Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը՝ ՀՀԿ երիտասարդներին՝ ես ձեր կողքին եմ, քանի որ ձեզնից մեկն եմ

ՀՀԿ Կենտրոն և Ավան տարածքային երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներն օգոստոսի 9-ին Ծաղկաձորում հանդիպում ունեցան ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի, Կենտրոն և Ավան վարչական շրջանների ղեկավարների հետ։ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը նշեց, որ ՀՀԿ հերթական համագումարից հետո այս ձևաչափով երիտասարդ ՀՀԿ-ականների առաջին հանդիպումն է։ Տարբեր

Հերթական՝ Սոչիի բլեֆը

Պատերազմների հարցը՝ դիվանագիտական ճանապարհով լուծելը միշտ էլ ամենացանկալի միջոցն է և այդ իմաստով ողջունելի է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը Սոչիում կայացած եռակողմ՝ Պուտին-Ալիև-Սարգսյան և Սարգսյան-Ալիև հանդիպումներին: Սակայն, միայն այն հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը ևս համակարծիք էր այն մոտեցմանը, որ Ղարաբաղա-ադրբեջանական թնջուկը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, սրանով արդեն այդ բանակցությունների իրական արդյունքի մասին

Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը (տեսանյութ)

Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» ծրագրին։ Արտակ Ալեքսանյան – Պարոն նախագահ, տևական ընդմիջումից, ըստ էության, տասն ամիս դադարից հետո, Դուք հանդիպեցիք Ադրբեջանի Ձեր գործընկերոջ հետ: Ինչպե՞ս եք գնահատում բանակցությունները: Սերժ Սարգսյան – Մենք, ընդհանրապես, ելնում ենք այն հանգամանքից, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի ռազմական լուծում գոյություն չունի: Եվ եթե այդպես է, ապա

Մեր փողոցների անունները – 2

Բայց Ռիո դե Ժանեյրոյի թագն ու պսակը Քրիստոսի արձանն է: Ոչ միան գաղափարն է փառահեղ, այլև` տեղը, այլև` կատարումը: Այդպես են սիրում ու մեծարում: Որովհետև իսկական սերն անթերի ու կատարյալ է:

Լենոքս Լյուիսի նախկին մենեջերը փոխում է սեռը

Ֆրենկ Մելուոնին խոստովանել է, որ հոգնել է տղամարդու մարմնում ապրելուց: Մելուոնին, որ արդեն 61 տարեկան է, այժմ ապրում է Կելլի անունով կնոջ կերպարով: Բրիտանացին գերծանր քաշային բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Լենոքս Լյուիսի հետ աշխատել է 1989-2001 թվականներին, համարվել բռնցքամարտի աշխարհի առաջատար պրոմուոթերներից մեկը, բանակցությունները կոշտ միջոցներով վարողի համբավ ունեցել: Նա ամուսնացել է երկու անգամ եւ

Շտապօգնության մեքենա սահմանամերձ համայնքին

Հանգստյան օրերին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր: Սահմանամերձ Մովսես գյուղում նախարարը սահմանապահ համայնքին շտապօգնության ավտոմեքենա, դեղեր ու բժշկական պարագաներ հանձնեց: Այնուհետև եղավ Մովսեսի առողջության առաջնային պահպանման կենտրոնում, ծանոթացավ շենքային ու նյութատեխնիկական պայմաններին: «Մարզային առողջապահությունն առաջ է գնում, ինչը բխում է հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից: Նախարարությունը պատրաստ է աջակցելու սահմանապահ

Կարեն Գրիգորյանը հաղթել է Իսպանիայում

Հայաստանցի գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իսպանիայի Բադալոնա քաղաքում անցկացված շախմատային փառատոնի «A» խմբում ինը հնարավորից վաստակելով 7,5 միավոր՝ դարձել է միանձնյա հաղթող: Նա մեկ միավորի առավելություն ունի իրեն հետապնդող յոթ շախմատիստներից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ commons.wikimedia-ի

Սերժ Սարգսյանը՝ Ալիեւին. «Եթե էդ մարդիկ իրենց գլխից ձեռ են քաշել…»

Նա վստահեցրեց, որ մենք այնպիսի տեխնիկա ունենք, որ կարող ենք ցանկացած ադրբեջանական բնակավայր վերածել ավերակների, այնպիսի ավերակների, ինչպես հիմա Աղդամն է:

Այսօր մեր շախմատիստուհիները հանդիպում են Ռուսաստանի ընտրանու հետ

Տրոմսյոյում ընթացող շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադայի իններորդ տուրում Հայաստանի կանանց ազգային հավաքականը, որը թիմային 13,0 միավորով ընթանում է չորրորդ հորիզոնականում, այսօր խաղում է Ռուսաստանի ընտրանու հետ, որն օլիմպիադայի կանանց մրցաշարում միակն է, որը թիմային հարյուր տոկոսանոց արդյունք ունի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Էլինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջի

Պահպանողական կուսակցություն. Հայաստանը պարտավոր է ՄԱԿ-ում հանդես գալ որպես եզդի ժողովրդի իրավունքների և շահերի պաշտպան և ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետությունը, որպես Արևմտյան քաղաքակրթության ամենաարևելյան ներկայացուցիչ, անվտանգության ապահովման պարտավորություններ ունի իր բոլոր քաղաքացիների, և հատկապես այն ազգային փոքրամասնությունների առջև, որոնք սեփական պետություն չունեն: Հայաստանյան այդ փոքրամասնությունները երկուսն են՝ ասորիները և եզդիները: Այսօր, երբ Իրաքում տեղի է ունենում եզդի ժողովրդի ցեղասպանություն, Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ՄԱԿ-ում հանդես գալ որպես եզդի ժողովրդի իրավունքների և շահերի պաշտպան

Ցեղասպանություն՝ Հյուսիսային Իրաքում 

Այս օրերին սարսափելի ոճրագործություններ են կատարվում Հյուսիսային Իրաքում: Հազարավոր զոհեր, հարյուր հազարավոր տեղահանվածներ… Իրաքում սպանվում եւ երկրից գաղթում են եզդիներ, ասորիներ, շիա մահմեդականներ: Ահաբեկչական ISIS խմբավորումը մեկ ամսվա ընթացքում սարսափելի ավերվածությունների է ենթարկել այն տարածքները, որոնք զավթել է: Ասորիներն ու եզդիները ողջ աշխարհում բողոքի ցույցեր են սկսել՝ աշխարհին խնդրելով բացել աչքերը եւ կանգնեցնել կոտորածները: Լուսանկարից

Ցեղասպանություն քթներիս տակ՝ 21 –րդ դարում 

Աշխարհն էլի լռում է, մինչ ահաբեկչական խմբավորումները վերացնում են ազգեր, ժողովուրդներ եւ ջնջում պատմության էջեր Վերջին օրերին պարբերաբար տեղեկություններ են ստացվում աշխարհում ծագած մի նոր հրե օջախի, մարդկային մեծ կորուստների մասին՝ Հյուսիսային Իրաքում կոտորվում, ոչնչացվում է այդտեղի ոչ մահմեդական բնակչությունը: Ի՞նչ է կատարվում Իրաքում, ի՞նչ կարող ենք անել մենք՝ տուժածներին օգնելու համար: Այս հարցերի շուրջ «Առավոտը»

Արման Մելիքյան. «Կողմերը կրկնեցին իրենց վաղեմի փաստարկները»

«Ոչ մի նոր գաղափար կամ փաստարկ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահները շրջանառության մեջ չդրեցին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն`անդրադառնալով այսօր Սոչիում կայացած Սարգսյան-Պուտին-Ալիեւ եռակողմ հանդիպմանը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հիշեցնենք, մասնավորաբար ասաց. «Այս հարցն իր լուծումն է պահանջում, այն երկար է ձգձգվում, հույս ունեմ, որ այս գործընթացին ձեր

Ազատ ոճայինները վերադառնում են ձեռնունայն

Զագրեբում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Վեց քաշային կարգերում հանդես եկած Հայաստանի հավաքականը անմասն մնաց մեդալներից: Մեր ըմբիշներից լավագույն արդյունքը ցույց տվեց 96 կգ քաշային Վիկտոր Կազիշվիլին՝ տեղ զբաղեցնելով ընդամենը 7-րդ հորիզոնականում: Մյուս հինգ ըմբիշները նույնիսկ տասնյակ չմտան: Ընդհանուր թիմային հաշվարկով Հայաստանը հանգրվանեց 23-րդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ FILA-ի կայքէջի

Մեր աղջիկները Տրոմսյոյում մոտեցան ընդհուպ առաջատարներին

Նորվեգիայում ընթացող շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադայի կանանց մրցաշարի ութերորդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 3,5:1,5 հաշվով համոզիչ առավելության հասավ Կոլումբիայի նկատմամբ: Հաղթանակ տարան Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Կուրսովան: Միայն երրորդ խաղատախտակի առջեւ Լիլիթ Գալոյանը բավարարվեց կես միավորով: Այս հաղթանակից հետո մեր կանանց ընտրանին թիմային 13,0 միավորով Ֆրանսիայի եւ Ուկրաինայի հավաքականների հետ մոտեցել է ընդհուպ

Հայկ Քոթանջյանը՝ Սոչիում բանակցությունների նախաշեմին միջպետական հարաբերություններում վարքականոնի սկզբունքների ու նորմերի պահպանման մասին

Ներկայացնում ենք Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, ՌԴ ռազմական գիտությունների ակադեմիայի ընտրված անդամ, ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի հրավիրված պրոֆեսոր, քաղաքական գիտությունների դոկտոր (ՌԴ), գեներալ-մայոր Հայկ Սարգսի Քոթանջյանի հայտարարությունը, որը հրապարակված էր ասոցիացիայի կայքում. Սույն հայտարարությունը թելադրված է Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններին վերջերս տեղի ունեցած մարտական գործողություններով Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև հրադադարի

Էրդողանը հաղթում է Թուրքիայի նախագահի ընտրություններում մշակված 96% քվեների արդյունքով. Hurriyet

Թուրքիայի նախագահի ընտրությունների քվեների 96% արդեն մշակվել է: Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է մնալ առաջատարը, փոխանցում «Հուրիեթ» թերթը: Հաշված քվեների արդյունքով վարչապետ Էրդողանի օգտին է քվեարկել ընտրողների 52.3%-ը: Երկրորդ տեղում Էքմելեդին Իհսանօղլուն է՝ 38.5% ձայնով, երրորդն ազգությամբ քուրդ Սելահհադին Դեմիրթաշն է, որի օգտին քվեարկել է 76.6%-ը: Էրդողանը Ստամբուլի իր տնից մեկնել է մայրաքաղաք Անկարա՝ ելույթ

Հայաստանն ու Հնդկաստանը ոչ-ոքի խաղացին

Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում շարունակվում է շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադան: Այսօր կայացած ութերորդ տուրում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը ոչ-ոքի խաղաց Հնդկաստանի ընտրանու հետ: Մեր բոլոր տղաները՝ Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը եւ Վլադիմիր Հակոբյանը, բաժանեցին միավորը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ e3e5-ի  

Կարճաղբյուր գյուղում ջրահեղձվել է քաղաքացի

ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ օգոստոսի 10-ին, ժամը 16.47-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի մոտակա ափում (մոտ 50 մ. հեռավորության վրա) 27 տարեկան տղան ջրահեղձվել է. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Ծովակ գյուղի բնակիչ Ա. Վ.-ի (ծնվ. 1986 թ.) դին:

Մաքսային միությանը Հայաստանի միանալու հարցի վրա չի կարող ազդել Ղարաբաղի խնդիրը. Լավրով

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը ոչ մի կերպ չի ազդի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վրա, հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Հայաստանը միանում է միությանը որպես Հայաստան, Լեռնային Ղարաբաղը ոչ մի կապ չունի դրա հետ, ինչի մասին մի քանի անգամ և հրապարակայնորեն ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը», – հայտնել

Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստակամ են շարունակելու երկխոսությունը. Լավրով. РИА Новости

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիի հանդիպումից հետո պատրաստակամություն են հայտնել շարունակել Ղարաբաղի հակամարտության հարցով երկխոսությունը, հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին: «Հանդիպումն օգտակար էր, նախագահները կրկին հաստատեցին սկզբունքների նկատմամբ իրենց նվիրվածությունը, որոնք բարձր մակարդակում՝ նախագահների մակարդակում, ներկայացված են համանախագահող երկրների կողմից և այդ սկզբունքների

Սերգեյ Մինասյան. «Արդյոք դա երկրորդ Մայնդորֆ կլինի, թե՞ ավելի ձեւական` Կազան/Սոչի, դեռ պարզ չի»

Այսօր Սոչիում կայացած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ  հանդիպումն, ըստ «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի, ցույց տվեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն, ընդհանուր առմամբ, հակված է փաստաթուղթ-հայտարարություն ստորագրել` սահմանային լարվածությունը թուլացնելու մասին: Մնացյալը` խնդրի խաղաղ կարգավորման պատրաստակամությունը, միջազգային հանրության ներգրավվածությունը, ՄԱԿ-ի բանաձեւերին հղումներն ու հակադարձումները, քաղաքագետը եվս համարում է «ընդհանուր» եւ արարողակարգային: Մեր

Սերժ Սարգսյան. «Հարցի լուծումը բխում է Հայաստանի ազգային շահերից» (Տեսանյութ)

Սոչիում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նաև վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրահրած լարման արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում ստեղծված իրավիճակին առնչվող խնդիրները: ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինն իր խոսքում նշել է.

Ռուբեն Հակոբյան. «Այդ եռակողմ հանդիպումը ոչ մի լուրջ արդյունք չէր կարող արձանագրել»

«Բնական էր, որ այդ եռակողմ հանդիպումը ոչ մի լուրջ արդյունք չէր կարող արձանագրել: Յուրաքանչյուրը պետք է իր դիրքորոշումներին մնար, ինչը եւ տեղի ունեցավ»,- Aravot.am-ի հեր զրույցում ասաց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն`անդրադառնալով Սոչիում կայացած Սարգսյան-Ալիեւ-Պուտին եռակողմ հանդիպմանը: Մեր զրուցակիցը հատուկ ընդգծեց այն հանգամանքը, որ ՌԴ-ն շատ էր ցանկանում, որպեսզի այդ հանդիպումը տեղի ունենար, քանզի

Գառնի գյուղում արջը վնասել է բնակչին

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ի պաշտոնական կայքը՝ օգոստոսի 10-ին, ժամը 14.00-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի սարում արջը հարձակվել է քաղաքացու վրա և վնասել վերջինիս վերջույթները. քաղաքացուն սարից իջեցնելու և օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն: Պարզվել է, որ «ՈՒշթափի սար» կոչվող հանդամասում արջը հարձակվել է

Ռուսաստանը հարգում է Ղարաբաղի խնդրի լուծման գործում միջազգային ներգրավվածությունը. Պուտին. РИА Новости

Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային ձևաչափերին և հետագայում էլ կշարունակի մասնակցել դրանց, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Անկասկած, մենք հարգանքով ենք մոտենում այդ բոլոր միջազգային ձևաչափերին և մեր գործընկերների հետ կշարունակենք աշխատել: Սակայն կարծում ենք, որ մենք առանձնահատուկ սերտ հարաբերություններ ունենք և նախապատմությունն էլ այնքան խորն է,

«Պարոն Ալիև, ՄԱԿ ԱԽ բանաձևերից ո՞ր կետն եք կատարել». ՀՀ նախագահը` Ադրբեջանի նախագահին (Տեսանյութ). РИА Новости

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարծում են, որ Ղարաբաղի հակամարտություն ձգձգված է և այն արագ կարգավորելու համար իրենց պատրաստակամությունն են հայտնել ու հույս ունեն, որ Ռուսաստանն իրենց կօգնի այդ հարցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Այդ մասին նրանք ասել են Սոչիում տեղի ունեցող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ հանդիպման ժամանակ: «Այս հարցն իր լուծումն է պահանջում,

Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու բարի կամք ունեն. Պուտին. РИА Новости

Հայաստանն ու Ադրբեջանը բարի կամք ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ հանդիպման ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Հաճույքով հայտարարում եմ, որ և Ադրբեջանի նախագահն է ուշադրություն հրավիրել խնդիրները խաղաղ ճանապարհով կարգավորելու վրա, և դուք (Հայաստանի նախագահ) նոր այդ մասին ասացիք», –

Սկսվեց Սարգսյան-Պուտին-Ալիեւ եռակողմ հանդիպումը

ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը Թվիթերի իր էջում  հայտնում է Սարգսյան-Պուտին-Ալիեւ եռակողմ հանդիպման մասին: «Սկսվեց Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանական Հանրապետության նախագահների եռակողմ հանդիպումը»,- գրել է նա:  Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները նախօրեին առանձին հանդիպումներ էին ունեցել ՌԴ նախագահի հետ` քննարկելով երկկողմ համագործակցություններին եւ տարածաշրջանային խնդիրներին վերաբերվող հարցեր: Երեկ երեկոյան, Սարգսյանն ու

Արծրուն Հովհաննիսյան. «Հակառակորդը կրկին դիմել է արկածախնդրության»

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ երեկոյան և այսօր առավոտյան հակառակորդը կրկին դիմել է արկածախնդրության՝ մի քանի տեղերում խախտելով հրադադարի ռեժիմը: Մասնավորապես տարբեր տրամաչափի զենքերից ու հատկապես այրող փամփուշտներով կրակել են Տավուշի մարզի Վազաշեն, Այգեպար և մի քանի այլ գյուղերի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ-երի շեշտակի պատասխանից հետո, որը եղել է միայն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031