Օրվա լրահոսը

Ներքաղաքական պատրանքի թևերը. «Ժամանակ»

Հատկանշական է, որ «հրաշալի քառյակի» ներկայացուցիչները որևէ կերպ չեն արձագանքում «ազգային համաձայնության» կառավարության հեռանկարների մասին տեղեկատվական հոսքերին: Սակայն զարմանալի է, որ քառյակը չի փորձում հավաքվել և հանդես գալ նոր կառավարության շուրջ միասնական մոտեցումներով: Սահմանադրության համաձայն` Սերժ Սարգսյանը պետք է հանդիպի խորհրդարանական խմբակցությունների հետ և նոր վարչապետի հարց քննարկի: Այդ հանդիպումները Հայաստանում հիմնականում ֆորմալ, ձևական բնույթի

Թե ինչ պատահեց, որ նախկինում բոլոր «դավաճանների» հետ անողոք վարվող Տեր-Պետրոսյանը դարձավ այդքան հանդուրժող. «168 ժամ»

Այս հարցազրույցի առանձնահատկություններից մեկն այն է, որ տեղ-տեղ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տիտանական աջակցությունն է հայտնում ոչ միայն Ռուսաստանին, այլ անգամ Սերժ Սարգսյանին… վարչապետի հրաժարականը ներկայացնելով՝ որպես Հայաստանում սահմանադրական ճանապարհով իշխանափոխության արտահայտություն։ Իսկ մենք միամտորեն կարծում էինք, այսինքն՝ միամտորեն հավատում էինք Լևոն Տեր-Պետրոսյանի բազմամյա հայտարարություններին, որ Հայաստանում իշխանությունը բռնազավթված է, որ Սերժ Սարգսյանը հակաժողովրդավարական ղեկավար է,

Բեռնար Շալանդ. «Կան բոլոր պայմանները՝ արդյունավետ աշխատանք կատարելու համար». ffa.am

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի հետ  հարցազրույցը ծրագրված էր ՀՖՖ TV-ի համար, սակայն ժամանակը շատ քիչ էր: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչը վաղը մեկնում է Ռուսաստանի մի քանի քաղաքներ՝ հետեւելու ազգային հավաքականի ֆուտբոլիստների մասնակցությամբ հանդիպումներին: Եվ քանի որ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, Բեռնար Շալանդը հետեւում էր 1998 թ. ծնված 48 ֆուտբոլիստների մարզումներին եւ

Խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը կրկին նախագահականի մոտ են

Գասպարիի հետ մի փոքր լեզվակռվից հետո, նրան ի վերջո թույլ տվեցին կանգնել ակցիայի մասնակիցների կողքին, բայց այն բանից հետո, երբ վերջինս դարձյալ պառկեց գետնին`մի քանի ոստիկաններ նրան տեղափոխեցին:

«Լավ հարցաքննության արդյունքում կարելի է արդարացնել անմեղին» . ԵՄ խորհրդատու

Այսօր Երեւանում մեկնարկեց «Կասկածյալների հարցաքննություն. Լավագույն գործելակերպ եւ մեթոդներ» խորագրով միջազգային սեմինարը, որը կազմակերպվել է ԵՄ խորհրդատվական խմբի եւ ՀՀ ոստիկանության միջեւ համագործակցության արդյունքում: Սեմինարից առաջ ԵՄ խորհրդատվական խմբի իրավապահ մարմինների խորհրդատու Սթիվեն Դեյվիդ Բրաունը լրագրողների հետ զրույցում նշեց, որ սեմինարը քննչական հարցաքննության հիմնական միջազգային մոդելների, լավագույն փորձի եւ զարգացող հետազոտությունների վերաբերյալ տեղեկացված քննարկումներ իրականացնելու

Կակաչները չեն ցրտահարվել

Երևանում վաղ գարնանը բացված կակաչների ծաղկասածիլները, մասնագետների վկայությամբ, ցրտահարությունից գրեթե չեն վնասվել։ «Եղանակի ցրտելուց հետո ձեռնարկել ենք ագրոտեխնիկական համապատասխան միջոցառումներ՝ հողի փխրեցում, պարարտացում, ոռոգում։ Էական կորուստ չի եղել»,- նշել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը։ Վաղ գարնանը ծաղկող կակաչների 600.000 սոխուկները դեռևս նոյեմբերին էին դրվել հողաշերտի տակ։ Արդեն երկրորդ տարին է՝ Երևանի քաղաքապետարանի

Կբարելավվեն քրեակատարողական հիմնարկների պայմանները

Կմեծանա հասարակական կազմակերպությունների աշխատանքի արդյունավետությունը

Հաշմանդամ երեխաների մոր պայքարը հանուն լիիրավ կյանքի

«Ես հասկացա, որ իմ երեխաները պետք է ապրեն այս կյանքում… արժանի են լավագույնին ու մեղք չունեն, որ էդպես են ծնվել» Ճակատագրի նետած ձեռնոցը Մերին ընդունեց արժանապատվորեն՝ հանուն իր երեխաների պայքարի դուրս եկավ հասարակությանն օղակած կարծրատիպերի դեմ, ու աներևակայելի կամքի շնորհիվ սովորեց ապրել ու ապրեցնել: «Փողոցն անցնում եմ երեխաների հետ. մի ձեռքով հրում եմ Սիրուշիկի սայլակը,

Տաքսու վարորդը ճանաչել է իրեն կողոպտած ուղևորին

2013 թ. մարտի 19-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 18.00-ին Երևանի Անդրանիկի փողոցում, «Սամանդ» մակնիշի տաքսի ավտոմեքենայի սրահում, ուղևորը դանակի սպառնալիքով վարորդից` 1989 թ. ծնված Հակոբ Ղ.-ից, բացահայտ հափշտակել է 19.000 դրամ և դիմել փախուստի: Ս/թ. ապրիլի 8-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 16 շենքի մոտից բերման

Որքանո՞վ է մեծ Արթուր Բաղդասարյանին վարչապետ նշանակելու հավանականությունը. «Ժողովուրդ»

Դուք այնպիսի հարցեր եք տալիս, որոնք ենթադրությունների ոլորտում են գտնվում:

Հրաշալի քառյակը երեկ շարունակել է քննարկումը

Երեկ ուշ երեկոյան խորհրդարանական 4 ուժերը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» շարունակել են իրենց ընդհատված քննարկումը հետագա համատեղ անելիքների շուրջ: Հիշեցնենք, որ երեկ մոտ 3 ժամ տեւած քննարկումն ընդհատվեց «Ժառանգության» հանրահավաքի պատճառով: Լեւոն  Զուրաբյանը լրագրողներին տեղեկացրեց, որ քննարկումը պետք է շարունակվի, բայց դրա տեղն ու ժամը այդպես էլ գաղտնի պահվեց: Երեկ շարունակված հանդիպումը ավարտվել է

Եթե պարտքը չներեն, ֆերմերները ներկրված երինջները կմորթեն, որ կառավարության պարտքը տան

Կառավարության նիստը վարող փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը դիմելով գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին` խնդրեց հստակեցնել, թե ինչ խնդիրներ են առաջացել ներկրված երինջների հետ: Գյուղնախարարն ասաց, որ այդ երինջները ֆերմերներին է տրվել, ինչ-որ գումարի դիմաց եւ հաստատված ժամանակացույցով նրանք պետք է վճարեին այդ գումարները, բայց քանի որ տասը ֆերմերներ չեն կարողացել վճարել այդ գումարները, նրանց

Կառավարության հակակոռուպցիոն նոր ծրագրի առաջնահերթ իրականացման ոլորտներն են լինելու կրթությունը, առողջապահությունը, պետեկամուտների հավաքագրումը, ոստիկանությունը

Այսօր ՀՀ կառավարությունն իր նիստում ընդունված որոշմամբ հաստատել է «Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի» հայեցակարգը: Հայեցակարգը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ կառավարության իրականացրած քաղաքականության շարունակականությունն ապահովող փաստաթուղթ է: Հայեցակարգի նախագիծը նախապատրաստվել է Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի շրջանակներում ձևավորված աշխատանքային խմբի կողմից: Աշխատանքային խմբում ընգրկվել են ՀՀ կառավարության, այլ պետական մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես

Դանակահարված քաղաքացի` Սրբ. Սարգիս եկեղեցու մոտակայաքում

Դանակահարված քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային Ապրիլի 10-ին, ժամը 09.52-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում` Սրբ. Սարգիս եկեղեցու մոտակայաքում, նկատել են դանակահարված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը: Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները դանակահարված քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:  ԱԻՆ

ՀՀ Ազգային Ժողով կներկայացվեն Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի առաջարկությունները

ՀՀ կառավարության այսօրվա նիստը վարում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը: Նիստում գործադիրը հավանություն է տվել ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որը մշակվել է ի կատարումն Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) առաջարկության: ՀՀ ընտրական օրենսգիրքը չի սահմանում կառուցակարգ առ այն, որ կուսակցության ներկայացրած հաշիվները չի վերանայի նույն

Կոնգրեսական Շիֆը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բաց նամակ է ուղղել թուրք ժողովրդին. «Ամերիկայի Ձայն»

«Գալիք տարի մենք նշելու ենք ցեղասպանության սկզբի հարյուրերորդ տարելիցը, և ամբողջ աշխարհում հայերը կսգան իրենց նահատակների համար, կխորհեն իրենց անչափ կորստի մասին և հարց կտան՝ ինչու՞: Խնդրում եմ ձեզ պատասխանել իրենց՝ ապաշխարության խոսքերով»

Ամենեւին փաստ չէ, որ վարչապետ դառնալու Աբրահամյանի երազանքը կիրականանա. «Հայկական ժամանակ»

Իշխանության ներսում Հովիկ Աբրահամյանը Տիգրան Սարգսյանի թիվ մեկ հակառակորդն էր, եւ նրանց հակադրությունը ունի վաղեմի պատմություն։ 2008 թվականին վարչապետ նշանակվելուց առաջ Տիգրան Սարգսյանը պայման էր դրել, որ փոխվարչապետ Աբրահամյանը չպիտի մնա կառավարությունում։ Այս պայմանը Տիգրան Սարգսյանի համար կարեւոր էր երկու պատճառով, նախ՝ երկար տարիներ փոխվարչապետ աշխատած Աբրահամյանը կառավարության մեջ երկրորդ գլխի գործառույթ էր իրականացնելու՝ էականորեն

Հաստատվել է էլեկտրոնային կառավարման ռազմավարական ծրագիրը

Ծրագրի իրականացմամբ կընդլայնվի էլեկտրոնային ծառայությունների տարածումը

Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը կառավարության նիստին չէր եկել

Չնայած այն բանին, որ կառավարության կայքէջում ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնը նշված է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, բայց այսօր, քիչ առաջ սկսված կառավարության նիստը վարում է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը անհայտ պատճառներով կառավարության նիստին ներկա չէր: Նշենք, որ Տիգրան Սարգսյանը ապրիլի երեքին ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստում հրաժարականի դիմում ներկայացրեց

Գիտաժողով «Պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» թեմայով

Ապրիլի 9-ին Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում տեղի ունեցավ «Պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» թեմայով գիտաժողով: Գիտաժողովին մասնակցում էին ԳՊՄԻ պրոֆեսորադասախոսական և ուսանողական անձնակազմը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, կրթության ոլորտի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը կարևորեց միջոցառման նշանակությունը` ներկայացնելով այն աշխատանքները, որոնք մանկավարժական ինստիտուտը կատարում է

Հրապարակվել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը

Այսօր Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը` այն տեղադրելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում: Հայեցակարգի նախագծի հիմնական դրույթները և դրանում արծարծված առանցքային խնդիրների լուծման ուղիները Հանձնաժողովի կողմից ներկայացվելու են Հայաստանի Հանրապետության Նախագահին: Հայեցակարգի նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարող են ուղարկվել Հանձնաժողովի քարտուղարությանը՝ ք. Երևան, Հալաբյան

Բողոքի ակցիա Ս. Սարգսյանի առանձնատան դիմաց. ԳԱԼԱ

Այսօր վաղ առավոտյան մայրաքաղաքի Կոնդ թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել Սերժ Սարգսյանի առանձնատան դիմաց պահանջով, որպեսզի վերջապես իրենց խնդրին լուծում տրվի: Ակցիայի մասնակիցները ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել են, որ իրենց խնդիրն առկա է շուրջ 7 տարի, սակայն պատասխանատուները հրաժարվում են լուծում տալ: Դուրս գալով նախագահականի իր առանձնատնից՝ Սերժ Սարգսյանը մոտեցել է բողոքող քաղաքացիներին:

Վլադիմիր Գասպարյանը Րաֆֆի Հովհաննիսյանին. Ներում եմ, որ փորձում է ինձ անվանարկել. NEWS.am

«Ցավում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը զղջում է աղոթքի համար ու չեղած բաներ հորինելով կարծես ներում է հայցում՝ հասկանալի չէ ումից»: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ արձագանքելով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, թե 2013 թվականին ապրիլի 13-ին Ծիծեռնակաբերդում համատեղ աղոթքի ժամանակ Վլադիմիր Գասպարյանը քմծիծաղ է տվել իր թիկունքում: «Ցավում

Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի աղջիկների հավաքականն այս տարի կմասնակցի Եվրոպական համալսարանական մարզական խաղերին

Ապրիլի 8-9-ը Հայաստանի ուսանողական 15-րդ մարզական խաղերի շրջանակներում կայացել է սեղանի թենիսի մրցաշարը, որին մասնակցել են տղաների 12 և աղջիկների 8 թիմեր՝ ՀՀ տարբեր բուհերից։ Ընդհանուր առմամբ, ուժերը չափել է շուրջ 80 ուսանող՝ ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ՝ ոչ պրոֆեսիոնալ։ Տղամարդկանց թիմային հաշվարկում առաջինը Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտն էր, երկրորդ հորիզոնականում՝ Վանաձորի մանկավարժականը, երրորդում՝ Հայաստանի

Ժամանակավոր դադարեցվել է Կենտրոն վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ապրիլի 10-ի առավոտյան ժամը մոտ 05:00-ին Չարենցի փողոցի վրա ջրագծի վթարի պատճառով անորոշ ժամանակով դադարեցվել է Կենտրոն վարչական շրջանի Չարենցի 68-ից բարձր, Նար-Դոսի 30-ից բարձր, Սայաթ-Նովայի 33-ից բարձր, Զավարյան 40-ից բարձր, Վարդանանց 20-ից բարձր, Տիգրան Մեծի 23-31 համարների, Ե.Քոչարի, Կորի, Արհեստավորների, Աղյուսագործների, Վրացյան, Քաջազնունու, Քրիստափորի,

ԲՀԿ-ն տեղեկացնում է, որ կոալիցիոն կառավարության մաս կազմելու խնդիրը ԲՀԿ օրակարգում չկա

Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ՀՀ Նախագահի աշխատակազմից ստացել է քաղաքական կոնսուլտացիաների շրջանակներում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման պաշտոնական հրավեր: Բարգավաճ Հայաստան կուսակցությունից նախագահի հետ հանդիպմանը մասնակցելու են Գագիկ Ծառուկյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը: ԲՀԿ-ն հանդիպման է գնում երկրում էական փոփոխություններ իրականացնելու օրակարգով: ԲՀԿ-ն պատրաստվում է ներկայացնել ժողովրդի մոտ կուտակված և երկրի առաջ ծառացած հրատապ խնդիրների ցանկը և

Պետության հանձնումն ու վարչապետի ընդունումը. «168 ժամ»

Մեկ շաբաթ է՝ գրեթե բոլորը, առաջին հերթին՝ իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, թե նոր վարչապետը պետք է «բոլորի համար ընդունելի լինի»: Առաջինն այդ մասին, ըստ մամուլում հրապարակված ու ոչ միայն չհերքված, այլև՝ երկրորդված ու երրորդված տեղեկությունների, ՀՀԿ ԳՄ նիստում հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը: Պարզ է, որ հենց նրան է կրկնել Գալուստ Սահակյանը՝ ասելով, թե նոր

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՊՈԵԶԻԱ

Տեսնեմ բյուջեի ճեղքվածքն ու նոր մեռնեմ:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031