Օրվա լրահոսը
Հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ
Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը՝ ժամը 04:20-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային /Հադրութի/ և հարավարևելյան /Մարտունու/ ուղղություններով հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հակառակորդը, կրելով կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր: Առաջնագծում ծավալված փոխհրաձգության
Պուտինը, Նազարբաևը և Լուկաշենկոն պետք է հասկանան, որ մեզ համար Արցախն անսակարկելի է
Վերջին օրերին սահմանում տեղի ունեցած և դեռ շարունակվող իրադարձությունները կարծես առավել մեծ նշանակություն են տալիս առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի սպասվելիք հանդիպմանը Սոչիում. ակնկալիքներն ըստ երևույթին ավելի մեծ են ի տարբերություն նախկին հանդիպումների: Բոլորն ինչ-որ բեկման են սպասում և որ ամենակարևորն է մեր` հայերիս, շրջանում առկա է մտավախություն, որ Արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում մեզ կարող են
Կամ ծայրահեղ ինքնավստահություն, կամ ծայրահեղ հուսահատություն. «Ժամանակ»
Այսօր Սոչիում Պուտին-Սերժ Սարգսյան և Պուտին-Ալիև հանդիպումներ են լինելու, որոնք կարևոր են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և Հայաստանի սահմանների մոտ լարվածության աճի ֆոնին: Երեկ Ադրբեջանը կատարել է մի քայլ, որը հանդիպումից առաջ անկասկած է՛լ ավելի է սրում լարվածությունը: Բավական չէ, որ հայ խաղաղ բնակչին, որ մոլորվելու հետևանքով գերի էր ընկել, Ադրբեջանը ջանադրաբար և
Սամվել Նիկոյան. Ցանկալի կլիներ, որ ՀԱՊԿ-ը հայտարարություն աներ Ադրբեջանի դիվերսիոն գործողությունների մասին. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը: – Պարոն Նիկոյան, Սերժ Սարգսյանը կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ, չի բացառվում, որ հանդիպի նաև Իլհամ Ալիևի հետ: Ո՞րն է այս հանդիպումների նպատակը, և ի՞նչ ակնկալիքներ կան դրանից: – Նախ ասեմ, որ անկախ արդյունքներից ցանկացած պարագայում հանդիպումը շատ ավելի դրական է, քան երբ չկա այդ
Դիվերսիոն գործողությունների կապակցությամբ հուլիսի 1-ից մինչեւ օգոստոսի 5-ը հարուցվել է 23 քրեական գործ
Քրեական գործերով ձեռքբերված ապացույցները վկայում են, որ ադրբեջանական բանակի դիվերսիոն գործողությունների հետեւանքով սպանվել է 6, վիրավորվել 14 հայ զինծառայող, մարմնական վնասվածքներ են պատճառվել 4 խաղաղ բնակչի, գույքային վնաս՝ մի քանի տասնյակ գյուղացիների։
Մեր օրերում բառերն արժեզրկվել են. «Հրապարակ»
Շատ տարիներ առաջ մի խումբ մտավորականների էին ձերբակալել՝ կոռուպցիոն կասկածելի մեղադրանքով: Նրանց թվում էր նաեւ իմ լրագրող ընկերներից մեկը: Մենք պատեպատ էինք զարկվում նրան օգնելու համար: Եվ քանի որ ձերբակալվածների մեջ կար նաեւ Գրողների միության անդամ, ինչ-որ մեկը հուշեց՝ դիմեք Հրանտ Մաթեւոսյանին, ով այդ ժամանակ Գրողների միության նախագահն էր: Ասացին՝ միայն նա կարող է Վանո
Ջեյմս Ուորլիք. «Ղարաբաղյան հակամարտությունը այլևս սառեցված չէ». Amerikayidzayn.com
«Ամերիկայի Ձայն» . – Դեսպան Ուորլիք, հաշվի առնելով Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանային գոտում գրանցված վերջին բախումները, արդյոք կարելի՞ է ասել, որ անցյալում սառեցված այս հակամարտությունը այլևս դադարել է այդպիսինլինել։ Ի՞նչ պետք է արվի տարածաշրջանում լարումը կասեցնելու համար։ Ջեյմս Ուորլիք. – Ցավոք, տարածաշրջանում տեղ գտնող բախումները փաստում են, որ հակամարտությունը այլևս սառեցված չէ։ Փորձի՛ր բացատրել վիրավոր կամ զոհված
Համացանց՝ միայն անձնագրով
«Ապագան, իհարկե, համացանցինն է,- մոտ 20 տարի առաջ գրում էր իտալացի գրող եւ փիլիսոփա Ումբերտո Էկոն:- Ցանցում տեղեկատվությունը տարածվում է անհամար անկախ ալիքներով, այդ համակարգը գլուխ չունի եւ ենթակա չէ վերահսկման, բոլորը բանավիճում են բոլորի հետ»: Դա իսկապես համացանցի հրաշալի հատկությունն է, որը հնարավորություն է տալիս բոլորին՝ միլիոնավոր մարդկանց հաղորդակից դարձնել իրենց հուզող խնդիրների քննարկմանը:
ՀՀԿ-ն էլ ՀԱԿ-ին է մեղադրում «շահադիտական նկրտումների» մեջ
Սահմանամերձ շրջաններ համատեղ այցի առաջարկը եղել է Լեւոն Զուրաբյանի կողմից «Որեւէ բան չի խախտվել: Ես զարմացած եմ, որ որոշ մարդիկ, որոշ քաղաքական ուժեր անձնական շահարկումների արդյունքում փորձում են ընդհանուր գործին խոչընդոտել: Ինձ համար էական չէ՝ դրա մասնակիցներն ովքե՞ր կլինեն՝ նախագա՞հը, վարչապե՞տը, ընդդիմադիրնե՞ր, դիմադիրնե՞ր, սովորական քաղաքացինե՞ր՝ կանայք, տղամարդիկ: Մենք պայմանավորվել ենք, որ պիտի կատարենք միասնական այց,
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս կարդաց՝ Հագին սիրուն-նախշուն շորեր: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Էս ձեր Զորին ո՞ւր ա կորել:
ՈՒԵՖԱ-ն Լեհաստանի «Լեգիային» հեռացրել է Չեմպիոնների լիգայից:
Եվրոպական ֆուտբոլի ղեկավար կառույցը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ-ի Գլազգոյում կայացած «Սելթիկ»-«Լեգիա» պատասխան խաղում Լեհաստանի չեմպիոն «Լեգիային»-ին 0:3 հաշվով տեխնիկական պարտություն է գրանցել, ինչի արդյունքում «Լեգիան», որ երկու խաղերի արդյունքով հաղթել էր 6:1 ընդհանուր հաշվով, տեղը զիջել է շոտլանդական ակումբին: Պատճառն այն է, որ խաղավարտից երեք րոպե առաջ «Լեգիայի» կազմում խաղադաշտ է մտել պաշտպան Բարտոշ Բերեշինսկին, որն
Վերահրատարակվել է մի գիրք, որի վաճառքից ստացված գումարով ժամանակին որբանոցներ են բացվել
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ վերահրատարակվել է հայ անվանի իրավաբան և հրապարակախոս Գրիգոր Ջանշյանի ջանքերով 1897թ. Մոսկվայում լույս տեսած «Եղբայրական օգնություն Թուրքիայում տուժած հայերին» ժողովածուն, որի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր՝ Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանում: Ժողովածուն առաջին անգամ լույս է տեսել 1897-ին, ապա վերահրատարակվել է մեկ տարի անց: Գրքերի վաճառքից ստացված ողջ գումարը` 66
Հայաստան-Անգլիա՝ 2,5:1,5
Մեկօրյա հանգստից հետո Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում այսօր վերսկսվեց շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադան: Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը 2,5:1,5 հաշվով առավելության հասավ Անգլիայի նկատմամբ: Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի արեցին մրցակիցների հետ, իսկ Սերգեյ Մովսիսյանը հաղթանակ տարավ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Գագիկ Հովհաննիսյանի
Էլինա Դանիելյանը Տրոմսյոյում առաջին հաղթանակը տարավ
Լիլիթ Մկրտչյանը շարունակում է փայլել երկրորդ խաղատախտակի առջեւ: Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը այսօր կարեւոր հաղթանակ տարավ Կուբայի ընտրանու նկատմամբ: Այսօր՝ վեցերորդ տուրում մեր աղջիկները պարտության մատնեցին Կուբայի թիմին՝ 2,5:1,5: Տրոմսյոյում առաջին հաղթանակը տոնեց Հայաստանի լավագույն կին շախմատիստուհի Էլինա Դանիելյանը, իսկ երկրորդ խաղատախտակի առջեւ հանդես եկող Լիլիթ Մկրտչյանը շարունակում է փայլել: Լիլիթն անցկացրած վեց պարտիաներում այսօր
Ոսկան Մամիկոնյան. Շատ բան խմբագրությունում չի փոխվել
«Հարցազրույցը կանենք մեր մոտ»,- ի պատասխան իմ հարցին, թե որտեղ հարմար կլինի հանդիպել «Առավոտցիներ» շարքի հերթական հրապարակման հարցազրույցն անելու համար, հեռախոսի մյուս կողմից ասաց Ոսկան Մամիկոնյանը՝ նկատի ունենալով «Առավոտի» խմբագրությունը: Հաջորդ օրն արդեն մտնելով «Առավոտ»՝ ջերմ ու հարազատ միջավայր, ողջագուրվելով իր ընկերների հետ՝ նկատեց, որ շատ բան խմբագրությունում չի փոխվել: «Առավոտի» 20-ամյակին նվիրված «Առավոտցիներ» շարքում
«Բանտարկյալները բանտային վատ պայմանների հարցը չեն բարձրացնում»
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը վստահեցնում է, որ անձամբ է երկու ամիս առաջ այցելել Վարդաշենի քրեակատարողական հիմնարկ ու զրուցել Շանթ Հարությունյանի ընկերոջ՝ նոյեմբերի 5-ի դեպքերով կալանավորված Վարդան Վարդանյանի հետ: Հիշեցնենք, որ այսօր Վարդան Վարդանյանը Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում բողոքում էր, որ իննը ամիս է՝ անազատության մեջ է ու ոչ
ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ. «Ադրբեջանը օրեցօր ավելի է հակադրվում միջազգային հանրությանը»
ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին Հարց. Այսօր Բաքվից հայտնեցին երեկ Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան մասին։ Ինչպե՞ս կարձագանքեք։ Պատասխան. Ցնցված ենք Բաքվում Տավուշի մարզի բնակիչ Կարեն Պետրոսյանի սպանությամբ և մեր ցավակցություններն ենք հայտնում նրա հարազատներին և մերձավորներին։ Երիտասարդ գյուղացուն իբրև դիվերսանտ ներկայացնելը, զանազան ստորացումների ենթարկելը, որոնք հակասում են թե՛
Չեն հաշվել, թե Վարդան Պետրոսյանի օգտին քանի մարդ է ստորագրել. (Տեսանյութ)
Դերասանի համար ստորագրահավաքը կտեւի մինչեւ հաջորդ դատական նիստը
Գեղարքունիքցի պատանիներն այցելեցին զոհված զինվոր Արմեն Հովհաննիսյանի տուն. (Տեսանյութ)
Արմեն Հովհաննիսյանի մայրը խոստովանեց. «Երբ զորակոչվել էր բանակ, նա արդեն իմ երազած որդին էր»
Ծաղկաձորում կանցկացվի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 4-րդ փառատոնը
Երևանի մնջախաղի պետական թատրոնը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Ծաղկաձորի քաղաքապետարանի հովանավորությամբ օգոստոսի 10-15-ը Ծաղկաձորում կանցկացնի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 4-րդ փառատոնը, որը կրում է «Աշունը սրտում» խորագիրը: «Այս փառատոնը մարդկության հիշողության մեջ վառ է պահում մնջախաղի բացառիկ վարպետ Լեոնիդ Ենգիբարյանի անունը, ինչը, կարծում եմ, փառատոնի գլխավոր առավելություններից մեկն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման
Շարիս Կարապետյանի «դռները» ահազանգ են ու մարտակոչ. (Տեսանյութ)
Հին ու ժանգոտած դռները նկարչի համար մեծ էներգետիկա ունեն
«Պուտինի համար Սարգսյան-Ալիեւ հանդիպումը շատ կարեւոր է». Խոսրով Հարությունյան
Ասում են, որ Սերժ Սարգսյանը Ալիեւի հետ հանդիպումից կգա պատերազմի բոթով: Դուք նման սպասելիքներ ունե՞ք: Aravot.am-ի այս հարցին այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Ոչ, չեմ կարծում: Որքան էլ Ալիեւը փորձում է հոխորտալ, պատերազմը ոչ մեկին ձեռնտու չէ՝ թե՛ տարածաշրջանի ժողովուրդներին, այդ թվում նաեւ Ադրբեջանին, հենց բուն Ալիեւին եւ,ընդհանուր առմամբ,խոշոր խաղացողներին: Եթե հաշվի առնենք
Հզորության հասցեն մարտադաշտն է
Կարելի է տարբեր լրատվամիջոցների էջերում կամ լսարաններում անընդհատ բարձրաձայնել սեփական, այսպես կոչված հաջողությունների մասին, բերել հակառակորդին պատճառած կորուստների վերաբերյալ՝ փաստերով չհիմնավորված թվական տվյալներ, գովերգել այն բանակը, որն անընդունակ է կատարել իր առջև դրված ամենասովորական խնդիրն անգամ և, այդ ամենով հանդերձ հետապնդել սոսկ մեկ նպատակ՝ սեփական հասարակությանը համոզել այն ամենի մեջ, ինչ-որ ընդհանրապես գոյություն չունի… Սա
Մեր ազատամարտիկը կրկին լինելու է այնտեղ, ուր վճռվում է հայրենիքի ճակատագիրը
Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած զարգացումների և այսօր տիրող իրավիճակի շուրջ է հարցազրույցը ԼՂՀ ՊՆ տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի հետ: Հարց. Պարոն գեներալ ինչպե՞ս եք գնահատում վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ստեղծված լարված իրավիճակը, և ըստ Ձեզ` ի՞նչ նպատակ է հետապնդում նման լարվածության ստեղծումը: Պատ.
Էդմոն Մարուքյան. «Ամբողջ հայությունը աշխարհով մեկ Twitter-ում պատասխանում էր Ալիեւի գրառումների տակ»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Twitter-յան էջում քարոզչական գրառումներ էր արել՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից առաջ: Նա 1 ժամում 60-ից ավելի հակահայկական գրառումներ էր արել եւ սպառնացել, որ անցնելու է ռազմական գործողությունների երկրորդ փուլին: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ պետական մակարդակով այդ գրառումների տակ չէի՞նք կարող այնպիսի մեկնաբանություններ թողնել, որ Ալիեւը խայտառակվեր եւ չհասցներ
Ռուբեն Հակոբյան. «Եթե վարչապետը ցանկություն ունի, որ միասին գնանք, թո’ղ գա»
Ռուբեն Հակոբյան. «Պետք է ամեն ինչ անել` Հայաստանում համակարգային եւ ամբողջական իշխանափոխություն իրականացնելու համար»
Էդմոն Մարուքյան. «Եթե հետ ստանանք գոնե Կարեն Պետրոսյանի դիակը, կապացուցվի, որ նա սպանվել է խոշտանգումներից»
«Ընդդեմ Ադրբեջանի Եվրոդատարանում 2 գործ կա գրանցված: Մեկը Մանվել Սարիբեկյանի գործն է, նա մահացել էր՝ խոշտանգումների արդյունքու: Այդ գործը ներկայացվել է հետմահու,եւ Արթուր Բադալյանի գործը: Բարեբախտաբար, նա կենդանի փոխանակվեց, բայց լուրջ հիվանդություններ ունի այդ մարդը, բուժվում է եւ մինչ օրս տառապում է: Արթուր Բադալյանի գործը ես եմ Եվրոպական դատարան ներկայացրել: Կարեն Պետրոսյանի գործով մենք Ադրբեջանի
ԱԳ նախարարի տեղակալ. «Մենք պատրաստ ենք խաղաղություն պարտադրել մեր սանձարձակ հարևանին»
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի մեկնաբանությունը Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունների կապակցությամբ Իր դեստրուկտիվ քաղաքականությամբ խաթարելով բանակցային գործընթացը, գործելով ի հակառակ իր իսկ կողմից ստորագրված փաստաթղթերի և ձեռք բերված պայմանավորվածությունների, քարանձավային մտածելակերպի վրա հիմնված ռասիստական հայտարարություններով, միջազգային ասպարեզում երկիրը դարձնելով ծաղկած կոռուպցիայի և ավտորիտարիզմի հոմանիշ, և բոլորովին վերջերս, իր իսկ կողմից նախապես ծրագրավորված սադրանքների արդյունքում անհաջողության
Փոխվարչապետն ընդունեց ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրենին` առաքելության ավարտի կապակցությամբ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հափիին` Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ: Փոխվարչապետը բարձր գնահատեցՀԲ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությունը, դրանում ընդգծելով նաեւ Ժան Միշել Հափիի անձնական ներդրումը: Նա շնորհակալություն հայտնեց ՀԲ-ի օժանդակության համար`միաժամանակ ընդգծելով գրասենյակի աջակցությամբ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը եւ ՀՀ կառավարության համար դրանց առաջնահերթությունը:
Աշոտ Մելիքյան. «2014-ին բավականին շատ խախտումներ ենք արձանագրել»
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իրավիճակը մտահոգիչ է համարում


















































