Օրվա լրահոսը
Ադրբեջանում ներկայացվեցին Յունուս ամուսինների դեմ մեղադրանքները՝ հայրենիքի դավաճանություն. Haqqin.az
Քիչ առաջ մոտ 6 ժամ տևած հարցաքննությունից հետո Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսին դուրս բերեցին գլխավոր դատախազության շենքից, նստեցրին սև մեքենա և տարան Նասիմի շրջանային դատարան, հայտնում է «Հաքքին.ազ»-ը: Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը մեղադրվում է «հայրենիքի դավաճանության», «խարդախության», «ապօրինի ձեռնարկատիրության», «հարկերից խուսափելու» հոդվածներով: Նրա ամուսնու՝ քաղաքագետ Արիֆ Յունուսի նկատմամբ նույնպես քրեական գործ է
Մասնագետները հորդորում են ազատվել զոհի բարդույթից
Հայաստանի տարբեր մարզերի, Երևանի և սփյուռքի շուրջ 30 ուսուցիչներ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մասնակցում են «Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման» խորագրով ամառային դպրոցին։ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի խոսքով՝ այսպիսի դասընթացների անցկացման անհրաժեշտություն կա, որովհետև Հայոց ցեղասպանության թեման հատուկ մոտեցում է պահանջում. «Այդ թեման բարդություններ ունի և սխալ մատուցման դեպքում կարող է հոգեբանական
Վալերի Օսիպյանը կրկին ՀՔԾ-ում է
Այս պահին ՀՔԾ-ում Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եւ նրա եղբորորդու մասնակցությամբ դանակահարության գործով վկա Սամվել Հովհաննիսյանի առերես հարցաքննությունն է տեղի ունենում: Արդեն մոտ մեկ ժամ է՝ այն սկսվել է: Առավոտյան էլ Վալերի Օսիպյանը առերեսվել է Սամվել Հովհաննիսյանի մոր՝ Սուսաննա Հովհաննիսյանի հետ: Տիկին Հովհաննիսյանը Aravot.am-ին պատմեց, որ վեց ժամ տեւած առերեսման ընթացքում պարոն Օսիպյանը դանակահարությանը չառնչվող
Մարզահամերգային համալիրի աշխատակիցներին ստիպել են ազատել շենքը
Այսօր Մարզահամերգային համալիրի աշխատակիցներին ԴԱՀԿ ծառայողները, առանց նախազգուշացման, թույլ չեն տվել շենք մուտք գործել՝ պատճառաբանելով, որ ներսում ապամոնտաժման աշխատանքներ են կատարվում: Իսկ ավելի վաղ աշխատանքի եկած մարդկանց ստիպել են ազատել աշխատասենյակները՝ նույն պատճառաբանությամբ: ԴԱՀԿ ծառայողներն ու ոստիկանները լրագրողների խմբին ևս թույլ չտվեցին ներս մտնել ու ասացին, որ իրենք էլ ոչ մի բանից տեղյակ չեն, կատարում
Ղարաբաղում սպանված զինվորը կանխազգո՞ւմ էր իր զոհվելը
Պաշտպանության բանակը եւ համագյուղացիները ֆինանսապես օգնել են
Սպանություն Արմավիրում. կնոջը խեղդամահ էին արել (Տեսանյութ)
Հուլիսի 26–ին ոստիկանության Արմավիրի բաժին եկած քաղաքացին հայտնեց, որ քույրը աշխատանքի չի ներկայացել, տան դուռը փակ է, բջջայինն՝ անհասանելի: Րոպեներ անց բաժնի օպերատիվ խումբը Չարենցի փողոցի 5-րդ շենքում էր: Բնակարանի դուռն, իսկապես, բացող չկար…«Երեկ մի տղա էր Մանյակին հարցնում…». սա էր կնոջ մասին հարևանների հայտնած ամենաթարմ տեղեկությունը: Մտավախություն կար. հնարավոր է կինը գիտակցության կորուստ է
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Դեսպան Հեֆերնը ողջունել և շնորհավորել է Արամայիս Գրիգորյանին բնապահպանության նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ և երկուստեք արգասաբեր համագործակցության հույս հայտնել: Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն հայտնելով այցի և շնորհավորանքների համար, նշել է. «ԱՄՆ կառավարության հետ, ի դեմս դեսպանության, ՀՀ բնապահպանության նախարարությունը մշտապես
Գյումրիում նոր դանակահարությունները կատարվել են ոգելից խմիչքի ազդեցության տակ
Երկու օր առաջ Գյումրու ամենաաղքատ թաղամասերից մեկի`Բուլվարայինի 206-014 տնակում, որը պատկանում է Վարդուհի Սարգսյանին, նրա տանը հյուրընկալված տեգրը` 27-ամյա Հարություն Հարությունյանը, որն, ի դեպ, բնակվում է Հրազդան քաղաքում, կերուխում կազմակերպելով հարազատների տանը ու հարբելով ` սեղանի շուրջ դանակի հարվածներ է հասցրել հավաքվածներին, այդ թվում նաև տան հյուրին: Վերջինս, վիճաբանելով եղբոր `28-ամյա Հովհաննես Հարությունյանի ու նրա
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Նորք-Մարաշ վարչական շրջանում
Նուբարաշեն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Նորք-Մարաշ վարչական շրջան, հետևել քաղաքապետարանի 2014 թվականի ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանն այցելել է նաև թիվ 123 մանկապարտեզ, որտեղ արդեն ամբողջությամբ ավարտվել են հիմնանորոգման աշխատանքները: Օգտվելով առիթից՝ փոքրիկների ծնողներն իրենց շնորհակալություն են հայտնել քաղաքապետին նախակրթարանների հանդեպ ցուցաբերվող
Վիգեն Սարգսյան. «Եկել է մեծ փոփոխության ժամանակը»
«Լույս» հիմնադրամի նախաձեռնությամբ հուլիսի 30-ին Ամերիկյան համալսարանի դահլիճներից մեկում կայացավ մամլո ասուլիս, որի առանցքային հարցերից էին բարձրագույն կրթություն ունեցող հայ երիտասարդների համար արտերկրում ուսանելու հնարավորությունների, ինչպես նաև Գյումրին որպես լիվինգ արտի կենտրոն դարձնելուն ուղղված միջոցառումների ներկայացումը: Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի խոսքերով՝ կառավարությանը անհրաժեշտ են խելացի կադրեր, և պարտադիր չէ ծանոթ-բարեկամի միջնորդությունը: Իր կյանքի ուղին
Բարաք Օբամայի` պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքը «ՎՏԲ Բանկին» չի վախեցրել
«ՎՏԲ Բանկի» պատասխանատուները վստահեցնում են, որ Visa եւ Mastercard պլաստիկ քարտերը կարելի է օգտագործել առանց սահմանափակումների
Մայրաքաղաքի մշակութային օջախների նկատմամբ քաղաքապետարանի ուշադրությունը լինելու է շարունակական
Նուբարաշեն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել և հետևել է Նուբարաշենի կենտրոնացված գրադարանային համալիրում իրականացվող հիմնանորոգման ընթացքին: Պատասխանատուները զեկուցել են, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն և կավարտվեն նախատեսված ժամկետում: Օգտվելով առիթից՝ գրադարանի տնօրենը ողջ կոլեկտիվի անունից իր երախտագիտությունն է հայտնել քաղաքապետին՝ մայրաքաղաքի գրադարանների պայմանների բարելավմանն
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին եւ դեսպանատան մշտական իրավական խորհրդատու Ջոն Լուլեջյանին։ Դեսպանը շնորհավորել է Ա.Հովսեփյանին՝ նոր նշանակման կապակցությամբ՝ կարեւորելով անկախ քննչական մարմնի կազմավորումը մասնավորապես արդարադատության համակարգի անկախության ապահովման համատեքստում։ Դեսպանի խնդրանքով Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է իր տեսլականը` քննչական մարմնի կայացման եւ
Դատապարտյալը հարցնում է, թե ինչո՞ւ իր նկատմամբ համաներում չի կիրառվում
Բարձրագույն կրթությամբ, նախկինում հինգ անգամ դատապարտված, երկրորդ խմբի հաշմանդամ Հայկ Վարդանյանը ներկայումս գտնվում է արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նա դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, խաբեության եղանակով ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այս տարվա ապրիլի 9-ի դատավճիռը չի բողոքարկվել եւ մնացել է օրինական ուժի մեջ:
Գագիկ Ծառուկյանի համար եկեղեցաշինությունը հատուկ խորհուրդ ու նշանակություն ունի
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր իր հերթական շրջայցը կատարեց Նուբարաշենում կառուցվող եկեղեցի, ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին: Տասնամյակներ շարունակ ավելի քան տասը հազար բնակիչ ունեցող Նուբարաշեն վարչական շրջանը եկեղեցի չի ունեցել: Բնակիչներն ապավինել են հարևան համայնքներին: Դեռևս 2012թ-ին համայնքի բնակիչներն անձամբ էին խնդրել Գագիկ Ծառուկյանին՝ աջակցել համայնքում եկեղեցի կառուցելու գործում: Կառուցվող այս եկեղեցին ԲՀԿ
406 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հուլիսի 30-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 7,350,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406 դրամ: NASDAQ OMX Armenia
Երևանյան նոր այգիների ու պուրակների ստեղծման ծրագրերը շարունակական են լինելու նաև մայրաքաղաքի ծայրամասային համարվող թաղամասերում
Երևանի համաչափ զարգացման համատեքստում մայրաքաղաքում իրականացվող բակերի համալիր բարեկարգման ծրագրով լայն թափով աշխատանքներ են ընթանում նաև Նուբարաշեն վարչական շրջանում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նուբարաշեն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ժամանակ այցելել է բարեկարգվող բակերի շինհրապարակներ: Ներկայացնելով իրականացվող աշխատանքներն ու նախատեսվող ծրագրերը՝ վարչական շրջանի ղեկավարը զեկուցել է, որ դրանք ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Քաղաքապետը շրջել է
«Եթե Արեւմուտքի ճնշումն ուժեղ լինի` «Որոտան» ՀԷԿ-երը կվաճառվեն, եթե ռուսականը` չեն վաճառվի»
Եթե «Որոտան» ՀԷԿ-երի վաճառքը չեղյալ համարվի, հնարավոր է ՀՀ-ի համար որոշ խնդիրներ ծագեն
Վիգեն Սարգսյանը՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին
Հուլիսի 30-ին Ամերիկյան համալսարանում կայացավ մամլո ասուլիս՝ նվիրված արտերկրի լավագույն համալսարաններում հայ ուսանողների կրթական հնարավորություններին, Գյումրիում ոսկերչական արվեստը զարգացնելու նոր հարթակների ստեղծմանը, ինչպես նաև՝ «Լույսի» լիվինգ զարդերի ցուցադրությանը: Հիմնական հարցերից զատ՝ արծարծվեցին նաև քաղաքական թեմաներ: Այն հարցին, թե ինչքանով է հեռանկարային Հայաստանի՝ Մաքսային միության անդամակցումը, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նշեց, որ այդ միությունը ձեռնտու
Ըստ Շանթ Հարությունյանի՝ Գեորգի Վանյանը գործում է Հայաստանում որպես ՌԴ գործակալ
Aravot.am-ը Շանթ Հարությունյանի մեղադրանքների վերաբերյալ փորձեց զրուցել նաեւ Գեորգի Վանյանի հետ, բայց նա չցանկացավ անդրադառնալ իր հասցեին հնչած հայտարարությանը, միայն ասաց` no comment:
ԿԽՄԿ-ն ափսոսում է Չինարիի բնակչությանն աջակցման իր ծրագրի կասեցման համար
Հայաստան: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունը Հայաստանում ափսոսանքով է հայտնում, որ հուլիսի 26-ին տեղի ունեցած կրակոցների պատճառով ստիպված է եղել կասեցնել իր նախաձեռնությունը՝ ուղղված Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչների բերքահավաքին աջակցելուն: Համաձայն զինված հակամարտության հետևանքով տուժած քաղաքացիական բնակչությանն աջակցելու իր հանձնառությանը՝ ԿԽՄԿ-ն համաձայնել էր ներկա գտնվել Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանագծին գտնվող Չինարիի արտերում՝
Գյումրու մանկավարժականի ռեկտորի եղբոր սպանության մեջ կասկածվող պաշտոնյան իրեն մեղավոր չի ճանաչում
Քիչ առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդուարդ Մանուկյանը, քննելով ռազմական ոստիկանության քրեական հետախուզության Գյումրու բաժանմունքի պետի` 36-ամյա Արման Կատունյանի խափանման միջոցի հարցը, որոշեց նրան երկամսյա կալանքի ենթարկել: Հիշեցնենք, որ ռազմական ոստիկանության պաշտոնյան կասկածվում է Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի 50-ամյա եղբորը` Հարություն Գրիգորյանին սպանելու մեջ: Արման Կատունյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը Aravot.am-ին փոխանցեց,
Բաքվում ձերբակալվել է իրավապաշտպան Լեյլա Յունուսը. Ազատություն» ռադիոկայան
Ադրբեջանցի ամենահայտնի իրավապաշտպաններից մեկին` Լեյլա Յունուսին Ադրբեջանի Գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գծով քննչական վարչություն բերման ենթարկեցին այսօր կեսօրին` տանից դուրս գալուց անմիջապես հետո: Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ քաղաքացիական հագուստով երեք իրավապահներ սկզբում փակեցին Յունուսի ավտոմեքենայի ճանապարհը, ապա ստիպեցին նրան հետևել իրենց` ուղևորվելով դատախազություն: Իրավապահների մեկ այլ՝ վեց հոգանոց խումբ էլ այդ նույն րոպեներին արգելափակել էր Յունուսի
Ինչի՞ մասին են խոսում երեւանյան գովազդները
30 հուլիսի 2014, Երևան: Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որը ներկայացվում է ստորև: Հարգելի պարոն Մարգարյան, Հուլիսի 29-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց Երևանում գովազդների դրական գործունեության մասին: Չգիտեմ Ձեզ զեկուցե՞լ են, որ վերջերս Առավոտ օրաթերթն իր առաջին էջում տեղադրել էր Իսակովի պողոտայի <Արա՛մ, մենք քեզ
Քաղաքապետարանը հերքում է Նոր Նորքում ծառահատման լուրը. ՍիվիլՆեթ
Նոր Նորքում «անտառների բնաջնջման», ծառերի հատման մասին տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան` այս մասին ասված է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տրամադրած պարզաբանման մեջ: Քաղաքապետարանում վստահեցնում են, որ այդ տարածքը համալիր բարեկարգվում է, որի շրջանակում «ոչ միայն ծառեր չեն հատվելու, այլև նախատեսվում է լրացուցիչ ծառատունկ և կանաչապատման աշխատանքներ
Լողափից` քրեակատարողական հիմնարկ
Հուլիսի 29-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Նոր Նորքի և Արաբկիրի բաժինների ծառայողները Սևանա լճի լողափերից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1975 թ. ծնված Վաղարշակ Խ.-ին, որը մայիսի 31-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի (գողություն) մի շարք կետերի մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք: Վաղարշակ Խ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ
Վարդան Ղուկասյան. «Գյումրիում դուսընկածի համար մարդ են խփում, իսկ այդտեղ գալուբոյներն այնքան շատ են»
Ըստ Վարդան Ղուկասյանի, աշխարհի վերջն է՝ գրված է, որ աշխարհի վերջին օրերին կանայք պիտի կուսությունից դուրս գան, նոր ամուսնանան, տղամարդիկ պետք է ստորանան կանանց դեմ:
Հայրը` երեխային պահելուց չարամտորեն խուսափելու մեղադրանքով
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` հուլիսի 29-ին, ժամը 14.00-ին, բաժին է ներկայացել 1976 թ. ծնված Սամվել Ա.-ն, որը 2013 թ. հոկտեմբերի 10-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 173 հոդվածի () 1-ին մասի մեղադրանքով: Խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին: ՀՀ ոստիկանություն
Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատունը ժամանակավորապես դադարեցրել է վիզաների տրամադրումը. Росбалт
Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատունը ժամանակավորապես դադարեցրել է վիզա տրամադրել ՌԴ քաղաքացիներին, հայտնում է «Ռոսբալտ»-ը: Դեսպանատան կայքում դրված հաղորդագրության մեջ ասվում է, որ դա կապված է տեխնիկական խնդիրների հետ. «Տվյալ խնդիրը համընդհանուր է և կապված չէ կոնկրետ երկրի կամ վիզային կարգի հետ: Մենք ներողություն ենք խնդրում վիզայի համար դիմած անձանց՝ ուշացման համար: Մենք կվերադարձնենք ձեր անձնագիրը վիզայի
Հանրային պաշտպանը չէր ներկայացել Հմայակ Հովհաննիսյանի դատական նիստին
Հանրային պաշտպանի գրասենյակը դեռ չէր ստացել դատարանի դիմումը


















































