Օրվա լրահոսը
Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին` ժամը 17:30-ի դրությամբ Մասիսի և Արտաշատի տարածքում թույլ ձյուն է տեղում: Վանաձորի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 7:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին
Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատավարության առաջին նիստը չկայացավ
Պատճառը գործով մեղադրողի աներոջ մահն է
Երեմ Սարգսյան. «Ձեւավորվել է պահանջ՝ անխտիր դատապարտել բոլոր ամբաստանյալներին»
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 30 էջանոց պաշտպանական ճառով հանդես եկավ «Հարսնաքարի» գործով ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: «Ես այսօր մի փոքր կշեղվեմ պաշտպանական ճառի ընդունված ձեւերից, կանդրադառնամ արդար որոշման կայացման համար ոչ պակաս կարեւորություն, այս պարագայում նույնիսկ կասեի՝ որոշիչ նշանակություն ունեցող հարցերի: Ինչու եմ հատուկ շեշտադրմամբ դիմում նաեւ սույն
Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հանձնարարությամբ համակարգում շուտով կգործի «Թեժ գիծ»
Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին համակարգի ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցությունն անցկացնում էր Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար Կարեն Փոլադյանը: Հանդիպման ժամանակ Փոլադյանն անդրադարձավ մի շարք խնդիրների, որոնք շտապ լուծման կարիք ունեն: «Նախևառաջ պետք է ուշադրություն հրավիրել աշխատանքային կարգապահությանը. մեր առջև դրված է պահանջ` մշտապես աշխատել բաց, թափանցիկ և բոլորի համար հավասար պայմաններով:
28-ից 11-ը առաջատարների խմբում են
Միացյալ Արաբական Էմիրությունների Ալ-Էյն քաղաքում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում, որին մասնակցում են 8-18 տարեկան տղաներն ու աղջիկները, Հայաստանի 28 ներկայացուցիչներից 11-ը հարյուր տոկոսանոց արդյունքով իրենց տարիքային խմբերում առաջատարների մեջ են: Նրանք են: Ռոբերտ Մուրադյան` 8 տարեկան, Գոռ Մելքոնյան, Հակոբ Հակոբյան եւ Մամիկոն Ղարիբյան` 10, Շանթ Սարգսյան եւ Արամ Հակոբյան` 12, Անի Հարությունյան, Հրանտ Ալեքսանյան
ՄԱԿ-ը և գործընկերները նշում են Արաբերեն լեզվի օրը ՄԱԿ-ում
Այսօր ուսանողները, լրագրողները, դիվանագետները և լայն հասարակությունը նշեցին արաբերեն լեզվի օրը ՄԱԿ-ում և խոսեցին արաբերենի՝ որպես ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներից մեկի դերի ու ՄԱԿ-ի արժեքների խթանման հարցում այդ լեզվի ներդրման մասին: Միջոցառումը կազմակերպվել էր համատեղ ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության (ՄԱԿ ՀՏՎ) և ՄԱԿ-ի Փախստականների հարցով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) գրասենյակի կողմից : Մշակութային ծրագրում ներկայացվեցին ավանդական
Վասալային համաձայնագիրը կհանգեցնի քրեական պատասխանատվության՝ խոստացավ Նաիրա Զոհրաբյանը (Տեսանյութ)
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին սպառնաց, որ նրան եւ կառավարության մյուս ներկայացուցիչներին սպասվում է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ճակատագիրը՝ քրեական պատասխանատվություն: Նա Արմեն Մովսիսյանին հարցրեց, արդյո՞ք հասկանում է վասալի եւ ռազմավարական գործընկերոջ տարբերությունը, քանի որ այս՝ «ՀայՌուսգազարդի» 20%-ը Ռուսաստանին վաճառելու մասին համաձայնագիրը՝ կնքված ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ, որ
Տարվա վերջին մեկնարկը` Հոլանդիայում
Հայաստանցի շախմատիստներ, գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը եւ Զավեն Անդրիասյանը կմասնակցեն վաղը Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում մեկնարկող շախմատի միջազգային ներկայացուցչական մրցաշարին, որը եզրագիծը հատելու է դեկտեմբերի 30-ին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ոստիկանությունը խնդրում էր Արթուր Սաքունցին ակցիան անցկացնել Դատախազության դիմացի մայթում (Տեսանյութ)
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, դատախազության շենքի դիմաց տասնյակից ավելի քաղաքացիներ բողոքում էին Շանթ Հարությունյանի եւ նոյեմբերի 5-ի դեպքերի ժամանակ մյուս ձերբակալվածների նկատմամբ կիրառված տեսակցության արգելքը հանելու դեմ: Հավաքվածները դա ոչ իրավաչափ էին համարում եւ պնդում էին, որ կպայքարեն մինչեւ արգելքը հանվի, ասում էին՝ իսկ իրենց վերջնական պահանջը ձերբակալվածներին ազատ արձակելն է: Դատախազության դիմաց կանգնածներին ոստիկաններից մեկը
Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի հիմնադրած ընկերության սնանկացման վերաբերյալ քրեական գործը ուղարկվել է ՀԿԳ
Հայաստանում միլիոնավոր դոլարներ կորցնելուց հետո այդպես էլ տուժող չճանաչված ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ընկերության կանխամտածված սնանկության վերաբերյալ քրեական գործը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունից ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Հատուկ կարևորության գործերով վարչություն: Այս ինֆորմացիան քիչ առաջ մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից Արմեն Մալխասյանը՝ չցանկանալով առայժմ տալ այլ պարզաբանումներ:
Հայտարարություն. Զորակոչիկներին սպասեցրել են դրսում՝ սառնամանիքին
Երեկ, 2013 թ-ի դեկտեմբերի 19-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգ ստացավ այն մասին, որ Աբովյանի զինվորական կոմիսարիատում տասնյակ զորակոչիկներ եւ նրանց հարազատներ ստիպված են եղել ժամերով սպասել դրսում՝ սառնամանիքին՝ բուժզննություն անցնելու նպատակով: Նրանց թույլ չեն տվել սպասել ներսում եւ ներս են հրավիրել հերթով: Գտնում ենք, որ սա մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է զորակոչիկների եւ նրանց ուղեկցող
Լեւոն Բարսեղյան. «Հայաստանը` գաղութացման տանող ճանապարհին» (Տեսանյութ)
«ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնեմասը ՌԴ-ին՝ մեր երկրի ունեցած 300 մլն դոլար պարտքի դիմաց hանձնելու համաձայնագիրը «Ասպարեզ» լրագրողների միության նախագահ Լեւոն Բարսեղյանի համար Հայաստանը գաղութացման տանող հերթական քայլն է: «Այս պայմանագրով ռուսական բիզնես ընկերության համար Հայաստանը վերածվում է շահույթ ապահովող տիրույթի: Հայաստանից, իհարկե, երեւելի շահույթներ չեն սպասվում, բայց այնքան ծանր պայմանագիր է մեր երկրի դեմ, որ
Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակի կապակցությամբ կանցկացվեն հոբելյանական մի շարք միջոցառումներ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել դիրիժոր, խմբավար, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակի միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը: Այնուհետև հանձնաժողովը քննարկել է այն հոբելյանական միջոցառումները, որոնք կմեկնարկեն առաջիկա օրերից և կանցկացվեն հաջորդ տարվա ընթացքում: Մասնավորապես, տեղեկացվել է, որ արդեն իսկ դեկտեմբերի 23-ին Հայաստանի
Մարտին Բերբերյան. «Ամերիկա եկա ընտանիք կազմելու նպատակով»
Ազատ ոճային ըմբիշ, միջազգային կարգի սպորտի վարպետ Մարտին Բերբերյանը 90-ականների վերջի եւ 2000-ականների սկզբի Հայաստանի առաջատար մարզիկներից էր: Նա Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է երեք օլիմպիական խաղերի` Սիդնեյում (2000 թ.), Աթենքում (2004) եւ Պեկինում (2008), դարձել աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի արծաթե մրցանակակիր ու Եվրոպայի չեմպիոն: Մինչեւ 2004 թվականը նա հանդես է
Ստորագրվել է ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև համագործակցության 2014թ. ծրագիրը
Ս.թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև 2013թ. համագործակցության ծրագրի ամփոփումը: Ամփոփմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներ: Իրենց ելույթներում ՀՀ պաշտպանության նախարարը և ԵԱՀԿ
Աշոտյանի ասելով՝ քաղաքապետը գիտական հոդվածներ ունի
Այսօր Մատենադարանում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաեւ գիտական ոլորտին: Նա ասաց, որ խստացվել է ատենախոսությունների պաշտպանությունը եւ գիտական աստիճանների շնորհումը: Նախարարի խոսքով՝ գիտությունների թեկնածուն պետք է ունենա ավելի շատ հրապարակումներ գիտական ամսագրերում: Aravot.am-ի ռեպլիկին՝ նույն չափանիշնե՞րն են գործելու նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության պարագայում, նախարարը պատասխանեց. «Այո, բնականաբար, նա եւս ունի համապատասխան
Արթուր Բաղդասարյանը կարևորեց Ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումները
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային համատեղ քննարկում, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը, ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ Միշա Սարդարյանը, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արմեն Բաբակեխյանը և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի
406 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Դեկտեմբերի 20-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,130,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406 դրամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ
ՀՀԿ-ական թատրոն` խորհրդարանի դահլիճում
Այսօր խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ» համաձայնագրի քննարկումները բավականին բուռն էին ընթանում: Անգամ ՀՀԿ-ական մեծամասնության ներկայացուցիչները`Մանվել Բադեյանը, Դավիթ Հարությունյանը եւ այլոք, բավականին սուր հարցադրումներ հնչեցրեցին, որոնք նաեւ մտահոգություններ էին պարունակում: Այս առիթով, Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն արձագանքելով հարցին`ինչպե՞ս
Հրայր Թովմասյանը չի ընդունում, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ (Տեսանյութ)
Օրինակ՝ ասում են, թե ամբողջ նախարարությունում 170 հոգի է աշխատում, բայց 20 հազար հատ տուալետի թուղթ են գնել: Չեն ասում, թե դա 4000 դատապարտյալների համար է:
ՀՀ ոստիկանություն. Արաբկիրի բաժին են բերվել երկու քաղաքացի՝ Վարդգես Գասպարին և Անտոն Իվչենկոն
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Այսօր զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն է տարածվել, թե ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել և ձերբակալվել ՀՀ Ազգային ժողովի մոտ տեղի ունեցող ակցիայի տասնյակ մասնակիցներ: Ոստիկանությունը հայտարարում է, որ տեղեկատվությունը ստահոդ է և չի համապատասխանում իրականությանը. ոստիկանության Արաբկիրի բաժին են բերվել երկու քաղաքացի՝ Վարդգես Գասպարին և Անտոն Իվչենկոն: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 172-րդ հոդվածի
Օսկանյան. «Ես ինձ խաբված եմ զգում» (Տեսանյութ)
Պարոն Մովսիսյանը պատասխանեց. «Ես չեմ ասել, որ գազի գինը չի բարձրացել, ես ասել եմ, Հայաստանում գինը չի բարձրանալու, ես երբեք չեմ հայտարարել ուրիշ բան:
«Եվրոպական երինջները չեն հղիացել գյուղացիների ոչ ճիշտ պահվածքից» (Տեսանյութ)
Տավարաբուծության զարգացման 2007-2015 թվականների ծրագրից վերջերս մի շարք գյուղացիներ ու ֆերմերներ դժգոհել էին: Նրանք այդ ծրագրի շրջանակներում Հայաստան ներկրված եվրոպական երինջներ էին ստացել, եւ պարտավորվել էին մի քանի տարվա ընթացքում վճարել երինջների գումարը, որը տարբեր գյուղացիների մոտ մի քանի միլիոն դրամի է հասնում. յուրաքանչյուր երինջը մոտ 1.2 միլիոն դրամ արժե, կան գյուղացիներ, որ օրինակ՝ 30
«Հարսնաքարի գործով» պաշտպանական ճառով հանդես եկավ Արթուր Բաբլոյանի պաշտպանը
Նա ասաց, որ այս գործով փորձեր արվեցին հայտնի եւ անհայտ մարդկանց վարկաբեկելու, քավության նոխազ դարձնելու վեց ամբաստանյալներին, ինքնահաստատվելու:
«Անտարես նանո պրինտ»-ը ներկայացրեց տպագրություն ջրի մակերեսին
Այսօր «Հայգիրք» գրախանութում «Անտարես նանո պրինտ» տպարանի հրավիրած ասուլիսի թեման էր «Նանո տեխնոլոգիաները մեր կյանքում»: Բանախոսները՝ «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը, գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը եւ առաջատար մասնագետ Արտակ Մարտիրոսյանը ցուցադրեցին տպագրություն ջրի վրա, հայտնելով նպատակը՝ ցույց տալ նանո տեխնոլոգիաների կիրառման արդյունքները գիտության, արդյունաբերության, մասնավորապես՝ պոլիգրաֆիայի ոլորտում: Aravot.am-ի հարցին՝ գյուտի կիրառումը, անկասկած, խոշոր
Ստյոպա Սաֆարյան. «Ինձ ռուսի եղբայրությունը պետք չէ» (Տեսանյութ)
«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանի գնահատմամբ, այսօր կառավարությունը ԱԺ հաստատմանն է ուղարկել ստրկացման երեք պայմանագիր: «Այս իշխանությունների օրոք, հատկապես 2011 թվականից սկսած, Հայաստանից իշխանությունը մաս -մաս ու ահռելի չափերով վերցնում են… մինչեւ 2043 թվականը, Հայաստանը ոչ մի կերպ չի կարողանա փոխել խաղի կանոնները Ռուսաստանի հետ էներգետիկ չակերտավոր համագործակցության ոլորտում»,- ասաց պարոն Սաֆարյանը: Նա նույնպես այսօր
ԿԳ նախարար. «Միջազգային բակալավրիատի Դիպլոմային ծրագրի հայացումը համադարման չէ»
Ի դեպ, միջազգային բակալավրիատն այս պահին աշխատում է միայն երեք լեզվով, ոչ մի երկիր նրանց կրթական ստանդարտը չի ընդունել իբրեւ ազգային ստանդարտ
Արմեն Մովսիսյան. «Կարող էր եւ ոչ մի պարտք էլ չլիներ» (Տեսանյութ)
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն այսօր Ազգային ժողովում, երբ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը պատգամավորների դատին էր հանձնել ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի առքուվաճառքի վերաբերյալ համաձայնագիրը, հարցրեց. «Դուք ասացիք, որ երբ 2011-ի ապրիլին Գազպրոմն ասաց, որ մտադիր է թանկացնել գազի գինը, դուք «Հայռուսգազարդին» հանձնարարեցիք, որ գազը ձեռք բերի նույն գնով, որով մատակարարվում
ԿԳ նախարարը թվարկեց ձեռքբերումները (Տեսանյութ)
Այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Մատենադարանում ամփոփեց տարին: Նախարարը նշեց, որ ԿԳ համակարգի համար Անկախության ձեռքբերման առաջին իսկ տարվանից մինչ այս տարի հեշտ չի եղել: Նա ասաց, որ 2013-ով ավարտվում է հետճգնաժամային տարիների շարքը, իսկ գալիք տարին կարող ենք ընկալվել որպես առավել ինտենսիվ գործողությունների եւ վերականգնման տարի: Արմեն Աշոտյանն անդրադարձավ ոլորտի ձեռքբերումներին: Նախարարի խոսքով, ի
Եվս 12 կոկորդիլոս կներկրվի Հայաստան. պատվիրատուները գաղտնի են
«Բարով տեսնենք իրար»,- Aravot.am-ի հարցին այսպես արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանը`SAS-ի Արտակը`հարցին՝ ինչո՞ւ որոշեցիք կոկորդիլոս ներկրել, այդ միտքը Ձեզ մո՞տ է առաջացել, թե ինչ-որ մեկը հուշել է: Հիշեցնենք, որ պատգամավորին պատկանող SAS սուպերմարկետների ցանցում կոկորդիլոս է վաճառվում, ինչը բավականին մեծ աղմուկ է բարձրացրել: Պատգամավորն անպատասխան թողեց մեր հարցը, թե բիզնեսի առումով կոկորդիլոսի վաճառքն արդարացնո՞ւմ է