Օրվա լրահոսը
Օգոստոսի 5-ից 6-ը ջուր չի լինելու
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. օգոստոսի 5-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 6-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը: • Աջափնյակ վարչական շրջանի` Մարգարյան նրբանցքի 1, 2, 3, 4, 5, 6, 6/1, 7, 8 համարների, Վշտունի, Խ. Խաչատրյան փողոցների և նրբանցքների, Հալաբյան, Շինարարների, Արզումանյան, Էստոնական, Առաքելյան,
Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Ավստրալիային
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ընթացող 41-րդ համաշխարհային օլիմպիադայի երկրորդ տուրում 3:1 հաշվով առավելության հասավ Ավստրալիայի նկատմամբ: Ոչ-ոքի խաղացին մեր թիմի առաջատար Լեւոն Արոնյանը եւ երրորդ խաղատախտակի առջեւ հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը, իսկ Գաբրիել Սարգսյանն ու Վլադիմիր Հակոբյանը կրկին մեկական միավոր վաստակեցին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Գագիկ Հովհաննիսյանի, Armchess.am
Գործադիրը քննարկում է նաև սահմանապահ գյուղերի բնակչության էլեկտրաէներգիայի, գազի և այլ վարձավճարների փոխհատուցման հնարավորությունը
Երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անակնկալ այցելել են ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված N զորամաս՝ հանդիպել սահմանամերձ համայնքների ղեկավարներին, սպայական անձնակազմին և զինվորներին: Մինչ այդ Վանաձորում երկրի վարչապետն ու պաշտպանության նախարարը ներկա են գտնվել օրերս Մարտակերտում սահմանային միջադեպի հետևանքով զոհված հերոս, ավագ լեյտենանտ Զորիկ Ժիրայրի Գևորգյանի հոգեհանգստի
Մովսես Հակոբյան. «Մեր ոգին շատ բարձր է, զինվորները պատրաստ են սխրագործությունների» (տեսանյութ)
Երեկ երեկոյան Լեռնային Ղարաբաղի հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը բացառիկ հարցազրույց է տվել Արցախի հեռուստատեսությանը՝ վերջին օրերի դեպքերի մասին: Հարցազրույցի ընթացքում, գնահատելով հակառակորդի գործողությունները, նա ասել է. «Հակառակորդը, ունենալով անհաջողություն բանակցային գործընթացում, փորձում է ապակայունացնել իրավիճակը սահմանին»: Նա ասել է, որ բացի հակառակորդին հետ շպրտելուց ելման դիրքեր, եղել են նաեւ որոշակի
Վարչապետ Հովիկ Աբրահամյան. «Կառավարության ուշադրության կենտրոնում են բանակը, զորամասը, զինվորը, սահմանապահը»
Սեյրան Օհանյանի վկայությամբ՝ ադրբեջանական զինուժին արժանի հակահարված է տրվել Օգոստոսի 3-ի երեկոյան վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեցին Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամաս: Նրանց ուղեկցում էր 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Օնիկ Գասպարյանը: Վարչապետն ու պաշտպանության նախարարը Նոյեմբերյանի տարածաշրջան այցելեցին Վանաձորից, ուր մասնակցել էին Արցախում զոհված ավագ լեյտենանտ Զորիկ Գեւորգյանի հուղարկավորությանը: Բարձրաստիճան պաշտոնյաներին դիմավորեց Տավուշի
Մարտակերտի շրջանի նախկին հրամանատարներն ու ազատամարտիկները մեկնեցին առաջնագիծ` տարբեր ուղղություններով. Yerkir.am
Yerkir.am. Ինչպես հաղորդում է ԼՂՀ Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթը. «Մարտակերտի շրջանի նախկին հրամանատարներն ու ազատամարտիկները մեկնեցին առաջնագիծ` տարբեր ուղղություններով: Այսօր առավոտյան Մարտակերտի շրջվարչակազմի շենքի դիմաց հավաքվել էին Արցախյան պատերազմի հրամանատարներ, ազատամարտիկներ, ընդհանուր թվով` մոտ 300 հոգի: Նրանք բաժանվել են խմբերի ու մեկնել դիրքեր: Նրանց թվում են եղել ԱԱՄ Մարտակերտի տարածքային կազմակերպության նախագահ Գրիգորի Միրզոյանը, Մարտակերտի
ԼՂ ՊԲ-ն ներկայացնում է իրականությունը` փաստերով
Ադրբեջանի պետական ու ոչ պետական քարոզչության որդեգրած մարտավարությանն ուշադիր հետևելու դեպքում առաջին հերթին այն տպավորությունն ես ստանում, որ հարևան, բայց ոչ բարեկամ երկրի նշված ոլորտի պատասխանատուները ոչ թե հակված են գոնե ինչ-որ չափով ներկայացնել առկա ռազմաքաղաքական զարգացումների իրական վիճակը, որքան` իրենց քիմքին հարիր, ցանկալին մատուցել իրականի փոխարեն: Դա հատկապես երևում է վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ
Հովիկ Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել են Նոյեմբերյան
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր երեկոյան, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղեկցությամբ մեկնել է Նոյեմբերյանի տարածաշրջան: Այցը, ըստ Aravot.am-ի տեղեկությունների, նախապես ծրագրավորված չի եղել. վարչապետն ու նախարարը մեկնել են հրատապ: Թե ինչով էր պայմանավորված այցի հրատապությունն Aravot.am-ին դեռ չի հաջողվել ճշտել: Մինչ զորամասերում զինվորների, ապա սպայական կազմի եւ համայնքների ղեկավարների հետ հանդիպումներ ունենալը, վարչապետն ու պաշտպանության նախարարը Վանաձորում
«Հրադադարի խախտումները նպատակ են հետապնդում խաթարել բանակցային գործընթացը». Էդվարդ Նալբանդյանը՝ Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանը
Ս.թ. օգոստոսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միության խմբակցության անդամներ Մանֆրեդ Գրունդը և Ալբերտ Վայլերը։ ՀՀ արտգործնախարարը բարձր գնահատեց հայ-գերմանական հարաբերությունների ներկա մակարդակը, ինչն արտահայտվում է դինամիկ և արդյունավետ քաղաքական երկխոսությամբ, փոխադարձ այցելություններով, այդ թվում` միջխորհրդարանական հարթությունում։ Անդրադարձ կատարվեց միջազգային խորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի և
Ադրբեջանական կեղծ լրատվական աղբյուրներ. Banman.am
Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում ներկայացրել է այն կեղծ ադրբեջանական լրատվամիջոցների հասցեները, ապատեղեկատվություն են տարածում. «Այս պահին ադրբեջանական կողմը ունի մի քանի աղբյուր, որոնք կարող են շփոթեցում առաջացնել Սա ռուսալեզու, իրեն հայկականի տեղ դնող ադրբեջանական կայք է ՝ ArmenianReport.com Սրանք ադրբեջանական, հայալեզու լրատվականներ են Armenia.az Irevanaz.com (սա քանի օր է չի աշխատում)»,- գրված է
Կամավորները առաջնագծում ոգեշնչելու են մեր զինվորներին
Համացանցում տեղեկություն է տարածվել այն մասին, որ Բերձորից սահման՝ առաջնագիծ է մեկնել կամավորների առաջին հարյուրյակը: Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը որեւէ ձեւով չմեկնաբանեց այս տեղեկությունը, ասելով, որ այն հերքել կամ հաստատել կարող է միայն ԼՂՀ ՊԲ-ն: Ցավոք, պաշտպանության բանակի հետ կապ հաստատել առայժմ չհաջողվեց: Այդուհանդերձ, «Առավոտի» բազմաթիվ աղբյուրներ հաստատեցին այս տեղեկությունը: Նշվում է,
Զոհված ազատամարտիկի մայրը` նախարարին. «Կարում եք երկիրս լավ պահեցեք, թող էս երիտասարդությունը շնչի» (Տեսանյութ)
Երեկվանից Սյունիքի մարզում գտնվող ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն իր աշխատանքային թիմի հետ այսօր եղավ նաեւ Կապանի տարածաշրջանի Արծվանիկ գյուղում: Նախարարն այցելեց Ղարաբաղյան հակամարտության տարիներին պատերազմական գործողությունների ժամանակ զոհված, Արծվանիկ գյուղի բնակիչ, ազատամարտիկ Սոս Ղազարյանի տուն եւ հանդիպեց ընտանիքի անդամներին: Ընտանիքի անդամների պատմելով` Սոսը բոլորովին երիտասարդ տարիքում էր մեկնել ռազմի դաշտ, երկու փոքր երեխաների հայր
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը
Այսօր ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ, մասնավորապես “ԱՊԱ” էլեկտրոնային կայքը “բացառիկ” հաղորդագրություն էր տարածել, թե իբր օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական ուժերը Մարտակերտի ուղղությամբ ոչնչացրել են 40 հայ զինծառայողի: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարում է, որ վերոնշվածը ապատեղեկատվություն ու մտացածին երևակայության արգասիք է, և հակառակորդի պետական քարոզչամեքենան հերթական անգամ փորձել է ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն: Ավելին,
Սյունիք այցելած արդարադատության նախարարը տարեցների կենտրոնում նարդի է խաղացել եւ լսել ղարաբաղցի տատիկի երգը (Տեսանյութ)
Աշխատանքային այցով Սյունիքում գտնվող ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը եղել է Գորիսում, Կապանում եւ Սիսիանում, հանդիպել ոլորտի Սյունիքի մարզի կառույցների աշխատակիցների հետ, տեղեկացել համակարգում առկա հիմնախնդիրներին եւ լսել իրեն դիմած քաղաքացիներին: Համակարգի աշխատակիցների վերհանած խնդիրները հիմնականում շենքային պայմանների, տեխնիկական ապահովվածության, տարածքների նորոգման եւ կազմակերպական այլ հարցերին էին վերաբերում: Իսկ քաղաքացիների ընդունելության ժամանակ բնակիչները նախարարին դիմում
Հայ հաքերները կոտրել են ադրբեջանական haqqin.az կայքը
Այսօր ադրբեջանական haqqin.az լրատվական կայքը ենթարկվել է A.S.A.L.A. կոչվող հայ հաքերային խմբի հարձակմանը: Այսօր առավոտյան կայքը բացելիս հայտնվում էր հաքերային խմբավորման խորհրդանիշ համարվող բռունցքը, որը զուգակցվում էր «եթե դուք չդադարեցնեք պատերազմը, մենք կոչնչացնենք ձեզ»: Aravot.am-ը մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ նման գործողությունները չե՞ն սրում առանց այդ էլ սրված իրավիճակը: Պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Իրավիճակը
Հրադադարի խախտման ցանկացած դեպք այսուհետ ևս պատժվելու է ամենայն խստությամբ. ՊՆ հայտարարություն
Օգոստոսի 3-ի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են հայկական ուժերի դիրքեր ներթափանցելու և դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձերը, հայկական ուժերի և խաղաղ բնակավայրերի գնդակոծությունները տարբեր տրամաչափի զենքերից: Հայկական ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը հետ է շպրտվել` տալով մարդկային կորուստներ, բոլոր կրակահերթերը լռեցվել
«Ալիևը խայտառակ է եղել, դեմքն է փրկում». Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել
«Այս հայտարարություններն ավելի շատ ներքին լսարանի համար են: Ալիևը դեմքը փրկելու խնդիր ունի: Նա իր ժողովրդին պիտի պատասխան տա՝ այդ մսխված միլիոնավոր դոլարների գինը քանի՞ մարդու լեշ է արժեցել: Դա՞ է ձեր բանակը, դա՞ է ձեր սպան: Ապացուցվեց, որ կացնահարող, մարդասպան սպան բանակի սպա չէ, մարդասպանների բանակը ամբոխ է»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով այսօր Ադրբեջանի արտաքին
Լեւոն Արոնյանը մտնում է պայքարի մեջ, իսկ Էլինա Դանիելյանը դեռ սպասում է
Նորվեգիայում մեկնարկած շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադայի երկրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց թիմն այսօր կառաջնորդի Լեւոն Արոնյանը: Ավստրալիայի ընտրանու հետ մեր տղաների զույգեր կազմել են. Դեւիդ Սմերդոն-Լեւոն Արոնյան, Մուլթոն Լու-Գաբրիել Սարգսյան, Մաքս Իլլինգվորդ-Սերգեյ Մովսիսյան, Ժունթա Իկեդա-Վլադիմիր Հակոբյան: Ի տարբերություն տղաների, մեր աղջիկները Բանգլադեշի հավաքականի հետ հանդես են գալու նույն կազմով: Նրանց մրցակիցներն են. Ակտեր Լիզա Շամիմա-Լիլիթ Մկրտչյան,
Մահացել է օգոստոսի 2-ի դիվերսիայի հետևանքով վիրավորված Սարգիս Մովսիսյանը
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է. «Ցավոք հոսպիտալում մահացավ օգոստոսի 2-ի դիվերսիայի հետևանքով վիրավորված կ-ստ Սարգիս Բարմենի Մովսիսյանը, ծնված 1994թ.: Փառք քեզ հերոս հայորդի»:
ՀՀ վարչապետ. «Մենք չենք վախենում պատերազմից և պատրաստ ենք մեր հողն ու ջուրը պաշտպանել»
Գեղարքունիքի մարզ աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին: Լրագրողների հետ ճեպազրույցում երկրի վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Արցախի սահմանում տիրող լարված իրավիճակին՝ ընդգծելով, որ ՀՀ-ն պատրաստ է ԼՂ հակամարտությունը կարգավորել խաղաղ բանակցությունների ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: Հովիկ Աբրահամյանը հորդորել է Ադրբեջանին թոթափել լարվածությունը, իսկ եթե ոչ` Հայաստանը
«Tennis Europe 16»-ում հայաստանցի առաջին հաղթողն ունեցանք
Երեւանի «Incourt» թենիսի ակումբում արդեն երրորդ շաբաթն է, ինչ անցկացվում են Հայաստանի թենիսի ֆեդերացիայի միջազգային մրցաշարեր: Աշխարհի տարբեր երկրներից ժամանած պատանի թենիսիստները պայքարում են տարբեր մրցաշարերում: ՀԹՖ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանն առաջին ու առայժմ միակ հաղթողն ունեցավ մինչեւ 16 տարեկանների «Tennis Erope 16» մրցաշարի տղաների մենախաղերում: Դավիթ Եդիգարյանը եզրափակչում 0:6, 6:3, 6:0 հաշվով
Իտալական պիցցայի ֆրանսիական պատասխանը՝ լոլիկով կամ սոխով «տարտ»
Ֆրանսիացիները հայտնի սոխասերներ են. բավական չէ՝ ամեն ինչի մեջ սոխ եւ սխտոր են գցում, նաեւ սոխը դարձրել են մի շարք կերակրատեսակների գլխավոր հերոսը: Միայն նրանց աշխարհահռչակ սոխով ապուրն ինչ ասես արժե: Սակայն եթե սոխով ապուրն ամեն մեկը չէ, որ հավանում է, ապա դեռ չեմ հանդիպել մեկին, ով փորձելուց հետո չսիրի սոխով տարտը (մեզ ծանոթ «տորթ» բառը
Արծրուն Հովհաննիսյան. Այսօր առավոտյան ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի պահմանման ռեժիմը
Պաշպանության նախարարութան մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ գրառում է կատարել ֆեսյբուքյան իր էջում. Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում: Հիմնականում կիրառվել են հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ: ՀՀ ԶՈւ և ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 2-3-ն ընկած ժամանակահատվածում
Պաշտոնական Բաքուն պատասխանեց Երևանին. Civilnet.am
«Սիվիլնեթ». Օգոստոսի 3-ին Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել շփման գծում վերջին օրերի լարվածության աճի առնչությամբ, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը: «Հայաստանի դիվերսիոն-հետախուզական խմբերը բազմիցս փորձել են հատել շփման գիծը: Հայկական կողմի այդ սադրիչ գործողությունները հանգեցրել են շփման գծի ողջ երկայնքով լարվածության աճի և մարդկային մեծ կորուստների: Ստեղծված վտանգավոր դրության ողջ պատասխանատվությունն ընկնում է պաշտոնական Երևանի
Հայաստանի կանանց հավաքականն 1-ին տուրից հետո 7-րդն է
Նորվեգիայում երեկ մեկնարկած շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադայի առաջին տուրից հետո Հայաստանի կանանց հավաքականը անհատական պայքարի բացարձակ՝ 4:0, արդյունքով 136 երկրների մեջ զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը: Այսօր մեր աղջիկների մրցակիցը Բանգլադեշի ընտրանին է: Մարզիչ Արթուր Չիբուխչյանը դեռ ժամանակ ունի կողմնորոշվելու, թե ովքեր կխաղան երկրորդ տուրում: Իսկ առաջին տուրի վիճակագրությունն այսպիսին է. իր հաշվին բացարձակ արդյունք գրանցել
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականն այսօր կխաղա Ավստրալիայի հետ
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Տրոմսյոում ընթացող 41-րդ համաշխարհային օլիմպիադայի երկրորդ տուրում կհանդիպի Ավստրալիայի ընտրանու հետ: Թե այսօր մեր տղաներից ովքե՞ր կնստեն խաղատախտակների առջեւ, հայտնի կդառնա օրվա ընթացքում, երբ մարզիչ Արշակ Պետրոսյանը կհայտարարի նրանց անունները: Մեկնարկային տուրում օլիմպիադայի տղամարդկանց մրցաշարին մասնակցող 177 թիմերից 67-ը, այդ թվում՝ Հայաստանը, անհատական պայքարում ոչ մի միավոր չեն կորցրել, իսկ հաղթանակ
ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ Տավուշ այցելությունից
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունն իր քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ Տավուշի մարզի սահմանամերձ հատված այցերից՝ հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լարվածության աճը և անվտանգության խնդիրը։ Դեսպանության հաղորդագրության համաձայն՝ սահմանափակված է նաև ԱՄՆ պետական պաշտոնյաների այցը սահմանամերձ այս հատվածներ: Վտանգավոր գյուղերի շարքում դեսպանությունը նշում է Վազաշենը, Վարագավանը, Պառավաքարը, Այգեպարը, Ազատամուտը և Բարեկամավանը: Դեսպանությունը ԱՄՆ քաղաքացիներին նաև
ԵԱՀԿ-ի գործող նախագահը և ՄԽ համանախագահները կոչ են անում հարգել հրադադարը. Azatutyun.am
«Ազատություն».ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերը և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքն ու Պիեռ Անդրիոն խորը մտահոգություն են արտահայտել շփման գծում և հայ – ադրբեջանական սահմանին բռնության ահագնացման կապակցությամբ, որը վերջին օրերին բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել։ ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահն ու համանախագահները ցավակցություն են հայտնել
Հակառակորդը հետ է շպրտվել իր ելման դիրքերը
Օգոստոսի 2-ին ժամը՝ 23:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան /Ասկերանի/ ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի վրա հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը հետ է շպրտվել իր ելման դիրքերը՝ մարտադաշտում թողնելով մեկ սպանված ասկյար: Դեպքի հետ կապված մյուս մանրամասները ճշտվում են: — ԼՂՀ
Հայ շախմատիստուհիները նույնպես բացահայտ հաղթանակ տարան
Նորվեգիայում այսօր մեկնարկած շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադայի կանանց մրցապայքարի առաջին տուրում Հայաստանի կանանց հավաքականի չորս անդամները՝ Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան եւ Հայաստանի այս տարվա չեմպիոն Շուշաննա Սարգսյանը, ինչպես եւ տղաները, պարտության մատնեցին Գվատեմալայի իրենց մրցակիցներին՝ մեր թիմի հաշվարկում գրանցելով 4:0 հաշվով չոր հաղթանակ: Մեր ընտրանու առաջատար Էլինա Դանիելյանն այսօր հանգստանում էր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































