Օրվա լրահոսը
Ճանապարհային ոստիկանությունը խնդրում է վարորդներին ոգելից խմիչքի թեկուզ փոքր չափաբաժնից հետո ձեռնպահ մնալ ավտոմեքենա վարելուց
Հարգելի հայրենակիցնե՛ր, առջևում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներն են, որոնք ավանդաբար անցկացնելու ենք բարձր տրամադրությամբ ու մեծ ակնկալիքներով: Այս տարի էլ Ճանապարհային ոստիկանությունը և՛ Ամանորի գիշերը, և՛ հաջորդող օրերին ուժեղացված ծառայություն է իրականացնելու հանրապետության բնակավայրերում ու ավտոճանապարհներին: Վիճակագրությունը փաստում է այդ ձեռնարկի արդյունավետությունն ու անհրաժեշտությունը. նախորդ երկու ամանորյա տոներին ուժեղացված ծառայության շնորհիվ կտրուկ նվազել են
Նախարարը վստահեցնում է` միսը չի թանկանա (Տեսանյութ)
Ես այդպես դրամատիկ չէի ներկայացնի գյուղացիների բողոքները: Մարդկանց մոտ էլ է լինում, որ չեն հղիանում, այդ խնդիրը նաեւ կենդանական աշխարհում կա:
Քաղաքացի Հ. Մ.-ն օգտագործել է անձնագրային ծառայությունից ստացված կեղծ անձնագիր
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 325-րդ հոդվածի 1-ին մասի և 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` Հ. Մ.-ի կողմից ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու և ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքի առթիվ: Համաձայն նախաքննությամբ ձեռք բերված տվյալների` Հ. Մ.-ն, հանդիսանալով Վրաստանի Հանրապետության քաղաքացի, առանց օրինական հիմքերի 2007 թվականին, այնուհետև` 2009 թվականին ՀՀ
Դավիթ Շահնազարյան. «Ամենաստորացուցիչ ստրկությունը՝ ինքնակամ ստրկությունն է» (Տեսանյութ)
Շահնազարյանի կարծիքով արտաքին քաղաքական, անվտանգության, տնտեսության հետ կապված ամեն ինչ հանձնված է Կրեմլին
Պռոշյանի գյուղապետի սպանության գործով կալանավորված Պետրոսյանն ազատ է արձակվել. Yerkir.am
Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը կատարելու կասկածանքով շուրջ 10 ամիս կալանքի տակ գտնվող Արայիկ Պետրոսյանը մոտ 2 ժամ առաջ ազատ է արձակվել«Նուբարաշեն» ՔԿՀ-ից: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց Պետրոսյանի պաշտպան Նորայր Նորիկյանը: Նախաքննական մարմինը պարզել է, որ օպերատիվ քննչական գործողությունների արդյունքում` հանցագործության կատարման գործում Պետրոսյանի մասնակցությունը չի հաստատվել, այդ իսկ պատճառով նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել
Վայոց ձորի մարզպետը տարին ամփոփեց լավատեսական նոտաներով
Եկող տարի Ջերմուկ առողջարանում կբացվի «Հայյաթ» միջազգային բրենդի հյուրանոց, որը նաեւ առողջարանային ծառայություններ կիրականացնի: Իսկ 2015-ին Ջերմուկը կունենա երկրորդ միջազգային բրենդի հյուրանոցը՝ «Ռեզորթ»: Այս մասին այսօր «Ուրբաթ» ակումբում տեղեկացրեց Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, հավելելով, որ Ջերմուկ առողջարանային քաղաքում, որի զարգացման ռազմավարական ծրագիրը մշակվել է շվեյցարացի փորձագետների հետ, նախատեսվում է «չորս ինվեստիցիոն բլոկ»՝ վերը նշված
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է մայրաքաղաքի մանկավարժներին
Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների ու նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժներին: Շնորհավորելով գալիք տոների կապակցությամբ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ մատաղ սերնդի դաստիարակությանը, կրթության որակի ու պայմանների բարելավմանն ուղղված քաղաքապետարանի ծրագրերը լինելու են շարունակական: Ամփոփելով կրթական համակարգում իրականացված ծրագրերը՝ Երևանի քաղաքապետն անցնող 2013 թվականը գնահատել
Հայաստանում համաճարակ չկա. «Ա1+»
Սուր շնչառական հիվանդությունների համաճարակ Հայաստանում չկա։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչ Լիանա Թորոսյանը։ «Նախորդ երկու տարիների հոկտեմբեր ամսվա համեմատ, այս տարի նույն ժամանակահատվածում սուր շնչառական վարակները գտնվում են ցածր մակարդակի վրա։ Այն, ինչ որ դիտարկվում է մեր հանրապետությունում՝ համարվում է բնականոն. Շնչառական վարակ, օդակաթիլային մեխանիզմով փոխանցվող
Շուշան Պետրոսյանը ցանկանում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, որպեսզի իրեն շատ չանհանգստացնեն.«Փաստինֆո»
Շուշան Պետրոսյանի մոտ ախտորոշվել է գանգուղեղի փակ վնասվածք:
Դա պարզ եւ բարդ, հեշտ եւ դժվար է։ Բայց իրականանալի է
Բաց նամակ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին Հարգելի պարոն նախագահ Նախ՝ թույլ տվեք սգակցությունս հայտնել Ձեր հոր՝ Ազատ Սարգսյանի մահվան առնչությամբ։ Ավագի, ծնողի, մեծի մահը ծանր է եւ անհամակերպելի, որքան էլ որ տրամաբանորեն անխուսափելի եւ կենսափորձ ունեցող հասուն մարդուն առարկայական թվա։ Իմ կենսափորձի ամեն այդպիսի բաժանումն ու լքումը այդպես էլ դժվար սպիացող վերք են մնացել։
Մայրաքաղաքի բակային տարածքների ու մայթերի ձնամաքրումը`այս օրերի առաջնահերթությունների թվում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ մայրաքաղաքում շարունակվում են մայթերի, աստիճանավանդակների, բակերի ու միջբակային տարածքների ձյան ու սառույցի մաքրման աշխատանքները: Նշված բոլոր հատվածները մշակվել են նաև աղ ու ավազի խառնուրդով: Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբի վերահսկողությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ձյան ու մերկասառույցի մաքրման աշխատանքները, որոնց ներգրավվել են ինչպես մարդկային, այնպես
Հայրիկյանի կանխատեսումը՝ Մաքսային միությանը մեծ ճգնաժամ է սպասվում
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի համոզմամբ, վերջին օրերին Մաքսային միությանն անդամակցելու քայլում կարեւոր հստակեցում է տեղի ունեցել: «Եթե փորձում ենք ՄՄ եւ ԵՄ կողմնորոշման հարցում պարզել քաղաքացիների դիրքորոշումը՝ դրանից պակաս կարեւոր չէր, թե քաղաքացիների իրական դիրքորոշման նկատմամբ ինչպիսի կեցվածք ունեն քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Գազային պայմանագրի քննարկման ժամանակ պարզվեց, որ քաղաքական կուսակցությունները, այդ թվում ընդդիմադիր կոչվածները, այնքան
Գագիկ Մակարյան .«Հասունացել է ժամանակը, որ որոշ նախարարություններում փոխվեն նախարարները»
Աղքատության թվի նվազումը միգրացիայի արդյունք է, այլ ոչ՝ տնտեսական աճի
Խաչիկ Ասրյան. «Տարին «բերքառատ էր»
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կայացավ Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն քաղաքային մարզական համայնք», «Լավագույն գյուղական մարզական համայնք», «Լավագույն մարզական բակ» ինչպես նաև «ՀՀ մարզերում և ԼՂՀ –ում հանրապետական մարզական փառատոն» միջոցառումների ամփոփիչ հավաքը, որը վարեց փոխնախարար Խաչիկ Ասրյանը: Բանախոսը ողջունեց ներկաներին` փաստելով, որ ամեն տարի դեկտեմբերյան այս օրերին ավանդաբար ամփոփվում են նախարարության
Վազգեն Սաֆարյան. «տնտեսության զարգացման վեկտորը տեղափոխվում է արևելյան երկրներ»
Ի հակադրություն Եվրոպայում ստեղծված իրավիճակի՝ պարոն Սաֆարյանն ասաց, որ Մաքսային միության տարածքում ապրանքաշրջանառությունը 30 տոկոսով աճել է»:
Գալուստ Սահակյան. «Մեր հասարակությունը դժբախտ է, բայց դա կապ չունի նրա բարեկեցության հետ» (Տեսանյութ)
Երջանիկ են նրանք, որոնք ապրում են երջանիկ հասարակությունում:
ՍԴՀԿ-ն և ՀԿԿ-ն քննարկել են սոցիալական արդարության, օլիգարխիայի և մենաշնորհների հետ կապված խնդիրներ
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության անդամներ Գագիկ Մելիքյանը, քաղաքական դիւանի պատասխանատու Դմիտրի Մարտիրոսյանը, և գաղափարաքարոզչական դիւանի պատասխանատու Մանուկ Ստեփանյանն այսօր Հայաստանի Կոմունիստական կուսակցության գրասենյակում հանդիպել են ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանի, ԿԿ քարտուղար Երջանիկ Ղազարյանի, ԿԿ կազմբաժնի վարիչ Բորիս Գյուրջյանի և ԿԿ գործերի կառավարիչ Արմեն Եղիազարյանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերի քննարկման հիմնական թեման է
Նորարարությունների մրցակցային հիմնադրամը զարգացնում է նոր մշակույթ
Երևանի պետական համալսարանի Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի նախասրահում այսօր տեղի է ունեցել Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակում դրամաշնորհներ ստացած 10 բուհերի դրամաշնորհային ծրագրերի ներկայացումը: Միջոցառմանը մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով, ողջունելով ծրագրի մեկնարկը, կարևորել է երկու հանգամանք: Նախ, ըստ նախարարի, ժամանակակից բուհեր ունենալու համար անհրաժեշտ են
Դիլիջանի կռվի պատճառը հին թշնամությունն է
Դիլիջանցիների խոսքերով՝ կռվի ժամանակ գործադրվել են ատրճանակ, ինքնաձիգ, դանակ:
ԼՂՀ-ն Հայաստանի հետ կմտնի Մաքսային Միությո՞ւն
Զարգացնելով իր կարծիքը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը կարծիք հայտնեց, որ Հայաստանի`Մաքսային միությանն անդամակցության դեպքում ԼՂՀ-ն նույնպես կանդամակցի այդ կառույցին. «Մաքսային միություն մտնելով` Ղարաբաղը մեզ հետ միասին կմտնի»:
Օղի կեղծողներին ՏՄՊՊՀ-ն տուգանել է, բայց խանութներում կրկին վաճառվում են կեղծ օղիներ
Ըստ Արտակ Շաբոյանի՝ Մաքսային միություն մտնելով մենաշնորհները կվերանան, մրցակցության վիճակն ավելի բարենպաստ կլինի
Յուրօրինակ «պարգեւատրում» «գազային» քվեարկությունից մեկ օր անց
Իսկ գուցե ՌԴ-ն այնքան է՞լ դեմ չէ Իլհամ Ալիեւին ռեւերանսներ անելուն Սերժ Սարգսյանը երեկ Մոսկվայում մասնակցեց պետությունների ղեկավարների մակարդակով կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Կրեմլի կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն` նիստում Մաքսային միության անդամ պետությունների ինտեգրացիոն փոխգործակցության ուղղությունների, ինչպես նաեւ 2015թ. հունվարի 1-ին Միասնական տնտեսական տարածքի ձեւավորման աշխատանքների թեման էր: Նշվել էր նաեւ,
Հայտարարություն Գյումրիում եւս զորակոչիկներին սպասեցնում են սառնամանիքին
Այս պահին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգ ստացավ այս անգամ Գյումրիից, այն մասին, որ Գյումրիի զինվորական կոմիսարիատում ավելի քան 50 զորակոչիկ եւ նրանց հարազատներ առավոտյան ժամը 9:30-ից սպասում են դրսում՝ սառնամանիքին՝ բուժզննություն անցնելու նպատակով: Նրանց համար չեն ապահովվում պայմաններ՝ ներսում սպասելու համար: ՀՔԱ Վանաձորի գրսենյակը գտնում է, որ շարունակաբար զորակոչիկները եւ նրանց ուղեկցող հարազատները արժանանում են
Գալուստ Սահակյանը`«ճիվաղ դեմքերի», «հաստավիզ կազյոլների» մասին (Տեսանյութ)
«Դժվար հարց եք տալիս»,-այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում այսպես արձագանքեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը`«Հայկական ժամանակ» թերթի լրագրողի հարցին`ե՞րբ եք պատրաստվում «կազյոլ-հաստավիզներին ռադ անել ձեր խմբակցությունից»: Լրագրողը նախօրոք ներողություն հայցեց`հարցը որոշ «ՀՀԿ-ականներին հարազատ» բառապաշարով կազմելու համար: Գալուստ Սահակյանը հակընդդեմ մեղադրանք ներկայացրեց. «Նայեք մամուլի աշխատողների հայհոյանքները: Առավել ևս՝ այն մարդիկ, ովքեր ծառայություններ ունեն, իսկ էդ ընթացքում
ՀՀ իշխանություններին մինչև հունվարի վերջ ժամանակ է տրված (Տեսանյութ)
«Եթե իշխանությունների կողմից չլինի պատասխան մեր հայտարարությանը, ապա պահանջելու ենք արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ»,-այսօր «Սլաք» մամուլի ակումբում զգուշացրեց Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը: Նա տեղեկացրեց, որ ՀՀ իշխանություններին մինչև հունվարի վերջ ժամանակ են տվել, հակառակ դեպքում պահանջելու են արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ: Բորիս Նավասարդյանը նշեց, թե պլատֆորմը,
Ճաշակի հարց է
Եթե ես տեսնում եմ, որ իմ աչքի առաջ ինչ-որ մեկը փորձում է ինքնասպանություն գործել, ապա անկախ նրանից՝ ես եկել եմ այդ իրադարձությունը լուսաբանելու, թե պարզապես զբոսնում եմ Կիեւյան կամրջով, ես պարտավոր եմ իմ ուժերի չափով կանխել ողբերգությունը: Դա անվիճելի, անքննարկելի դեպք է, երբ ցանկացած մարդ պետք է դրսեւորի իր մարդկային էությունը: Եթե ինձ` որպես լրագրողի,
Խաչիկ Ասրյանի կողմից Զարուհի Փոստանջյանի հասցեին հնչեցված սպառնալիքների գործը ընդհանուր իրավասության դատարանում
2013 թ. դեկտեմբերի 17-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակից ՀՀ Երևան և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել դիմում ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչ Մ. Բաբայանի 2013 թ. հոկտեմբերի 31-ի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ: Հիշեցնենք, որ 2013 թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «Հայոց արծիվներ» հասարակական
Սամվել Նիկոյան. «Ժամանակը ցույց կտա՝ որքանով ընդդիմությունը դասեր է քաղել անցյալի փորձից». «Հայոց աշխարհ»
Միգուցե մեր խորհրդարանի համար դա իսկապես աննախադեպ երեւույթ էր, բայց, կարծում եմ, պետք չէ դրանից ողբերգություն սարքել կամ ներկայացնել որպես ինչ-որ դարակազմիկ իրադարձություն։
Հենրիխ Մխիթարյան. «Ամեն օր չես լսի, որ ՈՒԵՖԱ-ի նախագահն անձամբ հայտարարի անունդ»: (Հատուկ ffa.am-ի համար)
Արդեն հայտնի է, որ դեկտեմբերի 24-ին կայացավ «ՀՖՖ մրցանակաբաշխություն 2013»-ը, որի ընթացքում հայտնի դարձավ, որ Հայաստանի 2013 թ. «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ով ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում կիսվել է իր տպավորություններով և պատմել ապագա ծրագրերի մասին: – Ի՞նչ զգացողություններ ունեցար 4-րդ անգամ Հայաստանի լավագույն