Օրվա լրահոսը
Ռուբեն Հակոբյան. «Այդ եռակողմ հանդիպումը ոչ մի լուրջ արդյունք չէր կարող արձանագրել»
«Բնական էր, որ այդ եռակողմ հանդիպումը ոչ մի լուրջ արդյունք չէր կարող արձանագրել: Յուրաքանչյուրը պետք է իր դիրքորոշումներին մնար, ինչը եւ տեղի ունեցավ»,- Aravot.am-ի հեր զրույցում ասաց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն`անդրադառնալով Սոչիում կայացած Սարգսյան-Ալիեւ-Պուտին եռակողմ հանդիպմանը: Մեր զրուցակիցը հատուկ ընդգծեց այն հանգամանքը, որ ՌԴ-ն շատ էր ցանկանում, որպեսզի այդ հանդիպումը տեղի ունենար, քանզի
Գառնի գյուղում արջը վնասել է բնակչին
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ի պաշտոնական կայքը՝ օգոստոսի 10-ին, ժամը 14.00-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի սարում արջը հարձակվել է քաղաքացու վրա և վնասել վերջինիս վերջույթները. քաղաքացուն սարից իջեցնելու և օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն: Պարզվել է, որ «ՈՒշթափի սար» կոչվող հանդամասում արջը հարձակվել է
Ռուսաստանը հարգում է Ղարաբաղի խնդրի լուծման գործում միջազգային ներգրավվածությունը. Պուտին. РИА Новости
Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային ձևաչափերին և հետագայում էլ կշարունակի մասնակցել դրանց, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Անկասկած, մենք հարգանքով ենք մոտենում այդ բոլոր միջազգային ձևաչափերին և մեր գործընկերների հետ կշարունակենք աշխատել: Սակայն կարծում ենք, որ մենք առանձնահատուկ սերտ հարաբերություններ ունենք և նախապատմությունն էլ այնքան խորն է,
«Պարոն Ալիև, ՄԱԿ ԱԽ բանաձևերից ո՞ր կետն եք կատարել». ՀՀ նախագահը` Ադրբեջանի նախագահին (Տեսանյութ). РИА Новости
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարծում են, որ Ղարաբաղի հակամարտություն ձգձգված է և այն արագ կարգավորելու համար իրենց պատրաստակամությունն են հայտնել ու հույս ունեն, որ Ռուսաստանն իրենց կօգնի այդ հարցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Այդ մասին նրանք ասել են Սոչիում տեղի ունեցող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ հանդիպման ժամանակ: «Այս հարցն իր լուծումն է պահանջում,
Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու բարի կամք ունեն. Պուտին. РИА Новости
Հայաստանն ու Ադրբեջանը բարի կամք ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ հանդիպման ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Հաճույքով հայտարարում եմ, որ և Ադրբեջանի նախագահն է ուշադրություն հրավիրել խնդիրները խաղաղ ճանապարհով կարգավորելու վրա, և դուք (Հայաստանի նախագահ) նոր այդ մասին ասացիք», –
Սկսվեց Սարգսյան-Պուտին-Ալիեւ եռակողմ հանդիպումը
ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը Թվիթերի իր էջում հայտնում է Սարգսյան-Պուտին-Ալիեւ եռակողմ հանդիպման մասին: «Սկսվեց Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանական Հանրապետության նախագահների եռակողմ հանդիպումը»,- գրել է նա: Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները նախօրեին առանձին հանդիպումներ էին ունեցել ՌԴ նախագահի հետ` քննարկելով երկկողմ համագործակցություններին եւ տարածաշրջանային խնդիրներին վերաբերվող հարցեր: Երեկ երեկոյան, Սարգսյանն ու
Արծրուն Հովհաննիսյան. «Հակառակորդը կրկին դիմել է արկածախնդրության»
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ երեկոյան և այսօր առավոտյան հակառակորդը կրկին դիմել է արկածախնդրության՝ մի քանի տեղերում խախտելով հրադադարի ռեժիմը: Մասնավորապես տարբեր տրամաչափի զենքերից ու հատկապես այրող փամփուշտներով կրակել են Տավուշի մարզի Վազաշեն, Այգեպար և մի քանի այլ գյուղերի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ-երի շեշտակի պատասխանից հետո, որը եղել է միայն
Ադրբեջանական զինուժի կրակից Այգեպարում 2 տուն, Կոթիում 10 տոննա անասնակեր է այրվել
Վերադասը փրկարարներին արգելում է մտնել գնդակոծվող գոտի Օգոստոսի լույս 10-ի գիշերը ադրբեջանական զինուժը գնդակոծել է Տավուշի սահմանամերձ գյուղերը: Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանից տեղեկացանք, որ ադրբեջանական կրակոցներից այրվել է գյուղի բնակիչ Հովհաննես Ամիրխանյանին պատկանող 10 տոննա խոտը: Գնդակները խոցել են նաեւ տների ապակիներ: Հրդեհը մարելու համար Նոյեմբերյանից հրշեջներ չեն ժամանել, քանի որ վտանգի պատճառով փրկարարներին արգելված
Ջեռոցում պատրաստված սունկ
Սնկի օգտակար հատկությունների, սպիտակուցով շատ հարուստ լինելու, բուսակերների համար գրեթե անփոխարինելի մթերք լինելու մասին ավելորդ է խոսելը: Մնում է սնկով ուտեստներով բազմազանեցնել մեր խոհանոցը: Այս չափազանց հեշտ խորտիկի համար մեզ անհրաժեշտ է հրակայուն կավե աման (օրինակ՝ վրացական «կեցի»), շամպինյոններ, երեւակայություն եւ այն, ինչ կգտնենք սառնարանում: Անհրաժեշտ մթերքները Սունկ- 1 կգ Աղ Պղպեղ Բուսական յուղ կամ
Եղանակը Հայաստանում
Weather.am կայքը տեղեկացնում է՝ օգոստոսի 9-ին կդիտվի մեծ մասամբ պարզ, առանց տեղումների եղանակ, տեղ-տեղ հնարավոր է քամի 15-18մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Օգոստոսի 10-ին և 11-ին հյուսիսային առանձին շրջաններում օրվա 2րդ կեսին և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև, տեղ-տեղ քամի 18-20մ/վրկ, հնարավոր է ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 10-ին անփոփոխ, 11-ին մի փոքր կնվազի: Այլ շրջաններում
Ադրբեջանը հերթական անգամ խայտառակվեց ամբողջ աշխարհով մեկ
Ընդամենը երեք դեպքի համադրությամբ Ադրբեջանը պատռեց սեփական դիմակը Ադրբեջանը հերթական անգամ խայտառակվեց ամբողջ աշխարհով մեկ, կամ էլ քաղաքագիտական-դիվանագիտական բառապաշարով ասած, միջազգային հանրության շրջանում: Հերթական անգամ մեր հարևանները չդիմադրեցին գայթակղությանն ու իրենց իրական երեսը ցույց տվեցին իրենցից բավական տարբերվող մնացյալ քաղաքակիրթ աշխարհին: Ասածիս որպես ապացույց կարելի է առանձնացնել ընդամենը երեք ընդհանրական դեպք, որոնք իրենց «փայլուն» համադրությամբ
Առաջնային գծում անցած գիշեր նկատվել է հրադադարի խախտման դեպքերի նվազում
Առաջնային գծում անցած գիշեր նկատվել է հրադադարի խախտման դեպքերի նվազում : Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն օգոստոսի 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում առաջնային գծի ողջ երկարությամբ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6500 կրակոց: ՊԲ առաջապահ ուժերը հիմնականում հավատարիմ
Արծրուն Հովհաննիսյան. «Մենք հակառակորդին հաղթեցինք և’ սահմանին, և’ տեղեկատվական հարթությունում»
Օգոստոսի 9-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության Երևանի Կենտրոն և Ավան տարածքային կազմակերպությունների անդամները Ծաղկաձորում հանդիպեցին ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ։ Քննարկվեցին վերջին օրերին սահմանային լարվածության դեպքերը, մամուլի և սոցցանցերի արձագանքն իրադարձություններին և տեղեկատվական, քարոզչական դաշտում ՀՀԿ երիտասարդների դերը։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը նշեց, որ այս հանդիպումը կազմակերպվել է երիտասարդ հանրապետականների պահանջով։ «ՀՀԿ-ն
Սարգսյանը Ալիեւի եւ Պուտինի հետ Սոչիում սամբոյի մրցաշարն է դիտում
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այժմ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ներկա է Սոչիում անցկացվող Սամբոյի մրցաշարին: Մրցաշարը ցուցադրվում է ռուսական «Россия 2» սպորտային հեռուստաալիքով: Հիշեցնենք՝ այսօր՝ օգոստոսի 9-ին, Իլհամ Ալիեւը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում ունեցավ, որին հաջորդեց Սերժ Սարգսյանի եւ Պուտինի հանդիպումը: Վաղը Սոչիում տեղի կունենա եռակողմ հանդիպումը:
Կոչ՝ հանուն Ղարաբաղում խաղաղության
Այսօր Հայաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ մի շարք այլ երկրների ավելի քան չորս տասնյակ քաղաքացիներ հանդես են եկել հայտարարությամբ, որը բերվում է ստորեւ. «Մենք` Հայաստանի, Ադրբեջանի եւ այլ երկրների ներքոստորագրյալ քաղաքացիներս, Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերից պահանջում ենք անհապաղ դադարեցնել փոխհրաձգությունը եւ հարձակումները Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային հատվածներում եւ շփման գծում: Որպես բարի կամքի դրսեւորում, պահանջում
Ինչպես խուսափել բացասական էմոցիաներից
Նրանք, ովքեր հաճույք են ստանում բացասական էմոցիաներից, թող շարունակությունը չկարդան: Ես մյուսների հետ կիսեմ իմ համեստ փորձը՝ նույն արագաչափերի օրինակով: Օրերս մեր մեքենայով գնում էինք քաղաքից դուրս: Վարորդը կինս է. ես տարածաշրջանային մենթալիտետով (կարգուկանոն չճանաչող) վարորդների հետ առնչվելու ոչ մի ցանկություն չունեմ: Ճանապարհին բազմաթիվ արագաչափեր կան, ինչի մասին պարբերաբար հիշեցնում էին մեքենայում նստած մարդիկ: Բայց
Սամվել Մարտիրոսյան. «Ադրբեջանական լրատվական կայքերի «հակա-Ddos-յան» համակարգերը արգելափակել են մի շարք IP հասցեներ»
Սամվել Մարտիրոսյանի խոսքերով՝ այսօր եւ երեկ Ddos հարձակումներ չեն եղել Հայաստանում որոշ օգտատերերի հասանելի չեն ադրբեջանական մի շարք կայքեր, այդ թվում եւ vesti.az, az.apa.az կայքերը: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ հայկական կողմը վերջին շրջանում շատ է ադրբեջանական լրատվական կայքերին Ddos հարձակման ենթարկել, այդ պատճառով էլ հարձակման ենթարկված կայքերը միացրել են «հակա-Ddos-յան» համակարգերը,
Սամվել Մարտիրոսյան. «Թվիթեր»-ի միջոցով Ալիեւն իր համար նախագահ նացիոնալիստի իմիջ է ստեղծել
Սամվել Մարտիրոսյանը համարում է, որ «Թվիթեր»-ի օգտագործումը վնասեց Ալիեւին «Գրքերում օգտագործում են սխալ օրինակներ՝ ինչպես չի կարելի օգտագործել փոշեկուլը, «Թվիթերը» այսպիսի մի օրինակ է»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ «Թվիթեր» միկրոբլոգի իր էջում կատարած գրառումներին, հայտարարեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նրա խոսքերով՝ «Թվիթեր» միկրոբլոգի օգտագործումը վնաս տվեց իրենց, որովհետեւ պաշտոնական էջում տարածել են
«Շատ ամուսնալուծություններ կկանխվեն, եթե ամուսնալուծության գործընթացում ներգրավվի նաև հոգեբան». փաստաբան
Փաստաբան Լիանա Բալյանը գտնում է, որ Հայաստանում ամուսնալուծությունների թիվը գնալով աճում է, որովհետև ՀՀ օրենսդրությամբ ամուսնալուծվելու ընթացակարգն այնքան հեշտացված է, որ ամուսինները առանց որևէ դժվարության ամուսնալուծվում են: Փաստաբանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այս տարի ամուսնալուծության չորս գործ է ունեցել: Չորս զույգն էլ ամուսնալուծվել են: Մինչդեռ, ըստ նրա, այդ չորս ընտանիքներից երկուսը հնարավոր
Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Ռուսաստանի՝ Ադրբեջան զինտեխնիկայի մատակարարումը հին տեղեկատվություն է»
Ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի՝ այդպիսի տեղեկատվություն տարածելով՝ Ադրբեջանը ցանկանում է ցույց տալ, որ դիվանագիտական դաշտում խնդիրներ չունի Մինչ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ավարտը ադրբեջանական haqqin.az կայքը տեղեկություն տարածեց, թե մոտակա օրերին Ռուսաստանը զինտեխնիկա է մատակարարելու Ադրբեջան: Այս առնչությամբ Aravot.am-ը զրուցեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ: Նրա խոսքերով՝ այս փուլում ադրբեջանական
Կայացավ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը
Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպմանը երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հայաստանի և Ռուսաստանի նախագահները մասնավորապես անդրադարձել են երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, հումանիտար փոխգործակցությանը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի
Սկսվեց Սերժ Սարգսյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ
ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը րոպեներ առաջ Թվիթերի իր էջում գրառել է. «Սկսվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մանրամասները շուտով՝ President.am-ում»։
Պետք է և՛ սահման պահենք, և՛ հուշարձան մաքրենք. ԼՂՀ վարչապետ
Օգոստոսի 8-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այցելել է Տող գյուղում տեղակայված «հավատք և ժառանգություն» խորագիրը կրող ճամբար, որը կազմակերպվել է «Երկիր և մշակույթ» ու «Արցախակերտում» հասարակական կազմակերպությունների կողմից՝ վարչապետի հովանու ներքո: Ողջունելով ճամբարի շուրջ 35 մասնակիցներին՝ Ա. Հարությունյանը կարևորել է նմանատիպ միջոցառումների կազմակերպումը պատմամշակութային հուշարձանների պահպանության համատեքստում: Նա շեշտադրել է թե՛ հասարակության տարբեր խավերի,
Պուտինն եւ Ալիեւը հանդիպեցին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր Սոչիի նստավայրում արդեն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Հայտնում է Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքը: «Հանդիպմանը Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային մի շարք հարցեր: Առանձին անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին»,- ներկայացված է հաղորդագրության մեջ:
«Պուտինի կողմից նախազգուշացում ստանալուց հետո Ալիևը չի շարունակի ամերիկյան պարեր պարել». քաղաքագետ
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ այսօր և վաղը Սոչիում կայանալիք հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վ. Պուտինի կողմից շատ խիստ նախազգուշացում կլինի, որը թեև կհնչի երկու նախագահների համար, բայց ուղղված կլինի Ի. Ալիևին՝ «չփորձես կրկնել Վրաստանի արկածախնդրությունը (2008թ. օգոստոս)» կոնտեքստով: «Եվ ես չեմ կարծում, որ Ի. Ալիևը չի լսի ու կշարունակի
DJ Վակցինայի դրամապանակից 100.000 դրամ գողացողին հայտնաբերեցին ռեստորանում
Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ օգոստոսի 8-ին, ժամը 23.00-ին, 1985 թ. ծնված Արուսյակ Մ.-ն (ով հանրությանը հայտնի է որպես DJ Վակցինա-Aravot.am) ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ անհայտ անձը իր դրամապանակից գողացել է 100.000 դրամ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1986 թ. ծնված Կարեն Շ.-ն, որը նույն օրը,
Հովիկ Աբրահամյան. «Մենք որևէ աջակցություն չենք խնայելու, որպեսզի մեր բանակը լինի ավելի մարտունակ»
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչները, աշխատանքային այցով գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Կառավարության ղեկավարը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Կողմերը քննարկել են առաջնագծում ստեղծված իրավիճակը, երկկողմ տնտեսական համագործակցության հետագա խորացմանն ուղղված հարցեր: Հայկական երկու պետությունների բարձրաստիճան պաշտոնյաները ևս մեկ անգամ շեշտել
Հայերեն լեզվով ադրբեջանական քարոզչությունն անգրագետ է
Ադրբեջանցիների եթերը լի է բազում սխալներով Արբանյակային հեռարձակմամբ ադրբեջանական CBC հեռուստաընկերությունը նաեւ հայերեն լեզվով նորություններ է հաղորդում: Այն արտահայտում է ադրբեջանական իշխանությունների հակահայ քաղաքականությունը: Դիտելով այդ հեռուստաընկերության օգոստոսի 9-ի ժամը 15-ի հայերեն լեզվով նորությունների թողարկումը, տեսանք լուրերի բովանդակության, ուղղագրության, հայերենի շեշտադրության բազմաթիվ աղաղակող սխալներ: Ադրբեջանական քարոզչամեքենան մեծ կեղծիք է հաղորդում, խոսելով վերջերս ադրբեջանական բանակի իբր
«Մենք, որ զինվորի կողքին կանգնում ենք, զինվորն ասում է՝ ոնց որ տանը լինենք»
Ասում է «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հ/կ-ի նախագահ Յուրի Միքայելյանը «Մենք մեր զինվորների կողքին ենք, ոչ միայն այս օրերին, մինչեւ հիմա էլ տարբեր միջոցառումներ ենք իրականացրել, որ զինվորների մարտական ոգին բարձր մնա»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հ/կ-ի նախագահ Յուրի Միքայելյանը՝ ավելացնելով, որ այժմ էլ զինվորի ու հայկական բանակի կողքին են:
Պարույր Հայրիկյան. Նախագահների հանդիպումը կարող էր փոխել մի բան, եթե առանցքում չլիներ Պուտինը
Պարույր Հայրիկյանը համարում է մի ճակատում իրեն որպես չարագործ դրսեւորած Պուտինը չի կարող այլ ճակատում որպես խաղաղասեր հանդես գալ «Որեւէ հանդիպում, իհարկե՛, կաշկանդիչ դեր կատարում է»,- այսօր՝ օգոստոսի 9-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով վաղը՝ սեպտեմբերի 10-ին, Սոչիում կայանալիք Սարգսյան-Ալիեւ-Պուտին հանդիպմանը, հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նա նշեց, որ նախագահների հանդիպումը կարող


















































