետիսյանը՝ Սեյրան Օհանյանի եւ ազատամարտիկների հանդիպման մասին. «Ժողովուրդ»
Օգոստոսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ազատամարտիկներին միավորող, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող շուրջ 130 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հրավիրվել են նաեւ անհատ ազատամարտիկներ, ովքեր որեւէ կազմակերպության հետ առնչության չունեն։ Վերջիններս, սակայն, Ս. Օհանյանի հետ հանդիպմանը չեն գնացել։ Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանի հետ՝ պարզելու, թե որն էր
Ֆրանսիայի առաջնությունում Տիգրան Ղարամյանն առաջատարների մեջ է
Հայ գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը Նիմ քաղաքում ընթացող շախմատի տղամարդկանց Ֆրանսիայի անհատական առաջնության երկրորդ տուրից հետո վաստակել է 1,5 միավոր եւ Լորան Ֆրեսինեի, Քրիստիան Բաուերի ու Մեթյու Կոռնետի հետ միասին առաջատարների շարքում է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ en.chessbase.com-ի
22 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում
Օգոստոսի 11-ից մինչև օգոստոսի 17-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 92 տրանսպորտային միջոց. 22 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 68-ը` առանց համապատասխան փաստաթղթերի: Մեկ տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային
Նանջինգում Վահան Մխիթարյանը կիսաեզրափակիչ չմտավ
Նանջինգում ընթացող պատանեկան օլիմպիական խաղերում այսօր հերթը լողորդ Վահան Մխիթարյանինն էր, որը մասնակցում էր ազատ ոճով 50 մետր լողաոճում: Վահանը իր մրցահերթում ցույց տվեց 23.62 արդյունք եւ կիսաեզրափակիչ չմտավ: Սակայն Խաղերի պաշտոնական կայքէջում նրա անունը գրված է պահեստայինների ցուցակում: Այսինքն, եթե լողորդներից մեկն ինչ-ինչ պատճառով մեկնարկի չելնի, հայ մարզիկն այդ փուլում կարող է փոխարինել նրան:
Հայաստանը չունի այնքան գյուղմթերք, որպեսզի արտահանելով՝ շոշափելի արդյունք ունենա. «Հրապարակ»
Իշխանության շարքերում շատերն են ոգեւորվել Ռուսաստան-Արեւմուտք փոխադարձ տնտեսական պատժամիջոցներից՝ վստահ լինելով, որ Հայաստանի տնտեսության վրա այն շոշափելի ազդեցություն կունենա։ Սակայն ՀՀԿ-ական պատգամավոր՝ ՄԱՊ գործարանի սեփականատեր Ալիկ Պետրոսյանն առանձնապես ոգեւորված չէ այդ հնարավորությունից, քանի որ կարծում է, որ այս պահին Հայաստանը չունի այնքան գյուղմթերք, որպեսզի արտահանելով՝ շոշափելի արդյունք ունենա։ «Պարզ է, որ շատ լավ շուկա է
Արաբկիրում տեղի ունեցած մարզամշակութային միջոցառման մասին
Ամբողջ ամռան ընթացքում մայրաքաղաքի վարչական շրջաններում ինչպես փոքրերի, այնպես էլ մեծերի համար պարբերաբար կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ: «Երևանյան ամառ 2014»-ի մարզամշակութային ծրագրի շրջանակում Արաբկիրի գլխավոր՝ «Ողջույն Արաբկիրից» միջոցառումն անցկացվել է Վահագն Դավթյանի անվան զբոսայգում: Համերգային ծրագրում երաժշտական և պարային կատարումներով հանդես են եկել արաբկիրցի շնորհալիները, ինչպես նաև հայտնի ու սիրված երգիչներ: Միջոցառման շրջանակում կազմակերպվել են
Վարչապետության ընթացքում արդեն իսկ հասցրել է այնքան շատ խոստումներ տալ, որ դրանց իրագործման համար, վախենանք նրա «արյունը» չբավականացնի. «Ժողովուրդ»
Ամենամյա «Բազե» երիտասարդական հավաքի բացմանը մասնակցող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանելով պատանի «բազեների» հարցերին՝ հայտարարել է. «Ես իմ խոսքի համար դողում եմ, եթե մի բան խոստացա, արյան գնով էլ լինի՝ պիտի անեմ»։ Ինչ խոսք, յուրաքանչյուր տղամարդու, առավելեւս՝ բարձր պետական պաշտոն զբաղեցնողի համար խիստ ողջունելի է սեփական խոսքի համար դողալն ու խոստացածն ամեն գնով անելը։ Խնդիրն
Անուշ Սեդրակյան. Ես հասկանում եմ Պուտինին, որ ուրիշ ճար չունի, բայց չեմ հասկանում մեր իշխանություններին, որոնք ճար ունեն. «Ժամանակ»
Սոչիի հանդիպումը եւ բոլոր խժդժությունները հանդիպումից առաջ հրահրված էին ոչ պատահական, կոչված էին մի բանի, որ Պուտինը հանդես գար իբրեւ խաղաղարար:
Անօթևաններին ժամանակավոր կացարանով ապահովելու վերաբերյալ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ դեռևս 2011 թվականի դեկտեմբերից Երևանի քաղաքապետարանը Հայ-Դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հետ նախաձեռնել և իրականացնում է մայրաքաղաքի անօթևաններին ժամանակավոր կացարաններում տեղավորելու ծրագիրը: Տարեսկզբից մինչ օրս կիսակառույցներում, կանգառասրահներում, շենքերի մուտքերում, այգիներում, աղբարկղներին հարակից հատվածներում գիշերող մարդկանցից կացարան են տեղափոխվել 133 անօթևաններ, որոնցից կացարանում ներկայում փաստացի բնակվում են 100-ը, այդ թվում
Ամո Շարոյան. Միայն դատապարտելը քիչ է. «Հրապարակ»
Աշխարհի տարբեր ծայրերում գտնվող եզդիներն էլ միահամուռ բարձրաձայնում են, որ 21-րդ դարում եզդիների ցեղասպանություն է տեղի ունենում, եւ իրենք իրենց հարց են տալիս, մի՞թե հնարավոր չէ ապահովել մարդկանց կյանքը, ազատությունը, անձի անձեռնմխելիությունը, ո՞ւր է միջազգային հանրությունը։ Հայաստանում կազմակերպվող բողոքի ակցիաները որեւէ շոշափելի արդյունք չտվեցին, բայց սայլը տեղից թեթեւ շարժվեց։ «Արտաքին գործերի նախարարությունը դատապարտող հայտարարությամբ հանդես
Մեր չորս շախմատիստներն էլ մեկնարկել են հաղթանակով
Լեհաստանի Կատովիցե քաղաքում երեկ մեկնարկած շախմատի ուսանողների աշխարհի առաջնությունում, որ բավականին ուժեղ կազմ է հավաքել, Հայաստանի բոլոր ներկայացուցիչները՝ Մարիա Գեւորգյանը (նկարում), Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը եւ Տիգրան Ս. Պետրոսյանը, մեկնարկել են հաղթանակով եւ ընթանում են մրցաշարային աղյուսակի առաջատարների շարքում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ chessfed.am-ի
Ռուսաստանը շարունակելու է լարել Հրվ․ Կովկասը՝ օգտագործելով Հայաստանին․Փոլ Գոբլ. «Ժամանակ»
«Ժամանակ» -ի զրուցակիցն է նախկին ԱՄՆ Պետդեպի հատուկ խորհրդական, ԽՍՀՄ հարցերում մասնագիտացած ամերիկացի հեղինակավոր վերլուծաբան, ներկայումս Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր, սյունյակագիր Փոլ Գոբլը: -Ի՞նչ պետք է սպասեն Ադրբեջանն ու Հայաստանը Մոսկվայի քաղաքականությունից ԼՂ հակամարտության հարցում: Ինչի՞ց պետք է զգուշանալ, և արդյոք հնարավո՞ր է զգուշանալ ու չտրվել սադրանքների: -Ռուսաստանի ուղիղ շահն է՝ ազդեցություն ընդլայնել Ադրբեջանում


















































