Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանի` վարչապետ նշանակվելն ու գաղջ մթնոլորտի «վերարտադրվելը»

«Այն գաղջ մթնոլորտը, ինչից գանգատվում էր Սերժ Սարգսյանը, այդ մթնոլորտը շարունակվելու է անկախ կադրային ինչ-ինչ փոխատեղումներից, քանի որ Հովիկ Աբրահամյանի նշանակման քայլով այդ գաղջ մթնոլորտի պատճառները ոչ թե վերանում են, այլ վերարտադրվում»-Aravot.am-ի հարցին՝ արդյոք Հովիկ Աբրահամյանի` վարչապետ նշանակումը ճիշտ քա՞յլ էր, այսպես պատասխանեց «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Հովիկ Աբրահամյանի` վարչապետ նշանակման մասին

ՀՀ ԳԱԱ նախագահ` Հայաստանի գիտնականների ավանդը տիեզերագնացության զարգացման գործում Յուրի Գագարինից մինչ օրս

Սույն թվականի ապրիլի 14-ին Երեւանի «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը հանդիպեց Երեւանի ԲՈՒՀ-երի ուսանողների եւ ավագ դպրոցի աշակերտների հետ: Հանդիպումը նվիրված էր Տիեզերագնացության օրվան եւ Յուրի Գագարինի ծննդյան 80-ամյակին: Ռադիկ Մարիտիրոսյանը պատմեց տիեզերագնացության զարգացման հարցում Հայաստանի գիտնականների եւ մասնագետների ձեռքբերումների մասին էլեկտրատեխնիկայի, ռադիոֆիզիկայի, աստղաֆիզիկայի, մեխանիկայի, մաթեմատիկայի ոլորտներում: Հայաստանի գիտնականները

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 11-ից 14-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 11-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 33 դեպքից բացահայտվել է 25-ը, խարդախության 7 դեպքից` 6-ը, ավազակային հարձակման` 2, խուլիգանության 1 և մաքսանենգության 9 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 7 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 և մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպք: Անցած

Տագանկայի թատրոնում փոխել են պիեսի վերջը, որ բանջարեղենները հեղափոխություն չանեն

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը (լուսանկարում՝ ձախից առաջինը) այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած «ՀՀ պետականության առջեւ ծառացած մարտահրավերները» խորագրով հանրային քննարկման ժամանակ պատմեց մի արտառոց պատմություն: Մի քանի օր առաջ «Տագանկայի» թատրոնում բեմադրվում էր «Չիպոլինոյի արկածները»: Քանի որ այդ պիեսում վերջում մրգերն ու բանջարեղենները հեղափոխություն են անում, այս պիեսը Մոսկվայում

«Քանի դեռ հարյուր հազարավոր պատանդներ ունենք Ռուսաստանում՝ ոչ մի ընդվզում չի լինի». Ազգագրագետ

«ՀՀ պետականության առջեւ ծառացած մարտահրավերները» խորագրով հանրային քննարկման ժամանակ գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը, դառն իրականությունը ներկայացնող ելույթներից հետո հնչեցրեց մի լավատեսական նոտա. «Հայ ժողովուրդը վերջին քսան տարիների ընթացքում բոլոր ընտրությունների ժամանակ ընտրել է ընդդիմությանը: Դա ցույց է տալիս, որ վիճակն անհուսալի չէ՝ ծանր է, բայց ոչ անհուսալի»: Վ. Մարտիրոսյանի ձեւակերպմամբ՝ Հայաստանում հաստատված է պաշտոնյա պետություն,

Սուրիկ Խաչատրյանի «սիրուհուն» կհարցաքննեն

Այսօր Աջափնյակ Դավիթաշեն դատարանում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի գործով դատական նիստն էր: Սուրիկ Խաչատրյանի փաստաբան Մարտին Զիլֆուղարյանը (լուսանկարում) կրկին միջնորդեց գործով որպես երրորդ անձ ներգրավել Անուշավան Առուշանյանին: Ում, ըստ Գորիսի նախկին քաղաքապետի, ծանր վիրավորել էր Սուրիկ Խաչատրյանը: Այս միջնորդությունը անհիմն համարեց Գորիսի նախկին քաղաքապետի փաստաբան Մուշեղ Շուշանյանը. «Այս

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2014թ. առաջին եռամսյակի գնահատման և վերլուծության արդյունքները

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2014թ. առաջին եռամսյակի ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների ամփոփ ցուցանիշները՝ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում անցած երեք ամիսների կտրվածքով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Արաբկիր,

Սպասվում է փոփոխական եղանակ

Հանրապետության տարածքում`   Ապրիլի 15-ին, 17-ին, 19-ին առավելապես հյուսիսային շրջաններում,16-ին և 18-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հարավային 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 15-ին կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևանում՝ Ապրիլի 15-ին, 17-ին, 19-ին անձրևի

«Էդվագ Գրուպ»-ը դատի է տալիս ՏՄՊՊՀ-ին

Արդեն երեք տարուց ավել է, ինչ «Էդվագ Գրուպ» ՍՊԸ-ն (ապրանքային նշանը` 365 Wines, այսուհետեւ` Ընկերություն) վիճարկում է հայկական շուկայում իր մտավոր սեփականությունն հանդիսացող նռան տեսքի ապակյա շշով գինիների նմանակների անօրինական առկայությունը: 2011թ.-ից «Վեդի Ալկո» ՓԲԸ-ն սկսել է արտադրել նման արտադրանք, այնուհետեւ ՏՄՊՊՀ պահանջով գրանցել է արտադրական նմուշը, որից հետո դատարանում վիճարկվել եւ առոչինչ է ճանաչվել

Ինչո՞ւ ՀՀԿ-ն կանգ առավ Հովիկ Աբրահամյանի անձի վրա. Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի պատասխանատուի պարզաբանումները

Aravot.am-ը Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանին հարցրեց` մի՞թե իրենց կուսակցության ներսում կամ առհասարակ Հայաստանի քաղաքական դաշտում չկա մի նոր դեմք, որ անընդհատ նույն մարդկանց են պաշտոններ վստահում, պաշտոնների փոխակերպում են անում: Ի՞նչ կտա Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելը մեր երկրին, կհաջողացնի՞ նա քայքայված տնտեսությունը ոտքի կանգնեցնել կամ ասենք՝ կոռուպցիայի դեմ պայքարել: «Հավանաբար չեք հիշում

Հայտարարություն. Հայաստանի Հանրապետության կառավարության ձևավորման վերաբերյալ

Սույն հայտարարությունը բաց է, և ցանկացած այլ նախաձեռնություն և անձ կարող է միանալ դրան  Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո սկսեցին և նոր վարչապետի նշանակումից հետո շարունակում են տարվել վարչապետի անձի շուրջ նեղմիտ և գավառական սպեկուլյացիաներ: Վարչախմբի տարբեր թևեր ակնարկներով կամ բացահայտորեն հայտարարում են ժողովրդի կամքին հակառակ գործելու և իրենց նեղ խմբային շահերը պաշտպանելու մասին, իսկ մեդիաների

Интерфакс. Ուկրաինայի պետական կառուցվածքի հարցով հանրաքվեն հնարավոր է անցկացվի մայիսի 25-ին. Տուրչինով

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը հայտնել է, որ երկրի պետական կառուցվածքի հարցով հանրաքվեն կարող է անցկացվել մայիսի 25-ին՝ նախագահական ընտրությունների օրը, փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: «Վստահ եմ, որ ուկրաինացիների զգալի մեծամասնությունը այդ հանրաքվեում, որը կարող է անցկացվել նախագահական ընտրությունների հետ, երբ խորհրդարանը համապատասխան որոշում կայացնի, կողմ կարտահայտվի անբաժանելի, անկախ, ժողովրդավարական և ինքնիշխան Ուկրաինային»,

Նախարարի պաշտոնակատարը հանձնարարել է սկսել ցրտահարությունից տուժած տնտեսություններին սերմացուի բաշխման աշխատանքները

Խոսելով կառավարության կազմի հետ կապված նոր մոտեցումների մասին, նախարարի պաշտոնակատարը կրկին հիշեցրել է նախատեսված ծրագրերի իրականացման գործում անձնական պատասխանատվության կարևորությունը։

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի շնորհավորական ուղերձը Հովիկ Աբրահամյանին

Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որում, մասնավորապես, ասված է. «Հարգարժան պրն Աբրահամյան Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ  Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: ՀՀ նախագահի և Հայաստանի իշխող` Հանրապետական կուսակցության կողմից Ձեր հանդեպ ցուցաբերված բարձր վստահությունը վկայում է, որ ունեցած մեծ փորձառությունն ու քաղաքական գործչի

Ամբաստանյալի մայրն ու եղբայրը հրաժարվել են կաշառքի մասին իրենց հայտարարությունից

Իր տղային՝ Գեւորգ Թոսունյանին այս գործից «հանելու» համար հայրը՝ Հակոբ Թոսունյանը, քննիչին եւ դատախազին տվել է 60 000-70 հազար դոլար գումար:

Россия 24. Գորլովկայում ռուսամետ ակտիվիստները գրավել են ոստիկանության շենքը

Ուկրաինայի Դոնեցկի մարզի Գորլովկա քաղաքում մոտ 100 ռուսամետ ակտիվիստներ ապրիլի 14-ին գրավել են ոստիկանության շենքը: Հայտնում է «Ռոսիա 24» հեռուստակայանը: Շենքի վրա գրոհը տևել է մեկ ժամից ավելի: Ներսում գտնվող ոստիկանները պատնեշներ էին սարքել ու փորձում էին պաշտպանվել: Շենքը գրավելուց հետո իրավապահներին բաց են թողել: Ուկրաինական «Ինտերֆաքս»-ը հայտնում է, որ բաժինը գրավելուց հետո ցուցարարներից մեկը

Մենք չենք կարողանում վերահսկել փոքր խանութների գործունեությունը. Սերգեյ Ստեփանյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ  Սերգեյ Ստեփանյանն ասաց, որ տոն օրերին հավկիթի գինը թանկանում է խանութպանների պատճառով: Ձվի ինքնարժեքը  45 դրամ է, բացթողման գինը 58-60 դրամ, իսկ խանութներում վաճառվում է 75-80 դրամով, սակայն Սուրբ Զատիկի տոնին հատկապես փոքր խանութները բարձրացնում են գները: «Մենք փորձում ենք արտադրությունը այնպես կազմակերպել, որպեսզի տարվա երկու

Դատախազին է հանձնվել ոստիկանների ծեծի մասին տեսանյութը

«Վ.Վ.Վ.» կարաոկե-ակումբում ապրիլի 7-ին տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկացրել էինք: Սերգեյ Կարապետյանը, Էդուարդ Շահնազարյանը, Սամվել Հովհաննիսյանը եւ Արմեն Գեւորգյանը ապրիլի 9-ին դիմել էին բուժհիմնարկ, նրանք բռնությունների էին ենթարկվել ոչ միայն կարաոկե-ակումբում, այլ հետագայում ոստիկանության Կենտրոնի բաժնի ոստիկանների կողմից: Մինչ այդ դիմել էին ոստիկանության բաժին իրենց դատաբժշկի ուղեգիր ստանալու համար, սակայն մերժվել էին, այդ իսկ պատճառով

Քաղաքագետ. Հայաստանի ընտանեկան կլանները նույնիսկ արևելքին հատուկ չեն. «Ա1+»

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը հույս չունի, որ Հովիկ Աբրահամյանը գոնե առերևույթ ինչ-որ քայլեր կանի Հայաստանի տնտեսության գլխավոր խնդիրները` գերկենտրոնացումն ու ստվերը, լուծելու համար: «Եթե նախորդն ասում էր` «պիտի անի», չկարողացավ, էս մարդը եթե չի ասում, պիտի անի՞, հուսա՞նք: Վատատեսության հիմք էլ չունեմ, լավատեսության էլ: Երկիրը փակուղի է մտել, ինչ-որ բաներ պիտի անեն, հիմա սպասենք, տեսնենք` կանի՞,

Գործող նախարարներից ո՞վ կլինի նոր կառավարության կազմում

«Արմեն Մովսիսյանը միանշանակ հեռացման ենթակա է: Մի նախարար, որ ստել է բոլորիս` ասելով, որ էներգակիրները չեն թանկանալու, բայց թանկացել են, միանշանակ պետք է հեռանա»,-Aravot.am-ի հարցին` նոր ձևավորված կառավարության կազմում արդյոք կշարունակի՞ պաշտոնավարել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Արմեն Մովսիսյանը, այսպես պատասխանեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Այնուհետև հավելեց. «Բայց նա իշխանությանը ձեռք է տվել»:

Սրտաբան. հայը հայի հետ է ամուսնանում, դրա համար էլ գենոֆոնդը չի թարմացվում (Տեսանյութ)

Սրտանոթային հիվանդություններին նպաստում են ծխելը, ֆիզիկական թերակտիվությունը, ուշ ժամերի յուղոտ կերակուրներ ուտելը, աղի, շաքարավազի նախատեսվածից ավելի օգտագործումը:

Ո՞վ եւ ինչո՞ւ է Կապանում կրակել դատարանի շենքի ուղղությամբ դեռ պարզ չէ

Ապրիլի 9-ին երեկոյան ժամը 22-22.30-ի սահմաններում, Կապանում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքի ուղղությամբ կրակոց արձակած անձի ինքնությունը դեռ հայտնի չէ, ինչպես նաեւ պարզ չեն կրակոցի արձակման պատճառները: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեցին Սյունիքի մարզի քննչական բաժնից: Բաժնի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ապրիլի 9-ին 3 կրակոց է արձակվել դատարանի շենքի ուղղությամբ, որի հետեւանքով վնասվել են շենքի ապակիները,

Արթուր Սաքունց. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ Հանրապետական կուսակցությունը նացիստական կուսակցություն է»

Այսօր «ՀՀ պետականության առջեւ ծառացած մարտահրավերները» խորագրով հանրային քննարկման ժամանակ բանախոսներից մեկը՝ Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեայի ղեկավար Արթուր Սաքունցը, ներկայացնելով 23-ամյա Հայաստանի Հանրապետության առջեւ կանգնած մարտահրավերները՝ սկսած 1995 թվականից մինչ այսօր, անդրադարձավ նաեւ Հայաստանում ներկայումս հաստատված «փաստացի միակուսակցական համակարգին», եւ ասաց. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ Հանրապետական կուսակցությունը նացիստական կուսակցություն է, որը պետք է կանգնի դատարանի

Խանութի ապակին կոտրել և գողություն էր կատարել

Ապրիլի 10-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները բերման էին ենթարկել 1985 թ. ծնված Վոլոդյա Զ.-ին: Պարզվել է, որ նա փետրվարի 9-ի լույս 10-ի գիշերը, ժամը 04.00-ի սահմաններում, կոտրելով Արարատ քաղաքի Շահումյան փողոցում գտնվող բջջային հեռախոսների խանութի ապակին` գողացել է 2 «Պլանշետ» և 2 բջջային հեռախոս: Խանութի սեփականատերը Վոլոդյա Զ.-ին պարտավորեցրել է վերադարձնել գողացված ապրանքի

Ալեքսանդր Արզումանյան. «Քառյակի մի մասը որոշել է մտնել կոալիցիա, մյուս մասը դեռ պորտֆելների առեւտրով է զբաղված»

Քառյակի երեք լիդերների հանդիպումը իրադարձություն է՞ր, թե համաձայն եք Աղվան Վարդանյանի գնահատականի հետ`մնաց մի գեղեցիկ լուսանկար`«Հայելի» ակումբում պատասխանելով այս հարցին, ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն ասաց. «Հարցում թերեւս պատասխանը հնչեց`քառյակի երեք ղեկավարների հանդիպումը»: Մյուս հարցին`ինչի՞ սպասել`քառյակը դարձավ եռյակ, եռյակն էլ դուե՞տ կդառնա, պատգամավորն այսպես պատասխանեց.«Ես մի քիչ կաշկանդված եմ, քանի որ ֆորմալ առումով

Բնակարանային գողությունների հեղինակը Վրաստանի քաղաքացի էր

2013 թ. հոկտեմբերի 29-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դռան փականը կոտրելով` 1963 թ. ծնված Ժենյա Ե.-ի բնակարանից գողացել են ոսկյա զարդեր` պատճառելով 1 միլիոն 15 հազար դրամի վնաս: 2014 թ. ապրիլի 9-ին հաղորդվել էր Վրաստանի քաղաքացիներ`1979 թ. ծնված Գեորգի Գ.-ին

Նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության անդամներին ներկայացրել է ՀՀ նորանշանակ վարչապետին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կառավարության անդամներին և կառավարության նիստին հրավիրվող պաշտոնյաներին ներկայացրել է ՀՀ նորանշանակ վարչապետին: «Ինչպես գիտեք, երեկ ես ՀՀ վարչապետ եմ նշանակել Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին՝ Հովիկ Աբրահամյանին՝ Ազգային ժողովի նախագահին ու նաև ՀՀԿ նախագահի տեղակալին: Երեկ մամուլը մեր հանրությանը հանգամանորեն ներկայացրեց բոլոր գործընթացներն ու նաև այն խնդիրները, որ

Ավազակային հարձակումները բացահայտվեցին

Մարտի 31-ին, ժամը 04.57-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ահազանգ էր ստացվել, որ դիմակով և զենքով մտել են Նորագավիթ թաղամասի բենզալցակայան, աշխատողներից պահանջել գումար և վերցնելով պատուհանափեղկի վրա եղած գումարը` դիմել փախուստի: Նշված ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով ապրիլի 10-ին բերման են ենթարկվել Մանուկ Ա.-ն, Արտավազդ Դ.-ն, Էրիկ Հ.-ն (երեքն էլ 1993 թ. ծնված), 1982 թ.

Կառավարությունում սպասվում են բոլոր տեսակի փոփոխությունները. Հ. Աբրահամյանի հարցազրույցը. Գալա

ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստանում է, որ գործունեություն պետք է ծավալի «ի բարօրություն ժողովրդի եւ տնտեսության»: Այս մասին նա ասել է ՝պատասխանելով ԳԱԼԱ-ի թղթակցի հարցին, թե ինչպես է իրեն զգում նոր պաշտոնում, ինչ առաջնահերթ հարցեր է տեսնում: Հ. Աբրահամյանը ասել է, որ իր հետագա գործունեությունը պետք է ծավալի այնպես, որպեսզի հնարավոր դառնա երկիրը տանելու

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031