Օրվա լրահոսը
Ալեքսանդր Մարգարովը վերլուծեց 2013 թվի իրադարձությունները
Այսօր «Տեսակետ» ակումբում քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը ամփոփեց անցնող տարին, անդրադառնալով երկրի ներքին եւ արտաքին քաղաքական կյանքում տեղի ունեցող կարեւոր իրադարձություններին: Ալեքսանդր Մարգարովը վերլուծեց իշխանություն-ընդդիմություն հատվածի գործողությունները, քաղաքացիական հասարակության ձեռքբերումները, նրանց անկախ լինելու եւ ինքնուրույն գործելու հնարավորությունները: Մանրամասն՝ ավելի ուշ Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Հայկական պլանշետները կունենան շուկայի համար մատչելի գին
Դրանց ինքնարժեքը կլինի 135 դոլար, իսկ իրացումը՝ 185 դոլար։
Երիտասարդ կամավորներն աջակցում են սանմաքրող կազմակերպությունների աշխատակիցներին
Մայրաքաղաքում առատ ձյան տեղումներից հետո շարունակվում են մայթերի ու բակային տարածքների մաքրման աշխատանքները։ Գլխավոր ու երկրորդական փողոցների երթևեկելի հատվածները ձյունից մաքրելուց հետո Երևանի սանմաքրման ձեռնարկությունները մայթերից մաքրում են կուտակված ձյունը։ Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի կամավորները, մասնավորապես՝ «Ֆլեշմոբ Դիվիզիա» ԵՀԿ-ի և «Միասին» երիտասարդական շարժման անդամները, այս օրերին աջակցում են Երևանի սանմաքրող ձեռնարկություններին։ Աշխատանքային հերթական
Քաղաքապետարանն «ընտանի կենդանիներ» ասելով նկատի ունի միայն կովերին եւ ոչխարների՞ն. «Չորրորդ իշխանություն»
Հետաքրքիր է՝ եթե «համապատասխան կաոույցները» որեւէ քաղաքացու բնակարանում, ասենք, մուկ կամ «թախտաբիթի» հայտնաբերեն, դրա համար կգանձե՞ն 5 հազար դրամ տուրքը
ՄԻԵԴ վճիռը չի ազդի Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա. «Փաստինֆո»
Հայոց ցեղասպանությունը հերքելու համար քրեական հետապնդման ենթարկված Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը չի ազդի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը՝ գործն ինքնին գնահատելով որպես «բավականին հաջող թուրքական լոբբինգի արդյունք»: Ա.Ղազարյանը միաժամանակ գտնում է, որ այն կազդի ցեղասպանությունը հերքումը
Թուրքերը ներկայումս գլխագին են վճարում Սիրիայում սպանված ամեն մի հայի համար. ՍԴՀԿ ատենապետի և Սիրիայի գործերի հավատարմատարի հանդիպումը
Այսօր՝ 19.12.2013-ին, Երևանում Սիրիայի դեսպանատանը տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալի և Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանի միջև: Վերջինիս ուղեկցում էին ՍԴՀԿ Հայաստանի վարչության անդամներ՝ փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը, արտակարգ և լիազոր դեսպանորդ Դմիտրի Մարտիրոսյանը և Գագիկ Մելիքյանը: Հանդիպման ընթացքում պարոն Նայալը շնորհակալություն հայտնեց Հայաստանին ու հայ ժողովրդին
Որքան «հետևողական» և որքան «սկզբունքային» են մեր պետական այրերը. «168 ժամ»
Ազգային ժողովի պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի խոսքերից. «Ասոցացման համաձայնագիրը մեզ նոր հնարավորություն է տալու, մենք կունենանք նոր ներդրումներ և այլն»։ Կարծում ենք՝ այլևս կարիք չկա ասել, որ ոչ նոր հնարավորություններ կունենանք, ոչ էլ՝ նոր ներդրումներ։ Սակայն Գ. Մինասյանն ավելի սարսափելի կանխատեսում էլ է արել։ Նա ասել է, որ երկրում
Ինչպես են վարվում գերիների հետ. «Ժողովուրդ»
Եղիան համոզված է, որ Հակոբ Ինջիղուլյանի դեպքում նույնպես ամեն ինչ արել են, որ համոզեն՝ գնա երրորդ երկիր:
Հետախուզվում էին գողության և խարդախության մեղադրանքներով
Դեկտեմբերի 19-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները Ավան Առինջ թաղամասի թիվ 1/8 շենքի մոտից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Լիլիթ Խ.-ին, որը դեկտեմբերի 18-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով: *** Դեկտեմբերի 18-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Գեղամ Ն.-ին, որը հունվարի 11-ից ոստիկանության Գավառի բաժնի
Ավիկ Իսահակյան. «Արդյոք գրական աշխարհի մյուս ազգանուններն ավելի՞ հայտնի են, քան Միլիտոնյանինը». «Հայոց աշխարհ»
Այս տարվա պետական մրցանակի շնորհումը Գրողների միության նորընտիր նախագահ Էդուարդ Միլիտոնյանի «Է» ժողովածուն բուռն քննարկումների ու վրդովմունքի տեղիք տվեց: Հանձնաժողովի անդամներ Հասմիկ Հակոբյանը եւ Արքմենիկ Նիկողոսյանը Գրողների միությունից դուրս գալու դիմում գրեցին, իսկ Գուրգեն Խանջյանը ԳՄ նախագահությունից դուրս գալու դիմում գրեց եւ որոշեց սառեցնել անդամակցությունը Գրողների միությանը: Պետական մրցանակի շուրջ բարձրացված աղմուկի մասին զրուցում ենք
Դավիթ Շահնազարյան. «Պետք է Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնել». «Ժողովուրդ»
Հրաժարական պահանջել եւ չբարձրացնել այս հարցը՝ նշանակում է Պուտինի մեկ դրածոյին փոխարինել մեկ այլ դրածոյով։
Վարորդը և ուղևորուհին մահացել են
Դեկտեմբերի 18-ին, ժամը 12.40-ին, Աշտարակ-Ապարան ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶել» և «ՄԱՆ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «ԳԱԶել»-ի վարորդը` 1968 թ. ծնված Արշակ Ադամյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորուհին` 1975 թ. ծնված Գոհար Գրիգորյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 14.10-ին, մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
«Հայռուսգազարդի» բաժնետոմսերի առքուվաճառքի համաձայնագրի քննությունը՝ դատարկ դահլիճում
Սահմանադրական դատարանում սկսվել է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «Հայռուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի սահմանադրությանը համապատասխանելու հարցի վերաբերյալ: ՍԴ 7 անդամ է ներկա, նախագահում է Վլադիմիր Հովհաննիսյանը, Հայաստանի կառավարությունից ներկա է միայն էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, որին ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը հարց ուղղեց, թե
Վարդան Պետրոսյանը մանրամասն կներկայացնի իր ցուցմունքում, թե ինչու է իր հագուստի վրայից ալկոհոլի հոտ եկել. «Հայկական ժամանակ»
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը անդրադարձավ վթարից տուժած Արթուր Հակոբյանի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի երեկ արած մի շարք դիտարկումներին։ Նշենք, որ փաստաբան Ռուբեն Բալոյանը Aravot.am-ի հետ զրույցում ասել է, որ Եղվարդի բժշկական կենտրոնից Վարդան Պետրոսյանին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ընդունող բժիշկը հիվանդության պատմության նկարագրի մեջ նշել է, թե Վարդան Պետրոսյանի բերանից ալկոհոլի հոտ էր
Կիվիրյանն ու փաստաբանները բոյկոտեցին նիստը (Տեսանյութ). Ա1+
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը պարզապես արգելեց նկարահանել օգոստոսի 1-ին ոստիկանների կողմից բռնությամբ բերման ենթարկվելու և ոստիկանությունում երեք ժամից ավելի ապօրինի պահվելու վերաբերյալ ArmeniaToday կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի հայցով դատական նիստը: Արդյունքում Արգիշտի Կիվիրյանն ու նրա փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը բոյկոտեցին դատական նիստը` հրաժարվելով մասնակցել: Լուսինե Սահակյանը
Յանուկովիչը Պուտինից կարողացավ պոկել առավելագույնը, իսկ Սերժ Սարգսյանը Պուտինին հանձնեց առավելագույնը. «Հայկական ժամանակ»
Իհարկե, թե Ուկրաինայի եւ թե Հայաստանի դեպքում տեղի է ունեցել պարզունակ առեւտուր եւ այլ բան ոչ Յանուկովիչից եւ ոչ էլ Սարգսյանից սպասել պետք չէր։
Անգամ շատ փոքր գումարների մարումն են իրականացնում երկարատեւ ամիսներով. «Հրապարակ»
Իրականում սպառողական վարկերի նման աճը պետք է դիտել որպես հասարակության սոցիալական վիճակի բացասական ազդակ։
Մեկնարկեց 8-18 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունը
Միացյալ Արաբական Էմիրությունների Ալ-Էյն քաղաքում երեկ մեկնարկեց 8-18 տարեկան շախմատիստների (տղաներ եւ աղջիկներ) աշխարհի առաջնությունը: Հայաստանի 28 մասնակիցներից 19-ը մեկնարկային տուրն սկսել են հաղթանակով: Մեր պատանի շախմատիստները հանդես են գալիս բոլոր տարիքային խմբերում, բացի տղաների 8 տարեկանների մրցաշարից: Այսօր երկրորդ տուրի օրն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ընդդեմ և հանուն Մաքսայինի. «168 ժամ»
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հետևողականորեն շարունակում է հանրահավաքներ կազմակերպել Ազատության հրապարակում, որոնք ուղղված են Հայաստանի Մաքսային միությանը միանալու որոշման դեմ: Նրա հերթական հանրահավաքը տեղի է ունենալու առաջիկա շաբաթ օրը: Թեև Հայրիկյանը հայտարարում է, որ սոցիոլոգիական հարցումներով Հայաստանի բնակչության 60 տոկոսից ավելին կողմ է Եվրամիության հետ ասոցիացմանը, և միայն 40 տոկոսն է նախապատվությունը տալիս Մաքսային միությանը,
Վճռաբեկի նախագահի եղբայրը նրան մեղադրում է կաշառակերության մեջ. «Հրապարակ»
Իր եղբոր ունեցվածքը, ըստ Ռուբեն Մկրտումյանի, կտրուկ սկսել է ավելանալ՝ սկսած 1998 թվականից, երբ նա նշանակվեց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ։
Վրաստանցի փորձագետ. «Վրաստանի միակողմանի արտաքին քաղաքականությունն է լարվածության պատճառը»
Երեկ «Անվտանգությունը եւ համագործակցությունը Հարավային Կովկասում» անունը կրող միջազգային գիտաժողովի ժամանակ «Ռազմավարական կոնյունկտուրայի կենտրոնի» (ՌԴ) փոխտնօրեն Միխայիլ Չեռնովը ասաց , թե Մաքսային միության մեջ լինելով Հայաստանը լայն հեռանկարներ ունի, մասնավորապես, կբացվի Տրանսկովկասյան մայրուղին, Ռուսաստան-Հայաստան-Իրան ուղիղ ճանապարհ կլինի, կվերագործարկվի երկաթուղին եւ այլն: Նաեւ ասել էր հետեւյալը. «Ռուսաստանն իր պատմության ընթացքում մի քանի անգամ հեռացել է Կովկասից: Բայց ամեն անգամ
ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
– Տենաս էդ Զորի Բալայանի նամակը որեւէ մեկը հասկացե՞լ ա: – Ինքն էդ նամակն ընենց ա գրել, որ մենակ Պուտինը հասկանա:
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել
Դեկտեմբերի 19-ին, ժամը 04.10-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. «Օպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտային հատվածում, ինչից մարմնական վնասվածքներով «Ապարանի» ԲԿ են հոսպիտալացվել վարորդ Ա. Խ.-ը ( 1992թ. ծնվ) և ուղևոր Ա. Թ.-ը: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բաղրամյանում, Թալինում, Մարալիկում և Արարատի տարածաշրջանում տեղում է ձյուն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին` ժամը 09:00-ի դրությամբ Բաղրամյանում, Թալինում, Մարալիկում, և Արարատի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Ստեփանավանի, Վանաձորի, Դիլիջանի, Կոտայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում ժամը 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել Թթու
Նիդերլանդների ՖԱ-ն միասեռականների ծրագրի համար պարգեւատրվել է
Ծրագիրը կոչվում է «Ֆուտբոլ՝ բոլորի» համար: Դա բաց եւ անվտանգ մթնոլորտի ծրագիր է, որտեղ կարող են խաղալ նաեւ Նիդերլանդների միասեռական ֆուտբոլիստները, տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքէջը:Կազմակերպության նախագահ Միխայել վան Պրաագն էլ ստացել է ՈՒԵՖԱ-ի «HatTrick» ծրագրի պարգեւը, որը շնորհվել է այդ երկրի ֆուտբոլային ասոցիացիային: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ РИА Новости-ի
Ռուս գործիչը նոր պատերազմի ակնարկնե՞ր էր անում
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր «Կոնգրես» հոթելում սկսվեց եւ վաղը կշարունակվի «Անվտանգությունը եւ համագործակցությունը Հարավային Կովկասում» անունը կրող միջազգային համաժողովը՝ կազմակերպված «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի (Հայաստան) եւ «Պոլիկոնտակտ» քաղաքական տեխնոլոգիաների կենտրոն ԻՈԱԿ (Ռուսաստան) նախաձեռնությամբ: Համաժողովի ժամանակ «Ռազմավարական կոնյունկտուրայի կենտրոնի» (ՌԴ) փոխտնօրեն Միխայիլ Չեռնովը իր ելույթում շատ վարդագույն պատկեր ներկայացրեց, թե Մաքսային միությանն անդամակցելուց հետո ինչ հեռանկարներ
Հենրիխ Մխիթարյանը բացառիկ տեխնիկա ունեցող ֆուտբոլիստ է
Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ճանաչված հարձակվող Կարլ-Հայց Ռիդլեն Լրատվամիջոցների հետ կիսվել է Հայաստանի ազգային հավաքականի եւ գերմանական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին իր պատկերացումներով: «Հիանալի ֆուտբոլիստ է: Հիմա նա մրցակցի դարպասի մոտ հոգեբանական ոչ մեծ խնդիր ունի եւ դրա համար այնքան էլ շատ գոլ չի խփում: Բայց նա բացառիկ տեխնիկա ունի, անսովոր հարձակվող է», -Ռիդլեի խոսքերը
Միրքադիրով. «Չկա արդարություն, մի՛ փնտրեք»
«Զերկալո» ադրբեջանական պարբերականի Անկարայի թղթակից, քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրքադիրովն այսօր Երեւանում կայացած միջազգային համաժողովում՝ նվիրված տարածաշրջանայի համագործակցությանը, խոսելով ԼՂ հակամարտության մասին, ասաց, որ տարածաշրջանում, մասնավորապես ԼՂ հարցում հնարավոր չէ խաղաղություն՝ միջազգային հովանու ներքո, որովհետեւ ինչպես աշխարհի այլ տարածաշրջաններում, այստեղ էլ կան շահերի բախումներ. գերտերությունները՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, այստեղ իրենց շահերն ունեն, դրանից բացի կան ոչ
Տեխնոլոգիական կրթություն և աշխատանք՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, «Ինստիգեյթ մոբայլ» ընկերության հիմնադիր Վահագն Պողոսյանը և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության LIFE ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան համատեղ իրականացնում են հաշմանդամություն ունեցող անձանց տեխնոլոգիական ուսուցման, մասնագիտական որակավորման բարձրացման և ՏՏ ոլորտում աշխատանքի տեղավորման ծրագիր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԻՏՁՄ-ի գործադիր տնօրեն
Մարադոնան պատրաստ է $ 100 հազարով դավաճանել Արգենտինայի հավաքականին
Լեգենդար Դիեգո Մարադոնան պատրաստվում է ընդունել Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի սադրիչ առաջարկը: Ասիական այս երկիրը ցանկանում է, որպեսզի աշխարհի նախկին չեմպիոնը եկող տարի Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունում Իրան-Արգենտինա հանդիպմանը ներկայանա Իրանի ազգային հավաքականի մարզաշապիկով: Այդ խաղը կայանալու է հունիսի 21-ին: Գրեթե կասկած չկա, որ Արգենտինան հաղթելու է՝ անկախ նրանից, թե ֆուտբոլային լեգենդն ինչ մարզաշապիկով ներկա կլինի