Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյան․ «Հանրությունը Տիգրան Սարգսյանի բացատրությանն է սպասում օֆշորի թեմայով»

Հայաստանի նախկին արտգործնախարար, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանն արձագանքել է վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ դեկտեմբերի 27-ի ասուլիսին հնչեցրած մտքին: «Տիգրան Սարգսյանն այսօրվա ասուլիսին իր օֆշորային սկանդալի մեջ փորձել է ներքաշել ինձ: Ասեմ, որ որքան Հայաստանի տնտեսությանը վերաբերող նրա ասածներն են համընկնում իրականությանը, նույնքան ես եմ ներգրավված օֆշորային սկանդալում: Հանրությունը, այնուամենայնիվ, հենց Տիգրան Սարգսյանի բացատրությանն

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  դեկտեմբերի 27-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սիսիանի, Գորիսի և  Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ   առկա է  մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00 -ից  մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել: Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման    աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն

Նախատոնական ընդունելություն Երևանի քաղաքապետարանում

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ հյուրընկալել է մայրաքաղաքի արվեստի և մշակույթի, սպորտի,  առողջապահության և սոցիալական ոլորտների ներկայացուցիչներին: Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում, ամփոփելով անցնող տարին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ ոլորտների աշխատակիցների նվիրված ու սրտացավ աշխատանքի շնորհիվ 2013 թվականը մայրաքաղաքի համար եղել է ձեռքբերումների տարի. «Հաջողություններ ենք արձանագրել քաղաքային տնտեսության բոլոր

Կյանքից հեռացել է Հենրիկ Ազատյանը

Հայկական տեղեկատվական կենտրոնը խորը վշտով հայտնում է, որ երեկ` դեկտեմբերի 26-ին,   կյանքից հեռացել է պատմական գիտությունների թեկնածու,  ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող Հենրիկ Գևորգի Ազատյանը: Հոգեհանգիստը տեղի կունենա այսօր` ժամը 18:00-ին, Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա վաղը` ժամը 13:00-ին: Հայկական տեղեկատվական կենտրոնի ողջ անձնակազմը ցավակցում է Հենրիկ Ազատյանի  ընտանիքին ու հարազատներին և կիսում նրանց վիշտը:  

Տիգրան Սարգսյան. «Ես նույնպես մարդ եմ, կարող եմ սխալվել իմ գնահատականներում» (Տեսանյութ)

Այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման վերջում «Առավոտը» Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին ներկայացրեց հետեւյալ դիտարկումը, որ նույն համոզչությամբ՝ ինչպես այս ասուլիսում պնդում էր, թե Մաքսային միությանն անդամակցությունը բխում է մեր պետության շահերից՝ ոչ վաղ անցյալում շատ հիմնավոր (թերեւս ամենահիմնավորը՝ հնչած ընդդիմախոսություններից), պատճառաբանում էր, թե ինչու Մաքսային միությանը մեր անդամակցությունը չի կարող լինել արդյունավետ՝ մասնավորապես փաստարկելով ընդհանուր սահմանի

Կենսաթոշակային նոր համակարգին դեմ քաղաքացի. «Կառավարությունն ասում է՝ եկեք հասարակության համար դագաղ կառուցենք»

«Պետությունը չի ապահովել տնտեսական աճ, ունի թոշակառուների թվի աճ և ծախսեր, որոնք ինչ-որ ձևով պիտի փակել: Երկիրն այսօր ունի ահռելի պարտքեր, ուստի պետք է ներգրավել այս շուկա նոր ֆինանսական միջոցներ, ինչը փորձում են անել ֆոնդերի միջոցով, իսկ ֆոնդերը ներդրումներ են պահանջում»,- այսօր «Peoplemeter» մամուլի ակումբում հայտարարեց «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարումների» նախաձեռնող խմբի անդամ, ծրագրավորող

Արեգ Միքայելյան. «Անհատ հանճարների դարաշրջանն անցել է»

Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանին գոհացնում են աստղագիտության ոլորտում 2013 թվականին իրականացրած աշխատանքները: Նրա խոսքով՝ տարին հագեցած էր աստղագիտական իրադարձություններով. «Ամենամեծ ձեռբերումներից մեկն այն էր, որ ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը ճանաչվեց որպես ազգային արժեք, որի շնորհիվ այնտեղ վերջապես իրականացվեց խոշորագույն՝ 2.6 մ աստղադիտակի հայելապատումը: Կարևոր իրադարձություններ էին նաև Բենիամին Մարգարյանի 100-ամյակին նվիրված Միջազգային աստղագիտական

Hurriyet. Հայաստանում ոչ ոք չի ուզում բանակցել Թուրքիայի հետ. Սամսոն Օզարաթ

Հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման գործում առանցքային գործիչ համարվող Սամսոն Օզարաթը հայտնել է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը, որ 1915թ. հայերի տեղահանումն անմարդկային էր, շատ կարևոր է: Փոխանցում է «Հուրիեթ» թերթը: «Գուցե այսօր այդ խոսքերը լսելը նորմալ է: Ես մեր անձնական զրույցներից ծանոթ էի Դավութօղլուի տեսակետին` կապված 1915թ.-ի հետ: Ամեն դեպքում, մինչև հիմա մենք

Մաքսային միության անդամակցությունը կարող է բերել միության անդամների կողմից ԼՂՀ-ի դե ֆակտո, իսկ հետագայում նաեւ դե յուրե ճանաչմանը. Գագիկ Մինասյան

«Վերջերս Ազգային ժողովը վավերացրեց համաձայնագրեր, համաձայն որոնց՝ Ռուսաստանի համար կարեւոր 3 ապրանքային խմբերի համար մաքսատուրքը զրոյացվեց: Սա աննախադեպ մի գործընթաց է, որովհետեւ այդպիսի բարենպաստ պայմաններ ստանում էին Մաքսային միության անդամ երկրները, բայց Հայաստանը, դեռ չդարձած Մաքսային միության անդամ, օգտվում է այդ արտոնությունից»,- դեկտեմբերի 27-ին տարեվերջյան ասուլիսի ընթացքում հայտարարեց ԱԺ ֆինասավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի

Սիրված քաղաքապետ է ճանաչվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը

«Անալիտիկ» լրատվավերլուծական կենտրոնի  11 անվանակարգերում կազմակերպված «ԱՍ» քաղաքական-հասարակական մրցանակաբաշխության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ճանաչվել է «Տարվա սիրված քաղաքապետ»:  Հատուկ մրցանակը ստացել  է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը: Նույն մրցանակաբաշխության համատեքստում  վարչական շրջանի  տարվա լավագույն ղեկավար անվանակարգում քվեարկության արդյունքներով 4 -րդ հորիզոնականն է զբաղեցրել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը: Երրորդ տեղում  է  Նոր

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը 2014-ին կընդլայնվի

 Դեկտեմբերի 27-ին «Հայացք» մամուլի ակումբում ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ, երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ Գևորգ Վարդանյանը և երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի պատասխանատու քարտուղար Կառլեն Խաչատրյանն ամփոփեցին ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի արդյունքներն անցնող 2013 թվականին։ Նշենք, որ երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրն անցկացվում է Հայաստանի երիտասարդական

Հայաստանը Մաքսային միությունում լինելու է ստորացված անդամ. Արմեն Մարտիրոսյան

«Կարծում եմ՝ այս տարվա ամենակարեւոր թեման քաղաքական ընտրություններն էին, նախագահական ընտրությունները եւս մի առումով աչքի ընկավ, որովհետեւ միջազգային հանրությունը աչք փակեց խայտառակ կեղծիքներին»,- դեկտեմբերի 27-ին տարեվերջյան ասուլիսի ժամանակ տարին ամփոփեց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նրա կարծիքով՝ ներքաղաքական երկրորդ կարեւոր գործընթացը Երեւան քաղաքի քաղաքապետի ընտրություններն էին, որի ընթացքում ժողովուրդը հիասթափություն էր ապրում, իսկ իշխանությունները

Ճանշինները Սելիմի լեռնանցքում խոստանում են անցանելի ճանապարհ

Սաստիկ ցուրտ  ձմռան պայմաններում ճանապարհների վիճակին ծանոթանալու նպատակով ‹‹Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն›› ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը շրջայց կատարեց Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում։ Բքի և ուժգին քամու պայմաններում, որը հատուկ է Հայաստանի հյուսիսային հատվածի կլիմային, թերևս ամենաբարդը Սելիմի լեռնանցքի անցանելիությունն ապահովելն է։ Սակայն  այս տարածքը սպասարկող ճանշինի աշխատակիցների միահամուռ աշխատանքի շնորհիվ, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկայի

Տեսնո՞ւմ է արդյոք Տիգրան Սարգսյանն իր մեղքն արտագաղթի համար

Արտագաղթի վերաբերյալ աղետալի ցուցանիշի մեջ տեսնո՞ւմ եք ձեր մեղքի բաժինը, չե՞ք համարում, որ ժամանակ է խոստովանելու, որ Սերժ Սարգսյանի թիմը ձախողել է. «Գալա» հեռուստաընկերության թղթակցի այս հարցերին ի պատասխան Տիգրան Սարգսյանն ասաց, որ գնահատականների հետ համաձայն չէ: «Արտագաղթը լրջագույն մարտահրավեր է, որ կանգնած է մեր կառավարության առջեւ,- ասաց Տիգրան Սարգսյանը:- Այս խնդիրը լուծելու համար պետք

Երևանցիների առաջարկները, ըստ հարցման արդյունքների, և քաղաքապետարանի ծրագրերը համընկնում են

Gallup International Association կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը հրապարակել է «Երևանցիները՝ Երևանի մասին» հետազոտության արդյունքները, որով բնակիչները գնահատել են 2013 թվականի ընթացքում Երևանում կատարված աշխատանքները։ Հետազոտության շնորհանդեսին ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը։ Դեկտեմբերի 4-ից 12-ն ընկած ժամանակահատվածում իրականացված հարցման արդյունքների համաձայն՝ անցնող մեկ տարում մայրաքաղաքում արձանագրված փոփոխությունները հարցված երևանցիների 50 տոկոսը գնահատել է դրական,

Կոտայքի մարզում աշխատատեղեր են բացվել

Անցնող տարում Կոտայքի մարզում աշխատատեղերի թիվն ավելացել է ավելի քան 1350-ով: Այս մասին այսօր մարզպետարանում կայացած տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտարարել է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը: Ավելի ուշ, Aravot.am-ի հետ զրույցում, պարոն Շահգալդյանն այսպես հիմնավորեց մարզում աշխատատեղերի ավելացումը. «2013թ. ընթացքում մարզում գործարկվել են նոր ձեռնարկություններ, ընդլայնվել են որոշ արտադրամասեր: Չարենցավանում գործարկվել է «Ասկե Գրուպ» գործարանը, որը

Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ մաքսակետեր չկան ու չեն լինելու

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասուլիսում մի մանրամասն ներկայացրեց դեկտեմբերի 24-ին Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի վերաբերյալ: Ըստ նրա՝ Ղազախստանի նախագահի հայտնի հայտարարությունից հետո, թե «Բաց է մնում այն հարցը, թե ղարաբաղյան հակամարտության հետ կապված որտեղ է լինելու Մաքսային միության սահմանը Հայաստանում: Ուստի մենք մեր պաշտոնակիցների հետ միասին կստորագրենք «ճանապարհային քարտեզը», սակայն հատուկ

Տիգրան Սարգսյանը սպասում է Վարդան Օսկանյանի բացատրություններին (Տեսանյութ)

«Հայնյուզի» խմբագիրն այսօր ասուլիսում Տիգրան Սարգսյանին խնդրեց անդրադառնալ այն տեղեկատվությանը օֆշորային սկանդալի վերաբերյալ, թե ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի բարեկամ մի կին է գրանցել այդ ձեռնարկությունը: Վարչապետն ի պատասխան դարձյալ ասաց, թե ինքն ամենաշահագրգռված մարդն է, որ այս պատմությունը մինչեւ վերջ բացահայտվի. «Մի բան արդեն պարզ է, որ այդ ձեռնարկության գրանցման հետ ես ոչ մի առնչություն

Իսկ ի՞նչն է խանգարում Արարատ Մկրտչյանին

«Արարատ Մկրտչյանի հետ որեւէ տեսակի կապ կամ խոսակցություն վերջին երեք ամիսների ընթացքում չեմ ունեցել: Ավելին՝ եթե նախարարն արդեն նախկին է, ապա ոչ մի բան նրան չի խանգարում, որ ինքն այդ տեսակետն արտահայտեր: Եթե դա արել եմ ես, ուրեմն դա իմ վերլուծության եւ հետազոտության արդյունքն է: Թող չփորձեն որեւիցե մեկին ներքաշել այս գործընթացի մեջ»,- «Առավոտի» հետ

Ճանշինները Սելիմի լեռնանցքում խոստանում են անցանելի ճանապարհ

Սաստիկ ցուրտ ձմռան պայմաններում ճանապարհների վիճակին ծանոթանալու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը շրջայց կատարեց Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում։ Բքի և ուժգին քամու պայմաններում, որը հատուկ է Հայաստանի հյուսիսային հատվածի կլիմային, թերևս ամենաբարդը Սելիմի լեռնանցքի անցանելիությունն ապահովելն է։ Սակայն այս տարածքը սպասարկող ճանշինի աշխատակիցների միահամուռ աշխատանքի շնորհիվ, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկայի

Վարչապետը չպատասխանեց հրաժարականի վերաբերյալ հարցին

«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիրն այսօր ասուլիսում ասաց, թե Տիգրան Սարգսյանը սահուն շրջանցեց հարցը ՀՀ նախագահի հրահանգի վերաբերյալ, թե յոթ տոկոս տնտեսական աճ չապահովելու դեպքում՝ կառավարությունը պետք է հրաժարական տա: Լրագրողի դիտարկմամբ՝ Ձմեռ պապիից ավելի շատ է սպասված հարցը՝ «արդյոք հրաժարական տալո՞ւ եք, թե՞ ոչ»: Վարչապետն իր պատասխանում որեւէ կերպ չանդրադարձավ հարցի այդ հատվածին: Ընդամենն ասաց. «Բնականաբար, քաղաքական գնահատականները

Վերականգնվել է Երևան–Երասխ–Գորիս–Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի վրա գտնվող կամուրջը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից 2013 թ. վերականգնվել և շահագործման է հանձնվել ՀՀ Սյունիքի մարզի Լիճք համայնքի հատվածով անցնող միջպետական նշանակության Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի սահման ավտոճանապարհի վրա գտնվող կամուրջը: Շինարարական աշխատանքներն իրականացվել են «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի կողմից: Կատարվել են՝ * Հողային աշխատանքներ * Կամրջի ուժեղացման բետոնային աշխատանքներ *

Նախամանորյա նվերը` հայցվորի վճռաբեկ դատարան ներկայացված բողոքն էր

Մոսկվայում բնակվող, կլառնետահար Սեդրակ Հովհաննիսյանի հայցն ու վերաքննիչ բողոքը մերժվել են Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Նա դատի էր տվել երգահան Հասմիկ Մանասերյանին, նրա որդուն, ով մեր լրատվամիջոցում հանդես էր եկել մոր ստեղծագործությունների եւ առհասարակ, նրա հեղինակային իրավունքների պաշտպանության հարցով: Երրորդ անձ էր ճանաչվել նաեւ «Առավոտ օրաթերթ» ՍՊ ընկերությունը: Այսօր ստացել

Ամասիա-Նալբանդյան-Ջանֆիդա-Փշատավան ավտոճանապարհը՝ նորոգված

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից հիմնանորոգվել և 2013թ-ին շահաործման է հանձնվել Արմավիրի մարզում գտնվող Ամասիա-Նալբանդյան-Ջանֆիդա-Փշատավան 9.96 կմ երկարությամբ ավտոճանապարհը: Շինարարական աշխատանքները իրականացվել են «Սիսիանի ԲՈՒԱՏ» և «Կուարլինի» ՍՊ ընկերություններից կազմված համատեղ ձեռնարկության կողմից: Կատարվել են՝ • Հողային աշխատանքներ • Ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքներ • Ճանապարհային ծածկի հիմնանորոգման աշխատանքներ • Արհեստական կառուցվածքների վերականգնման աշխատանքներ •

Վարչապետ. «Սերունդների համերաշխության սկզբունքից մենք հրաժարվում ենք»

Տիգրան Սարգսյանն այսօր հրաժարվեց գնահատել իր կուսակից հանրապետական պատգամավորների հարձակողական պահվածքը լրագրողների նկատմամբ՝ նկատելով, թե ԱԺ-ում դրա համար կա համապատասխան հանձնաժողով. «Այնքան էլ պատշաճ չէ, որ վարչապետը սկսի մեկնաբանել, թե ԱԺ-ում ինչպիսին է պատգամավորների կեցվածքը»: Առավել հանգամանալից անդրադարձ կատարվեց պարտադիր կուտակային կենսաթոշակների վերաբերյալ քննադատությանը՝ հիշեցնելով, որ մինչ օրենքի ընդունումը բազմաթիվ քննարկումներ են եղել, բայց «ինչպես վատ

Լյուդմիլա Սարգսյանի ժպիտը` Դերենիկ Դումանյանին

Պատգամավորին չի ահաբեկել նախարարի սպառնալիքը «Այդ սպառնալիքն, անկեղծ ասած, ինձ մոտ ընդամենը ժպիտ առաջացրեց»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի հանձնաժողովի անդամ Լյուդմիլա Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ շա՞տ է վախեցել առողջապահության նախարարի՝ իրեն դատի տալու սպառնալիքից: «Առավոտի» դեկտեմբերի 19-ի համարում հրապարակվել էր պատգամավորի՝ «Պետական պատվե՞ր, թե՞ համակարգված ատկատ» վերտառությամբ

Գյումրու՝ 2013 թվականի ամենասենսացիոն իրադարձությունը

2013 թվականը գյումրեցիների կյանքում ոչ միայն նշանավորվեց մշակութային իրադարձություններով, համաշխարհային դեմքերին այս քաղաքում ընդունել-ճանապարհելով, կենտրոնական փողոցները ասֆալտապատելով կամ ձմռան սառնամանիքին այդ նույն փողոցները տեղը տեղին մաքրելով (նախորդ տարիներին դրանք կարող էին մրցել ամենաթանկ սահադաշտի հետ), այլեւ նրանով, որ ավագանու անդամները սկսել են վերջապես խոսել… «Դպրոց» բառի մեջ ուղիղ երեք տառասխալ անող՝ «դբռոծ» գրող երիտասարդն ու

Միամիտ հայի Նոր տարին

Անկախ պետությունը ցանկացած ազգի բարձրագույն արժեքն է, որին նա հասնում է հազարամյակներով ստեղծած իր հոգեւոր եւ նյութական մշակույթով: Եվ եթե որեւէ մշակույթ իր ստեղծող ժողովրդին չի հասցնում անկախ պետականության, ուրեմն այդ մշակույթի մեջ մի ինչ-որ խաթար բան կա: Ճարտարապետ ընկերոջս հետ Մանթաշով գարեջրատանը նստած խոսում էինք անկախության հետեւանքով վերածնվելիք մեր հին արժեքների մասին՝ հընթացս քննարկելով

Աղքատությունից փրկվելու համար երիկամն է վաճառել

Իր երիկամը վաճառող Արսեն Ավետիսյանն ասում է՝ չնայած հանցանք է գործել, բայց իրեն էլ խաբել են ու խոստացած գումարը չեն տվել Որքան էլ կառավարության անդամներն ու բարձրաստիճան պաշտոնյաները պնդեն, հավատացնեն, որ Հայաստանում կյանքի որակը լավացել է, ամեն ինչ անում են աղքատությունը կրճատելու, ապահով Հայաստան կառուցելու համար, սակայն շարքային քաղաքացիներն իրենց կենցաղով համոզվում են, որ կյանքի

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930