Օրվա լրահոսը

Էրդողանը, հայ լինելը վիրավորանք համարելով, փորձել է շահել ընտրողների սիրտը

Թուրքագետ Գեւորգ Պետրոսյանի գնահատմամբ, Թուրքիայում առաջիկա տարիներին Հայոց ցեղասպանության ճանաչման, հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցը օրակարգում չի լինի: Ըստ նրա, նորընտիր նախագահ Էրդողանի օրակարգում քրդական հարցն ու սահմանադրական փոփոխություններն են լինելու: «Թուրքիան իր արտաքին քաղաքականությունը չի փոխելու, որովհետեւ դերակատարների փոփոխություն չի եղել, շարունակելու է նույն քաղաքականությունը Սիրիայի հարցում, Հայաստանի հետ էլ՝ նույն խաղերի քաղաքականությունն է լինելու:

Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին Էրդողանը կայցելի Ծիծեռնակաբերդ

Էրդողանը «գետնին կպառկեցնի՞» հայերին

Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև

Հանրապետության տարածքում՝ Օգոստոսի 12-16-ը Լոռու, Տավուշի և Շիրակի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ մինչև 18-23 մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 13-14-ը կնվազի 2-3, այնուհետև կբարձրանա 1-2 աստիճանով: Երևանում՝ Օգոստոսի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-16-ը երեկոյան ժամերին

Սարգիս Հացպանյան. «Էրդողանը Թուրքիայի ժողովրդի ընտրությունն է»

«Կարելի է ասել, շատ թեթեւ, գրեթե աներեւույթ իրադարձություններ Թուրքիայում տարբեր վայրերում եղան, բայց, համենայնդեպս, արդար եւ թափանցի՞կ էին այդ ընտրությունները, թե` ոչ, որեւէ տեղում, որեւէ թեկնածուի կողմից չի վիճարկվել: Մի քանի տեղեր`Անկարայում, Իզմիրում եւ այլն, եղան վերահաշվարկներ, բայց դուրս եկավ այն, ինչը որ եղել էր»,- «Նոյյան տապան» մամուլի սրահում այսօր խոսելով Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների

Բացառիկ ֆոտոռեպորտաժ՝ երեկ Վերին Լարսում 20 ժամից ավել տեւած կուտակումներից. Shamshyan.com

SHAMSHYAN.com-ը բացառիկ ֆոտոռեպորտաժ է ներկայացնում երեկ` օգոստոսի 11-ին, Վերին Լարսի անցակետում 20 ժամից ավել տեւած կուտակումներից: Հարկ է նկատել, որ կուտակված մեքենաների շարասյունը 10 կիլոմետրից անցել է: Վրացիներն էլ իրենց անցակետն են փակել, քանի որ կուտակումը հասել է մինչեւ իրենց սահման: SHAMSHYAN.com—ի թղթակցի հետ զրույցում կուտակման մեջ հայտնված հայերը պատմել են, որ հայերի նկատմամբ վերաբերմունքը

Ինչո՞ւ են Սոչիում Ալիևը, Պուտինն ու Սարգսյանը այցելել սամբոյի մրցումների

«Պատահական չէր, որ երեք նախագահները՝ Պուտինը, Սարգսյանն ու Ալիևը այցելել են սամբոյի մրցումներին»-այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Նա կարծում է, որ սամբոյի մրցումներին նախագահներին տանելը մտածված էր. «Այն, որ երկու մարդիկ մրցումների ժամանակ իբր թե ընկնում են երեք նախագահների ոտքերին, ու որ հենց Պուտինը պետք է բարձրանա, օգնի մարզիկներին,

23-ամյա աղջկան թողնելով անօգնական` վարորդը դիմել է փախուստի

Ոստիկանության տեղեկացմամբ՝ օգոստոսի 11-ին, ժամը 09.15-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա աղջկա և թողնելով անօգնական վիճակում` հեռացել է: Կատարվում է քննություն:

Անդրանիկ Քոչարյան. «Սերժ Սարգսյանը առաջին հերթին իշխանության պահվածքին վերաբերվող հորդորով պետք է հանդես գար»

«Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց. «Երբ Ադրբեջանի ղեկավարությունը, Ադրբեջանի նախագահը մշտապես ասում է, որ Հայաստանում գրեթե մարդ չի մնացել, Հայաստանը կործանման եզրին է և այլն, շատ պարագաներում նա կրկնում է մեր, այսպես ասած, որոշ ընդդիմադիրների կարծիքները: Ուզում եմ ասել, որ այդպիսի վերաբերմունքը ոգևորում է ադրբեջանցիներին: Ուղղակի իմ խնդրանքն է մեր ընդդիմադիրներին՝

Հաշմանդամներին անվճար կայանման տարածքներ կտրամադրվեն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով և Երևանի ավագանու հունիսի 24 -ի համապատասխան որոշման պահանջների հիման վրա առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց կողմից վարվող կամ այդ անձանց տեղափոխող ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղերում առանձնացվել, նշագծվել և կահավորվել են 101 հատուկ տարածքներ: Դրանք հաշմանդամներին կտրամադրվեն անվճար հիմունքներով: Հաշմանդամների համար նախատեսված կայանատեղիների կահավորումը մեկնարկել

«Նիրվանա» հանգստյան գոտում հայտնաբերվել է լորտու տեսակի օձ

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ օգոստոսի 12-ին, ժամը 10.35-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Նիրվանա» հանգստյան գոտում օձ է նկատվել. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Թուրքիայի «Նորընտիր սուլթանը»

Այսպես են անվանում Գերմանիայում Էրդողանին

Հրդեհ և 1.850.000 դրամի նյութական վնաս

Police.am կայքի փոխանցմամբ՝ օգոստոսի 11-ին ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են ստացվել, որ օգոստոսի 3-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Ակունք գյուղից Զառ տանող ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող հնձված արտում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով այրվել է 1962 թ. ծնված Առաքել Գ.-ի այգին և տարբեր տեսակի պտղատու 198 ծառ, ինչի հետևանքով պատճառվել է 1.850.000 դրամի նյութական վնաս: Ըստ

Քննիչի նկատմամբ հարուցվել է քրեական գործ

ՀՀ հատուկ քննչական ծառայության տեղեկացմամբ՝ Շիրակի մարզի դատախազը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ Կումայրիի քննչական բաժանմունքում քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող մեղադրյալ Սամվել Չ.-ն հայտնաբերվել և ներկայացվել է նշված քննչական բաժանմունք: Նախաքննությունն իրականացնող քննիչը, սակայն, միջոցներ չի ձեռնարկել մեղադրյալին մեկուսարանում պահելու համար և նույն օրն առանց համապատասխան որոշման մեղադրյալին ազատ է արձակել: Դեպքի

Տավուշի սահմանագոտու բնակիչներին զենք կտա՞ն

Մարզպետն ասաց, որ ոչ միայն Կոթիի, այլեւ սահմանամերձ մյուս գյուղերի բնակիչներին զենք կտրամադրվի, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

Սոչիի հանդիպումից հետո. «Սա ժամանակավոր անդորր է կատաղի մարտից առաջ»

«Վախենամ՝ սա ժամանակավոր անդորր է կատաղի մարտից առաջ. երևի Պուտինը երկու նախագահներին էլ ասել է՝ դադար տվեք»,-այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: Նա կարծում է, որ Սոչիից հետո Ալիևը մնաց իր կարծիքին, Սերժ Սարգսյանն՝ իր: Մանվել Եղիազարյանը բանակցությունների ամենամեծ ձեռքբերումը համարեց ՌԴ նախագահ Պուտինի այն ասածը, թե արցախյան

Խախտումը կա, պատասխան տվողը չկա

2014թ. հուլիսի 24-ին Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) դիմել էր ՀՀ բնապահպանության նախարարին՝ ներկայացնելով կոնկրետ լուսանկարներ, որոնցում հստակ երևում էին, թե ինչպես է որոշ «բարեխիղճ» տնտեսվարողների գործունեության հետևանքով Եղեգիս գետի վրա կառուցված բազմաթիվ ջրընդունիչ կայաններից մեկում բնապահպանական թողքն ընդհանրապես բացակայում, իսկ ձկնուղին ամբողջովին չոր է: Դիմումի մեջ մենք խնդրել էինք նաև կոնկրետ միջոցներ ձեռնարկել այդ խախտումն

Սեյրան Օհանյանի ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ

Սիրելի երիտասարդներ, Հայկական բանակը, որը հսկայական զոհողությունների գնով կայացավ ու հաղթեց Արցախյան ազատամարտում, իսկ տագնապալի այս օրերին իր հերոսական առաքելությունը փայլո՛ւն կատարելիս ամեն րոպե թիկունքում զգաց հիրավի համաժողովրդական աջակցություն, Հայաստանի ու Արցախի ամենամեծ երիտասարդական կառույցն է: Եվ որպես Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար, ամեն վայրկյան զգալով Հայաստանի ու Արցախի սահմանները երիզող մարտական հենակետերում հակառակորդին դեմ հանդիման

Մեզ ոգևորել է Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպումը. Ջեյմս Ուորլիք. АПА

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անդրադառնալով, Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը՝ ասել է, որ այդ հանդիպումը ոգևորել է իրենց: «Մեզ ոգևորել է նախագահներ Ալիևի և Սարգսյանի Լեռնային Ղարաբաղի խնդրի քննարկման նպատակով օգոստոսի 10-ին տեղի ունեցած հանդիպումը», – ասել է դիվանագետը «ԱՊԱ» լրատվական գործակալության հետ զրույցում: Ուորլիքը գոհունակություն է հայտնել, որ

Մանվել Եղիազարյան. «Հիմա պետք է Էդվարդ Նալբանդյանը աղմուկ բարձրացներ»

«Կարենի հետ կատարվածը ցույց տվեց, որ մենք գործ ունենք այն իրողության հետ, որ Ադրբեջանը մնում է քնած մարդուն կացնահարող, մոլորված մարդուն սպանող պետություն: Այդպիսի պետությունների հետ բանակցություններ չեն լինում»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կգնահատի գերեւարված չինարեցի Կարեն Պետրոսյանի սպանությունն Ադրբեջանում և Սոչիում Սերժ Սարգսյանի հարցին ի պատասխան՝ Իլհամ Ալիևի այն արդարացմանը, թե «Մենք չենք սպանել… դե, կարող

Բնապահպանության նախարարությունը կայացրել է 2.5 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 27 որոշում

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 04-08.08.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 2.5 մլն. դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 27 որոշում և հաշվարկվել է 847.57 հազ. դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված` անասունների ապօրինի արածեցման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 100 կրակոց

Անցած գիշեր և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում կրկին արձանագրվել են ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների պարբերականության նվազման միտումը պահպանվել է: Օգոստոսի 11-12-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմից հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է անկանոն բնույթի ավելի քան 100 կրակոց: Հայկական կողմից պատասխան կրակ չի բացվել: Հայկական կողմից

Օպամա հայրիկ մեզի շաքար (կոնֆէտ) նետէ ….

Հայրս մանրավէպ մը գիտէր Ստալինի մասին: Ամէն անգամ, որ Հայաստանէն ընկերներ Պէյրութ գային անպայման պիտի ուզէր այդ մանրավէպը պատմել: Իր համար շատ կարեւոր էր, որ հայաստանցի ծանօթներս լաւ լսեն մանրավրէպը եւ քանի մը դժգոհ բառ ըսեն խորհրդային կարմիր կարգերուն մասին: Մանրավէպը կարեւոր չէ: Կարեւորը աս նախադասութիւնն է՝ «Ստալին պապա շաքար (կանֆէտ) նետէ՜ մեզի …» Ու

«Հին» մասնագիտության նոր ձախողումը

ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ՝ օգոստոսի 11-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Րաֆֆու և Սեբաստիայի փողոցների խաչմերուկից ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1961 թ. ծնված, նախկինում 3 անգամ դատապարտված Մելիկո Ա.-ին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակ` կանխիկ գումարով (դրամ և տարադրամ) և տարբեր խանութ-սրահների կուտակային ու

Շիրխանյանին ուրախացնում է, որ Պուտինը տեղյակ չէ Լ. Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործից. «Ժողովուրդ»

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է Լեւոն Հայրապետյանի ընկերների հետ՝ պարզելու, թե ինչպես են նրանք վերաբերվում Վ. Պուտինի խոստմանը։ Հնարավո՞ր է՝ Վ. Պուտինը «խառնվի» գործին ու հայ գործարարն ազատ արձակվի, այս հարցին ի պատասխան՝ գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) նշեց. «Կարծում եմ՝ անպայման կանդրադառնա Լեւոն Հայրապետյանի գործին, քանի որ դա կարեւոր գործ է: Չեմ կարող

Հայաստանն ու Ադրբեջանը բանակցված լուծման կհասնե՞ն

«Ալ Ջազիրա»-ն հրապարակել է Հայաստանի նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի հոդվածը՝ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև: Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում կատարվող իրադարձությունների ֆոնին որևէ մեկը կարծես թե որևէ այլ վայրում լարվածության, զոհերի և արյունահեղության համբերություն չունի։ Վերջին երկու շաբաթներին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները էապես

Կիրսան Իլյումժինովը պաշտոնը չզիջեց Գարրի Կասպարովին

Նորվեգիայում ընթացող շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադային զուգահեռ կայացան ՖԻԴԵ-ի ու Եվրոպայի շախմատային միության (ԵՇՄ) նախագահների ընտրություններ: Թեկնածու Գարրի Կասպարովի 61-ի փոխարեն ստանալով 110 ձայն՝ Կիրսան Իլյումժինովը չորս տարի ժամկետով վերընտրվեց ՖԻԴԵ-ի նախագահ: Իսկ ահա Եվրոպայի շախմատային միության նախագահ, բուլղարացի Սիլվիո Դանաիլովը պաշտոնը զիջեց վրացի գրոսմայստեր Զուրաբ Ազմայփարաշվիլուն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի շնորհավորական ուղերձը երիտասարդության միջազգային օրվա առիթով

Հարգելի՛ երիտասարդներ, Շնորհավորում եմ ձեզ երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Մաղթում եմ երազանքների իրականացում, անկոտրում կամք և վճռականություն` ի շահ մեր հայրենիքի և մեր պետականության: Ձեր նպատակներից ու ձգտումներից, ձեր գիտելիքներից ու աշխատանքից է մեծապես կախված մեր երկրի , մեր հայրենիքի ապագան: Ուստի և բնական է, որ երիտասարդության հարցերը մշտապես մեր պետության ուշադրության կենտրոնում են, և

Ռուստամ Գասպարյան. «Իմ ջոկատի տղաները ընդգրկված են այն ցանկում, որոնք պատրաստ են սահման մեկնել». «Ժողովուրդ»

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Ազատամարտի նվիրյալներ» հասարակական կազմակերպության անդամ Ռուստամ Գասպարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե ինքն արդեն ՀՀ պաշտպանության նախարարությանը տեղեկացրել է, որ իր ջոկատը պատրաստ է ցանկացած պահի սահմանային դիրքեր մեկնել։ Պատգամավորի կարծիքով՝ պետք չէ ձեւական համազզեստ հագնել եւ դիրքեր մեկնել սեփական PR-ի համար։ – Պարոն Գասպարյան, տեղեկություններ կան, որ Դուք ցանկանում եք

Առաջնագծում նկատվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի անկում

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն օգոստոսի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 կրակոց: Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազման արդյունքում՝ առաջնագծում լարվածությունը թուլացել է: ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում

Հ. Նաղդալյան «Հայերը սահմանից արձակուրդ չեն գնում»

Հարցազրույց Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ -Ամեն ամառ սահմաններում ստեղծվում է լարված իրավիճակ, այս տարվա լարվածությունն ունի՞ առանձնահատկություններ: -Ամեն ամառ ստեղծվող լարված իրավիճակը, կարծում եմ, բացատրվում է այն իրողությամբ, որ սահմանից այն կողմ մեր հակառակորդը ուզում է պարզել՝ հայերն արձակուրդ գնու՞մ են, թե՞ ոչ: Խնդիրը հայկական կողմի զգոնությունը շոշափելն է և պատասխան հարվածի պատրաստականությունը պարզելը՝

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031