Օրվա լրահոսը
Գյուղատնտեսության նախարարությունը պատրաստ է աջակցել տեղական արտահանողներին դեպի ՌԴ արտահանման ծավալների ավելացման խնդրում
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ, այսօր հրավիրել էր խորհրդակցություն, որի հիմնական նպատակն էր տեղական արտադրողների` դեպի Ռուսաստան արտահանման ծավալների ավելացման խնդրի քննարկումը: Հանդիպմանը մասնակցում էին ՌԴ-ում ՀՀ-ի Առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը, Առևտրաարդյունաբերական պալատի հավաստագրման բաժնի պետ Մարգարիտա Պետրոսյանը, նախարարի տեղակալները, ինչպես նաև մսամթերք, կաթնամթերք, ձկնամթերք , պահածոներ արտադրող և թարմ պտուղ-բանջարեղեն
Արամայիս Գրիգորյանի 100 օրը՝ «Խոսրովի անտառում» (Տեսանյութ)
Բնապահպանության նախարարն էլ է խոստովանում է, որ ՀԷԿ-երի հետ կապված բարձիթողի վիճակ է
Թուրքական երկու ուժեղագույն ընդդիմադիր կուսակցությունները միասին չկարողացան հաղթել Էրդողանին
Այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում թուրքագետ Հակոբ Չաքրյանը, անդրադառնալով Թուրքիայում նախորդ օրը կայացած նախագահական ընտրություններին, նկատեց, որ ինչպես եւ սպասվում էր՝ հաղթեց Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավար, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Պարոն Չաքրյանը նկատեց, որ իր կանխատեսումներում՝ Էրդողանը կհաղթի առաջին իսկ փուլում, միայն մի փոքր սխալվել էր՝ ասելով, որ Էրդողանը 60% ձայն կհավաքի, սակայն
ԲՀԿ-ական պատգամավոր. «Վաղը պնդելու են, թե Գորիսից այն կողմ դրեք սահման» (Տեսանյութ)
«Հայաստանը միշտ էլ պետք է Ռուսաստանին, ինչպես նաև ցանկացած երկրի: Ուղղակի մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ են, մենք Ռուսաստանի հետ ունենք ռազմավարական պայմանագիր, որը շատ կարևոր է, և մեր իշխանությունները երբեմն մոռանում են այդ պայմանագրի մասին»,-Aravot.am-ի հարցին՝ այն, որ Հայաստանի Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելու գործընթացները կրկին արագացել են, արդյոք չի՞ նշանակում, որ Ռուսաստանը կրկին ցանկանում
Փաշա Զադեն պատասխանեց Վեհափառին
Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեն պատասխանել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի նամակին: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը՝ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Փաշա Զադեն, մասնավորապես, կոչ է արել Վեհափառին իր հեղինակությունն օգտագործելով ազդեցություն գործադրել Հայաստանի իշխանությունների վրա, որպեսզի վերջիններս «դուրս բերեն զորքերը Ադրբեջանի տարածքից և խելամիտ դիրքորոշում որդեգրեն խաղաղ բանակցությունների
Լրատվամիջոցներին «պատժում են» Շիրակի ոստիկանապետի մասին տեղեկատվություն տարածելու համար
Այսօր Վերաքննիչ դատարանը բավարարեց «Հրապարակ» օրաթերթի եւ ilur.am-ի՝ տեղեկատվության աղբյուրը բացահայտելու գործը դռնբաց քննելու փաստաբանների միջնորդությունը: Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր լրատվամիջոցներին պարտավորեցնել բացահայտել տեղեկատվության աղբյուրը: Խոսքը վերաբերում է «Շիրակի մարզի ոստիկանապետը հարձակվել է հայտնի ըմբիշի վրա» նյութին: Օրաթերթի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը նիստի ավարտից հետո ասաց, որ
Ռուբեն Մեհրաբյան. «Ռուսաստանն ու Ադրբեջանը հակված են չեզոքացնելու Մինսկի խմբի ձեւաչափը»
Ռուբեն Մեհրաբյանը համարում է, որ Ռուսաստանը խաղաղարարներին ղարաբաղյան խնդրի գոտում տեղակայելու ներուժ չունի
Քիմպրոմցիները դեռ աշխատավարձ չեն ստացել
Նրանց խոստացվել էր մինչեւ օգոստոսի 10-ը մեկ ամսվա աշխատավարձ վճարել
Հուշարձաններին վերաբերող նոր փաթեթ կներկայացվի հանրությանը, ապա՝ կառավարությանը
Սեպտեմբերին հանրային քննարկման կդրվի ՀՀ մշակույթի նախարարության կողմից մշակված մի փաթեթ, որով մի շարք փոփոխություններ են նախատեսվում պատմամշակութային հուշարձանների պահպանության և օգտագործման մասին օրենքում: Այս մասին երեկ՝ օգոստոսի 10-ին, Ծաղկաձորի քաղաքային գրադարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Օրենսդրական փոփոխություններից բացի, նախատեսվում է նաև ընդլայնել Հայաստանի պատմամշակութային հուշարձանների ցանկը, այսինքն՝ եղածներին
Սամվել Խալաթյան. «Ֆեյսբուքյան հայրենասիրությունը պոպուլիստական բնույթ ունի»
Դրամատուրգ, արձակագիր Սամվել Խալաթյանի համոզմամբ, հայրենասիրությունը Ֆեյսբուքում ավելի շատ պոպուլիստական բնույթ է կրում, ու մարդիկ հաճախ էժանացնում են այն, որն իրենց պատկերացմամբ է հայրենասիրություն: A ravot.am-ի հետ զրույցում արձակագիրը նշեց, որ առանձնապես գոհ չէ մշակույթի գործիչներից, որոնց մեծ մասը հարմար պահերի ելույթներ է ունենում համապատասխան վայրերում, նետվում է առաջ՝ նկարվելու համար: Ֆեյսբուքյան եւ իրական հայրենասիրության
Հայաստանի օլիմպիական պատվիրակությունն այսօր մեկնեց Նանջինգ (ֆոտոշարք)
Այսօր պատանեկան 2-րդ ամառային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանից Երեւան-Մոսկվա-Շանհայ չվերթով մեկնեց Չինաստան: Նանջինգում Հայաստանի պատիվը պաշտպանելու են 14 մարզիկներ, որոնք հանդես են գալու ինը մարզաձեւում` սպորտային մարմնամարզություն, ձյուդո, հրաձգություն, լող, ծանրամարտ, բռնցքամարտ, հունահռոմեական ըմբշամարտ, ջրացատկ, ազատ ըմբշամարտ: Մեր բոլոր պատանի մարզիկներն էլ պատանեկան օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք նվաճել են վարկանիշային մրցաշարերում
Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը Հյուսիսային Իրաքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ
Եվրամիության Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմն իր խորը մտահոգությունն է հայտնում Հյուսիսային Իրաքի Շանգալ շրջանի եզդի բնակչության եւ կրոնական մյուս փոքրամասնությունների օրհասական վիճակի կապակցությամբ: Տարածաշրջանի բնակչությունը, փաստորեն, կանգնած է հումանիտար աղետի շեմին: Իրեն «Իրաքի ու Լեւանտի իսլամական պետություն» (ISIS) հորջորջող ահաբեկչական կազմակերպությունն անցել է եզդի բնակչության զանգվածային տեղահանության եւ բնաջնջման։
Սերժ Սարգսյանի վերարտադրվելուն զուգահեռ. «Մեծ Ալիևը մինչև չմահացավ, փոքրին պաշտոն չտվեց»
ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ Գագիկ Հարությունյանի՝ մարզային այցելությունների ժամանակ իր աչքի առաջ եկավ այն կոլխոզնիկը, որը երեկոյան գերանդին ուսին գալիս է տուն, դնում է դռանը, վերցնում է կուսակցական պատմության գիրքը և կարդում, քանի որ դա իր համար է գրված:
Ադրբեջանցի իրավապաշտպանը «պատսպարվում է ԱՄՆ դեսպանատանը»
Ադրբեջանցի իրավապաշտպան Էմին Հուսեյնովը, տեղեկանալով, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը իր գլխավորած Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտում խուզարկություն է սկսել, շտապել է Միացյալ Նահանգների դեսպանատուն և գտնվում է դրա տարածքում: Այդ մասին, ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ փոխանցում է Haqqin.az ինտերնետային պարբերականը՝ վկայակոչելով ադրբեջանական դիվանագիտական աղբյուրը:
Արցախում են գտնվում խաղաղության պաշտպանների միջազգային խմբի ներկայացուցիչները
Ճանաչողական այցով Արցախում են գտնվում Հարավային Կորեայից միջազգային երիտասարդական խաղաղության խմբի ներկայացուցիչները: Ղարաբաղյան հակամարտությանը և տարածաշրջանում քաղաքական գործընթացներին ծանոթանալու նպատակով Արցախ ժամանած հյուրերը տարբեր հանդիպումների միջոցով ուզում են պարզել, թե իրենց գրասենյակը ինչ դերակատարություն կարող է ունենալ Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման գործընթացում: Այսօր հյուրերը հանդիպել են Արցախի գործադիր իշխանության ղեկավար Արա Հարությունյանի հետ: Հանդիպմանը նրանք
Պուտինը չի՞ ճանաչում Լևոն Հայրապետյանին. Պուտինը՝ «лукавил»
«Ռուսերեն խոսք կա՝ лукавить. չէր կարող Պուտինը չճանաչեր ու չիմանար Լևոն Հայրապետյանին»,-Aravot.am-ի հարցին հնարավո՞ր է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չճանաչեր ռուսաստանաբնակ հայ բարերար Լևոն Հայրապետյանին, ինչպես Սոչիում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ է նա ասել Սերժ Սարգսյանին, այսպես պատասխանեց Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Նա նշեց, թե Լևոն Հայրապետյանի ձերբակալության պատմության
Ռուբեն Մեհրաբյան. «Հայ զինվորը հօդս ցնդեցրեց Ադրբեջանի՝ անպարտելի բանակ ունենալու առասպելը»
Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Ռուսաստանը ցույց տվեց Արեւմուտքին, որ կովկասյան անտառում տերը մնում է արջը
Ինչո՞ւ Էրդողանը հայ լինելը վիրավորանք համարեց ու ներողություն խնդրեց
Թուրքագետ Արտակ Շաքարյանի բնորոշմամբ, Թուրքիայի նախագահի պաշտոնում ընտրված նախկին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայերի համար «չարյաց փոքրագույնն է»: Նրա խոսքով, Էրդողանի օգտին քվեարկած ընտրողների 52%-ը կողմ է հայ-թուրքական հարաբերությունները նույն մակարդակով շարունակելու քաղաքականությանը: Թուրքագետը նաեւ ասաց, որ Թուրքիայում ապրող հայերն ու ազգային փոքրամասնության այլ խմբեր՝ ընտրողների 12%-ը, քվեարկել են ազգությամբ քուրդ Սելահադդին Դեմիրթաշիի օգտին, որը
Քննարկել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի և Ղրղզստանի միանալու ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ջոոմարթ Օթորբաևի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Հեռախոսազրույցի ընթացքում Հովիկ Աբրահամյանը և Ջոոմարթ Օթորբաևը քննարկել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի և Ղրղզստանի միանալու ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության հետագա ընդլայնմանը և խորացմանը վերաբերող հարցեր: ՀՀ կառավարության մամուլի հաղորդագրություն
«Եվրոպան եւ մենք». «Դժբախտ նախապատմության» եւ «երջանիկ պատմության» արանքում
Ինչպես խուսափել եվրոպա- կամ ռուսակենտրոնությունից 19-րդ դարի կեսերին գերմանացի փիլիսոփաներ Մարքսը եւ Էնգելսը հանդես են եկել Կոմունիստական կուսակցության մանիֆեստով, որի պնդումներից շատերը թեւավոր խոսք են դարձել, սակայն մեկը հազվադեպ է մեջբերվում եւ հետաքրքիր է՝ որպես մտածողության տեսակի ցուցանիշ: Նրանք պնդում էին, որ մարդկության ողջ պատմությունն ընդամենը նախապատմություն է, քանի որ հիմնված էր մարդկանց շահագործման եւ
Կարինե Կույումջյան. «Մանկական մահացության դեպքերը նվազել են» (Տեսանյութ)
Հայաստանում մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը հուլիսի մեկի դրությամբ կազմում է 3 մլն 9800
Սահմանամերձ գյուղերում կառավարությունը բացակա է
Ստեփան Սաֆարյանը՝ Հովիկ Աբրահամյանին. «Բիզնեսը կրակոցների տակ չեն դնում»
Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօրվանից մեկնել է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ազատեկցիների խնձորն այնքան մանր է, որ ամաչում են շուկա տանել
Ջրի բացակայության պատճառով գյուղացիներն իրենց խնձորը 30 դրամով վերամշակող գործարաններին են հանձնում Կարկտահարությունից, ցրտահարությունից առավել այսօր գյուղացու համար խնդիր է ոռոգման ջրի հարցը: «Առավոտը» պարբերաբար բողոքներ է ստանում Արմավիրի, Ապարանի, Եղվարդի, Արարատի, Արտաշատի, Վայոց ձորի եւ այլ համայնքների բնակիչներից, որոնց բերքը փչանում է ոչ այնքան բնական աղետներից, որքան ջրի բացակայությունից: Այսօր մի շարք համայնքների՝ Վերին
Բուժքույրերը՝ առողջապահության նախարարին
Հուլիսի 30-ին տեղեկացանք, որ պոլիկլինիկաների տեղամասային բուժքույրերի աշխատավարձը անցյալ տարվա գազի վարձավճարի բարձրացմամբ պայմանավորված՝ բարձրանալու է ընդամենը 10 տոկոսով՝ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի տված 40 տոկոսի խոստման փոխարեն: Գրանցված մեկ բնակչի հաշվով այդ բարձրացումը կազմեց 37 դրամ՝ նախկին 33-ի փոխարեն: Մի քանի ամիս առաջ բնակչության թիվը հաշվարկների արդյունքում նվազեց, ինչի հետեւանքով պոլիկլինիկաների բուժաշխատողների աշխատավարձերը շուրջ
Պարի պետականի աշխատավարձը բարձրացել է
Անսամբլն էլ հրաժարվել է արձակուրդից՝ զբոսաշրջային սեզոնին համերգներ ունենալու նպատակով Հայաստանի պարի պետական անսամբլը հիմնադրման օրվանից (1958թ.) ընդամենը մեկ տարի անց սկսել է հյուրախաղային գործունեությունը Հայաստանի սահմաններից դուրս: Կոլեկտիվի ներկայացրած տղամարդկանց կրակոտ, կանանց քնարական պարերը ժամանակին ջերմորեն են ընդունվել արաբական երկրներում, Ամերիկայում եւ Եվրոպայում: Ժամանակին ամերիկյան քննադատները նշել են, որ հայ պարողներն ու երաժիշտները պարզապես
Ալիևի՝ Կարեն Պետրոսյանի սպանության արձագանքին զուգահեռ. «Հայի հարց, թուրքի պատասխան»
«Մենք էլ ենք գերի վերցրել, բայց այդպես որևէ մեկի հետ չենք վարվել»,-անդրադառնալով Ադրբեջանում հայտնված չինարեցի Կարեն Պետրոսյանի մահվան փաստին, այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Այնուհետև իր մտահոգությունը հայտնեց ու շեշտեց. «Եթե գերի է ընկել, թեկուզ դիվերսանտ էլ լիներ, ծեծելով ու խոշտանգելով չեն սպանում: Ուստի պիտի դիմենք բոլոր միջազգային կազմակերպություններին կամ շահագրգիռ
«Առավոտը» նավապետներ էր ստեղծում»
«Առավոտում» աշխատելու տարիներն է հիշում «Լույս» հեռուստաընկերության տնօրեն Ոսկան Մամիկոնյանը «Հարցազրույցը կանենք մեզ մոտ»,- ի պատասխան իմ հարցին, թե որտեղ հարմար կլինի հանդիպել «Առավոտցիներ» շարքի հերթական հրապարակման հարցազրույցն անելու համար, հեռախոսի մյուս կողմից ասաց Ոսկան Մամիկոնյանը՝ նկատի ունենալով «Առավոտի» խմբագրությունը: Հաջորդ օրն արդեն մտնելով «Առավոտ»՝ ջերմ ու հարազատ միջավայր, ողջագուրվելով իր ընկերների հետ՝ նկատեց, որ
Նախարարի շնորհակալագրեր` «Լավագույն մարզական ընտանիք 2014» մրցույթի կազմակերպիչներին
ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2014» մրցույթի եզրափակիչ փուլը լավագույն ձեւով կազմակերպելու եւ անցկացնելու համար ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը երեկ շնորհակալագրեր հանձնեց նախարարության մի շարք աշխատակիցների եւ այդ գործում լուրջ դերակատարություն ունեցած անհատների: Դիմելով ներկաներին` նախարարը նշեց, որ «Լավագույն մարզական ընտանիքը» տարվա կտրվածքով նախարարության ոչ միայն լավագույն մարզական միջոցառումներից


















































