Օրվա լրահոսը
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը 4:0 հաշվով ջախջախեց Ճապոնիայի ընտրանուն
Նորվեգիայում այսօր մեկնարկած շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադայի առաջին տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականն առաջատարի՝ Լեւոն Արոնյանի բացակայությամբ 4:0 չոր հաշվով ջախջախեց Ճապոնիայի ընտրանուն: Մեր թիմում ըստ խաղատախտակների հաջորդականության հանդես եկան գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Հայաստանի չեմպիոն Տիգրան Քոթանջյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ pastinfo.am-ի
Լեւոն Արոնյանն ու Էլինա Դանիելյանն առաջին տուրին չեն մասնակցում
Տրոմսյո քաղաքում մեկնարկած շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադայի առաջին տուրում Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները խաղում են առանց առաջատարների՝ Լեւոն Արոնյանի եւ Էլինա Դանիելյանի: Տղամարդկանց հավաքականը հանդիպել է Ճապոնիայի հետ: Խաղատախտակների առջեւ զույգեր կազմել են. Գաբրիել Սարգսյան-Ռուոսուկե Նանյո Սերգեյ Մովսիսյան-Շինյա Կոյամա Վլադիմիր Հակոբյան-Ակիրա Վատանաբե Տիգրան Քոթանջյան-Ալեքս Ավերբուխ: Գվատեմալայի հետ մեր կանանց հավաքականի աղջիկների զույգերն են. Լիլիթ
Մեկնարկեց շախմատի համաշխարհային օլիմպիադան
Այսօր Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում մեկնարկեց շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադան: Ըստ կազմակերպիչների, մասնակից երկրների եւ շախմատիստների թվաքանակով այն համաշխարհային օլիմպիադաների պատմության նոր ռեկորդ է սահմանել՝ 178 երկիր, 884 մասնակից: Կանոնակարգով զույգերին արգելվում է մինչեւ 30-րդ քայլը ոչ-ոքիի շուրջ բանակցություններ վարել, եթե, իհարկե, մրցավարները չգնահատեն խաղատախտակի վրա ստեղծված դրությունը եւ համապատասխան թույլտվություն չտան: Հաղթանակի համար գրանցվում է
Նիկոլ Փաշինյան. «Իրավիճակը իմ տպավորությամբ լիովին վերահսկվում է մեր Զինված ուժերի կողմից»
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր գրառել է ֆեյսբուքյան իր էջում. «Գտնվում եմ Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղում: Պարբերաբար հնչում են կրակոցներ: Իրավիճակը իմ տպավորությամբ լիովին վերահսկվում է մեր Զինված ուժերի կողմից»:
Էդվարդ Նալբանդյան. «Ժամանակն է եկել, որ միջազգային հանրությունը սթափեցնի իրականության զգացումը կորցրած ադրբեջանական ղեկավարությանը»
ՀՀ Արտաքին Գործերի Նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի կողմից զինադադարի բազմաթիվ խախտումներն ու կազմակերպված դիվերսիոն ներխուժման փորձերը: Պատասխան. Խստագույնս դատապարտում ենք վերջին օրերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի սադրիչ գործողությունները, որոնք բազմաթիվ մարդկային զոհերի և իրավիճակի կտրուկ սրման պատճառ են դարձել: Մեր խորին
Հերմինե Նաղդալյան. «Մենք ապրում ենք չավարտված պատերազմի պայմաններում»
Հերմինե Նաղդալյանը համարում է, որ Ադրբեջանը, պատերազմ սկսելու համար, չունի բարոյահոգեբանական պատրաստվածություն «Մենք պետք է մեզ համար հասկանանք, որ մենք ինչքան էլ խաղաղությունը գնահատում ենք, այնուամենայնիվ, մենք պատերազմի ժամանակ ենք ապրում»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով սահմանում տիրող լարված իրավիճակին, հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա համարում է, որ մինչեւ հայկական կողմը չկարողանա խաղաղ բանակցությունների
Կամո Արեյան. «Վստահ եմ, որ հայկական բանակը սահմաններում կկարողանա պահպանել խաղաղությունը»
Կամո Արեյանը վստահ է հայկական բանակի մարտունակության վրա «Ադրբեջանն իրեն բնորոշ լկտիությամբ փորձում է խախտել հրադադարը»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով սահմանում լարված իրավիճակին, հայտարարեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Նա նշեց, որ ինքը՝ որպես հայ մարդ, վստահ է հայկական բանակի ուժերի, մարտունակության, արժանապատվության եւ տղամարդկության վրա: Նա վստահություն հայտնեց, որ հայկական բանակը կկարողանա Հայաստանի սահմաններում պահպանել
«Հարավկովկասյան երկաթուղի». «Կատարվածը թյուրիմացություն է»
«Հարավկովկասյան երկաթուղին» օգոստոսի 2-ին եւ 3-ին ներհանրապետական ուղեւորափոխադրումները կատարելու է անվճար «Հարավկովկասյան երկաթուղին» հայտարարել էր, որ այսօր՝ օգոստոսի 2-ին՝ երկաթուղայինների օրվա կապակցությամբ, ուղեւորափոխադրումները հանրապետության ներսում անվճար են: Սակայն երեկ պարզ էր դարձել, որ երկաթուղայինն այդ օրը փոխել է եւ որոշել է իր ուղեւորներին անվճար սպասարկել կիրակի՝ օգոստոսի 3-ին: Այս առնչությամբ զրուցեցինք Տրանսպորտի եւ կապի նախարարի
Նախագահի խոսնակ. ՀՀ Զինված ուժերը կասեցնելու են հրադադարի խախտման յուրաքանչյուր փորձ. Mediamax.am
«Մեդիամաքս». ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանն այսօր Մեդիամաքս-ի խնդրանքով մեկնաբանել է ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը, որում, մասնավորապես, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ էր արվել հանդիպել «առաջին իսկ հնարավորության դեպքում»` առանցքային հարցերի շուրջ երկխոսությունը վերսկսելու համար: «Հայաստանի Հանրապետությունը եւս վստահ է, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: Ադրբեջանի խնդրանքով 1994 թվականին ստորագրված զինադադարի համաձայնագիրը
ՀՀ Արտաքին Գործերի Նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը News.am լրատվական կայքի հարցին
Հարց – Հաշվի առնելով ռուսական ընկերությունների դեմ ԱՄՆ և Եվրամիության կողմից կիրառվող պատժամիջոցների Հայաստանի վրա հնարավոր ազդեցությունների մասին ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության շուրջ առկա ձգձգումները, կարելի՞ է արդյոք ակնկալել այդ կառույցին Հայաստանի անդամակցության քաղաքականության վերանայում: Պատասխան – Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը բխում է մեր երկրի տնտեսական
Պատերազմը շարունակվում է
Սահմաններում անհանգիստ է: Մարդիկ են զոհվում: Մեր տղաները, որոնք պատվով են կատարում իրենց պարտքը: Ադրբեջանցի տղաները զոհվում են ավելի շատ: Բայց այս հարցով թող այդ երեխաների մայրերը դիմեն իրենց անտաղանդ, գլուխները կորցրած «զորավարներին»: Հարցը՝ «պատերազմ կլինի՞, թե՞ չի լինի» ես այդքան էլ իմաստալից չեմ համարում: Պատերազմը տեւում է արդեն 25 տարի, պարզապես մարտական գործողությունները ունեցել
«Սա խրամատային պատերազմ է, որի դինամիկան գնալով աճում է». քաղաքագետ
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը չի բացառում, որ սահմանում տիրող իրավիճակը կարող է նաև պատերազմի վերածվել. «Մենք դեռ չգիտենք՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարության տրամադրությունն ինչպիսին է: Ճիշտ է, ենթադրում ենք, որ պատերազմ չի լինի, բայց պիտի պատրաստ լինենք պատերազմի: Ակնհայտ է մի բան. սա արդեն դիրքային, խրամատային պատերազմ է, որի դինամիկան գնալով աճում է: Եվ ավելի ճիշտ է
Գերակա շահ «по второму кругу» կամ ինչպես «քցել» շահագրգիռ կողմերին
Նալբանդյան 106/1-ի էլիտար շինարարության օրինականությունը կրկին վիճարկվում է։ Տվյալ տարածքի համար քաղաքապետարանի կողմից երկու օր առաջ ներկայացվել է «գերակա շահի» նախնական որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծ, որի առնչությամբ մի շարք պետական մարմիններից բազմաթիվ չընդունված դիտողություններ են ստացվել, որոնք հասանելի են Կառավարության՝ հուլիսի 31-ի նիստի օրակարգում՝ նախագծին կից «Ամփոփաթերթում» (https://www.e-gov.am/sessions/ )։ Նախ նշենք, որ այս ս․թ․
«Օսիպյան, «ուրեմն մի բան եղել էր» ո՞րն է». Շանթ Հարությունյանը զայրացավ փոխոստիկանապետի պատասխանից
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատական նիստի ընթացքում այսօր հարցաքննվեց նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նրա հարցաքննությունն այս պահին ընդհատվեց Շանթ Հարությունյանի գոռգոռոցների պատճառով: Շանթ Հարությունյանը ձայնը բարձրացրեց այն պահին, երբ պարոն Օսիպյանը քաղաքացիական համազգեստով ոստիկանների գործողությունների վերաբերյալ հարցերին էր պատասխանում: Նա ասաց, որ օպերատիվ աշխատողներին տրվող հրահանգները, նրանց աշխատանքները գաղտնի
Մոսկվան մտահոգություն է հայտնել Ղարաբաղի շփման գծում տեղի ունեցող դեպքերի կապակցությամբ
Մոսկվան իր մտահոգությունն է հայտնել ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում «լարվածության կտրուկ աճի» կապակցությամբ, ասված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: «Հայտնում ենք մեր լուրջ մտահոգությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության կտրուկ աճի կապակցությամբ, որի հետևանքով էական մարդկային կորուստներ են եղել: Մեր Խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին», – ասված է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության բաժնի փոխտնօրեն
Հետախուզադիվերսիոն գործողության արդյունքում Ադրբեջանի զինված ուժերի կրած կորուստների թիվը աճել է երկուսով
Համաձայն ադրբեջանական աղբյուրների և ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված հավաստի տվյալների, օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան և արևելյան հատվածներում հակառակորդի կողմից ձեռնարկված հետախուզադիվերսիոն գործողության արդյունքում Ադրբեջանի զինված ուժերի կրած կորուստների թիվը աճել է երկուսով: Մասնավորապես Մարտակերտի ուղղությամբ հակառակորդը տվել է 6 զոհ /նախկին 5-ի փոխարեն/ և 7 վիրավոր, իսկ
Ուկրաինայում ադրբեջանցի գործարարներ են կորել. АПА
Լուգանսկ մարզի Կրասնոդոն քաղաքում անհայտ կորել են ադրբեջանցի երկու գործարարներ՝ Ջահանգիր Ալիևը և Իկրամ Ադիլովը, հայտնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը: Ադիլովի եղբայրը՝ Ռասիմ Ադիլովը, հայտնել է, որ երկու գործարարները հուլիսի 30-ին մեկնել են Ռուսաստանին սահմանամերձ Կրասնոդոն քաղաք. «Մենք իմացանք, որ այդ օրը անջատականները ռմբակոծել են Կրասնոդոնը ու անմիջապես փորձեցինք կապ հաստատել նրանց հետ, բայց չպատասխանեցին:
Պարգեւատրվել են
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ. Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար հետմահու պարգևատրել՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝
Պատերազմ չի լինի, բայց անհրաժեշտ է վերազինել դիրքերը. Վովա Վարդանովի դիտարկումները
Կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը պատերազմի հավանականություն տեսնում է, բայց միայն 75 կամ 82 տարի անց. «Որովհետև Ալիևների ընտանիքն է այնտեղ իշխում, և սպանես՝ պատերազմ չի սկսի: Նա այդ երկիրը քամում, քամում, քամում է, իսկ քանի դեռ նավթ կա, նավթի պաշարները թույլ չեն տա նրանց պատերազմ սկսել»,- այսօր լրագրողների
Դիվանագետ. «Ռուսական օլիգարխիան չի փոխի ֆրանսիական ափերը Ղրիմի ծովափերի հետ» (Տեսանյութ)
Ռուսաստանի և Հայաստանի տնտեսության վրա ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցների բացասական ազդեցության մասին այսօր կարծիք հայտնեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը: Պատմական փաստարկների հիման վրա ընդգծելով «ռուսական 3-րդ պատերազմում» Ռուսաստանի պարտության մեծ հավանականությունը՝ նա նշեց, որ 25 տարի առաջ ԽՍՀՄ-ը ավելի ուժեղ էր, քան Արևմուտքը, բայց այնուամենայնիվ պայքարն ավարտվեց ԽՍՀՄ-ի փլուզմամբ: «Այժմ Ռուսաստանը ռեգիոնալ
Աղբից ազատվելու ձեւը գտել են
Այս տեսարանը, որն «Առավոտի» տեսախցիկն արձանագրեց մետրոյի «Երիտասարդական» կայարանի դիմաց, պարզվում է՝ եզակի չէ: Ականատեսները պատմեցին, որ աղբն այս վայրում մշտապես կուտակվում է, ապա այրվում: «Հեղինակները» հավանաբար տարածքի խանութների եւ կրպակների աշխատողներն են: «Լավ է, որ դեռ մեքենա չի պայթել. գազով մեքենան հանգիստ կարող է բռնկվել»,- ասաց մի տղամարդ, որը պնդում էր, որ հաճախակի է
Աստծո պարտությունը
Քաղաքակրթությունների պատմությունը մարդու շարունակական փախուստն է մահվանից եւ տարտամ չգիտակցված ձգտումը անմահության: Այդ է պատճառը թերեւս, որ մարդը, տեսնելով մահը, չի ճանաչում այն, եւ իրեն միշտ թվում է, որ մահը ուրիշի համար է եւ ոչ թե իր: Չի հավատում նաեւ, որ կա այլաշխարհային կյանք ու, չնկատելով իր ամենօրյա այլափոխությունները, օր օրի դառնում է չնչհավատ, ինքնամեծար,
Եվրոպան եւ մենք. Չկան «բարու» կամ «չարի» կայսրություններ
Կան գերտերություններ` իրենց շահերով Ռուսաստանը մի երկիր է` բռնապետական ռեժիմով, թույլ տնտեսությամբ, հետամնաց տեխնոլոգիաներով, կայսերական հավակնություններով, ագրեսիայով, ստով, երեսպաշտությամբ: Միացյալ Նահանգները մի երկիր է` ժողովրդավարական ռեժիմով, ուժեղ տնտեսությամբ, առաջադեմ տեխնոլոգիաներով, կայսերական հավակնություններով, ագրեսիայով, ստով, երեսպաշտությամբ: Որեւէ գերտերություն «աշխարհի փրկիչ», «արդարության մարմնավորում» կամ հակառակը՝ «չարիքի կայսրություն» ներկայացնելը միամտություն է, մեր՝ հայկական «կողմնորոշումային» սահմանափակ մտածողության արգասիք: Իմ
Ռուս իրավապահները Լեւոն Հայրապետյանից գործարք են ակնկալում
Բայց, հավանաբար, սկանդալ կստանան Ռուսաստանում Լեւոն Հայրապետյանի կալանավորումից հետո մտահոգ անձանց ուշադրությունը սեւեռվեց հայ գործարարի առողջական խնդիրների վրա, մինչդեռ հարցի իրավական կողմը մնում է չլուսաբանված: Սա բնական է: Լեւոն Հայրապետյանը կաթված է տարել եւ հիպերտոնիայի խնդիրներ ունի, ներկայումս տառապում է նաեւ սուր շաքարային դիաբետով եւ օնկոլոգիական բնույթի խնդիրներով: Ակնհայտ է, որ այսպիսի ախտորոշման պայմաններում փոքր-ինչ
«Պատերազմ չի լինի»
Ասում է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի թեժ իրավիճակի, հակառակորդի կողմից իրականացվող դիվերսիոն գործողությունների մասին «Առավոտը» մեկնաբանություն խնդրեց գեներալ-մայոր, Արցախյան գոյամարտի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանից (Կոմանդոս): Մեր հարցին՝ արդյոք պատերազմի վտանգ կա՞, գեներալ-մայորը միանգամից պատասխանեց. «Պատերազմ չի լինի»: Համարյա ամեն օր սահմանին զոհվող մեր զինվորների համար Կոմանդոսը ցավում է, բայց ասում է, որ այսպիսին
Հովիկ Աբրահամյանը «կտրո՞ւմ է պորտալարն» օլիգարխիայից
Վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո Հովիկ Աբրահամյանը որոշել է վերանայել իր կենսակերպը: «Առավոտի» տեղեկություններով՝ վարչապետը, որը Ազգային ժողովի նախագահ եղած տարիներին կուսակցական քեֆ-ուրախությունների ակտիվ մասնակիցն էր, հաճախ նաեւ կազմակերպիչը, այժմ որոշել է այլ քաղաքականություն վարել. Հովիկ Աբրահամյանն այլեւս հրաժարվում է «ամեն տեսակ» կուսակցական քեֆերին մասնակցելուց: Նա ընդունում է բացառապես պաշտոնական ընդունելությունների հրավերները: Հովիկ Աբրահամյանի սույն կեցվածքի
Հպարտ եմ, որ արժանացել եմ «Առավոտում» տպագրվելու պատվին
Շնորհավորում եմ սիրելի «Առավոտի» աշխատակազմին եւ ընթերցողներիս՝ թերթի քսանամյա հոբելյանի կապակցությամբ, մաղթում 200-ամյա եւ 2000-ամյա հոբելյանները տոնել նույն ոգով ու սկզբունքներով։ Շնորհավորում եմ արդարամիտ, անկրկնելի լրագրող Ռուզան Մինասյանի արժանի պարգեւը։ Քսան տարիների անընդմեջ ընթերցողիս ու տասնութ տարվա աշխատակցողի փորձից համոզվել եմ, որ «Առավոտի» որդեգրած սկզբունքներն են տպագրված նյութի հրատապությունն ու սպասվածությունը, ճշգրտությունն ու անաչառությունը, շարադրանքի
Դատարանը 5 տարվա ազատազրկման է դատապարտել թմրամիջոց իրացնելու մեջ մեղադրվողին
Նրա փաստաբան Կարինե Գասպարյանը դիմելու է ՀՀ վերաքննիչ դատարան ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, 5 տարվա ազատազրկման է դատապարտել թմրամիջոց իրացնելու մեջ մեղադրվող Արմեն Թ.-ին: Համաձայն մեղադրական եզրակացության` Արմեն Թ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախորդ տարվա սեպտեմբերին Արմեն Ե.-ից, գործով անհայտ անձին վաճառելու եւ
Վշտի ծիծաղ կամ՝ ձեզ ստրուկ մի՛ դարձրեք
Եվ Վռամշապուհ արքայի ու Սահակ Պարթեւի հրահանգով Մեսրոպ Մաշտոցն անձամբ մեկնել է Միջագետք, հանդիպել Դանիել եպիսկոպոսի հետ, ապա եղել է Եդեսիայում, Ամիդում, այնտեղից ճանապարհվել Սամոսատ։ Հանդիպումներ է ունեցել տեղի բարձրաստիճան հոգեւորականության՝ Եդեսիայի եպիսկոպոս Բաբիլասի, Ամիդի եպիսկոպոս Ակակիոսի հետ, այցելել է Եդեսիայի գրադարանը եւ 405 թ. ստեղծել հայոց գրերը։ Երբ վերադարձավ այնտեղից, նրան դիմավորելու դուրս եկած
Սամսոն Մովսեսյանի «Ափ» թատերախումբն արդյունավետ է աշխատում
Գլխավորն աշխատանքի հանդեպ պրոֆեսիոնալ վերաբերմունքն է, այլ ոչ թե պետական կարգավիճակը Հաճախ այդ գործն ավելի լավ են կատարում որոշ թատերախմբեր, քան պետական թատրոնների մի մասը: Սա թատերարվեստի գործիչների՝ տարբեր առիթներով հաճախ հնչող կարծիքներից է: Այս առիթով երբեմն տրվում է երիտասարդ ռեժիսոր Սամսոն Մովսեսյանի անունը, որը ղեկավարում է 2006թ. իր հիմնած «Ափ» թատերախումբը: Ռեժիսորն այն եզակի


















































