Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյանի բացահայտումները՝ Հովիկ Աբրահամյանի ունեցվածքի մասին

Ապրիլ 14,2014 17:09

Երեկվանից համացանցում են հայտնվել տարբեր տեսանյութեր ու հոդվածներ, թե ինչ հարստություն ունի եւ ինչպիսի շքեղ կյանք է վարում ՀՀ վարչապետ նշանակված Հովիկ Աբրահամյանը:

Հովիկ Աբրահամյանի հարստության մասին դեռեւս 6 տարի առաջ՝ 2007-ի դեկտեմբերի 8-ի հանրահավաքում առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր բացահայտումներն էր ներկայացրել:  Այդ ժամանակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը, համեմատելով նախկին եւ ներկա իշխանությունների սեփականաշնորհումները, ասել էր. «Փորձեք հիշել կամ պարզել նաեւ, թե ո՛ր կենդանակերպի նշանի տակ ծնված երջանիկին են պատկանում թեկուզ Խորհրդային Հայաստանի վարչական միավորներից մեկի՝ Արտաշատի շրջանի հետևյալ ձեռնարկությունները. Արտաշատի գինու գործարանը, նույն քաղաքի մեխանիկական գործարանը, Շահումյան գյուղի շարժական մեքենայացված շարասյունը, այդ գյուղում տեղակայված գյուղշին 5-րդ տրեստի ավտոպարկը, Արտաշատի «Սիրիուս» գործարանը, Արտաշատի կենցաղսպասարկման շենքը՝ վերածված կազինոյի, «Արտաշատ» գաստրոնոմը, Արտաշատի հին բաղնիքը, նույն քաղաքի հյուրանոցի ռեստորանը, Մխչյան գյուղի գինու գործարանը, շրջանի բոլոր գազալցակայանները, Մխչյանի ավտոձեռնարկությունը, Մխչյանի բետոնի գործարանը, Արաքս գետի երեք ավազահանքեր, հազարավոր հեկտար կազմող հողատարածքներ ու հանքավայրեր Նարեկ, Քաղցրաշեն, Ուրցաձոր, Գոռավան գյուղերում և Արարատի մարզի այլ բնակավայրերում։

Փորձեք պարզել այս ամենը, ինչպես նաև բյուրավոր նման դեպքեր, և ձեզ համար շոշափելի կդառնա, թե իրենից ինչ է ներկայացնում քոչարյանական սեփականաշնորհումը, և թե որքան «բարեկիրթ» է այն՝ նախկինների օրոք իրականացված «վայրենի» սեփականաշնորհման համեմատ։

Ի դեպ՝ ավելորդ չէ նշել, որ նախկին իշխանությունների օրոք իրականացված սեփականաշնորհման հետ կապված համարյա ոչ մի գործարք կամ որոշում չի վերանայվել կամ չեղյալ հայտարարվել ներկա իշխանություններին ենթակա դատարանների կողմից։ «Վայրենի» սեփականաշնորհման առասպելի ավելի սպառիչ հերքում՝ դժվար է պատկերացնել»։

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930