Օրվա լրահոսը
Բնապահպանության նախարարությունը կայացրել է 2.5 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 27 որոշում
ՀՀ բնապահպանության նախարարության՝ 04-08.08.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 2.5 մլն. դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 27 որոշում և հաշվարկվել է 847.57 հազ. դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված` անասունների ապօրինի արածեցման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 100 կրակոց
Անցած գիշեր և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում կրկին արձանագրվել են ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների պարբերականության նվազման միտումը պահպանվել է: Օգոստոսի 11-12-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմից հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է անկանոն բնույթի ավելի քան 100 կրակոց: Հայկական կողմից պատասխան կրակ չի բացվել: Հայկական կողմից
Օպամա հայրիկ մեզի շաքար (կոնֆէտ) նետէ ….
Հայրս մանրավէպ մը գիտէր Ստալինի մասին: Ամէն անգամ, որ Հայաստանէն ընկերներ Պէյրութ գային անպայման պիտի ուզէր այդ մանրավէպը պատմել: Իր համար շատ կարեւոր էր, որ հայաստանցի ծանօթներս լաւ լսեն մանրավրէպը եւ քանի մը դժգոհ բառ ըսեն խորհրդային կարմիր կարգերուն մասին: Մանրավէպը կարեւոր չէ: Կարեւորը աս նախադասութիւնն է՝ «Ստալին պապա շաքար (կանֆէտ) նետէ՜ մեզի …» Ու
«Հին» մասնագիտության նոր ձախողումը
ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ՝ օգոստոսի 11-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Րաֆֆու և Սեբաստիայի փողոցների խաչմերուկից ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1961 թ. ծնված, նախկինում 3 անգամ դատապարտված Մելիկո Ա.-ին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակ` կանխիկ գումարով (դրամ և տարադրամ) և տարբեր խանութ-սրահների կուտակային ու
Շիրխանյանին ուրախացնում է, որ Պուտինը տեղյակ չէ Լ. Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործից. «Ժողովուրդ»
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է Լեւոն Հայրապետյանի ընկերների հետ՝ պարզելու, թե ինչպես են նրանք վերաբերվում Վ. Պուտինի խոստմանը։ Հնարավո՞ր է՝ Վ. Պուտինը «խառնվի» գործին ու հայ գործարարն ազատ արձակվի, այս հարցին ի պատասխան՝ գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) նշեց. «Կարծում եմ՝ անպայման կանդրադառնա Լեւոն Հայրապետյանի գործին, քանի որ դա կարեւոր գործ է: Չեմ կարող
Հայաստանն ու Ադրբեջանը բանակցված լուծման կհասնե՞ն
«Ալ Ջազիրա»-ն հրապարակել է Հայաստանի նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի հոդվածը՝ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև: Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում կատարվող իրադարձությունների ֆոնին որևէ մեկը կարծես թե որևէ այլ վայրում լարվածության, զոհերի և արյունահեղության համբերություն չունի։ Վերջին երկու շաբաթներին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները էապես
Կիրսան Իլյումժինովը պաշտոնը չզիջեց Գարրի Կասպարովին
Նորվեգիայում ընթացող շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադային զուգահեռ կայացան ՖԻԴԵ-ի ու Եվրոպայի շախմատային միության (ԵՇՄ) նախագահների ընտրություններ: Թեկնածու Գարրի Կասպարովի 61-ի փոխարեն ստանալով 110 ձայն՝ Կիրսան Իլյումժինովը չորս տարի ժամկետով վերընտրվեց ՖԻԴԵ-ի նախագահ: Իսկ ահա Եվրոպայի շախմատային միության նախագահ, բուլղարացի Սիլվիո Դանաիլովը պաշտոնը զիջեց վրացի գրոսմայստեր Զուրաբ Ազմայփարաշվիլուն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի շնորհավորական ուղերձը երիտասարդության միջազգային օրվա առիթով
Հարգելի՛ երիտասարդներ, Շնորհավորում եմ ձեզ երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Մաղթում եմ երազանքների իրականացում, անկոտրում կամք և վճռականություն` ի շահ մեր հայրենիքի և մեր պետականության: Ձեր նպատակներից ու ձգտումներից, ձեր գիտելիքներից ու աշխատանքից է մեծապես կախված մեր երկրի , մեր հայրենիքի ապագան: Ուստի և բնական է, որ երիտասարդության հարցերը մշտապես մեր պետության ուշադրության կենտրոնում են, և
Ռուստամ Գասպարյան. «Իմ ջոկատի տղաները ընդգրկված են այն ցանկում, որոնք պատրաստ են սահման մեկնել». «Ժողովուրդ»
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Ազատամարտի նվիրյալներ» հասարակական կազմակերպության անդամ Ռուստամ Գասպարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե ինքն արդեն ՀՀ պաշտպանության նախարարությանը տեղեկացրել է, որ իր ջոկատը պատրաստ է ցանկացած պահի սահմանային դիրքեր մեկնել։ Պատգամավորի կարծիքով՝ պետք չէ ձեւական համազզեստ հագնել եւ դիրքեր մեկնել սեփական PR-ի համար։ – Պարոն Գասպարյան, տեղեկություններ կան, որ Դուք ցանկանում եք
Առաջնագծում նկատվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի անկում
Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն օգոստոսի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 կրակոց: Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազման արդյունքում՝ առաջնագծում լարվածությունը թուլացել է: ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում
Հ. Նաղդալյան «Հայերը սահմանից արձակուրդ չեն գնում»
Հարցազրույց Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ -Ամեն ամառ սահմաններում ստեղծվում է լարված իրավիճակ, այս տարվա լարվածությունն ունի՞ առանձնահատկություններ: -Ամեն ամառ ստեղծվող լարված իրավիճակը, կարծում եմ, բացատրվում է այն իրողությամբ, որ սահմանից այն կողմ մեր հակառակորդը ուզում է պարզել՝ հայերն արձակուրդ գնու՞մ են, թե՞ ոչ: Խնդիրը հայկական կողմի զգոնությունը շոշափելն է և պատասխան հարվածի պատրաստականությունը պարզելը՝
Հայաստանի սահմանը պետք է այնպես հսկվի, որ ոչ խմած ադրբեջանցի դիվերսանտները կարողանան անցնել, ոչ էլ մեր հայրենակիցները. «Հրապարակ»
Այս իրավիճակում Ալիեւին ոչ թե պետք է հռետորական հարց տալ, թե ՄԱԿ բանաձեւերի ո՞ր կետն է կատարել Ադրբեջանը, այլ ուղղակի ասել՝ ուզածդ ի՞նչ է, պատերա՞զմ, սկսիր եւ այն կստանաս։
Շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտվում է
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը Նորվեգիայում ավարտվող համաշխարհային օլիմպիադայի իներորդ տուրում 1,5:2,5 հաշվով պարտվեց կանանց մրցաշարի առաջատար Ռուսաստանին ու թիմային 13,0 միավորով 136 երկրների մեջ ընթանում է 13-րդ հորիզոնականում: Մեր տղամարդկանց ընտրանին ոչ-ոքի՝ 2:2, խաղաց Սերբիայի հետ ու նույնպես 13-րդ տեղում է: Այսօր՝ նախավերջին տուրում, մեր աղջիկները խաղում են Խորվաթիայի, տղաները՝ Վիետնամի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝
Լեւոն Զուրաբյան. «Որեւէ հայտարարված արդյունք կամ պայմանավորվածություն չկա, որը կարողանայինք մեկնաբանեինք». «Հրապարակ»
Ինչ վերաբերում է սահմանի լարվածության վրա Սոչիի հանդիպման ազդեցությանը, հիշեցրել է. «Լարվածության թուլացման առումով Ադրբեջանի հարձակմանը ՀՀ-ի վերջապես կատարած պատասխանն էր, ինչի մասին Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակային կոչ արեց»։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային
Օգոստոսի 11-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը և Ուկրաինայի դեսպանության քաղաքական հարցերով խորհրդական Ռոման Իգոր Սվյատոսլավովիչը: Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ Հայաստանի և Ուկրաինայի տնտեսական հարաբերությունները միշտ եղել են բարեկամական, և այդ հարաբերությունները պահպանվում
«Շենգավիթ» ջոկատի հրամանատար. «Ադրբեջանի հետ պատերազմը ժամանակի խնդիր է». «Ժամանակ»
Կամ խի պիտի էսօր Երեւանում զենքը վրաները ֆռռան, կրակեն, պատերազմի դեպքում հավատացեք՝ իրանք չեն լինելու, վստահ եղեք՝ էն տղերքը, որ խելոք, հանգիստ իրանց համար ման են գալիս, զգույշ են լինում, որ էդ հաբրգածներին հանկարծ ռաստ չգան, հենց նրանք են կռվելու:
Յունիբանկը` խոշոր հարկատուների ցուցակում
2014թ.-ի հունվար-հունիս ամիսների տվյալներով, Յունիբանկը պետական բյուջե է փոխանցել մոտ 1,254 մլրդ դրամի հարկեր և այդ ցուցանիշով Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 46-րդ տեղը: Յունիբանկը ներկայացված է 46 մասնաճյուղերով և գլխամասային գրասենյակով: 2014թ.-ի հունիսի վերջին բանկի ակտիվները կազմել են 155 մլրդ դրամ` գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 12.4 %-ով: Բանկի վարկային ներդրումների ծավալը կազմել
Ոստիկանությունը՝ իրավախախտ․ հայաստանյան ԶԼՄ-ները՝ մարդու իրավունքների մասին. Epress.am
Մայիսի 1-ից հուլիսի 25-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան 9 առցանց ԶԼՄ-ներ մարդու իրավունքների թեմային վերաբերող հոդվածներում որպես իրավախախտ կողմ ամենից շատը նշել են ՀՀ ոստիկանությանը։ Այս մասին են վկայում eTV-ի (Epress.am-ի և Հելսինկյան ասոցիացիայի համատեղ նախագիծ) համար արված «Սոցիոսկոպ» ՀԿ-ի դիտարկման արդյունքները: Ուսումնասիրությունն անցկացվել է 9 հայաստանյան կայքերում (Epress.am, Tert.am, Lragir.am, News.am, Azatutyun.am, Hetq.am, Galatv.am, Aravot.am,
Վլադիմիր Կազիմիրով. «Մոտ ապագայում մեկ այլ հանդիպում է կայանալու նախագահների միջև Փարիզում». «Ժամանակ»
Հատված 1992-1996թթ. ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող՝ Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, ներկայումս Ռուսաստանի ԱԳՆ վետերանների խորհրդի նախագահ Վլադիմիր Կազիմիրովի հարցազրույցից: – Պարոն Կազիմիրով, այնուամենայնիվ տպավորություն է ստեղծվում, որ Մինսկի խմբի համանախագահների միջև մի արտասովոր իրավիճակ է ստեղծվել, արևմտյան համանախագահների և ռուս համանախագահի միջև տարաձայնություն կա` պայմանավորված ուկրաինական զարգացումներով
Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է
Սիրելի′ երիտասարդներ, իմ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի անունից շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ։ Երիտասարդությունն այսօր մեր հասարակության, մեր երկրի բոլոր ոլորտներում ամենաառանցքային դերակատարում ունեցող տարիքային խումբն է։ Երիտասարդները կառավարման և որոշումների ընդունման ոլորտում ունեն իրենց վճռական խոսքը, մասնագիտական դաշտում նրանք թարմություն են մտցնում, ստեղծարար մոտեցումներ ցուցաբերում, հասարակական կյանքում առաջամարտիկի դերում են։ Բայց ամենակարևորը՝
Տրամադրվենք երկարատեւ պաշտպանության
Չնայած Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բավականին «խաղաղասեր» հայտարարություններին՝ պարզ է, որ այս կամ այն ինտենսիվությամբ հարեւանների սադրանքները Հայաստանի եւ Արցախի սահմաններին շարունակվելու են: Եթե Ալիեւը նույնիսկ երդվեր, որ իրենց կողմից դիվերսիաներ կամ գնդակոծություններ չեն լինի, միեւնույն է՝ դրան ոչ ոք չէր հավատա: Մանավանդ, որ խաղաղության եւ փոխզիջումների մասին ադրբեջանական կողմի պատկերացումները բավականին յուրահատուկ են:
Թաթուլ Հակոբյան. «Եթե գյուղացին մոլորվում է, ապա կարող է «մոլորվել» նաեւ ադրբեջանցի դիվերսանտը»
Գյուղացիներն ահով են սահմանագոտում աշխատում
Ի՞նչն էր դաժան վերաբերմունքի պատճառը Ֆրանսիայում հայ ընտանիքի հանդեպ. medialab.am
Օրերս համացանցում մեծ տարածում գտած տեսանյութում Ֆրանսիայի հյուսիս-արևելքում գտնվող Նանսի քաղաքում բավականին անսովոր ու ստորացուցիչ հանգամանքներում կալանավորված այնուհետև Հայաստան արտաքսված ընտանիքի դաժան տեսարանը բուռն արձագանք ստացավ: Ականատես հարեւանի կողմից բջջային հեռախոսով նկարահանված տեսանյութը լայնորեն տարածվեց ինչպես հայկական, այնպես էլ ֆրանսիական ամենահայտնի լրատվամիջոցներում: Ֆրանսիայում պատմությունը մեծ աղմուկ հանեց, հայտարարություններով հանդես եկան մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ և
Ռոք փառատոնի ողջ հասույթը կտրամադրվի Գետամեջի դպրոցի վերանորոգմանը
Oգոստոսի 15-16-ը Գետամեջ գյուղում կանցկացվի “River Fest” ռոք փառատոնը: “The Beautified Project” ռոք խումբը և մի շարք այլ՝ ռոք, էթնո, ֆանք ու ֆոլկ խմբեր կենդանի երաժշտությամբ կլինեն Գետամեջի բեմում: Արդեն երկրորդ տարին անցկացվող “River fest”-ը բարեգործական բնույթ ունի, և այս տարի փառատոնի ողջ հասույթը տրամադրվելու է Գետամեջի միակ դպրոցի վերանորոգման աշխատանքներին: Նախորդ տարի փառատոնին մասնակցում
Մետաքսեի՝ գրողի, մտավորականի անունն ու գործը միշտ վառ կմնան նրա գործընկերների և ընթերցողների սրտերում
Հայ գրականությունը ցավալի կորուստ կրեց. կյանքի 88-րդ տարում վախճանվեց ճանաչված բանաստեղծուհի, թարգմանչուհի, հրապարակախոս, 1963 թվականից ՀԳՄ անդամ Մետաքսեն (Մետաքսե Սերոբի Պողոսյան): Մետաքսեն ծնվել է 1926 թ. դեկտեմբերի 23-ին, Արթիկի շրջանի Արևշատ գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ): Ավարտել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական և Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտները։ Եղել է ՀՀ Մայրության ֆոնդի
Ոստիկանության պետի հրամանով ճանապարհային ոստիկանության 4 ծառայողների լիազորությունները կասեցվել են
Ոստիկանության պետի հանձնարարականի համաձայն` ներքին անվտանգության վարչությունը պարբերաբար ստուգում է ճանապարհային ոստիկանության ծառայությունը: Եվ դարձյալ ի հայտ են բերվել խախտում կատարած աշխատակիցներ: Մասնավորապես, խախտումներ են հայտնաբերվել ավագ տեսուչ Կարեն Գևորգյանի, տեսուչներ` Խաչատուր Սիմոնյանի, Ռուստամ Ավետիսյանի և Ռազմիկ Ասատրյանի ծառայության ընթացքում: Խախտումները նաև նկարահանվել են: Տեսուչները քաղաքացիների հետ վարել են անհարկի խոսակցություններ, արձանագրություն չեն կազմել կանոնները
«Հայկական կողմի կոշտ պատասխանները զսպաշապիկ դարձան Ադրբեջանի համար». Գագիկ Հարությունյան
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի նախագահ Գագիկ Հարությունյանը ենթադրում է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում կայացած հանդիպումը նախատեսված է եղել շատ ավելի վաղ, և Ադրբեջանի՝ վերջին շրջանի ակտիվությունը միտված էր հանդիպման նախաշեմին քաղաքական որոշակի դիվիդենտների ձեռքբերմանը: Պարոն Հարությունյանին չի զարմացնում ծայրահեղական պետությունների այդպիսի պահվածքը, որովհետև, նրա դիտարկմամբ, այդպիսի երկրները, սովորաբար, յուրաքանչյուր հանդիպումից առաջ սիրում են
Վարչապետն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության անդամներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) կենտրոնական վարչության պատվիրակությանը: Այն համահայկական տարածում ունեցող մարզական և սկաուտական կազմակերպություն է, որն աշխարհի ավելի քան 20 երկրում ունի 103 մասնաճյուղ` շուրջ 28000 անդամով և քառամյա պարբերականությամբ կազմակերպում է համահայկա¬կան միջոցառումներ, սկաուտական բանակումներ և մարզախաղեր։ Ողջունելով հյուրերին՝ երկրի վարչապետը բարձր է գնահատել կառույցի դերը հայապահպանության
Րաֆֆի Հովհաննիսյանի եւ «Ժառանգության» պաշտոնական հանդիպումները
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդիպեց ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հետ: Վերջինիս հետ Րաֆֆի Հովհաննիսյանը քննարկեց Հայաստանի ներկա իրավիճակի, սահմանային լարվածության եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանը: Զուգահեռաբար «Ժառանգության» գրասենյակում կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, կուսակցության արտաքին հարաբերությունների պատասխանատու Զարուհի Փոստանջյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը հանդիպեցին «Սինջար
«Չափազանց կասկածելի է, թե ինչպե՞ս կարող էր Պուտինը չճանաչել Լեւոն Հայրապետյանին». Խաչատուր Քոքոբելյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզին» տված հարցազրույցում խոսելով ռուսաստանաբնակ գործարար Լեւոն Հայրապետյանի ձերբակալման մասին՝ ասել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ընթացքում քննարկել են նաեւ այդ հարցը: Նրա խոսքերով՝ «Ռուսաստանի նախագահը խոստացավ ուսումնասիրել այդ խնդիրը: Նա տեղյակ չէր ոչ քրեական գործից, եւ ոչ էլ ճանաչում էր Լեւոն Հայրապետյանին, գոնե՝ անուն-ազգանունով»: Aravot.am-ը «Ազատ


















































