Օրվա լրահոսը
407.93 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Օգոստոսի 20-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 7,080,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.93 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408 դրամ: NASDAQ OMX Armenia
Գալուստ Սահակյանի կարծիքով՝ Զվարթնոցում կարելի է միջոցառումներ կազմակերպել (Տեսանյութ)
«Բայց այդ միջոցառումներին պետք է մասնակցել լավ հագնված, դրանք պիտի լինեն ոչ թե տարերային, այլ դասական, սիմֆոնիկ միջոցառումներ, այլ ոչ թե ամրոցի պատերի վրա նստեն»:
Պաշտպանության փոխնախարարը՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև պաշտպանության ոլորտում կապերի ամրապնդման մասին
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն «Արմենպրես» լրատվական գործակալության խնդրանքով անդրադարձել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև պաշտպանության ոլորտում կապերի ընթացիկ ամրապնդմանը Հարց. Արդյոք մտահոգվա՞ծ եք Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև պաշտպանության ոլորտում կապերի ընթացիկ ամրապնդմամբ, հատկապես` վերջերս Նախիջևանում կայացած պաշտպանության նախարարների հանդիպման հետքերով: Պատասխան. «Առանձնապես` ոչ: Հարևան Վրաստանի հետ Հայաստանն ունի փոխադարձ անվտանգության
Զինվորը հոսպիտալում հայհոյել է ՀՀ նախագահին
ՊՆ զինվորական հոսպիտալում նախորդ տարի նոյեմբերի երկուսին տեղի ունեցած դեպքով այսօր Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեց տուժող, ատամնաբուժական բաժնի պետ Արմեն Հովսեփյանը: Նա պատմեց, որ դեպքի օրը հոսպիտալի պետից ցուցում է ստացել ընդունարան իջնելու մասին, իրեն ասել են, հոգեբուժական բաժանմունքի հիվանդները ալկոհոլ են օգտագործել եւ դանակով հրահրումներ են անում: Ինքը, հոսպիտալի պետ
ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից ընդունվում են եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկները և սոցվճար կատարելու պարտականությունից հրաժարվելու դիմումները
Ի պատասխան մամուլի հրապարակումների, անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկները և սոցվճար կատարելու պարտականությունից հրաժարվելու դիմումները էլեկտրոնային եղանակով ընդունվում են: Սույն թվականի օգոստոսի 19-ին ավելի քան 18.000 հարկ վճարող բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացրել և Ֆինանսների նախարարության տեղեկատվական համակարգ է մուտքագրել համապատասխան հաշվարկները: Ներկայում համակարգը, որոշակի
Գալուստ Սահակյան. «Արտագաղթը ցավ է, բայց ոչ ողբերգություն»
«Մեր ընդդիմությունը զարթնում ասում է իշխանություն, կեսօրին մի քիչ հանգստանում է, քանի որ շոգ է, երեկոյան՝ նորից իշխանություն»:
«Անպատասխանատվության գագաթնակետն է, իրականության խեղաթյուրում». Վիգեն Սարգսյանի հայտարարության մասին
«Լույս» հիմնադրամի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը բացատրել էր, թե ինչն է դրդել Սերժ Սարգսյանին որոշում կայացնել եւ մտնել Մաքսային միություն: Վիգեն Սարգսյանն ասել էր՝ «Հայաստանի համար, որը գտնվում է տրանսպորտային շրջափակման մեջ, չափազանց կարեւոր էր ունենալ առավելություն մեր արդյունաբերության համար: Այստեղ կարեւոր դեր են խաղում տրանսպորտային ենթակառուցվածքները եւ էներգետիկ
Վրաստանում տեղի է ունեցած ավտովթարում տուժել են 5 ՀՀ քաղաքացի
Օգոստոսի 20-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 08.00-ի սահմաններում Շոռպոնի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. “Օպել Կորսա” մակնիշի 34 LM 182 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է մեկ այլ ավտոմեքենայի: ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 5 ՀՀ քաղաքացի: Տուժածներին տեղափոխել են Զեստաֆոնի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: ՀՀ ԱԻՆ
ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան
ԱՄՆ-ի կոնգրեսական Քեթրին Քլարքը անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի բռնությունների վերջին դեպքերի կապակցությամբ: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը: «Ես խորապես անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի բռնությունների վերջին դեպքերի կապակցությամբ, այդ թվում՝ Կարմիր խաչի պատվիրակների ուղղությամբ դիպուկահարների կրակոցների մասին հաղորդագրություններից»,- հայտարարել է Կոնգրեսի անդամը: Ըստ նրա՝ ԼՂՀ-ի բնակչությունը չափազանց երկար ժամանակ է
Լեյլա Յունուսը՝ Արիֆ Յունուսին․ «Սա իմ և քո 37 թիվն է». «Ազատություն» ռադիոկայան
Ադրբեջանում կալանավորված հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսը բաց նամակ է հղել նույնպես անազատության մեջ գտնվող ամուսնուն՝ Արիֆ Յունուսին: Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք նամակը ամբողջությամբ․ «Արիֆ, թանկագինս, Ահա և քեզ հետ մեր կյանքի 36 տարիներից հետո արդեն հայտնվեցինք տարբեր բանտախցերում տարբեր կալանավայրերում․․․ Սիրելիս, արդյոք չգիտե՞ս, որ ես ամեն ինչի կդիմանամ՝ թե՛ ահավոր ֆիզիկական ցավերին (սառը ջրից ինձ
Վիգեն Սարգսյանին. «Իրավիճակին այս աստիճան անտեղյակությո՞ւն ու անհամարժեքությո՞ւն»
«Ավտորիտար երկրները, որոնք միավորվել են ԵՏՄ-ի մեջ, շատ շուտով կհամոզվեն, որ շտապել են, երբ առանց ժողովրդի համաձայնության, իրենց այդ միավորման մեջ են խցկել նաեւ Հայաստանը»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը: Օրերս ՌԴ կառավարության նիստում հաստատվել եւ Վլադիմիր Պուտինի ստորագրմանն է ներկայացվել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Այն ուժի
Արմեն Մուրադյանը ծանոթացավ դեղերի գրանցման և ներմուծման մեկ պատուհանի գործընթացին
ՀՀ առողջապահության նախարարության կազմակերպություններ կատարած այցի շրջանակում Արմեն Մուրադյանը երեկ եղավ նաև ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում։ Նախարարը կենտրոնի բոլոր ստորաբաժանումներում ծանոթացավ իրականացվող աշխատանքներին և լաբորատոր պայմաններին։ Հանրապետության Նախագահի հանձնարարականով 2012թ. ի վեր կենտրոնը վերազինվել է եվրոպական չափորոշիչներին և լաբորատոր պատշաճ գործունեության պահանջներին համապատասխանող 13 արդիական սարքավորումներով։ Արդյունքում գրանցվող և ներմուծվող դեղերի
ՀՀ գյուղատնտեսության նախարարն Արարատի մարզում հետևել է հանրապետության ամենախոշոր սպանդանոցի շինարարության աշխատանքներին և ծանոթացել խաղողի նորատունկ այգիներին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել էր Արարատի մարզ, որը վարելահողերի օգտագործման մակարդակով հանրապետությունում առաջատար է: Այստեղառկա 25465 հեկտար վարելահողերից 2014 թվականին մշակվել է 22982 հեկտար` 2013 թ․21526 հեկտարի դիմաց կամ այս տարի մշակվել է վարելահողի 91 տոկոսը: Այցի սկզբում մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ուղեկցությամբ նախարարը եղել է Մասիս քաղաքում, ուր ներկայումս շինարարության
Բաբկեն Պիպոյան. «Ե՞րբ են մանկապարտեզներին սննդամթերք մատակարարող ընկերությունները վերջին անգամ ստուգման ենթարկվել»
Բաբկեն Պիպոյանը պահանջում է վերանայել եւ լրամշակել մանկապարտեզներին սնունդ մատակարարող ընկերությունների մատակարարման կարգը
Դատախազը հրաժարվեց լիազորագիր ներկայացնել (Տեսանյութ)
Տեղեկատվության աղբյուրը բացահայտելու գործով նիստը կրկին հետաձգվեց
Ձկնարտադրողները կախարդված են. այն դարձել է թմրամոլություն, խաղամոլություն (Տեսանյութ)
Ձկնարտադրողները վնասով են աշխատում, բայց չեն փակվում, քանի որ ազարտի մեջ են
Անուշ Սեդրակյանը՝ Վիգեն Սարգսյանի ներկայացրած «ռոմանտիկ տեսլականի» մասին
Հայաստանը կարող է, առանց որեւէ մեղք ունենալու, հայտնվել միջազգային մեկուսացման մեջ: Անուշ Սեդրակյանը զգուշացնում է Վիգեն Սարգսյանին, որ Մաքսային միության ճանապարհին ռիսկերը բազմաթիվ են:
Գալուստ Սահակյան. «Մեր ազգի մեջ բազեները շատ են»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ծաղկաձորում օգոստոսի 18-24-ը ընթանում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Բազե-2014» երիտասարդական հավաքը: Այսօր բազեականներին ողջունեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա մասնավորապես հայտարարեց. «Մեր ազգի մեջ բազեները շատ են՝ աշխարհի տարբեր ծայրերում: Նման երիտասարդական հավաքը ուժեղացնում, հզորացնում է մեր պետությունը: Այն ապագայի համար բացում է մի ճանապարհ, որն արտահայտում է երիտասարդությունը»:
Ճիշտ բժշկի աշխատանքային ճշգրիտ ժամերը
Թիվ 19-ը պոլիկլինիկայի վիրաբույժն իր աշխատանքային ժամերն, ըստ երեւույթին, գնահատում է «ժամանակը ոսկի է» կարգախոսով: Այս բժշկի համար, հավանաբար 1 րոպեն 1 գրամ ոսկուն է համարժեք. թե չէ, սովորաբար, ցանկացած աշխատողի համար 2 րոպե՝ այս կողմ, 2 րոպե՝ այն կողմ, ի՞նչ է որ: Բժիշկն իր աշխատանքային ժամի ավարտը չի նշել, ասենք՝ 17.00, կամ՝ 16.50, այլ
Եզդիները կոչ են անում ստեղծել եզդիների ինքնավար հանրապետություն
«Այսօր ամբողջ հայ ժողովուրդը կանգնած է, որպեսզի օգտակար լինի եզդի եղբայրներին»,- օգոստոսի 20-ին, «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Միդիա-Շանգալ» կազմակերպության ղեկավար Ամո Շարոյանը: Նա նշեց, որ իրենք ստեղծել են կոմիտե, որը զբաղվում է եզդիների հարցերով, որպեսզի հետագայում այդ հարցը քննվի Հաագայի քրեական դատարանում: Նրանք պահանջելու են ճանաչել Իրաքի հյուսիսում եզդիների հանդեպ
«Թուրք լինելն է անպատվություն, քանզի նրանց ուղին ներծծված է արյունով»
Գուրգեն Եղիազարյանը` Էրդողանին -Սոչիում Հայաստանի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը ոչ մի կերպ չի ազդի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վրա. «Հայաստանը միանում է միությանը որպես Հայաստան, ԼՂ-ն ոչ մի կապ չունի դրա հետ, ինչի մասին մի քանի անգամ եւ հրապարակայնորեն ասել
Գործարարները խնդրել են վարչապետին՝ «ճնշել» ԱԳՆ-ին
Վերջին շրջանում տեղական գործարարները բավականին ոգեւորվել են. Ռուսաստանում մի շարք երկրներից մի խումբ ապրանքատեսակների արգելքը հայկական արտադրողներին մեծ հույսեր է տալիս իրենց ապրանքների արտահանման ծավալների ավելացման համար: Բայց, ինչպես ժողովուրդն է արդարացիորեն նկատել՝ «թշնամին տնից է»: Հիշեցնենք, որ պաշտոնական Մոսկվան որոշեց տնտեսական պատժամիջոցներ կիրառել այն երկրների նկատմամբ, որոնք պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի նկատմամբ. ռուսական շուկա
Ստեղծված վիճակից՝ երեք շարունակություն
Օգոստոսի 10-ից հետո, ԶԼՄ-ներով բավականին տարաբնույթ վերլուծություններ հրամցվեց ընթերցողին, Սոչիում՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կայացած հանդիպումների եւ դրանցից ակնկալվող արդյունքների ու դրանց հետեւանքների վերաբերյալ: Այդ պատճառով, անդրադարձ չենք կատարի դրանց եւ այստեղ կոնկրետ շեշտադրում կարվի հակամարտության այսօրվա վիճակի եւ դրա հնարավոր շարունակության՝ ելքերի վերլուծության վրա: Ստեղծված իրավիճակը պարզորոշ վկայում է, որ Սոչիի հանդիպումից
Արմեն Պողոսյան. «Մեզ թվում է՝ գնում ենք հաց, բայց մինչեւ 30 տոկոսով օդ ենք գնում»
Արմեն Պողոսյանի խոսքով՝ հացի գնի եւ որակի վերաբերյալ խնդիրները դեռ լուծված չեն
Արդարացում` կողոպուտով
Փաստաբան Մհեր Դավթյանը գողության մեղադրանքի վերաբերյալ կայացված դատավճիռը, սակայն, բողոքարկելու է ՀՀ վերաքննիչ դատարան: Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, արդարացման դատավճիռ է կայացրել կողոպուտի մեջ մեղադրվող Աշոտ Ժամագործյանի նկատմամբ: Նույն անձի նկատմամբ, սակայն, մեկ այլ` գողության մեղադրանքով դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ` նրան դատապարտելով ազատազրկման 5 տարի ժամանակով: Համաձայն
ԱՄՆ դեսպան. «Սպառնալիքները եւ կոշտ հռետորաբանությունը գործին չեն օգնում» (Տեսանյութ)
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը Youtube-ի ԱՄՆ դեսպանատան էջում հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում բռնությունները դադարեցնելու կոչով: «Սպառնալիքներն ու կոշտ հռետորաբանությունը գործին չեն օգնում: Այս կոնֆլիկտը ռազմական լուծում չունի: Կոչ ենք անում երկու կողմերին սկսել լուրջ բանակցություններ: Հաշվեհարդարն ու հետագա բռնություններն ավելի կդժվարացնեն խաղաղ լուծում գտնելու ճանապարհը»,- մասնավորապես ասել է նա: Մանրամասն՝ տեսանյութում
Վրաստանի վարչապետը կժամանի Հայաստան
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով պաշտոնական այցով օգոստոսի 21-22-ը Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Այցի շրջանակում նախատեսված են Վրաստանի վարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարների առանձնազրույցին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը: Իրակլի Ղարիբաշվիլին կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի
Դե արի ու զբոսաշրջիկին բացատրի, որ զուգարանների հարցը 3 տարի առաջ ավելի վատ էր (Տեսանյութ)
Խոպանչիներին էլ ենք տուրիստ հաշվում
Գիտնական. «ԱԺ-ին ու կառավարությանը զրահապատ մեքենա է պետք, կարող է մի բան պատահել իրենց վարքի պատճառով»
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Տավուշի մարզում լրագրողների հարցին ի պատասխան ասել էր, որ առաջիկայում պետբյուջեի հաշվին դարձյալ ծառայողական թանկարժեք ավտոմեքենաներ են գնվելու, քանի որ «երբ արտերկրից հյուրեր են գալիս, և մենք մեքենաներ ենք պատվիրում, ավելի թանկ է նստում ԱԺ-ի վրա, քան երբ ինքդ ես շահագործում»: Գալուստ Սահակյանը նաեւ ասել էր, որ այդ մեքենաները պետության

















































