Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովը` ԱԺ նախագահի պաշտոնակատար

Հովիկ Աբրահամյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրությունն արդեն ուղարկվել է կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը: ԱԺ նախագահի պարտականություններն, ըստ ԱԺ կանոնակարգի, կկատարի քվեարկության ժամանակ ամենաշատ ձայները հավաքած փոխնախագահը: Տվյալ դեպքում` Էդուարդ Շարմազանովը: Դեռ հստակ չէ`Էդուարդ Շարմազանովն այնուհետ կմնա՞ ԱԺ նախագահի պաշտոնում, քանի որ,

Անհրաժեշտ միջոցառումներ մսամթերքի վաճառքի կետերի պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ

Թիվ 2 շուկային հարակից մսամթերքի վաճառքի տաղավարների տարածքում պատշաճ սանիտարական վիճակի ապահովման նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդակցությանը պատասխանատուներին հանձնարարել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և ՀՀ ԱՆ հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչության հետ համատեղ կազմակերպել ու իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Интерфакс. Ռուսաստանը մտադիր է տապալել Ուկրաինայի ընտրությունները. ԱԳՆ

Ռուսաստանը մտադիր է տապալել մայիսի 25-ի Ուկրաինայի նախագահական ընտրությունները և երկրի ապակայունացումն իր շահերից է բխում, հայտնել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Դանիլ Լուբկիվսկին: Փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: «Ոչ թե դաշնայնացումը, այլ Ուկրաինայի պարալիզացումը. ահա, թե ինչ է պետք այսօր Կրեմլին: Գլխավոր նպատակն է՝ երկարատև ապակայուն իրավիճակ պահպանել Ուկրաինայում», – ասել է Լուբկիվսկին ապրիլի 14-ին Կիևում ճեպազրույցի

Արմեն Աշոտյանի ամենաչսիրած հարցը եւ նկարի տեղը

Այսօր Հայաստանի ուսանողական 15-րդ մարզական խաղերի բացման արարողությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին, թե ինքը կմնա՞ նոր կառավարության կազմում, ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն ասաց. «Ամենաչսիրածս հարցն է այս ընթացքում, որովհետեւ պահանջում է ոչ հստակ պատասխան: Կարող եմ ձեզ ասել հետեւյալը. դուք հաճախ եք լինում Կրթության եւ գիտության նախարարությունում եւ տեսնում,

Իսակով-Լենինգրադյան ավտոճանապարհի կանաչապատման աշխատանքներում կներգրավվեն բոլոր վարչական շրջանները

Իսակով-Լենինգրադյան նոր կառուցվող ավտոճանապարհի հարակից տարածքների կանաչապատման աշխատանքների մասով քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդակցությանը հանձնարարել է այդ աշխատանքներում ներգրավել վարչական բոլոր շրջանների կանաչապատման ձեռնարկությունները և աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետում: Տարոն Մարգարյանը հանձնարարել է 2014 թվականի կապիտալ վերանորոգման ենթակա փողոցների ցանկը նախապես տրամադրել «Երևան Ջուր», «Երևան գազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններին՝ իրենց տարեկան ծրագրով նախատեսված

Ծառատունկ-շաբաթօրյակները կշարունակվեն մինչև մայիսի 1-ը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, նախքան օրակարգային հարցերին անցնելը, շնորհակալություն է հայտնել աշխատակազմի բոլոր ստորաբաժանումներին՝ ապրիլի 12-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկը հավուր պատշաճի կազմակերպելու և անցկացնելու համար: Քաղաքապետը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր այն պետական և մասնավոր կառույցներին, որոնք ակտիվորեն մասնակցել են իրականացված աշխատանքներին: Խորհրդակցության շրջանակում մայրաքաղաքում ընթացող կանաչապատման աշխատանքների հետ կապված՝

Լեւոն Տեր-Պետրոսյանի բացահայտումները՝ Հովիկ Աբրահամյանի ունեցվածքի մասին

Երեկվանից համացանցում են հայտնվել տարբեր տեսանյութեր ու հոդվածներ, թե ինչ հարստություն ունի եւ ինչպիսի շքեղ կյանք է վարում ՀՀ վարչապետ նշանակված Հովիկ Աբրահամյանը: Հովիկ Աբրահամյանի հարստության մասին դեռեւս 6 տարի առաջ՝ 2007-ի դեկտեմբերի 8-ի հանրահավաքում առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր բացահայտումներն էր ներկայացրել:  Այդ ժամանակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը, համեմատելով նախկին եւ ներկա իշխանությունների սեփականաշնորհումները,

Եհովայի վկաները սահմանագոտում ակտիվ են

Հրավեր հարսանյաց սրահ՝ Հիսուսի մահվան հիշատակի երեկոյին

415.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Ապրիլի 14-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»  ԲԲԸ-ում կայացել է 600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 415.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 415.25 դրամ: NASDAQ OMX Armenia

Շարունակվում է եռամսյակային հաշվետվությունների ներկայացումը

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ավարտին շարունակվել է ըստ ոլորտների քաղաքապետարանի կառուցվածքային որոշ ստորաբաժանումների 2014 թվականի առաջին եռամսյակում կատարված աշխատանքների հաշվետվությունների ներկայացումը: Քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը մասնավորապես ներկայացրել է առողջապահության, առևտրի և սպասարկումների, արտաքին ձևավորման և գովազդի, ինչպես նաև «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի ու առաջին և զորակոչային հարցերի կազմակերպման բաժնի կողմից իրականացված աշխատանքների

ՀՀ քաղաքացիները՝ նոր վարչապետի մասին (Տեսանյութ)

Երեկ՝ ապրիլի 13-ին, ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստից հետո, պարզ դարձավ Հայաստանի Հանրապետության 13-րդ վարչապետի անունը: Aravot.am-ը Երեւանի փողոցներում քաղաքացիներից փորձեց ճշտել, թե ինչպե՞ս են վերաբերվում նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Հարցված քաղաքացիներից մեկը նշեց, որ նախկին ԱԺ նախագահի թեկնածությունը բոլորին էլ հայտնի էր, բայց մինչեւ պաշտոնական հայտարարությունը ոչ մեկ չէր կարողանում համակերպվել այդ վարկածի հետ:

Խիստ հսկողություն՝ քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների գործունեության նկատմամբ

Անդրադառնալով քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների և քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների գործունեության վերաբերյալ ներկայացվող եռամսյակային հաշվետվություններին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ պետք է մանրամասնորեն ներկայացվեն հաշվետվու ժամանակահատվածում կատարված աշխատանքների հաշվետվությունն ու ըստ այդմ նաև խիստ հսկողություն սահմանել ծրագրված աշխատանքները ողջ ծավալով իրականացնելու ուղղությամբ : «Համայնքային բյուջեից ֆինանսավորվող կազմակերպությունների գործունեության նկատմամբ մենք պարտավոր

«Արդար խաղի» (Fair Play) դասակարգման աղյուսակը գլխավորում է «Միկան». ffa.am

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երրորդ շրջանի հանդիպումների արդյունքում, «Արդար խաղի» (Fair Play) դասակարգման աղյուսակը գլխավորում է «Միկա»-ն: ffa.am  

ՌԴ արտգործնախարարությունը տեղին չի համարում Ղրիմի և Ղարաբաղի միջև զուգահեռները. «Ազատություն» ռադիոկայան

«Մի կողմից Ղրիմի, մյուս կողմից Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի միջև զուգահեռներ անցկացնել ես չէի ցանկանա»,- «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում կիրակի օրը նշել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզյան: «Ղարաբաղյան հարցով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի համանախագահներն են Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը: Այս կառույցը ցանկանում է նպաստել հայերի և ադրբեջանցիների ուղղակի երկխոսությանը: Նյութի մանրամասները կարդացեք

Հովիկ Աբրահամյանի` վարչապետ նշանակվելն ու գաղջ մթնոլորտի «վերարտադրվելը»

«Այն գաղջ մթնոլորտը, ինչից գանգատվում էր Սերժ Սարգսյանը, այդ մթնոլորտը շարունակվելու է անկախ կադրային ինչ-ինչ փոխատեղումներից, քանի որ Հովիկ Աբրահամյանի նշանակման քայլով այդ գաղջ մթնոլորտի պատճառները ոչ թե վերանում են, այլ վերարտադրվում»-Aravot.am-ի հարցին՝ արդյոք Հովիկ Աբրահամյանի` վարչապետ նշանակումը ճիշտ քա՞յլ էր, այսպես պատասխանեց «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Հովիկ Աբրահամյանի` վարչապետ նշանակման մասին

ՀՀ ԳԱԱ նախագահ` Հայաստանի գիտնականների ավանդը տիեզերագնացության զարգացման գործում Յուրի Գագարինից մինչ օրս

Սույն թվականի ապրիլի 14-ին Երեւանի «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը հանդիպեց Երեւանի ԲՈՒՀ-երի ուսանողների եւ ավագ դպրոցի աշակերտների հետ: Հանդիպումը նվիրված էր Տիեզերագնացության օրվան եւ Յուրի Գագարինի ծննդյան 80-ամյակին: Ռադիկ Մարիտիրոսյանը պատմեց տիեզերագնացության զարգացման հարցում Հայաստանի գիտնականների եւ մասնագետների ձեռքբերումների մասին էլեկտրատեխնիկայի, ռադիոֆիզիկայի, աստղաֆիզիկայի, մեխանիկայի, մաթեմատիկայի ոլորտներում: Հայաստանի գիտնականները

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 11-ից 14-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 11-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 33 դեպքից բացահայտվել է 25-ը, խարդախության 7 դեպքից` 6-ը, ավազակային հարձակման` 2, խուլիգանության 1 և մաքսանենգության 9 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 7 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 և մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպք: Անցած

Տագանկայի թատրոնում փոխել են պիեսի վերջը, որ բանջարեղենները հեղափոխություն չանեն

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը (լուսանկարում՝ ձախից առաջինը) այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած «ՀՀ պետականության առջեւ ծառացած մարտահրավերները» խորագրով հանրային քննարկման ժամանակ պատմեց մի արտառոց պատմություն: Մի քանի օր առաջ «Տագանկայի» թատրոնում բեմադրվում էր «Չիպոլինոյի արկածները»: Քանի որ այդ պիեսում վերջում մրգերն ու բանջարեղենները հեղափոխություն են անում, այս պիեսը Մոսկվայում

«Քանի դեռ հարյուր հազարավոր պատանդներ ունենք Ռուսաստանում՝ ոչ մի ընդվզում չի լինի». Ազգագրագետ

«ՀՀ պետականության առջեւ ծառացած մարտահրավերները» խորագրով հանրային քննարկման ժամանակ գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը, դառն իրականությունը ներկայացնող ելույթներից հետո հնչեցրեց մի լավատեսական նոտա. «Հայ ժողովուրդը վերջին քսան տարիների ընթացքում բոլոր ընտրությունների ժամանակ ընտրել է ընդդիմությանը: Դա ցույց է տալիս, որ վիճակն անհուսալի չէ՝ ծանր է, բայց ոչ անհուսալի»: Վ. Մարտիրոսյանի ձեւակերպմամբ՝ Հայաստանում հաստատված է պաշտոնյա պետություն,

Սուրիկ Խաչատրյանի «սիրուհուն» կհարցաքննեն

Այսօր Աջափնյակ Դավիթաշեն դատարանում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի գործով դատական նիստն էր: Սուրիկ Խաչատրյանի փաստաբան Մարտին Զիլֆուղարյանը (լուսանկարում) կրկին միջնորդեց գործով որպես երրորդ անձ ներգրավել Անուշավան Առուշանյանին: Ում, ըստ Գորիսի նախկին քաղաքապետի, ծանր վիրավորել էր Սուրիկ Խաչատրյանը: Այս միջնորդությունը անհիմն համարեց Գորիսի նախկին քաղաքապետի փաստաբան Մուշեղ Շուշանյանը. «Այս

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2014թ. առաջին եռամսյակի գնահատման և վերլուծության արդյունքները

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2014թ. առաջին եռամսյակի ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների ամփոփ ցուցանիշները՝ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում անցած երեք ամիսների կտրվածքով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Արաբկիր,

Սպասվում է փոփոխական եղանակ

Հանրապետության տարածքում`   Ապրիլի 15-ին, 17-ին, 19-ին առավելապես հյուսիսային շրջաններում,16-ին և 18-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հարավային 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 15-ին կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևանում՝ Ապրիլի 15-ին, 17-ին, 19-ին անձրևի

«Էդվագ Գրուպ»-ը դատի է տալիս ՏՄՊՊՀ-ին

Արդեն երեք տարուց ավել է, ինչ «Էդվագ Գրուպ» ՍՊԸ-ն (ապրանքային նշանը` 365 Wines, այսուհետեւ` Ընկերություն) վիճարկում է հայկական շուկայում իր մտավոր սեփականությունն հանդիսացող նռան տեսքի ապակյա շշով գինիների նմանակների անօրինական առկայությունը: 2011թ.-ից «Վեդի Ալկո» ՓԲԸ-ն սկսել է արտադրել նման արտադրանք, այնուհետեւ ՏՄՊՊՀ պահանջով գրանցել է արտադրական նմուշը, որից հետո դատարանում վիճարկվել եւ առոչինչ է ճանաչվել

Ինչո՞ւ ՀՀԿ-ն կանգ առավ Հովիկ Աբրահամյանի անձի վրա. Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի պատասխանատուի պարզաբանումները

Aravot.am-ը Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանին հարցրեց` մի՞թե իրենց կուսակցության ներսում կամ առհասարակ Հայաստանի քաղաքական դաշտում չկա մի նոր դեմք, որ անընդհատ նույն մարդկանց են պաշտոններ վստահում, պաշտոնների փոխակերպում են անում: Ի՞նչ կտա Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելը մեր երկրին, կհաջողացնի՞ նա քայքայված տնտեսությունը ոտքի կանգնեցնել կամ ասենք՝ կոռուպցիայի դեմ պայքարել: «Հավանաբար չեք հիշում

Հայտարարություն. Հայաստանի Հանրապետության կառավարության ձևավորման վերաբերյալ

Սույն հայտարարությունը բաց է, և ցանկացած այլ նախաձեռնություն և անձ կարող է միանալ դրան  Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո սկսեցին և նոր վարչապետի նշանակումից հետո շարունակում են տարվել վարչապետի անձի շուրջ նեղմիտ և գավառական սպեկուլյացիաներ: Վարչախմբի տարբեր թևեր ակնարկներով կամ բացահայտորեն հայտարարում են ժողովրդի կամքին հակառակ գործելու և իրենց նեղ խմբային շահերը պաշտպանելու մասին, իսկ մեդիաների

Интерфакс. Ուկրաինայի պետական կառուցվածքի հարցով հանրաքվեն հնարավոր է անցկացվի մայիսի 25-ին. Տուրչինով

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը հայտնել է, որ երկրի պետական կառուցվածքի հարցով հանրաքվեն կարող է անցկացվել մայիսի 25-ին՝ նախագահական ընտրությունների օրը, փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: «Վստահ եմ, որ ուկրաինացիների զգալի մեծամասնությունը այդ հանրաքվեում, որը կարող է անցկացվել նախագահական ընտրությունների հետ, երբ խորհրդարանը համապատասխան որոշում կայացնի, կողմ կարտահայտվի անբաժանելի, անկախ, ժողովրդավարական և ինքնիշխան Ուկրաինային»,

Նախարարի պաշտոնակատարը հանձնարարել է սկսել ցրտահարությունից տուժած տնտեսություններին սերմացուի բաշխման աշխատանքները

Խոսելով կառավարության կազմի հետ կապված նոր մոտեցումների մասին, նախարարի պաշտոնակատարը կրկին հիշեցրել է նախատեսված ծրագրերի իրականացման գործում անձնական պատասխանատվության կարևորությունը։

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի շնորհավորական ուղերձը Հովիկ Աբրահամյանին

Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որում, մասնավորապես, ասված է. «Հարգարժան պրն Աբրահամյան Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ  Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: ՀՀ նախագահի և Հայաստանի իշխող` Հանրապետական կուսակցության կողմից Ձեր հանդեպ ցուցաբերված բարձր վստահությունը վկայում է, որ ունեցած մեծ փորձառությունն ու քաղաքական գործչի

Ամբաստանյալի մայրն ու եղբայրը հրաժարվել են կաշառքի մասին իրենց հայտարարությունից

Իր տղային՝ Գեւորգ Թոսունյանին այս գործից «հանելու» համար հայրը՝ Հակոբ Թոսունյանը, քննիչին եւ դատախազին տվել է 60 000-70 հազար դոլար գումար:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031