Օրվա լրահոսը
Թեւան Պողոսյան. «Ավելի լավ է՝ նախագահները խոսքերով իրար վրա կրակեն, քան զինվորները՝ սահմանին»
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ Հայաստանի եւ Արցախի սահմանի երկայնքով վերջին օրերի լարվածությունը կարո՞ղ է վերածվել լայնամասշտաբ գործողությունների, պատերազմի: Թ. Պողոսյանը պատասխանեց. «Պատերազմը չի ավարտվել երբեւէ՝ սկսած 1989 թվականից, երբ սկսվեցին առաջին գործողությունները: Ուղղակի կար զինադադարի պայմանագիրը, որը ժամանակ առ ժամանակ խախտվում էր: Ուղղակի մենք պետք է պատրաստ լինենք, եւ միշտ մեզ
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Նախագահ Սի Ծինփինին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինին՝ Յուննան նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառած բազմաթիվ մարդկային կորուստների, ինչպես նաև մեծածավալ ավերածությունների կապակցությամբ: «Վստահ եմ, որ Չինաստանի կառավարության կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան արագ հաղթահարել այս դաժան փորձությունը: Կիսելով Ձեր և բարեկամ Չինաստանի ժողովրդի վիշտը` մաղթում եմ վիրավորներին
Արձանագրություն չկազմելու համար ոստիկանից կաշառք են պահանջել
Ոստիկանության ներքին անվտանգության վարչություն ներկայացած ոստիկանության սերժանտը ներկայացրեց զեկուցագիր հետևյալ բովանդակությամբ: Հուլիսի լույս 31-ի գիշերը, ժամը երկուսի սահմաններում, իր վարած մեքենան Լենինգրադյան փողոցում կանգնեցնում է ճանապարհային ոստիկանության կարգախմբերից մեկը: Տեսուչները կասկածում են նրան ոգելից խմիչք օգտագործած լինելու մեջ, և կասկածներն անհիմն չէին: Նրան ստուգման չներկայացնելու և 150 հազար դրամ տուգանք նախատեսող արձանագրություն չկազմելու համար տեսուչներից
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այցելել է ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկ
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը օգոստոսի 4-ին այցելել է ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկ: Նախարարը ծանոթացել է հիմնարկի շենքային պայմաններին, այցելել է բնակելի գոտի: Ուսումնասիրելով քրեակատարողական հիմնարկի արգելագոտու հարակից տարածքը՝ նախարարը հանձնարարականներ է տվել այն վերանորոգելու վերաբերյալ: Շրջայցին մասնակցող շինարարը տեղում ծանոթացել է սպասվող շինարարական աշխատանքների ծավալին, կատարել անհրաժեշտ չափագրումներ առաջարկություններ ներկայացնելու նպատակով: Նախարարը նաև
Սեյրան Օհանյանն ու Ջոն Հեֆերնը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրադրությունը
ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության համատեղ մամուլի հաղորդագրությունը Օգոստոսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրադրությունը: Թե՛ ՀՀ պաշտպանության նախարարը, թե՛ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը խորը մտահոգություն են հայտնել վերջին շրջանում լարվածության սրացման վերաբերյալ
Հրադադարի ռեժիմի խախտումների համար Հայաստանը կարող է միջազգային գանգատ ներկայացնել. «Փաստինֆո»
Հրադադարի պայմանագրի խախտման հարցով Հայաստանը կարող է գանգատ ներկայացնել Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններ, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային՝ ՄԱԿ-ի դատարան: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը՝ որպես օրինակ հիշատակելով, որ ՄԻԵԴ-ում համանման գանգատ կա` ռուս-վրացական 5-օրյա պատերազմի, զանգվածային տեղահանումների, խոշտանգումների ու կյանքի իրավունքի խախտումների
Զգուշացեք սնկային թունավորումներից
Հանրապետությունում շարունակվում են արձանագրվել սնկերի օգտագործման հետևանքով առաջացած թունավորման դեպքեր: Այսպես՝ 2014թ. արձանագրվել է սնկերի օգտագործման հետևանքով թունավորման 20 դեպք` 29 տուժածով, 2013թ. նույն ժամանակահատվածում`16 դեպք` 24 տուժած: Դեպքերն արձանագրվել են Արագածոտնի, Լոռու, Կոտայքի, Արարատի մարզերում` թունավորվածների կողմից հավաքված սնկերի`սննդում օգտագործելուպատճառով: Թունավորման նախնական ախտանիշերն են` սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, աղեստամոքսային տրակտի խանգարումներ: Դրանց ի հայտ գալուն պես
«Արի տուն» ծրագրի 6-րդ փուլին մասնակցում են 48 հայեր Դիարբեքիրից
Օգոստոսի 4-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի բացման արարողությունը, որին մասնակցում էր աշխարհի 15 երկրից 182 մասնակից, այդ թվում՝ 48-ը Թուրքիայից: Ողջունելով ծրագրի մասնակիցներին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը նշեց. «Հայրենիքն իր թևերը լայնորեն բացել է ձեր առաջ: Համոզված եմ, որ այս ընթացքում ձեր մեջ կարթնանա պատմական անբարենպաստ
Պուտինի «մինիմում» ու «մաքսիմիում» ծրագիրը՝ Սոչիի հանդիպման հետ կապված
Ռուսական կողմի միջնորդությամբ օգոստոսի 8-9-ը կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Aravot.am-ի հարցին՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ երկու նախագահների հանդիպում կազմակերպելու առաջարկը չընդունվեց, մինչդեռ ռուսական կողմից միջնորդությամբ հանդիպում կազմակերպելու առաջարկին երկու կողմերն էլ այս անգամ միանգամից արձագանքեցին, Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան
Հրաչյա Հարությունյանին մեղավոր ճանաչեցին 18 զոհով Պոդոլսկի ավտովթարի գործում. դատավճիռը դեռ ընթերցում են. ИТАР-ТАСС
Մոսկվայի Տրոիցկի դատարանը մեղավոր է ճանաչել վարորդ Հրաչյա Հարությունյանին, որը Պոդոլսկի մոտակայքում բեռնատարով բախվել էր ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր մահացել, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: Ըստ դատավճռի, ամբողջությամբ ապացուցվել է, որ Հարությունյանը խախտել է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները: «Հարությունյանը վարել է տարանցիկ համարներով չգրանցված տրանսպորտային միջոց, չի հետևել ճանապարհային երթևեկության կանոններին՝ արագությունը
Վանաձորցի վետերաններին գույքահարկի և հողի հարկի գծով արտոնություններ են տրվել
Նրանք ազատվել են 2014 թվականի գույքահարկի եւ հողի հարկի գծով հարկային պարտավորություններից:
«Կապացուցենք, որ մենք միասնական ենք». Ռուբեն Հակոբյանը՝ Սեյրան Օհանյանի հետ հանդիպման մասին
«Սահմանային գոտում վերջին զարգացումների հետ կապված նախարարը մեզ որոշ տեղեկություններ հայտնեց: Կարծում եմ, այդ հանդիպումը շատ կարեւոր էր: Բնական է, որ պառլամենտն իր անելիքներն ունի այս հարցում, եւ մենք պայմանավորվեցինք մեր անելիքների շուրջ»,- Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը պատմեց, թե ինչ են քննարկել ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ընթացքում: Պարոն Հակոբյանի
Բնապահպանական պիլոտային ծրագրերը նոր թափ են առնում
Այսօր «Զարկերակ» մամլո ակումբում բնապահպանության հավատարիմ ջատագովները՝ «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ, պրոֆ. Կարինե Դանիելյանը, «Հասարակական էկոլոգիական դաշինքի» փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը և «Էկոգլոբ» կազմակերպության տնօրեն Նունե Դարբինյանը ներկայացրին ՀՀ-ում ՄԱԿ-ի նախաձեռնությամբ «Ռիո+20» ծրագիրը: Այս գործում հիմնական դերը միջգերատեսչական հանձնաժողովին է պատկանում: Ծրագրի շրջանակներում իրականացվելու են համալիր գործողություններ, որոնք լուծում կտան այնպիսի հիմնախնդիրների, ինչպիսիք են
«Գրավելու ենք սաղ, թող ադրբեջանցիները մտածեն». Բերքաբերի գյուղապետ
Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում ադրբեջանական կողմի արձակած կրակոցները նվազել են: Բայց գյուղապետն առանձնապես չի ուրախացել: «Մեկ կրակում են, մեկ` չէ: Դե լավ կլինի շարունակվեր, կամ էս կողմ կլինեինք, կամ` էն կողմ»,- Aravot.am-ին ասաց գյուղապետ Արթուր Մադաթյանը: Մեր հարցին` ադրբեջանական կողմի վերջին օրերի գործողությունները պատերազմի վերսկսման մասին հուշո՞ւմ են, գյուղապետը դժվարացավ պատասխանել, միայն ասաց, որ գյուղացիներն
Բացառիկ կադրեր՝ ինչպես և ինչու է գործ սարքվում լրատվամիջոցի դեմ
Այս պատմությունը ոչ սենսացիայի և ոչ էլ իրավապահ մարմինների աշխատանքը սևացնելու նպատակ չի հետապնդում: Սա պարզապես մեր օրերի կյանքն է՝ ինչպես որ է: Կադրում մի պահ երևացող անձն, որը մի քանի անգամ լրատվամիջոցում ելումուտ է ունեցել տեսասկավառակներ վաճառելու պատրվակներով, փորձում է դեսից դենից վերցված խոսք ու զրույցով շեղել լրատվամիջոցի ղեկավարի ուշադրությունը, ապա նրա աշխատասենյակում աննկատելի
Դոլարի գինը 408 դրամ է
Օգոստոսի 4-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408.65 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408.75 դրամ: NASDAQ OMX Armenia
Ուղիղ միացում. Հովհաննես Իգիթյանն ու Արամ Սարգսյանը՝ «Դեմ առ դեմ»
Դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ բանավեճ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի միջեւ: Թեման՝ վերջին արտաքին քաղաքական զարգացումները՝ սահմաններում իրավիճակի սրման ֆոնի վրա: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:
Ինչո՞ւ է լռում ՀԱՊԿ-ը
1992-ին կնքված Հավաքական անվտանգության համաձայնագրի 4-րդ հոդվածը, մասնավորապես, սահմանում է. «Կազմակերպության անդամ ցանկացած երկրի հանդեպ ագրեսիայի (երկրի անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող ռազմական հարձակում) դեպքում բոլոր մյուս անդամ պետությունները, այդ երկրի խնդրանքով, անհապաղ կտրամադրեն վերջինիս անհրաժեշտ, այդ թվում ռազմական օգնություն»: Հարց է առաջանում, արդյոք ՀԱՊԿ-ը պե՞տք է միջամտի շփման գծում վերջին օրերին գրանցված
Սարգսյանն ու Ալիևը Պուտինի հետ առանձին հանդիպումներ կունենան Սոչիում այս շաբաթվա վերջին. ИТАР-ТАСС
Այս շաբաթվա վերջին Սոչիում սպասվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները առանձին հանդիպումներ կունենան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Այս շաբաթվա վերջին Սոչիում սպասվում է մեր նախագահի և Հայաստանի նախագահի հետ հանդիպում, որից հետո՝ հանդիպում Ադրբեջանի նախագահի հետ, ու երբ իրենք բոլորը նույն պահին հայտնվեն նույն
Կաթվածից հետո անվանի նկարչին մոռացե՞լ են
Արվեստագետները մտահոգված են Արկադի Բաղդասարյանի (Արկո) հանդեպ ուշադրության պակասից
«Նոյյան Տապանի» կայքը հարձակման է ենթարկվել
«Նոյյան Տապանի» կայքը www.nt.am-ը ադրբեջանական հաքերների կողմից ենթարկվել է հարձակման։Անվտանգության նկատառումներով կայքը անջատած է և կգործի վաղվանից։ «Նոյյան Տապանի» խմբագրություն
Հեղինե Բիշարյանը՝ Սեյրան Օհանյանի հետ հանդիպման մասին
ՀՀ ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը, Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները` Վահրամ Բաղդասարյանը, Ստեփան Մարգարյանը, Լեւոն Զուրաբյանը, Հեղինե Բիշարյանը, Արմեն Ռուստամյանը, Ռուբիկ Հակոբյանը, հանդիպել էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Բնականաբար, հանդիպման առիթը Ադրբեջանի դիվերսիոն գործողությունների հետեւանքով առաջացած իրավիճակն էր: Aravot.am-ը հանդիպմանը մասնակցած ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից հետաքրքրվեց,
Վստահ եմ՝ Հայաստանն ու Ադրբեջանը ընդհանուր լեզու կգտնեն. Վրաստանի նախագահ. Грузия Онлайн
Վրաստանի իշխանությունները վստահ են, որ Հայաստանն ու Ադրբեջանը ընդհանուր լեզու կգտնեն ու կհասնեն համաձայնության, այս մասին հայտնել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, փոխանցում է «Գրուզիա Օնլայն»-ը: «Վրաստանի իշխանությունները մտահոգված են մեր երկու եղբայրական պետությունների միջև ստեղծված իրավիճակով: Ես ուզում եմ միանալ տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու կոչերին: Դա մեծ նշանակություն ունի, ինչպես Հայաստանի և Ադրբեջանի համար, այնպես
«Բաց երկինք». Ուղևորահոսքի 35 տոկոս աճ
2014թ. հուլիսին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 35 տոկոսով: Եթե 2013թ հուլիսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 179 620 ուղևոր, ապա 2014թ հուլիսի ցուցանիշը կազմում է 242 098 ուղևոր: Չվերթերի թվի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 34 տոկոս: 2014թ. հուլիսին կատարվել է 2208 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1652 չվերթի համեմատ:
«Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում օգոստոսի 1-ից մեկնարկել է անվճար բուժօգնության ակցիան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հաձնարարությամբ «Երևանյան ամառ 2014» ծրագրով օգոստոսի 1-ից մեկնարկել և մինչև օգոստոսի 15-ը շարունակվելու է անվճար բուժօգնության ակցիան:Այս մասին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ ակցիայով քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններ է դիմել 191 քաղաքացի, կատարվել է վահանաձև գեղձի 53, սրտի ուլտրաձայնային՝ 16 հետազոտություն, ևս
Սփյուռքում հայեցի կրթության ու դաստիարակության խնդիրները կքննարկվեն կրթական քառօրյա խորհրդաժողովում
ՀՀ կրթության և գիտության նախարարության (ՀՀ ԿԳ) նախաձեռնությամբ օգոստոսի 4-8-ը Աղվերանում կանցկացվի Համահայկական կրթական 6-րդ խորհրդաժողովը, որին մասնակցում են Սփյուռքի համայնքներում ազգային կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող մարմինների, կազմակերպությունների, հաստատությունների ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ, խորհրդաժողովին մասնակցում է 134 ներկայացուցիչ՝ 19 երկրից: Հիշեցնենք, որ Համահայկական կրթական խորհրդաժողովն առաջին անգամ անցկացվել է 2004 թ., որին մասնակցել է 25
Էրեբունի վարչական շրջանում ջուր չի լինի
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 5-ին ժամը 11.00-17.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Մուրացանի, Նոր Արեշի 2-րդ և 4-րդ փողոցների, Ռոստովյան փող. 34, 36 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ
Գագիկ Խաչատրյանն իր միլիոնները ժառանգությո՞ւն է ստացել
Ֆինանսների նախարարը պնդում է, որ բիզնես չունի, բայց նրա հաշվին կա 272 միլիոն դրամ եւ մոտ 3 միլիոն դոլար


















































