Օրվա լրահոսը
Անժիկ Հարությունյան. «Այնպիսի տպավորություն էր, թե ես վերադարձել եմ շատ հարազատ մի տեղ»
«Առավոտում» եմ 1999 թվականի օգոստոսից: Հենց սկզբից ես ինձ այստեղ օտար չզգացի, քանի որ տարիներ առաջ աշխատել էի «Փաստ» լրատվականում, որը շենքի նույն 15-րդ հարկում էր եւ հարկի միակ «բնակիչը»: Այնպիսի տպավորություն էր, թե ես վերադարձել եմ շատ հարազատ մի տեղ, մանավանդ որ՝ «Առավոտում» էին աշխատում իմ հին ընկերները՝ Լուսինեն, Հասմիկը, Աննան: Առաջին աշխատանքային օրս
Տաթեւ Հարությունյան. «Ինձնից հետաքրքրվում էին, թե «Առավոտում» «տեղավորվելու» համար որքան կաշառք եմ տվել»
Այս 15 տարիների ընթացքում խմբագրությունում շատ փոփոխություններ են եղել, բայց մի բան անփոփոխ է մնացել. անկեղծությունը, մարդկային ջերմ հարաբերությունները եւ ուշադրությունը ներկա ու նախկին առավոտցիների միջեւ: Ես «Առավոտին» սկսել եմ թղթակցել, երբ սովորում էի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսում: Այսինքն՝ շուրջ 10 տարի առաջ: Համալսարանում ժուռնալիստի վարպետություն առարկայի շրջանակներում մամուլի տեսություն էինք անում: Ու ես
Էմմա Գաբրիելյան. «Ես սիրեցի «Առավոտի» ազատությունը»
«Առավոտում» նորեկ եմ, 2012 թվականի հոկտեմբերից եմ աշխատում: Ընդունված է համարել, որ Հայաստանում լրագրողները հաճախ են փոխում խմբագրությունները` թերթից թերթ, կայքից կայք: Նման փոփոխականությունն ինձ համար չէ, նախկին խմբագրությունում` «Ժամանակ»-ում, 6 տարի աշխատել եմ, եւ երբ արդեն որոշումը կայացված էր, որ պետք է փոխեի աշխատանքիս վայրը, հայտնաբերեցի, որ փոքրիկ Հայաստանի բավական մեծ մեդիադաշտում ամեն թերթում
Գարիկ Մելքոնյան. «Հեղինակություն ունեցող որոշ մարդկանց դիմեցի, որ միջնորդեն, խոսեն Արամ Աբրահամյանի հետ»
Չնայած «Առավոտում» իմ՝ տնօրենի աշխատանքը ես դեռ մի քանի ամիս է, ինչ սկսել եմ, բայց հիշելու ու խոսելու արդեն շատ բան կա: Բավականին ինֆորմացված եմ վարչատնտեսական եւ ֆինանսական գործունեությունից՝ շնորհիվ խմբագրության աշխատակիցների, հատկապես ֆինանսական խորհրդատու Մարինա Մերուժանյանի եւ գլխավոր հաշվապահ Լիդա Մկրտչյանի: Նախ ասեմ, որ «Առավոտում» տնօրենի աշխատատեղի համար ինքս եմ դիմել՝ իմանալով, որ թափուր
Մարինա Մերուժանյան. «Թող ներեն ինձ բոլոր նրանք, ում անունները չտվեցի»
Այս տասնութ տարվա մեջ, ինչ աշխատում եմ «Առավոտում», իհարկե, վառ հիշողություններ ունեցել եմ: Մենակ այն, որ 17 տարեկան հասակում հայտնվեցի խմբագրությունում, արդեն վառ իրադարձություն էր իմ կյանքում, նույնիսկ՝ ցնցում: Բայց ավելի վառ էին ինձ համար մարդկանց հետ հանդիպումներն ու ծանոթությունները, որոշների հետ՝ ընկերությունը: Երբեք չեմ մոռանա Վասակ Դարբինյանին, որն իր շուրջ համախմբում էր երիտասարդ լրագրողներին
Մարգարիտա Հարությունյան. «Ինձ ընդունեցին որպես անառակ որդու՝ ուրախ եւ խանդավառ»
«Առավոտում» աշխատում եմ 2000 թվականի հուլիսից, սակայն աշխատասենյակս սկզբում գտնվում էր Մամուլի շենքի ուրիշ հարկում, եւ ես համարյա շփում չունեի առավոտցիների հետ: Երեք տարի անց, երբ վերջապես բարձրացա վերեւ՝ 15-րդ հարկ, ինձ ընդունեցին որպես անառակ որդու՝ ուրախ եւ խանդավառ: Գործընկերներիցս յուրաքանչյուրը իր պարտքը համարեց ինձ սուրճի հրավիրել, եւ իմ առաջին աշխատանքային օրը «Առավոտի» տարածքում, փաստորեն,
Հռիփսիմե Հովհաննիսյան. «Առավոտը» մի աշխատավայր է, որտեղ մշտապես գնահատվում եւ ընդունվում են նոր գաղափարները»
«Առավոտում» աշխատանքի ընդունվելը համարում եմ կյանքիս կարեւորագույն իրադարձություններից մեկը: Դեռ համալսարանի առաջին կուրսում սովորելիս, երբ հարցնում էին՝ որտե՞ղ կուզեի աշխատել, ու բոլորին թվում էր, թե մի հեռուստաընկերության անուն կասեի, մի հաղորդման մասին կխոսեի, ասում էի՝ ուզում էմ «Առավոտում» աշխատել՝ ինձ համար աշխարհի ամենալավ լրատվամիջոցում: Ասում էի ու մտքովս անգամ չէր անցնում, թե կյանքն ինձ համար
Արմեն Շեկոյան. «Եվ մինչեւ հիմա ներխուժում են»
Այնպես ստացվեց, որ նոր ժամանակներն ու «Առավոտը» գրեթե միաժամանակ ներխուժեցին իմ կյանք: Բարեբախտաբար: Եվ մինչեւ հիմա ներխուժում են: Բարեբախտաբար: «Առավոտ» օրաթերթ 26.07.2014
Արփինե Սիմոնյան. «Ստիպված եղա նրանց հետ վազել ամբողջ ճանապարհը»
2009 թվականի մայիսից սկսեցի թղթակցել «Առավոտին»: Իմ առաջին նյութերից մեկը ձմեռ պապիկների վազքի մրցույթի մասին էր: Մրցույթի մեկնարկը Աբովյան փողոցի սկզբից էր ու ավարտվելու էր հանրապետության հրապարակում: Փոխանակ գնայի վազքի վերջնակետը ու այնտեղ սպասեի մրցույթի մասնակիցներին, գնացի մրցույթի մեկնարկի վայր: Մի քիչ էլ ուշացել էի ու հասա այն պահին, երբ հայտարարվեց մրցույթի սկիզբը, չհասցրի մասնակիցների
Անուշ Բուլղադարյան. «Մեկ նախադասությունը շատ բան փոխեց»
«Առավոտում» աշխատելու տարիներից ամենավառ հիշողությունս, թերեւս, կապված է հենց առաջին նյութիս հետ: 2009 թվականի նոյեմբերն էր: Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, ամենուր խոսվում էր AH1N1 վիրուսի կամ «խոզագրիպի» արձանագրված դեպքերի մասին: Պայմանավորվել էի Ռուզան Մինասյանի հետ, որ թեմայի վերաբերյալ հոդված պատրաստեմ: Ռուզանին առավելապես հետաքրքրում էր, թե «Վանաձոր» ՔԿՀ-ում ինչ կանխարգելիչ միջոցառումներ են արվում` պաշտպանվելու
Լիանա Ավագյան. «Առավոտը» դեռ շատ անելիքներ ունի
«Առավոտին» մաղթում եմ, որ եւս 20 տարի գոյատեւի, քանի որ հայաստանյան լրատվական դաշտում դեռեւս անելիքներ շատ ունի: Լիանա Ավագյան Էջադրող «Առավոտ» օրաթերթ 26.07.2014
Լիդա Մկրտչյան. «Ամեն օր պայքարում եմ թերթի բարգավաճման եւ ֆինանսական բարելավման համար»
2012 թ-ից աշխատում եմ «Առավոտ» օրաթերթում, որպես գլխավոր հաշվապահ: Աշխատում եմ սիրով, հաճույքով եւ ջանասիրաբար ողջ անձնակազմի հետ: Մինչ օրաթերթում աշխատելը եւ հիմա էլ իմ համար «Առավոտը» հանդիսանում է լավագույն լրատվական միջոցը: Արտառոց իրավիճակները շատ-շատ են, օրաթերթի հետ աշխատանքն արդեն իսկ արտառոց է, քանզի ես ամեն օր պայքարում եմ թերթի բարգավաճման եւ ֆինանսական բարելավման համար:
Մաղթում եմ բոլորիս՝ առավոտը սկսել «Առավոտով»
Իմ շատ սիրելի առավոտցիներ: Շնորհավորում եմ ձեզ 20-ամյա հոբելյանի կապակցությամբ, մաղթում անխափան գործունեություն, հետաքրքիր նյութեր, գրագետ ընթերցողներ, հավատարիմ գործընկերներ: Որպես ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ցանկանում եմ առանձնացնել հատկապես «Առավոտի» մարզական էջը: Այն աչքի է ընկնում ակտիվ ու անաչառ լրատվությամբ, որի համար այն վարող Աշոտ Հակոբյանին կոչում ենք «մեր Աշոտը»: «Առավոտին» ու առավոտցիներին ցանկանում
Մաղթում եմ կանաչ ճանապարհ, սուր գրիչ
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր՝ հարգելի Արամ Աբրահամյան, «Առավոտ» օրաթերթի հարգելի լրագրողներ, Սրտանց շնորհավորում եմ «Առավոտ» օրաթերթի հիմնադրման 20-ամյակը: Օրըստօրե զարգացող էլեկտրոնային մամուլի առկայության պարագայում դժվար է տպագիր մամուլի նշաձողը բարձր պահել: Սակայն ամենօրյա ռեժիմով հետեւելով «Առավոտի» թիմի իրականացրած աշխատանքին՝ ակնառու է, որ թերթը հանդիսանում է տպագիր մամուլի առաջատարներից մեկը: Հիմնադրման օրվանից 20 տարի հետո էլ
20 տարի, կարելի է ասել, ամեն օր ընթերցում եմ այդ թերթը
«Առավոտ» թերթն իմ սիրելի թերթերից է: 20 տարի, կարելի է ասել, ամեն օր ընթերցում եմ այդ թերթը, հատկապես` հետաքրքրում են Արամ Աբրահամյանի առաջնորդողները, կարդում եմ Գոհար Հակոբյանի մշակութային էջը, նաեւ հոդվածներն ու հարցազրույցները. շատ հետաքրքիր եւ թարմ հայացք է` մեր հասարակությանը, կյանքին: Այնպես որ՝ թերթն իր գոյության ընթացքում իր դաշտն է ստեղծել: Ես կարծում եմ`
Ծնունդդ շնորհավոր, «Առավոտ»
Մտածում էի, թե ինչպիսին պետք է լինի առաջնորդող խոսքս «Առավոտ» օրաթերթի ծննդյան 20-րդ տարեդարձի առթիվ, սակայն անխուսափելիորեն հանգեցի այն մտքին, որ ինձ վիճակվել է շնորհավորանքներս ուղղել լրատվության մի միջոցի, որը չի հանդուրժում նախապես արհեստական «հղկված» ու «վերանայված» մտքեր, որը մարդուց, պաշտոնյայից, քաղաքացուց ակնկալում է միայն եւ միայն կենդանի, անմիջական ու անկեղծ խոսք: «Առավոտը» ինձ շատ
Հարաբերական
Ո՞նց եմ: Եսիմ ոնց եմ: Ալբերտ էնշտեյնից հարցրեք: Որովհետեւ ինքը ժամանակին շատ ճիշտ նկատել է, որ Հայաստանում ամեն ինչ հարաբերական է՝ անկախությունից մինչեւ աշխատավարձ: Բայց աշխատավարձը գոնե ֆիզիկայի օրենքներին ենթարկվում է՝ ձմռանը ցրտից կամ միգուցե գազի սակագնից սեղմվում՝ մի պուճուր է դառնում, ամռանը մի փոքր ընդլայնվում է, այն էլ, եղանակային պայմաններից կախված՝ եթե գարնանը կարկուտը
Կադիրովը որոշել է պատժել Օբամային եւ Եվրախորհրդին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը արգելել է երկրի տարածք մտնել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, Եվրոպական հանձնաժողովի անդամ Ժոզե Մանուել Բարոզային, Եվրախորհրդի անդամ Հերման վան Ռոմպեին, ԵՄ գերագույն արտաքին գործերի եւ քաղաքականության գծով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին եւ Եվրոխորհրդարանի ներկայացուցիչ Մարտին Շուլցին: Այս մասին նա գրառել է Instagram-ում: Գրում է Dni.ru-ն: «Հարգելի ընկերներ, ամբողջ աշխարհը վկա է դարձել
«Գրում եմ, որպեսզի շնորհակալություն հայտնեմ»
Հարգելի պարոն ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, Նախ, շնորհավորում եմ Ձեզ՝ «Առավոտ»-ի 20-ամյակի կապակցությամբ, մաղթում եմ անձնական և ստեղծագործական նորանոր հաջողություններ: Գրում եմ, որպեսզի շնորհակալություն հայտնեմ Ձեզ` թերթի խմբագրականում /«Առավոտ» 26.07.2014թ./, Մրցակցություն, Օբյեկտիվություն, Անկախություն, Պայքար, և Տանջանք հասկացողությունների Ձեր մեկնաբանության համար: Հեռուստահաղորդումներից ծանոթ լինելով արվեստի /երաժշտություն, կերպարվեստ/ Ձեր զգացողությանն ու իմացությանը, չէի կասկածում, որ Դուք ունեք կյանքի երևույթներին նայելու
Ռուսական կործանիչը վթարի է ենթարկվել Աստրախանի օդային տարածքում
Ռուսաստանի ռազմաօդային ուժերի МиГ-29 կործանիչը վթարի է ենթարկվել Աստրախանի վրա, օդաչուն մահացել է: Լրագրողներին այս մասին հայտնել է Ռազմաօդային ուժերի հրամանատար Վիկտոր Բոնդարեւը: Ինքնաթիռը կատարում էր ծրագրված փորձնական թռիչք: Ըստ նախնական տվյալների, վթարի պատճառ է ավիացիոն տեխնիկայի արգելակումը: Հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Վիկտոր Բոնդարեւը «ИТАР-ТАСС» լրատվական ծառայությանը հայտնել է , որ ինքնաթիռն ընկել է
Շոկմանժե
Հաճախ սրճարաններում պատվիրում ենք շոկմանժե կոչվող քաղցրավենիքը, եւ գդալը դեմ է առնում սառցե կտորների կամ ատամը՝ ընկույզի կեղեւների: Այդ ամեն ինչից խուսափելու համար պարզապես պետք է տանը, քո ձեռքով պատրաստել այդ չափազանց հեշտ քաղցրավենիքը եւ ուտել՝ որքան ցանկանում ես: Անհրաժեշտ մթերքները Ձվի սպիտակուց- 6 հատ Շաքարի փոշի- 100 գրամ Սեւ շոկոլադ- 100 գրամ Կարագ- 100
Գյումրի, քեզ թափ տուր
Վերջին տարիներին Հայաստանի երկրորդ քաղաքի անունը տալուց մարդիկ հաճախ են ավելացնում «կրիմինալ» վիրավորական ածականը: Այդ պիտակը վիրավորական է ոչ միայն գյումրեցիների, այլեւ, օրինակ, ինձ համար՝ չնայած ես այդ քաղաքում որեւէ ազգական չունեմ: Բայց բավական է, դուք երկու ժամ շրջեք Գյումրիով ու կզգաք ռուսական եւ խորհրդային կայսրությունների համար կարեւոր այդ քաղաքի բույրը, անկրկնելի համնուհոտը, նրա հյուրասեր
Կդիտվի ամպամածության ավելացում
Ըստ weather.am կայքի՝ այսօր՝ հուլիսի 27-ին, առավոտյան կդիտվի պարզ եղանակ, կեսօրից հետո՝առանձին հյուսիսային շրջաններում կդիտվի ամպամածության ավելացում, տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և քամու ուժգնացում 18-23մ/վրկ, հնարավոր է ամպրոպ: Չի բացառվում կարկուտը: Հարավային շրջաններում կդիտվի մեծ մասամբ արևային եղանակ: Օդի ջերմաստիճանը կսկսի նվազել, առաջիկա օրերին մի փոքր էլ նվազում կնկատվի: Ստացվում են տեղեկություններ խոտածածկ տարածքներում
«Արդարությունն ի վերջո իրենն արեց». ակտիվիստ
Քաղաքացիական ակտիվիստ Գոռ Առաքելյանն այսօր է իմացել, որ Վարչական դատարանը մերժել է իրեն վարչական պատասխանատվության ենթարկելու ոստիկանության հայցը: «Արդարությունն ի վերջո իրենն արեց»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ակտիվիստը: Հիշեցնենք, որ երեկ վարչական դատարանը միանգամից չորս որոշում կայացրեց` ընդդեմ ոստիկանության, հօգուտ քաղաքացիական ակտիվիստների: Մեր հարցին, վերջին շրջանում ոստիկանության պարտությունները դաս կլինե՞ն, որ ակտիվիստներին անպատեհ բերման
«Հասարակությունն առանց բռնության». «Կանայք կարող են եւ պետք է երջանիկ լինեն» (Տեսանյութ)
Հ/կ-ն անդրադարձավ գենդերային հավասարության, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման, կանացի երջանկության, ընտանեկան բռնությունների խնդիրներին Այսօր՝ հուլիսի 26-ին, Կարապի լճի շրջակայքում «Հասարակությունն առանց բռնության» հասարակական կազմակերպությունը իրազեկման ակցիա էր կազմակերպել: Ակցիան ուներ «Ուժեղ կանայք, ուժեղ հասարակություն» կարգախոսը: Նրա շրջանակներում՝ լճի շրջակայքում դրվել էին սեղաններ, որոնից յուրաքանչյուրի մոտ բարձրացվում էր մեկ խնդիր: Հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Լիդա
Ռուսաստանը ԱՄՆ-ին մեղադրել է «ակնհայտ ստեր» տարածելու մեջ
ԱՄՆ-ը «իր արտաքին քաղաքականության մեջ՝ գնալով ավելի է հենվում ակնհայտ ստի վրա», այսպես են մեկնաբանել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստի խոսքերն, ըստ որի Ուկրաինայում «Բոինգ-777» ինքնաթիռի կործանման համար Ռուսաստանն է պատասխանատու, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: «Ինչպես հիմա ընդունված է Վաշինգտոնում, որևէ բան հաստատելու համար ոչ միայն ապացույցներ չեն ներկայացնում, այլև փաստերին նույնիսկ
«Վալերի Օսիպյանի եղբորորդին իրենց տունը «բարդակ» է սարքել». Պատմում է հարեւանը
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու գործով վկա Սարգիս Հովհաննիսյանի պարող տեսանյութը նկարել է Սեդրակ Օսիպյանը՝ իր հեռախոսով: Այս մասին Aravot.am-ին ասաց Նուբարաշենի բնակիչ Գոհար Կարապետյանը: Նրա պատմելով, մինչեւ Սարգիսի պորտապարը արձանագրած տեսանյութը համացանցում տարածելը, Վալերի Օսիպյանի եղբոր կինը՝ Սեդրակի մայրը, այն ուղարկել էր իրեն սկայպով: Տիկին Կարապետյանը պնդում է, որ Սեդրակ Օսիպյանը, օգտվելով առիթից, որ
«Մալիբու»-ում արեւից ու տապից հոգնած գյուղացիները ժամերով հաճախորդ էին սպասում (Տեսանյութ)
Բերքն էժան կլիներ, եթե գյուղացին ոռոգման խնդիր չունենար «Հեռվից տեսնում են կանաչ ա, ասում են էդա, բայց թող գան մի հատ մեջը մտնեն, 40 աստիճան տաքություն ա, էսօր ջրեցի վաղն էլ ա հողը ջուր պահանջում: Որ ապրանքն էսքան թանկացել ա, սա՜ղ ջրի պատճառով ա»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է աշտարակցի Սամվել Զաքարյանը, որն այսօր Մաշտոցի
Մանկական նոր գիրք, որը մանուկներին ներկայացվեց բեմադրության միջոցով
«Զանգակ» հրատարակչությունը 500 օրինակ տպաքանակով հրատարակել է գրող, դերասանուհի Նաիրա Եդիգարյանի «Իմ տատիկ Թամթիմարիան» մանկական արկածային գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր՝ Երևանի «Օքսֆորդ. Գրափունջ» գրախանութում: Հեղինակը շնորհանդեսին ներկա երեխաներին իրենց իսկ մասնակցությամբ փոքրիկ բեմադրության միջոցով ներկայացրեց գիրքը: «Փոքրիկ տղայի երևակայությունը երկնքից մի աստղ է պոկում: Աստղը դարձնում է կանաչ կղզի, իսկ կղզու բնակչուհին նրա
Ինտերպոլը հետախուզում է հայտարարել ուկրաինացի ծայրահեղական Յարոշի նկատմամբ. РИА Новости
Ինտերպոլը միջազգային հետախուզում է հայտարարել Ուկրաինայի «Պռավիյ սեկտոր» աջ ծայրահեղական խմբավորման ղեկավար Դմիտրի Յարոշի նկատմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ինտերպոլի կայքին: Յարոշին կասկածում են հրապարակային սադրանքների և լրատվամիջոցներով ծայրահեղական գործունեություն իրականացնելու մեջ: Ինտերպոլը խնդրում է բոլոր նրանց, ովքեր որևէ տեղեկություն ունեն Յարոշի մասին, դիմել տեղի իրավապահ մարմիններին: Այդուհանդերձ, Ուկրաինայում Ինտերպոլի բյուրոյի ղեկավար Վասիլի Նևոլյան հայտնել


















































