Օրվա լրահոսը
Ռուսները միանշանակ եւ բաց արձանագրել են, որ չեն պատրաստվում հայկական կողմի հետ «նեյնիմներ անել». «Ժողովուրդ»
Այս օրերին հայ-ռուսական գազային համաձայնագրին տրվեցին ամենատարբեր որակումներ։ «Ժողովուրդ»-ը ուսումնասիրեց համաձայնագրի տեքստը: …Եվ այսպես՝ 21 էջից բաղկացած այդ փաստաթղթի առաջին իսկ հոդվածում արդեն տեսնում ենք ՀՀ շահերի եւ իրավունքների ակնհայտ նվաստացում. «Գազպրոմ» ԲԲԸ կողմից «Հայռուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի նշված (20%) փաթեթի ձեռքբերումն իրականացվում է ուղիղ վաճառքի ճանապարհով՝ առանց ՀՀ օրենսդրությամբ պահանջվող որեւէ համաձայնեցումների, համաձայնությունների եւ թույլտվությունների,
Հրդեհ` նախկին գիշերօթիկ դպրոցում
Դեկտեմբերի 24-ին, ժամը 09.11-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կորեայի ձորում գտնվող նախկին գիշերօթիկ դպրոցի երկրորդ հարկում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ԱԻՆ
Թանկ գազ «Հայռուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասո՞վ, թե՞ էժան գազ առանց այդ բաժնեմասի. «Ազգ»
Ի դեպ, փաստը, որ սոցիալական ցանցերով մի քանի օր շարունակվող` երեկվա ցույցին միանալու կոչերից ու հորդորներից հետո, խորհրդարանի մոտ բողոքի ացիային մասնակցում էին ընդամենը մի քանի հարյուր մարդ, խոսում է այն մասին, որ բնակչության գերակշիռ մեծամասնության համար ավելի ճիշտ տարբերակը էժան գազ ունենալն է եղել, քան թե «Հայռուսգազարդի» 20 տոկոսի պատկանելության հարցը:
Ալեքսանդր Արզումանյան. Լևոն Տեր-Պետրոսյանն ընդամենը ծաղկաքաղ է արել վերջին 5 տարիների իր բոլոր ելույթներից. 168 ժամ»
«Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում նորություն չկար` ինքն ընդամենը ծաղկաքաղ է արել վերջին 5 տարիների իր բոլոր ելույթներից»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն` անդրադառնալով ՀԱԿ հանրապետական խորհրդի նիստում ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրես կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին: «Ինձ համար մի քիչ անընդունելի մոտեցում է, որ մենք մեր տկարությունը, մեր անկարողությունը
Ալիկ Պետրոսյան. «Ձեր խոսելուց մի անգրագետ մարդ կմտածի, որ Հայաստանը գազի հանքեր ուներ, տվեց ՌԴ-ին». «Ժողովուրդ»
80 տոկոսը տված չէ՞ր, ի՞նչն է փոխվել, ժողովուրդը տեղյակ չէ՞ր, որ 80 տոկոսը ռուսներինն է։
Նոր մանրամասներ՝ Շուշան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարից. shamshyan.com
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արթուր Գասոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված անձանց տվյալները: Ըստ shamshyan.com– ի, հիվանդանոց տեղափոխվածներն են Renault-ի վարորդը, որը վարել է Երևանի բնակիչ, 58-ամյա Արամ Հովհաննիսյանը, իսկ ավտոմեքենան հաշվառված է «Սասլայն Տռաս»
Արամ Հակոբյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը
Միացյալ Արաբական Էմիրությունների Ալ-Էյն քաղաքում ընթացող շախմատի պատանիների աշխարհի առաջնությունում 12 տարեկան տղաների պայքարում հայաստանցի Արամ Հակոբյանը յոթ տուրից հետո 6,5 միավորով միանձնյա գլխավորում է այդ տարիքային խմբի մրցաշարային աղյուսակը: Աղջիկների մրցակցությունում 16-ամյա Անի Հարությունյանը վաստակել է 6,0 միավոր եւ եզրափակում է առաջատարների եռյակը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ձյան ու մերկասառույցի մաքրման աշխատանքները մայրաքաղաքում կշարունակվեն նաև առաջիկա օրերին
Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբի վերահսկողությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ձյան ու մերկասառույցի մաքրման աշխատանքները: Գործընթացը հիմնականում ծավալվել է մայթերին ու բակային տարածքներում, աստիճանավանդակներին, վերգետնյա ու ստորգետնյա անցումներում: Բոլոր այդ հատվածները, ինչպես նաև գլխավոր ու երկրորդական ճանապարհները մշակվում են աղի և ավազի խառնուրդով: Դեկտեմբերի 23-ին այդ աշխատանքներին ներգրավվել է ընդհանուր
Դիլիջանի բժշկական կենտրոնի աշխատակիցները բողոքի նամակ են գրել Սերժ Սարգսյանին
Ինչո՞ւ է « էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրենը ցանկանում դառնալ Դիլիջանի բժշկական կենտրոնի տնօրեն
Վիկտոր Սպասկի. «Ընդհանրապես ոչ մի խնդիր չի եղել». «Հայկական ժամանակ»
Ես անկեղծորեն կարող եմ ասել, որ մեր հայ գործընկերները շատ պատրաստված են եղել։ Խոսակցությունը ընթացել է նույն լեզվով, այսինքն` մենք հասկանում էինք ինչ է պետք, ինչ ենք ուզում:
«Մանդատներ վայր դնելու կոչերն անհասկանալի են և անտրամաբանական». «Առաջին լրատվական»
«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: – Երեկ ցուցարարները պահանջում էին վայր դնել պատգամավորական մանդատները, սակայն մի քանի պատգամավորներ նշել են, որ չեն պատրաստվում վայր դնել, քանի որ դա ժողովրդի մանդատն է: Ըստ Ձեզ՝ արդյոք մանդատ դնելը ընդհանուր գործընթացների վրա ազդեցություն կարո՞ղ է ունենալ: – Գիտեք, մանդատներ վայր դնելու կոչերը անհասկանալի են և
Հեպատիտ B-ից մահացած Արման Անտոնյանի մայրը շարունակում է պայքարել
Հեպատիտ B-ից 2010 թ. մահացած Արման Անտոնյանի մայրը` Սուսաննա Անտոնյանը շարունակում է պայքարել որդու մահվան իրական մեղավորներին բացահայտելու համար: Սույն թվականի դեկտեմբերի 19-ին Ս. Անտոնյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի կողմից ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոնական քննչական բաժնի քննիչ Արա Պողոսյանին է ուղարկվել միջնորդություն: Միջնորդությունը քրեական գործի շրջանակներում կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությանը
ՖԻԴԵ-ն հայտարարություն է տարածել
Շախմատային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան երեկ տարածել է հայտարարություն, որով եկող տարվա մարտի 11-ից ապրիլի 1-ը Խանտի-Մանսիյսկում կայանալիք հավակնորդների մրցաշարի մասնակիցների համար սահմանել է իրենց մասնակցությունը հաստատելու վերջնաժամկետ՝ 2014 թվականի հունվարի 20-ը: Հավակնորդների մրցաշարին մասնակցելու են ութ ուժեղագույն գրոսմայստերներ, նրանց մեջ նաեւ՝ Լեւոն Արոնյանը: Հաղթողը 2014 թվականի չորրորդ եռամսյակում աշխարհի թագը կվիճարկի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի
Նման պայմաններում էթիկայի մասին խոսելը, թերևս ավելորդ է. «Հայկական ժամանակ»
Յուրաքանչյուր լրագրող առաջին հերթին քաղաքացի է։ Իսկ երբ մի «քաղաքական» խմբավորում փորձում է երկրի ինքնիշխանության հաշվին երկարաձգել իր իշխանությունը, դա արդեն ազգային անվտանգության խնդիր է։
Մահացած զինծառայող Հայկ Մովսիսյանի մորը տուժողի իրավահաջորդ չեն ճանաչում
2013 թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ հատուկ քննչական ծառայություն միջնորդություն և ՀՀ գլխավոր դատախազին դիմում է ուղարկվել Հայկ Մովսիսյանի մորը իրավահաջորդ ճանաչելու խնդրանքով: Հիշեցնենք, որ Հայկ Մովսիսյանը 2011 թ. հուլիսի 22-ին տեղափոխվել էր ՀՀ «Սովետաշենի» ՔԿՀ, իսկ սեպտեմբերի 10-ին` ԼՂՀ «Շուշի» ՔԿՀ: Նույն թվականի նոյեմբերի 29-ին Հայկ Մովսիսյանին մեղադրանք էր առաջադրվել անդամախեղելու եղանակով ծառայությունից խուսափելու հոդվածով:
Տաքսի ծառայությունները տեղյակ չեն, որ իրենց ճանաչել են օրինախախտ. «Հրապարակ»
«Առաջին անգամ ձեզնից եմ լսում, որ մեր տաքսի ծառայությանը նախազգուշացնում են անօրինական քայլեր անելու համար»,- ասաց աշխատակիցը։
Նվիրատվություն Սիրիայի հայկական դպրոցներին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Սիրիայում տիրող իրավիճակը և սիրիահայության ծանր կացությունը: Հայ Առաքելական Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերը Մայր Աթոռի միջոցով պարբերաբար աջակցություն են ցուցաբերում սիրիահայությանը` հաղթահարելու դժվարին պայմանները: Սուրբ Ծննդյան տոների առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 100.000 ԱՄՆ դոլար գումար է
Նշվում են Ռոմանոս Մելիքյանի և նրա հիմնած կոնսերվատորիայի հոբելյանները
Դեկտեմբերի 23-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ Հայ կոմպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնի համերգը, որը նվիրված էր Ռոմանոս Մելիքյանի 130 և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 90-ամյակներին: Ծրագրում հնչեցին Ռոմանոս Մելիքյանի «Օրոր», «Վայրի ծաղիկ», «Սև կաքավիկ», «Ծիլ-ծիլ ա», «Ես բլբուլ եմ», «Աշնան երգ», «Պսակ-պսակ», «Կլոր պար», «Սիրուն գիշեր», «Դափ դափի դափ», «Շափաղ կուտաս», «Մի լար», «Արտուտիկ»,
Իշխանության անմեղսունակությունը սահմաններ չունի. Civilnet
Դեկտեմբերի 23-ին ԱԺ-ն օրենքի կոպիտ խախտումներով վավերացրեց գազի վերաբերյալ Ռուսաստանի հետ կնքած պայմանագրերը, որոնք ստորացուցիչ են Հայաստանի համար: Կապիտուլյացիա հիշեցնող պայմանագրերը սահմանափակում են Հայաստանի ինքնիշխանությունը: Ըստ Civilnet– ի, վտանգներից մեկն այն է, որ, Հայաստանում գազի մատակարարումն օրերից մի օր կարող է հայտնվել ադրբեջանական կամ թուրքական ընկերությունների վերահսկողության տակ: Պատգամավորներից մեկի կարծիքով պայմանագրերի վերաբերյալ բանակցություններին հայկական կողմը չի
Գլխին մոխիր ածենք, որ ի՞նչ անենք. «Ժամանակ»
Դեկտեմբերի 24-ի առավոտը Հայաստանի համար փաստորեն մեր նորագույն պատմության ամոթալի առավոտներից մեկը եղավ: Չենք ուզում ավելորդ զգացմունքայնություն և լալահառաչություն դրսևորել և ասել, թե, օրինակ, կարելի է այսուհետ այդ օրը օրացույցում այլևս սևով ներկել: Ոչ, գլխին մոխիր ածելու կարիք ամենևին չկա: Իշխանությունները հերթական անգամ արել են իրենց գործը, և արվածը իսկապես դաժան, հանցավոր բան է պետության
Էլինա Դանիելյանն ու Զավեն Անդրիասյանը ոչ-ոքի արեցին
Գրոնինգենում ընթացող շախմատի տարեվերջյան փառատոնում ուժեղագույնների «A» խմբում հանդես եկող հայաստանցի գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանն ու Էլինա Դանիելյանը երրորդ տուրում խաղատախտակի առջեւ հանդիպեցին միմյանց հետ ու ոչ-ոքի խաղացին: 2,5-ական միավորով Զավենը մրցաշարային աղյուսակում 8-րդն է, Էլինան՝ 14-րդը: Մեր երրորդ մասնակիցը՝ միջազգային վարպետ Տիգրան Սիմոնյանը, երկրորդ տուրում պարտվելուց հետո երեկ հաղթանակ տարավ եւ 2,0 միավորով 26-րդն է:
Ընդդիմությունը և իշխանությունը համագործակցեցին հօգուտ Ռուսաստանի. «168 ժամ»
Դեռևս մեկ շաբաթ առաջ էինք գրել, որ ԱԺ Կանոնակարգ-օրենքի շրջանակներում իրենց ընդդիմադիր հայտարարած խմբակցությունները չեն կարող դեմ քվեարկել Ռուսաստանի համար անհրաժեշտ համաձայնագրին, չեն կարող դեմ լինել, որ Ռուսաստանի ունեցվածքը Հայաստանում ընդարձակվի: Չեն կարող դեմ քվեարկել, քանի որ նրանք պայքարում են ոչ թե հանուն Հայաստանի սուվերեն իրավունքների պաշտպանության, այլ հանուն իշխանության: Հայաստանի կողմից ՄՄ մտնելու որոշումից
Վահագն Խաչատրյանը՝ «Գազպրոմի» հետ պայմանագրի մասին. «Հայկական կողմի շահը պաշտպանող որեւէ մի դրույթ չեմ տեսել». «Հրապարակ»
Հայկական կողմից, երեւի, մարդ չի եղել կամ եղել է մարդ, որը միայն գլուխը վերեւ-ներքեւ է արել, համաձայնության նշան տալով։ Ձախ ու աջ չի արել։
Դեկտեմբերի 23-ին «Մումբա» ակումբում հայտարարվեցին Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013-ի հաղթողները
Լավագույն հավելված անվանակարգում հաղթող ճանաչվեց Musella թիմը: ժյուրիի անդամների կողմից որպես լավագույն թիմ ընտրվեց Secret Wishes-ը: Այս երկու թիմերը կիսեցին 1 մլն դրամ գլխավոր մրցանակը: Խրախուսական մրցանակներ` նոր սերնդի սմարթֆոններ ստացան լավագույն բիզնես-գաղափար ներկայացրած Jointly me, լավագույն խաղ մշակած «Ավազ» և ամենանորարար մոտեցում առաջարկած amenalav.am թիմերը: Բոլոր հաղթողները բաժանորդագրության անվճար փաթեթներ ստացան Ucom ընկերության կողմից:
Շուշան Պետրոսյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. NEWS.am
Վթարի ենթարկված ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի մոտ առկա է գանգուղեղային տրավմա, նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին: Նա նշեց, որ երգչուհին գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքում: Առայժմ Շուշան Պետրոսյանը պետք է մի շարք հետազոտություններ անցնի: «Նա խոսում է, գիտակցությունը
Արթիկի, Կոտայքի, Դիլիջանի,Գորիսի, Կապանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24– ին` ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Արթիկի, Կոտայքի, Դիլիջանի,Գորիսի, Կապանի տարածաշրջանների և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00 – ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Ավտոճանապարհներին
Քաղաքական մեծամասնության «էքսպրոմտ օպերացիան» եւ հաշվիչ հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամը
«Եթե գեղարվեստական ձևակերպումներից զերծ մնանք ու ներկայացնենք, թե ինչ տեղի ունեցավ, ապա մեր իրականության մեջ տեղի ունեցավ ապօրինություն, տեղի ունեցավ ինչ-որ քվեարկություն, որի հաշվարկն իրականացրեց ինչ-որ մարմին` իրավասություն չունեցող և կայացվեց ինչ-որ որոշում, որին կարծես թե օրենքի ուժ ու տեսք են տալիս»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ խորհրդարանում «գազային համաձայնագրերի» քվեարկության ժամանակ ծավալված իրադարձություններին, ասաց ԲՀԿ-ական
ՀՀԿ-ական պատգամավորն իրեն դավաճան չի համարում
Ինձ արգելել քվեարկել`համարում եմ, որ դա շատ մեծ խախտում է: Քաղաքական գործիչը, որը իրեն համարում է քաղաքական գործիչ`էդպիսի բաներ չպիտի թույլ տա: Դա պարզապես խուլիգանություն է
Երեք նկատառում երեկվա խորհրդարանական իրադարձությունների վերաբերյալ
Ազգային ժողովի նիստերը լուսաբանելու գնացած լրագրողի մասնագիտական պարտքն է՝ իր ընթերցողների համար լուսաբանել այնտեղ կատարվող իրադարձությունները, ոչ թե դառնալ իրադարձության կիզակետ: