Օրվա լրահոսը

Գյումրիում վրաերթ կատարած վարորդը տուժողին տեղափոխել է հիվանդանոց և ներկայացել ոստիկանություն

Հուլիսի 28-ին, ժամը 21.40-ի սահմաններում, «Նիսսան Պատֆայնդեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Գորկու փողոցում վրաերթի է ենթարկել 1946 թ. ծնված Հարություն Հ.-ին, շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց և ներկայացել ոստիկանության Կումայրիի բաժին: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Արամ Սարգսյան. «Փրկել մեզ միայն լոզունգներով՝ չենք կարող»

Եվրասիական միության բոլոր անդամ երկրները պետք է դառնան Շանհայի համաձայնագրի լիիրավ անդամներ

Մարտին Վարդազարյան. «20, 30 կամ 50 հազար եվրոն կարեւոր չէ»

Կոմպոզիտորի համոզմամբ, Հայաստանը «Նոր ալիքում» ներկայացրած Սոնա Ռուբենյանի «հանդիսատեսի համակրանքը» ավելի արժեքավոր է

Շուտով կմեկնարկի «Հասարակություն առանց սահմանափակումների» ծրագիրը

Վանաձորում ապրող հաշմանդամություն ունեցող անձինք կտեղեկանան իրենց իրավունքներից:

Հայաստանում կրոնական փոքրամասնությունները խտրական վերաբերմունք են զգում․ զեկույց. Epress.am

Հայաստանի Սահմանադրությունը պաշտպանում է կրոնական ազատությունը, սակայն ՀՀ-ում գործող որոշ օրենքներ և հայեցակարգեր սահմանափակում են այն: Այս մասին ասված է հուլիսի 28-ին հրապարակած ԱՄՆ Պետդեպի «Կրոնական ազատությունների մասին 2013» զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածում։ Համաձայն զեկույցի հեղինակների, 2013 թվականի ընթացքում եղել են հաղորդումներ պաշտամունքի վայրեր կառուցելիս կրոնական կազմակերպությունների առաջ ծառացած խոչընդոտների և դպրոցներում կրոնական փոքրամասնություններին պատկանող

Լազոյի փողոցում այրվում է տան տանիք

Հուլիսի 29-ին, ժամը 14.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Լազոյի փողոցի թիվ 20 տան տանիքում: Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻԱԽ-ն: Նախնական տվյալներով այրվում է երկու տան տանիք (մոտ 300 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.47-ին, մարվել 15.14-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ՀՀ ԱԻՆ

Սերժ Սարգսյան. «Եթե ժողովուրդը ունակ չէ վերցնելու առաջավորը, նա չի կարող երկարատև պատմություն ունենալ»

ՀՀ Նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում ընդունել է հիմնադրամի 2014-2015 ուսումնական տարվա կրթաթոշակառուներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում «Լույսի» աջակցությամբ սովորող ուսանողներ և շրջանավարտներ: Նրանք Հանրապետության Նախագահին ներկայացրել են «Լույսի» «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակներում իրենց կողմից իրականացվող աշխատանքները՝ ստացած գիտելիքները, փորձառությունն ու կապերն ի բարօրություն Հայաստանի

«Դեմ եմ»-ը արձակուրդ է գնացել

Այն որ «Դեմ եմ»- ի երիտասարդները մասնավորի տարկետումից բավարարվել են, իրականության հետ ոչ մի եզր չի կարող ունենալ»,- ասաց Դավիթ Խաժակյանը:

Ինչպես կազմակերպել բողոքի ակցիաները

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում թեման քննարկում են իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը եւ ակտիվ քաղաքացի Վահագն Մինասյանը: Արամ Աբրահամյան.– Ուրբաթ օրը Վարչական դատարանը, ըստ էության, ոչ իրավաչափ համարեց չորս ակտիվիստների դեմ մոտ մի տարի առաջ կիրառված գործողությունները եւ գանձեց ոստիկանությունից 150 հազարական դրամ՝ իբրեւ իրավաբանական ծառայությունների հատուցման գումար: Վահագն, հիշեցրեք խնդրեմ` ինչի՞ մասին է

«Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում օգոստոսի 1-ից 15-ը կանցկացվի բուժօգնության անվճար ակցիա

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակական հսկողություն է իրականացվում առողջապահական հաստատությունների աշխատանքների պատշաճ կազմակերպման ուղղությամբ: Զեկուցվել է նաև, որ նախորդ շաբաթ համաբուժարաններ դիմողների թիվը կազմել է 34227: «Շտապբուժօգնության» ծառայությունում գրանցվել է 4361 կանչ: Ծնունդների թիվը մայրաքաղաքում կազմել է 508 երեխա, որից՝ 247

Առավոտցիները նշեցին «Առավոտ» օրաթերթի հիմնադրման 20-ամյակը

Հուլիսի 27-ին «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցում առավոտցիները նշեցին «Առավոտ» օրաթերթի հիմնադրման 20-ամյակը: Ձեւավորված ավանդույթի համաձայն, ինչպես գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն էր գրել, հատուկ հրավերքներ չկային, եկել էին բոլորը,  ովքեր իրենց համարում են «Առավոտի» բարեկամ: Շնորհավորողների մեջ էին քաղաքական, մշակութային, հասարակական, իրավական ոլորտի գործիչներ, լրագրողներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, նախկինում «Առավոտում» աշխատած մարդիկ: Ամենաշուտը շնորհավորելու էր եկել ՀՀ

Հանձնարարվել է ակտիվացնել կանաչապատման ուղղությամբ աշխատանքները

Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում շարունակվում են փողոցների, բակային տարածքների և մայթերի հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքները: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է ակտիվացնել ասֆալտապատման աշխատանքները՝ հսկողություն սահմանելով պատշաճ որակի ապահովման նկատմամբ: Անդրադառնալով ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին` առևտրի և սպասարկումների վարչության

Ֆրանսիայի նախարարներին հայերի հարցում կաշկանդում է Թուրքիան

Aravot.am-ը ֆրանսերենի ճանաչված մասնագետ, հայ-ֆրանսիական կապերի ամրապնդման գործում մեծ դերակատարություն ունեցող Մարտին Փաշայանից հետաքրքրվեց, թե հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացումը ի վերջո կհանգեցնի՞ նրան, որ Ֆրանսիան կարողանա վերջնականապես վավերացնել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: «Գիտեք, Ֆրանսիայի վերջին նախարարները շատ զգույշ են` կապված հիմնականում Թուրքիայի հետ, եթե մենք էսօր Ֆրանսիայում ունենք 400 հազար հայ, Թուրքիան միլիոնից ավելի ունի, Թուրքիան

«Թեժ գծերի» հեռախոսահամարներով բարձրացված հարցերի մեծ մասը լուծում է ստացել

Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում շարունակվում են փողոցների, բակային տարածքների և մայթերի հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքները: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է ակտիվացնել ասֆալտապատման աշխատանքները՝ հսկողություն սահմանելով պատշաճ որակի ապահովման նկատմամբ: Անդրադառնալով ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին` առևտրի և սպասարկումների վարչության

Փորձագետ. «Վրաստանում կան խմբեր, որոնց համար անընդունելի են բնակչության մի մասը, այդ թվում եւ հայերը»

Վրացական կողմը սկզբնական գնահատական էր տվել, որ հայկական եկեղեցում տեղի ունեցած միջադեպը առաջացել էր կենցաղային խնդիրների պատճառով

ՀՀ բնապահպանության նախարարությունը բնապահպանական նորմերի խախտման դեպքերի քննության արդյունքում կայացրել է 1.55 մլն դրամի վարչական տուգանքի 21 որոշում

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 21–25.07.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.55 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում և հաշվարկվել է 1.66 մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի անտառհատման չորս գործի քննության արդյունքում երեք ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է

Արմեն Մարտիրոսյանը՝ վարչապետի գոհունակության մասին. «Բիզնես շահի դեպքում, պետք է արտոնությունները չլինեն»

«Ժառանգության» փոխնախագահը, այնուհանդերձ կողմնակից է Դիլիջանի միջազգային դպրոցի նման կրթական հաստատություններին:

28 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում

Հուլիսի 21-ից մինչև հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 103 տրանսպորտային միջոց. 28 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 74-ը` առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ 1 տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր

Պատահարից 9 օր անց մահացել է

Ինչպես տեղեկացրել էինք` հուլիսի 17-ին, ժամը 19.30-ին, Երևանի Գ. Չաուշի և Մելքումովի փողոցների խաչմերուկում իրար էին բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայի վարորդը` 1955 թ. ծնված Սուրիկ Կարապետյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հուլիսի 26-ին, ժամը 23.30-ին, Ս. Կարապետյանը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն  

Դեսպան Ռաիսա Վարդանյանը հանդիպեց Վիետնամի դիվանագիտական ակադեմիայի ղեկավարության հետ

Հուլիսի 28-ին Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը հանդիպում ունեցավ Վիետնամի դիվանագիտական ակադեմիայի ղեկավարության հետ` Նգույեն Տհայ Յեն Հունգի գլխավորությամբ: Յեն Հունգը ծանոթացրեց դեսպանին ակադեմիայի հիմնադրման պատմությանը, կառուցվածքին, հաստատության գիտական և հետազոտական գործունեությանը, դիվանագիտական կադրերի պատրաստման գործընթացին, ինչպես նաև նրանից տեղեկացավ Հայաստանի դիվանագիտական դպրոցի գործունեության մասին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան միջազգային հարաբերությունների մի շարք արդիական խնդիրների,

Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակն այսօր առավոտյան կտրուկ վատթարացել է

Ըստ Մոսկվայում «Մատրոսսկայա տիշինա» բանտում անազատության մեջ պահվող Լեւոն Հայրապետյանի եղբոր՝ Վլադիմիր Հայրապետյանի, Լեւոն Հայրապետյանի ինքնազգացողությունը այսօր առավոտյան կտրուկ վատթարացել է. նա հազիվ էր խոսում. «Լեւոնի ճնշումը բարձրացել է մինչեւ 200, բանտի բժիշկները նրան ներարկում էին կատարել, որից հետո նա քնել է»,- Artsakh Today մամլո կենտրոնին հայտնել է Հայրապետյանը: Նա նաեւ նշել է, որ նույնիսկ

Գետք գյուղում կատարված սպանության հետքերով

Ինչպես տեղեկացրել էինք` հուլիսի 24-ին, ժամը 17.10-ին, Գետք համայնքի ղեկավարից ոստիկանության Ախուրյանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ գյուղի վարչական տարածքում տղամարդու դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը նշված գյուղի վարչական տարածքում` անասնագոմերի հարևանությամբ կիսաքանդ շինության մեջ, հայտնաբերել էր 1964 թ. ծնված Հարություն Գրիգորյանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել էին բռնության հետքեր և հրազենային չորս վնասվածքներ`

ՋԷԿ-ի կառուցումը դադարեցվեց, բայց ոռոգման ջրի խնդիրը չլուծվեց. «Ա1+» (տեսանյութ)

Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի տների ծորակից այս տարի ջուր չի հոսում։ Բնակիչները վստահ են՝ սա միտումնավոր է արվում. «Կտրում են և տալիս Աշտարակ, Կարբի, Մուղնի», «Ուժս չի պատում արաղ խմեմ, մեծացել եմ, ջուր էլ չունենք, որ խմենք», «Երբ քեֆները տալիս է, ջուրը կտրում են և տալիս Աշտարակ, թե որտեղ՝ չգիտեմ։ Ներկա դրությամբ քյոռփա երեխեքի տեր

Ինչո՞ւ են այսքան չարացել մարդիկ

Եթե մտովի համեմատություն անցկացնենք 80-ականներին և մեր օրերում Հայաստանում ապրող մարդկանց միջև, ապա բազմաթիվ տարբերությունների կողքին կնկատենք չափազանց կարևոր, շատ որոշիչ մի տարբերություն ևս: Խոսքը մարդու՝ բարի և չար տեսակի մասին է: Հասկանալի է, որ եթե ուրիշ որևէ այլ բան փոխված չլիներ, ապա միայն կացութաձևի փոփոխությունը բավական էր, որ էական փոփոխություն տեղի ունենար մարդու ապրելակերպի

Pussy Riot խմբի անդամները դիմել են Եվրադատարան. «Ազատություն» ռադիոկայան

«Վեդոմոստի» պարբերականի փոխանցմամբ՝ Pussy Riot փանք ռոք խմբի երկու նախկին անդամներ Նադեժդա Տոլոկոննիկովան ու Մարիա Ալյոխինան դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Կրեմլից պահանջելով 120-հազարական եվրո փոխհատուցում, գումարած 10 հազար եվրո՝ դատական ծախսերի համար։ Ռոք խմբի նախկին անդամները պնդում են, թե Կրեմլը ոտնահարել է իրենց ազատ արտահայտվելու, անձեռնմխելիության և արդար դատավարության իրավունքները։ Հովհաննես Շողիկյան Նյութի

Տաքսու վարորդը գիտակցության չգալով մահացել է

Հուլիսի 27-ին ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 17.15-ին մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 1973 թ. ծնված Մուրադ Սահակյանը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, Մ. Սահակյանին ամրակցված «Մերսեդես» մակնիշի տաքսի ավտոմեքենան Բերդ-Ճամբարակ ճանապարհի 25-րդ կ/մ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը: Նույն օրը, ժամը 18.55-ին,

Անվտանգության խորհրդի «Խաղաղապահ գործողություններ. ՄԱԿ-ի և տարածաշրջանային գործընկերության գնահատում» խորագրով բաց քննարկումներ

Հուլիսի 28-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Անվտանգության խորհրդի «Խաղաղապահ գործողություններ. ՄԱԿ-ի և տարածաշրջանային գործընկերության գնահատում» խորագրով բաց քննարկումներին: Իր ելույթում Հայաստանի դեսպանը կարևորեց ՄԱԿ-ի առանցքային դերը խաղաղապահ գործողությունների ծրագրավորման, համակարգման և իրագործման ոլորտներում` առանձնահատուկ ընդգծելով գործունեության հիմնական դերակատարների, այդ թվում Անվտանգության խորհրդի, Գլխավոր քարտուղարի և խաղաղապահ ուժեր տրամադրող պետությունների ու տարածաշրջանային

Որեւէ կասկած չկա. կրակել են ադրբեջանական կողմից. «Հայոց աշխարհ»

Դեռ օրեր առաջ, նկատի ունենալով հակառակորդի շարունակական ակտիվությունը, որի նպատակներից մեկն էլ մեր գյուղացիների աշխատանքներին, մասնավորապես բերքահավաքին խանգարելն է, սահմանամերձ գյուղերից դիմել էին Կարմիր խաչին, որ բերքահավաքի ժամանակ այցելեն սահմանամերձ գոտի եւ գոնե իրենց ներկայությամբ զսպեն նամարդ թշնամուն: Կարմիր խաչը անպատասխան չի թողել հայ հողագործների դիմումը, եւ, իսկապես, նշված միջազգային մարդասիրական կազմակերպության ներկայացուցիչները, հասկանալի է,

Վթարի են ենթարկվել «Աբովյան» ՔԿՀ-ի պետի տեղակալը և Արտաշատի հիվանդանոցի մանկական բաժանմունքի վարիչը. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Արտաշատի բնակիչ, 58-ամյա Արայիկ Ջամալյանը, վարելով իրեն ամրակցված Վազ 21213 մակնիշի 066 ՏՏ 03 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Երասխ ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում բախվել է ճամփեզրին կայանված անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Ջամալյանն ու նրա ուղևորներ՝

Հարավ-կովկասյան երկաթուղու պաշտոնյան Գյումրիում վրաերթի է ենթարկել 68 տարեկան տղամարդու

Aravot.am-ի տեղեկություններով, երեկ երեկոյան Գյումրու «Արմենթել»-ի կենտրոնական գրասենյակի մոտ «Սոս» խանութի դիմաց վրաերթի է ենթարկվել Ռուսթավելի 103 տան բնակիչ, 68-ամյա Հարություն Հարությունյանը: Մեր այս տեղեկությունը հաստատեցին Շիրակի մարզային ոստիկանությունում` հավելելով, որ վրաերթի ենթարկողը 1968 թվականին ծնված Ռոբերտ Մանվելյանն է, որը զբաղեցնում է «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի անվտանգության ծառայության 3-րդ անձնակազմի պետի տեղակալի պաշտոնը: Ռոբերտ Մանվելյանն ինքնակամ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031