Լրահոս
Օրվա լրահոսը

Ներքաղաքական պատրանքի թևերը. «Ժամանակ»

Ապրիլ 10,2014 12:24

Հատկանշական է, որ «հրաշալի քառյակի» ներկայացուցիչները որևէ կերպ չեն արձագանքում «ազգային համաձայնության» կառավարության հեռանկարների մասին տեղեկատվական հոսքերին: Սակայն զարմանալի է, որ քառյակը չի փորձում հավաքվել և հանդես գալ նոր կառավարության շուրջ միասնական մոտեցումներով: Սահմանադրության համաձայն` Սերժ Սարգսյանը պետք է հանդիպի խորհրդարանական խմբակցությունների հետ և նոր վարչապետի հարց քննարկի: Այդ հանդիպումները Հայաստանում հիմնականում ֆորմալ, ձևական բնույթի են լինում, քանի որ ամեն ինչ, ըստ էության, որոշված է լինում նախապես և այլ տեղերում: Սակայն խնդիրը տվյալ դեպքում այս հանդիպումները չեն: Խնդիրը տվյալ դեպքում քառյակի գործողություններն են:

Կառավարության միասնական ու հուժկու հրաժարականի պահանջի պատրաստվող, և Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունն էլ ըստ այդմ սեփական հաջողությունը որակող քառյակը պետք է որ նաև նույնքան միասնական դիրքորոշում մշակեր, մշակած ունենար կամ գոնե հիմա շուտափույթ կերպով մշակելու նստեր այդ պաշտոնանկությունից հետո Սերժ Սարգսյանին մեկ միասնական ինչ-որ բան ասելու համար: Սակայն նոր վարչապետի նշանակմանը մնացել է չորս օր, արդեն հնչում են բավական միանշանակ հայտնվող անուններ, ինչ-որ ընդունելի տարբերակներ և այլն, իսկ ահա քառյակի միասնական դրսևորման փորձ անգամ չկա, իրավիճակի միասնական գնահատական չկա, Սերժ Սարգսյանին նոր կառավարության առումով ներկայացնելիք միասնական մոտեցում չկա:

Մի՞թե սա առնվազն տարօրինակ չէ: Սակայն տարօրինակ է, այսպես ասած, քաղաքական գործընթացի տրամաբանության տեսանկյունից: Բայց այս ամենը իրավիճակի բովանդակության առումով լրիվ օրինաչափ է: Օրինաչափ է այն տեսանկյունից, որ այսպիսով, ըստ էության, բացահայտվում է հասարակության հանդեպ համակարգային խաբեության ևս մի «օպերացիա»: Բացահայտվում է Հայաստանում ներքաղաքական գործընթաց ասվածի սնանկությունը, ձևականությունն ու սուբյեկտների դերասանությունը, ըստ որում` ոչ այնքան հաջող դերասանությունը: Իշխանություններին մի քանի հարյուր հազար մարդ փողոց դուրս բերելով սպառնացող ուժերը այսօր ոչինչ չունեն ասելու նոր կառավարության ձևավորման գոնե հիմնական սկզբունքների և ուղենիշների հարցում և ըստ էության սպասում են Սերժ Սարգսյանի առաջարկներին:

Հովհան Մանդակունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930