Օրվա լրահոսը
Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի ուղերձը «Առավոտ» օրաթերթի 20-ամյա տարեդարձի առթիվ
Լրանում է «ԱՌԱՎՈՏ» օրաթերթի 20-րդ տարեդարձը: Արդի հայ մամուլի համար կարևոր մի տարեթիվ, որն ընդգծում է հայաստանյան հարափոփոխ և անհաստատ մեր ժամանակներում մնայուն մի ձեռքբերում՝ ի դեմս «ԱՌԱՎՈՏԻ»: Հայաստանյան տպագիր մամուլի համար բարդ ժամանակներում «ԱՌԱՎՈՏԸ» ձևավորվեց ու կայացավ՝ պահպանելով մասնագիտական ձեռքբերումները՝ բազմակարծությունը, խոսքի և տեղեկատվության ազատությունը: Լինելով Հայաստանի Հանրապետության վերջին 20 տարիների իրադարձությունների ուղեկիցը և
Այս տարվա առաջին կիսամյակի խոշոր հարկատուները. «Հայոց աշխարհ»
Ֆինանսների նախարարության հարկային ծառայությունը հրապարակեց այս տարվա առաջին կիսամյակի խոշոր հարկատուների ցանկը Ըստ այդմ, Հայաստանում գործող հազար խոշոր ընկերությունները պետական բյուջե են վճարել շուրջ 326 մլրդ դրամ, ինչը կազմում է ընդհանուր հարկային եկամուտների գրեթե 67,5 տոկոսը։ Նախորդ տարվա համեմատ խոշորների վճարած հարկերն ավելացել են 12,1 մլրդ դրամով (կամ 3,8 տոկոսով)։ Սա ավելի բարձր է, քան
«Կարեւորն այն է, որ քաղաքականությունը լինի հետեւողական» Վ․ Մանուկյան․ «Ժամանակ»
Պարոն Մանուկյան, կարծիք կա, որ Հայաստանը համարժեք չափով չի հակադարձում Ադրբեջանի դիվերսիոն գործողություններին: Հակադարձում է ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Ձեր կարծիքով` ո՞րն է ճիշտը, ներկա՞ կեցվածքը, թե՞ ավելի ուժգին հակադարձելը: Դա քաղաքական մոտեցում է: Կա մոտեցում, որ եթե ինձ հարվածում են, ես էլ եմ իրենց հարվածում, բայց ես չեմ բորբոքում իրավիճակը, որովհետեւ դա հակառակորդն է անում:
«Լեւոն Հայրապետյանը կորպորատիվ պատերազմի զոհ է». «Հայոց աշխարհ»
Հուլիսի 24-ին նախաքննական մարմինը Լեւոն Հայրապետյանին պաշտոնական մեղադրանքն առաջադրեց. այն տեղի ունեցավ հենց «Մատրոսկայա տիշինա» մեկուսարանի երրորդ հարկում տեղակայված բուժմասում, ուր այսօր գտնվում է հայ գործարարը Առաջադրված մեղադրանքը այն նույն հոդվածների հիմքերով է, որոնք ներկայացվել էին ձերբակալման ժամանակ. այսինքն՝ ՌԴ քրեական օրենսգրքի երկու՝ 160, 174 հոդվածներով՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի յուրացում, լվացում ու վատնում:
Առավոտ-20
Այս օրերին, երբ նշվում է «Առավոտի» 20-ամյակը, ուզում եմ հնարավորինս խուսափել ավելորդ պաթոսից եւ խոսել մի քանի բառերի մասին՝ այնպես, ինչպես որ ես եմ հասկանում: Սեր: Նայում եմ հին եւ նոր, ներկա եւ նախկին առավոտցիների նկարները՝ այսօրվա, 5, 10, 15 տարվա, եւ զգում եմ, որ ոչ միայն ես եմ նրանց սիրում, այլեւ նրանք՝ ինձ: Նաեւ՝
Վաղը «Առավոտի» տոնն է
Վաղը՝ հուլիսի 27-ին, ժամը 19.00-ին, «Երեւան» («Գոլդեն տուլիփ») հյուրանոցում «Առավոտը» նշում է իր 20-ամյակը: Արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն՝ մենք՝ առավոտցիներս, ոչ մեկին անձնապես չենք հրավիրում, հրավիրատոմսեր չենք ուղարկում: Բայց հրավիրում ենք բոլորին, ովքեր իրենց համարում են «Առավոտի» բարեկամը, գալ եւ շնորհավորել մեզ: Հրավիրում ենք բոլորին՝ անկախ տարիքից, սեռից, պաշտոնից, քաղաքական եւ կրոնական համոզմունքներից: Որովհետեւ «Առավոտը»
Human Rights Watch-ը նախազգուշացրել է Ուկրաինայի կառավարությանն ու անջատականներին. «Ազատություն»
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը այսօր հայտարարել է, որ ուկրաինացի ուժայինների և կառավարամետ աշխարհազորայինների կողմից հուլիսի 12-21-ը առնվազն չորս անգամ «Գրադ» տեսակի հրթիռների գործածման հետևանքով զոհվել է 16 քաղաքացիական անձ և վիրավորվել են մեծ թվով քաղաքացիներ ապստամբների կողմից վերահսկվող Դոնեցկում և դրա արվարձաններում: Human Rights Watch-ը նաև նշում է, որ «Գրադ» տեսակի հրթիռներ կիրառվել
Ջազի և էստրադայի երևանյան ճեմուղին համալրվեց Մարտին Վարդազարյանի աստղով
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի, բազմաթիվ արվեստագետների և երաժշտասեր երևանցիների հետ միասին մասնակցել է հայկական ջազի և էստրադայի աստղերի ճեմուղում Երևանի ավագանու անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի անունը կրող աստղի հանդիսավոր բացման արարողությանը: Ներկաները նախ իրենց գնահատանքի խոսքն են ուղղել մաեստրո Վարդազարյանին՝ բարձր գնահատելով նրա ունեցած դերը հայկական երաժշտարվեստի զարգացման
Աշխարհի չեմպիոնն ու բրոնզե մեդալակիրը սկսեցին պատրաստվել պատանեկան օլիմպիական խաղերին
Հուլիսի 22-ից Ծաղկաձորի մարզաբազայում Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի եւ նրա օգնական Արշավիր Հայրապետյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք են սկսել 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը եւ 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը: Նրանք պատրաստվում են Չինաստանի Նանջինգ քաղաքում կայանալիք Պատանեկան օլիմպիական խաղերին: Aravot.am-ը ներկա եղավ նրանց մարզմանը, որի ավարտին զրուցեց Վազգեն Բադալյանի հետ: «Սա
Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականների հետ
ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն Աղվերանում այսօր երեկոյան հանդիպում է ունեցել Շախմատի համաշխարհային 41-րդ օլիմպիադայի մեկնարկից առաջ եզրափակիչ ուսումնամարզական հավաքն անցկացնող շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականների հետ: Հանրապետության Նախագահը զրուցել է մեր շախմատիստների և նրանց մարզիչների հետ, հետաքրքրվել մարզավիճակով և մաղթել հաջողություններ: ՀՀ նախագահի աշխատակազմ
Ծաղկաձորում հայտնի դարձան եւս հինգ մարզաձեւերում հաղթած մարզական ընտանիքները. (Ֆոտոշարք)
Այսօր օրվա երկրորդ կեսին «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցները շարունակեցին պայքարը: Հաշմանդամ ունեցող ընտանիքները պայքարեցին նաեւ 30 մետր փոխանցավազք՝ թենիսի գնդակի նետումով մրցաձեւում, իսկ չորս տարիքային խմբերի 144 ընտանիքները՝ 80 մետր խաղային փոխանցավազքում: Ցերեկային ընդմիջումից հետո հայտնի դարձան նաեւ հրաձգությունում ամենադիպուկ ընտանիքները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ տուժում են նաև հասարակության անտեղյակության պատճառով
«Իրազեկվածության պակասի պատճառով հասարակության մեջ դեռ մնում է այն կարծրատիպը, որ մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ գրեթե ոչինչ անել չեն կարող»,- մտահոգվում է «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն ՀԿ-ի նախագահ Արփինե Աբրահամյանը: Մինչդեռ, նրա համոզմամբ, դա ընդամենը թյուր կարծիք է, որը գալիս է մարդկանց անտեղյակությունից: Այն, որ մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ նույնպես կարող են աչքի
Երթը տեղի չունեցավ՝ լրագրողներն ու ոստիկանները ավելի շատ էին, քան ակտիվիստները
«Վճարում Ենք 100 դրամ» նախաձեռնության անդամների կազմակերպած երթը, որն այսօր պետք է մեկնարկեր Երեւանի քաղաքապետարանի մոտից եւ ավարտվեր Ազատության հրապարակում տեղի չունեցավ՝ ակտիվիստների սակավության պատճառով։ Երթը պետք է մեկնարկեր երեկոյան ժամը յոթին, մինչդեռ գրեթե քառասուն րոպե էր անցել, սակայն ակտիվիստների քանակը չէր գերազանցում լրագրողների եւ ոստիկանների քանակին։ Երթի նպատակն էր տոնել եւ հանրությանը իրազեկել,
«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլն ավարտվում է. (ֆոտոշարք)
Ծաղկաձորում ընթացող ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլն ավարտվում է: Այսօր կազմակերպիչների եւ մասնակիցների համար մրցակցային առումով, թերեւս, ամենածանրաբեռնված օրն էր: Անցկացվեց հինգ մրցաձեւ: Առավոտյան հերթում հաշմանդամ ունեցող ընտանիքները խաղային մարզաձեւերի դահլիճում մրցեցին բասկետբոլի գնդակի նետում մրցաձեւում, որից հետո տեղափոխվեցին մարզադաշտ, որտեղ որոշեցին 80 մետր փոխանցավազք մրցաձեւի հաջողակներին: Իսկ սովորական ընտանիքների
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Բուրկինա Ֆասոյից Ալժիր ուղևորվող «Էյր Ալջերիա» ավիաընկերության ինքնաթիռի ողբերգական ավիավթարի կապակցությամբ, որին զոհ են գնացել բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ շուրջ հինգ տասնյակ ֆրանսիացիներ։ «Այս ծանր պահին կիսելով Ձեր, զոհվածների հարազատների և բարեկամ ֆրանսիացի ժողովրդի վիշտն ու ցավը՝ անկեղծ վշտակցություն և զորակցություն ենք
Դեղերը պետք է լինեն արդյունավետ, անվտանգ ու որակյալ
ՀՀ առողջապահության նախարարությունում դեղերի ոլորտին վերաբերող հերթական քննարկումը նվիրված էր ՀՀ Ազգային ժողովի կողմից հունիսի 21-ին ընդունված ««Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի առթիվ առկա տաբեր մոտեցումներին։ Օրենքում ամրագրված պահանջներից մեկն այն է, որ Հայաստանում արտադրվող և ներմուծվող դեղամիջոցները պարտադիր պետք է դրոշավորվեն։ Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը մտահոգություն էր
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ալժիրի Նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության Նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկային՝ հուլիսի 23-ին Մալիի տարածքում «Էյր Ալջերիա» ավիաընկերության օդանավի ողբերգական վթարի կապակցությամբ, որը բազմաթիվ անմեղ զոհերի պատճառ է դարձել: Հանրապետության Նախագահն անկեղծ ցավակցություն և զորակցություն է հայտնել Ալժիրի Նախագահին և Ալժիրի եղբայրական ժողովրդին՝ զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն և համբերություն: ՀՀ նախագահի
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Սեն Արևշատյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Արևշատյանների ընտանիքին՝ անվանի հայագետ, փիլիսոփա, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սեն Արևշատյանի մահվան կապակցությամբ: «Նշանակալի է Սեն Արևշատյանի ավանդը հայ փիլիսոփայական մտքի պատմության ուսումնասիրության, աղբյուրագիտության գործում: Նրա ղեկավարությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը զարգացման և հարստացման լուրջ ճանապարհ է անցել: Հայրենասեր մտավորականն իր գիտական և հասարակական գործունեությամբ մեծ
ՀՀ ՊՆ-ն շարունակում է առողջական խնդիրներով երիտասարդների զորակոչը
ՀՔԱ Վանաձորի գրասենյակն իր աշխատանքային պրակտիկայի ընթացքում արդեն բազմիցս հանրությանը տեղեկանքների և հայտարարությունների միջոցով ներկայացրել է դեպքեր, երբ պաշտպանության բանակ են զորակոչվել առողջական խնդիրներով երիտասարդներ: Այս զինվորներից շատերը իրենց ողջ ծառայությունը կամ ծառայության մեծ մասը լինում են զինվորական հոսպիտալներում, այդպիսով անբացատրելի թողնելով մի հարց՝ ինչու են նրանք զորակոչվել ծառայության, եթե ակնհայտորեն պիտանի չեն ծառայությանը: Այժմ
Վարչապետն այցելել է Դիլիջանի միջազգային դպրոց
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ՝ Դիլիջանի միջազգային դպրոցի և ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի շինարարական ծրագրերին ծանոթանալու նպատակով: ՀՀ վարչապետին ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը, ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ՀՀ կրթության և
Ես ոչ մի գործարք չեմ ստորագրելու, որը չի նպաստի մեր պետության շահերին. Հովիկ Աբրահամյանը՝ «Որոտանի» մասին. 1in.am
Այսօր Դիլիջանում կառուցվող ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն այցելած Հովիկ Աբրահամյանը անդրադարձել է «Որոտանի» խնդրին: Հարցին՝ վարչապետը հնարավոր համարո՞ւմ է «Որոտանի» վաճառքի չկայացումը, վարչապետը նշել է, որ չօտարելու նպատակ չունեն: «Հակառակը՝ նոր կառավարությունն ամեն ինչ անում է, որ այդ գործարքը կայանա, բայց կայանա ի շահ մեր պետության, մեր տնտեսության, և պահպանվեն օրենքի բոլոր կետերը: Անկեղծ ասած,
Փոփոխություններ ճանապարհային ոստիկանության կողմից արձանագրված տուգանքների չափերում. (Տեսանյութ)
ՀՀ Ոստիկանություն
Հոգեկան առողջության խնդիրները ուշադրության կենտրոնում են
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մասնակցել է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի գործադիր վարչության և խորհրդի համատեղ նիստին, որը վարում էր ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը: Մասնագիտական քննարկման առանցքում 2014 թվականի ապրիլի 14-ին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Հայաստանում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թթ. ռազմավարությունը» և դրա կատարումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին նախատեսվող գործողություններն
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ»
Հուլիսի 24-ին՝ ժամը 20:30-ին, Արարատյան Հայրապետական Թեմի Երիտասարդաց միություններն ԱՀԹ-ի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և տնօրինությամբ Ազատության հրապարակում կազմակերպել էին միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Թեմի երիտասարդները, երեխաները, հղի կանայք և տարեցները գետնին փռված քարտեզի վրա, որտեղ շրջանակների մեջ նշված էին 14 վիլայեթ, հայրենասիրական աշխույժ երգերի ներքո վառված մոմեր դրեցին՝
Ղարաբաղում ձերբակալված դիվերսանտների հարազատները դիմել են Պուտինին. АПА
Ղարաբաղում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի ընտանիքի անդամները նամակով դիմել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինին, փոխանցում է «ԱՊԱ»-ն: Խնդրագրի տակ ստորագրել են Ասկերովի կինը և նրա որդին, ինչպես նաև Գուլիևի կինը: Ադրբեջանական պետական մարմիններից հայտնել են, որ նամակում բարեկամները Ռուսաստանից խնդրել են ազատ արձակել դիվերսանտներին: Ռուսաստանի
Արգելվել է «ԴԻԼԻ» ՍՊԸ-ի «Մոցառելլա դիլի» պանրի արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հուլիսի 25-ի որոշումով արգելվել է «ԴԻԼԻ» ՍՊԸ-ի «Մոցառելլա դիլի» պանրի արտադրատեսակի արտադրությունը: «ԴԻԼԻ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում վերոնշյալ արտադրատեսակների արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ ԴԻԼԻ» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Մոցառելլա դիլի» պանրի արտադրատեսակի նմուշները, համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների
«Եթե Սերժ Սարգսյանն ուզում է մեր երկրում գոնե ապրել, ուրեմն պետք է շատ շուտ հրաժարական տա». Լյուդմիլա Սարգսյան
Չեմ ցանկանում վիրավորել Պարույր Հայրիկյանին, բայց կարծում եմ, նա չի, որ պիտի պահանջեր Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Ռուբեն Հակոբյան. «Իրավաբանի աշխատանքը պետք է գնահատեն իրավաբանները»
Վանաձորում ապրող փաստաբանը` տարվա իրավաբան:
Նոր մանրամասներ`գյումրեցի երկու մսավաճառների դանակահարությունից
Ինչպես տեղեկացրել ենք, գիշերը դանակահարելով սպանել էին Գյումրու Արցախ թաղամասի Աթարբեկյան փողոցի 177 տան բնակիչ Էդգար Ռուբիկի Անտիկյանին կամ Վռամենց Էդգարին, որը ժամը 2.30 սահմաններում մահացել էր Գյումրու բժշկական կենտրոնում: Վերջինս մսավաճառ էր, կանգնում էր կենտրոնական շուկայի Լաչինի միջանցք կոչվող հատվածում: Առավոտյան մեղակայանով ոստիկանության Կումայրի բաժին էր ներկայացել նրա հորաքրոջ թոռը` Շլդիկ Վաղոն, որը ժամանակին


















































