Օրվա լրահոսը

Մարզադպրոցի տնօրենը լիազորությունները օգտագործել է ու անձնական խնդրի պատճառով աշխատակցին գործից ազատել

Մեր երկրում աշխատողի իրավունքները պաշտպանող հազար ու մի կառույցներ են գործում, սակայն, միեւնույն է, շարքային աշխատակիցը պաշտպանված չէ եւ վերադասի կամքով մեկ րոպեում կարող է զրկվել աշխատանքից: Այսօր դատարաններում մատների վրա կարելի է հաշվել վճիռներ, որոնք հօգուտ աշխատողի են լինում: Եթե, պատահաբար, դատարանը սովորական քաղաքացու օգտին է հարցը վճռում, ապա գործատուի գործուն միջամտությունից հետո, Վճռաբեկ

Վերելակների մաքրման աշխատանքների վերաբերյալ

Վարչական բոլոր շրջաններում իրականացվում են բազմաբնակարան բնակելի շենքերի վերելակների հորանների մաքրման աշխատանքներ: Վերջին երկու շաբաթվա ընթացքում մաքրվել և պատշաճ տեսքի է բերվել ավելի քան 1000 վերելակի հորան: Նշենք, որ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում 4551 վերելակ կա: Աշխատանքները կազմակերպվում են համատիրությունների ուժերով: Վերելակների հորանների մաքրման աշխատանքները շարունակական են և, սահմանված ժամանակացույցի համաձայն, պարբերաբար իրականացվում են: Երևանի քաղաքապետարան

«Կարճատեսություն է՝ կրոնքը զատել հայ զգալեն»

Րաֆֆի Պետրոսյանը դաշնակահար է, նաեւ ինժեներ-շինարար: Նա ապրում է Տորոնտոյում (Կանադա): Վերջին տարիներին ունեցած համերգներից եւ թողարկած երկու CD-ներից ստացված հասույթը ուղղել է հայաստանյան եւ ղարաբաղյան որոշ նախագծերի, որոնց մասնակցել է նաեւ որպես ինժեներ-շինարար: Նա նախաձեռնել եւ իր համախոհների հետ իրականացրել է Տիգրանակերտի (Դիարբեքիր) Սուրբ Կիրակոս եկեղեցու վերակառուցման աշխատանքները: 2012-ին Սուրբ Կիրակոսում Րաֆֆի Պետրոսյանը հանդես

Նրանք պահպանում են մեր սահմանը (լուսանկարչական ռեպորտաժ առաջին գծից)

  «Հակառակորդը մեզնից ընդամենը 700 մետրի վրա է: Զգույշ, շատ չմոտենաք դիտակետին»,- զգուշացնում է Մարտակերտի դիրքերում հերթապահության կանգնած զինվորը:  Նա երկու ժամ շարունակ ակնդետ հետեւում է թշնամու դիրքերին, երկու ժամից նրան կփոխարինի ընկերը: Հենց այս դիրքում էր հունվարին հակառակորդի դիվերսիոն հարձակման զոհ դարձել մեր օրերի հերոս Արմեն Հովհաննիսյանը: Այսօր նրա պատվին դիրքում մի գողտրիկ հուշաքար

Փամփուշտներ և կանեփանման զանգված` խուզարկությամբ

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել 1963 թ. ծնված Ատոմ Ս.-ի տանը և կից օժանդակ շինություններում: Հողամասում կայանված ավտոկցորդի հատակից հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի որսորդական հրացանի 12 փամփուշտ և պլաստմասե տուփ` 240 գրամ կանեփանման զանգվածով: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն: ՀՀ ոստիկանություն  

«Մնջախաղը սիրված է Հայաստանում»

Նման եզրակացության են եկել Հայաստան այցելած օտարերկրացի մնջախաղացները Վերջերս Ծաղկաձորում չորրորդ անգամ անցկացվեց Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը (գեղարվեստական ղեկավար՝ Ժիրայր Դադասյան): 2008-ից երկու տարին մեկ անցկացվող այս միջոցառման շնորհիվ հայ հանդիսատեսը ծանոթացավ 25 երկրների թատերախմբերի եւ անհատ կատարողների արվեստին, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ճապոնիայից, եվրոպական երկրներից, Իրանից, Վրաստանից եւ այլն: Ժամանակակից մնջախաղի «հայրենիքը» Ֆրանսիան

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դատապարտում է Իրաքում եզդիների նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է Իրաքի հյուսիսային շրջաններում բնակվող եզդիների նկատմամբ իրականացվող դաժանությունները, որոնք հիրավի կարող ենք ցեղասպանություն անվանել, քանզի արդեն իսկ հայտնի է մեծ թվով սպանվածների, առևանգվածների և փախստականների մասին: Ավելին` Մերձավոր Արևելքում բնակվող եզդիները փաստացիորեն ստիպված են տեղահանվել իրենց պատմական տարածքներից: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը և միջազգային ազդեցիկ կառույցներին աչալրջորեն

Նոր հրդեհ Խնածախի դաշտերում

Օգոստոսի 18-ին, ժամը 14.00 Գորիսի տարածաշրջանի Խնածախ գյուղում բռնկված հրդեհը, որ ընդգրկել էր շուրջ 400 հա տարածք, հնարավոր եղավ մարել օգոստոսի 19-ի առավոտյան: Դրանից հետո մարդիկ գնացին իրենց տները հանգստանալու: Սակայն չանցած մի քանի ժամ՝ խնածախցիները իրենց հանդերի ուղղությամբ կրկին ծուխ նկատեցին: Առաջին պահին նրանց թվաց, թե ծուխն այլ գյուղերից է իրենց հասնում: Սակայն պարզվեց,

Դանակահարողը հայտնաբերվել և ձերբակալվել է

Օգոստոսի 18-ին, ժամը 06.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի վերին աջ կեսի հետին պատի և որովայնի առաջնային ծակած կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1995 թ. ծնված Էդուարդ Օ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Ոստիկանության Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ

«Եզդիների ցեղասպանության պատասխանատուն այն երկիրն է, որի տարածքում տեղի է ունենում ցեղասպանությունը»

Ամո Շարոյանը համարում է, որ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող եզդիները համախմբվել են

Մոտոցիկլետը կորցրել է կառավարումը և շրջվել. վարորդը մահացել է

Օգոստոսի 19-ին, ժամը 19.30-ին, «ԻԺ-Պլանետա» մոտոցիկլետը Լոռու մարզի Ճոճկան գյուղի գյուղամիջյան ճանապարհին կորցրել է կառավարումը և շրջվել, ինչի հետևանքով վարորդը` 1973 թ. ծնված Արծրուն Չերչինյանը, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն  

Արմեն Հարեյան. «Մենք կարծես թե ադրբեջանական մամուլից ոչ մի բանով հետ չենք մնում». «Հայոց աշխարհ»

Շատ տեղերում էլ երբեմն գերիշխող դիրքերում ենք` մտավոր հարթակում:

Մեր «ներքին կարիճները»

Եթե շատ ես սպասում աղետներին, դրանք պատահում են Հայաստանում հասարակական կարծիքի եւ ազգային տրամադրությունների ամենաճշգրիտ «ջերմաչափը» տաքսու վարորդներն են: Այդ մասնագիտության մարդիկ երբեք չեն ասի՝ «ի՛նչ լավ է, որ այս փողոցը ասֆալտապատում են», նրանք կասեն՝ «էլի էս փողոցները քարուքանդ են արել»: Տաքսիստը չի ուրախանա, որ, ասենք, Լեւոն Արոնյանը հաղթանակ է տարել, նա կմեկնաբանի այսպես՝ «դե,

Միքայել Մելքումյան. «Ռուսաստան մեր մթերքներն արտահանելու համար որակ եւ քանակ է պետք»

Արտադրողները վարկերի տակ են, այդ պատճառով էլ չենք կարող առանց պետության աջակցության արտադրանքի մեծ ծավալներ ապահովել

«Եթե աշխարհը ճիշտ գնահատական տար Հայոց եղեռնին՝ չէր լինի տարբեր ազգությունների նկատմամբ կիրառվող դաժան վերաբերմունքը»

Լեւոն Բաղդասարյանը պատրաստ է իրավական ատյաններում ներկայացնել եզդիներին

Ազատազրկված ազատամարտիկի բաց նամակը. «Զինեք մեզ ու հրաման տվեք պաշտպանել մեր հայրենիքը»

Հայաստանի Հանրապետության Գերագույն Գլխավոր հրամանատար, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։ ՀՀ և ԼՂՀ պաշտպանության մարտերի մասնակից «Սյունիքի աշխարհազորի» Ս.Ա․234 ազատամարտիկ, գնդացրորդ Աշոտ Միհրանի Իսախանյանից Պարոն գերագույն հրամանատար, պարոն վարչապետ, պարոն նախարար, Ես առաջին հերթին ՀՀ քաղաքացի եմ, Ազատամարտիկ եմ ու հայրենիքի պաշտպան Զինվոր եմ և այս իմ

ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի հայտարարության վերաբերյալ

ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի կողմից 19.08.2014 թ. «aravot.am» ինտերնետային կայքէջում զետեղված հայտարարությունն առնվազն տարակուսանք է առաջացնում: Այն միտված է խեղաթյուրելու հասարակական կարծիքը, մասնավորապես` ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների, ոստիկանություն ու հասարակական, միջազգային կազմակերպությունների և ԶԼՄ-ների փոխհամագործակցությամբ ձեռք բերված արդյունքների վերաբերյալ` փորձելով ստվեր գցել ոստիկանության որդեգրած բաց և թափանցիկ գործելաոճի վրա: ՀՀ

ՀՀ բնապահպանության նախարարությունը՝ բնապահպանական նորմերի խախտման դեպքերի քննության արդյունքում հաշվարկել է 8.9 մլն.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 11-15.08.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 2.2 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 25 որոշում և հաշվարկվել է 8.9 մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման չորս գործերի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0

Արտակ Դավթյան. «Համակարգային փոփոխություններն առանց սահմանադրական փոփոխությունների հատվածական կլինեն». «Հայոց աշխարհ»

Հատված ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ հարցազրույցից: -Շրջանառվող վարկածներից մեկի համաձայն՝ իշխանությունը անհարկի լարվածությունից խուսափելու համար կարող է հրաժարվել սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելու մոտեցումից։ Իշխող կուսակցությունը քննարկո՞ւմ է այդ սցենարը։ -Բնականաբար նման սցենար չի քննարկվում։ Եվ հետո՝ իշխանություն թե ընդդիմություն, պետք է առաջնորդվեն ոչ թե

Բանվորը նախ «սելֆի» է արել ուկրաինական դրոշի ֆոնին, ու հետո հանել այն

Երեկ գիշերը անհայտ անձինք Մոսկվայում գտնվող ստալինյան բարձրահարկերից մեկի վրա գտնվող աստղը ներկել են ուկրաինական դրոշի գույներով եւ շենքի վրա տեղադրել ուկրաինական դրոշը: Ըստ ռուս բլոգեր Իլյա Վառլամովի՝ այսօր ժամը 10-ին աստղի մոտ է բարձրացել բանվոր: Նա նախ «սելֆի» է արել դրոշի ֆոնին, ու միայն հետո հանել այն:  

Գուրգեն Արսենյան. «Հայրենիքի նկատմամբ մարդու վերաբերմունքը որեւէ կապ չի կարող ունենալ ֆինանսի հետ». «Ժողովուրդ»

Հատված ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանի հարցազրույցից: – Ըստ Ձեզ, պատերազմական գործողությունների դեպքում մեծահարուստներն իրենց զավակներին ինքնակամ կուղարկե՞ն հայրենիքը պաշտպանելու։ Անձամբ Դուք, նման բան կանե՞ք։ – Ախր հայրենիքի նկատմամբ մարդու վերաբերմունքը որեւէ կապ չի կարող ունենալ ֆինանսի հետ, դա փոխկապակցված չէ ֆինանսական ռեսուրսի հետ, դրանք միմյանց հետ կապ չունեցող բաներ են։ Նման հայտարարություններ անողներին,

Մեկ օրում` 3 հրդեհ

Օգոստոսի 19-ը խիստ լարված օր էր Գորիսի հրշեջ ջոկատի համար: Նախորդ օրը ժամը 14-ի սահմաններում Գորիսի տարածաշրջանի Խնածախ գյուղի արոտավայրերում բռնկված հրդեհը հնարավոր եղավ մարել միայն օգոստոսի 19-ի առավոտյան, ժամը 8.26 րոպեին: Խնածախում, ընդհանուր առմամբ այրվել է մոտ 400 հա չոր խոտածածկ տարածք: Ինչպես ասում են, դեռ շունչ չքաշած, կրկին հրդեհի բռնկման ահազանգեր: Այս անգամ

Այս ճշմարտությունը գործում է նաեւ ընդդիմության գործելաոճի դեպքում. «Ժողովուրդ»

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, թե ինքը կախարդական փայտիկ չունի, որ կարողանա բոլորին ստիպել միանգամից դուրս գալ ստվերից, դա որակել է որպես «կապիտուլյացիա» եւ «ձախողման մասին խոստովանություն»: Ինչ խոսք, ՀԱԿ խմբակցության ղեկավարը միանգամայն իրավացի է. երբ հրապարակավ խոստումներ են տրվում եւ վերջնաժամկետներ նշվում, դրանից հետո որեւէ արդարացում չի կարող հավատարժան

«Մենք սովոր ենք, որ մեր տղաները միշտ 1-ինը լինեն, բայց այդպիսի բան չի լինում»

Խոսելով Նորվեգիայում անցկացված շախմատի համաշխարհային օլիմպիադայի տղամարդկանց մրցաշարում Հայաստանի հավաքականի գրաված 8-րդ տեղի մասին՝ այսպիսի կարծիք հայտնեց Էլինա Դանիելյանը: «Սա շախմատ է, սպորտ, որտեղ ամեն բան էլ լինում է: Մենք բոլորս սովոր ենք, որ մեր տղաների հավաքականը 1-ին տեղում է լինում ու նրանց առջեւ միշտ այդպիսի պահանջներ ենք դնում: Բայց դա սխալ է: Այդպես հնարավոր

Լրագրող Անի Գեւորգյանը դիմել է դատարան. «Հրապարակ»

«Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գեւորգյանը երկու օր առաջ դիմել է դատարան՝ բողոքարկելու իր լրագրողական աշխատանքը խոչընդոտած ու իր նկատմամբ բռնություններ կիրառած ոստիկանների նկատմամբ քրեական գործը կարճելու մասին ՀՔԾ որոշումը։ «Բողոքս վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 262-րդ եւ 290-րդ հոդվածների կարգով՝ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Մինասյանի 24.06.2014թ. կայացրած որոշման եւ ՀՀ գլխավոր դատախազ

Քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների տեխնիկական վերազինման մասին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ «Աջակցություն առողջապահական կազմակերպություններին բժշկական սարքավորումների ձեռքբերման համար» ծրագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններին 2014 թվականի առաջին կիսամյակում տրամադրվել է 75 886.0 մլն դրամ ընդհանուր արժողությամբ 14 անուն բուժսարքավորում, այդ թվում՝ 2 ռենտգենային սարք, ուլտրաձայնային հետազոտման 5 սարք՝ կարդիոտվիչով, 1 ուլտրաձայնային հետազոտման դոպպլեր սարքավորում, 2 կոլպոսկոպ և իմունաֆերմենտային 4 անալիզատոր: Ըստ

Մեսրոպագիր. Պետության ամրությունը Գալուստ Սահակյանի «ամրության» հետ ի՞նչ կապ ունի

Գալուստ Սահակյանը Տավուշի մարզում պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է բյուջեի միջոցներով ԱԺ նախագահի համար թանկարժեք ավտոմեքենա գնվել, ասել է. «Դա պետության ամրության համար է, որևէ անձի համար չէ: Վաղը կամ մյուս օրը կարող է մեկ ուրիշ մարդ այդ մեքենան նստի»: Արդ, հարց տամ Գալուստ Սահակյանին. իսկ ի՞նչ է, ձեր նախորդին սպասարկած ավտոմեքենան միայն իր՝

Միքայել Մելքումյան. «Այնպես չէ, որ սահմանին կրակում են, պիտի նրանք իրենց գործերը թողնեն ու հետեւեն այդ իրադարձություններին». «Հրապարակ»

Տարբեր ստորաբաժանումներ ունի, որ իրենց ամենօրյա պարտականությունները պիտի կատարեն, մեկը մյուսի հետ կապ չունի:

Էլինա Դանիելյան. «Տրոմյոյում խաղում էինք գարեջրի գործարանի պահեստում»

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի մասնակիցներից շատերը դժգոհում էին, որ դահլիճում շատ շոգ էր եւ հնարավոր չէր լավ խաղ ցուցադրել: Aravot.am-ը Էլինա Դանիելյանին խնդրեց իր կարծիքն արտահայտել: «Իսկապես, շատ տոթ էր: Դա շախմատային խոշոր մրցումներ անցկացնելու համար նախատեսված դահլիճ չէր: Իրականում գարեջրի գործարանի պահեստ էր, որտեղ ոչ օդափոխություն կար, ոչ խաղալու պայման», – ծիծաղելով հիշեց Էլինա Դանիելյանը:

Զինծառայողների իրավունքների հարցերով Օմբուդսմենի տեղակալ է նշանակվել Արմեն Գրիգորյանը

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրամանով օգոստոսի 19-ին Արմեն Գրիգորյանը նշանակվել է Պաշտպանի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ: Մինչ տեղակալ նշանակվելը Արմեն Գրիգորյանը զբաղեցրել է Պաշտպանի խորհրդականի, ապա Արագ արձագանքման վարչության պետի պաշտոնները: Արմեն Գրիգորյանը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, այնուհետև ասպիրանտուրայում: 2014 թվականին պաշտպանել է իրավաբանական գիտությունների ոլորտում թեկնածուական ատենախոսություն: Պաշտպանի աշխատակազմ  

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031