Օրվա լրահոսը
Վերջին զարգացումները` Գյումրու մանկավարժականի ռեկտորի եղբոր սպանության շուրջ
Երեկ հուղարկավորեցին Գյումրու մանկավարժականի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի օրերս սպանված եղբորը` 50-ամյա Հարություն Գրիգորյանին, որն, ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, վերջերս էր նշել իր ծննդյան տոնը: Թե որն էր դեմ-դիմաց ապրող 35-36-ամյա հարևանի կողմից նրան սպանելու պատճառը, արդեն իսկ հայտնի է` խանդը: Երեկ զոհին հուղարկավորելուց անմիջապես հետո Ախալքալաքից եկել ու մեղայականով ոստիկանություն է ներկայացել նրա հարևանը`
Ծաղկաձորյան հավաք «ՓԱՍՏԱՐԿ»-ի շրջանակներում
Հուլիսի 25-ից 27-ը Ծաղկաձորում շուրջ երեսուն երիտասարդներ մասնակցեցին «ՓԱՍՏԱՐԿ»-ի շրջանակներում տեղի ունեցած հավաքին: «ՓԱՍՏԱՐԿ»-ը ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ ծրագիր է, որն իրականացնում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը: Ծրագրի շրջանակներում երիտասարդները տարբեր փորձագետներից հավաքագրում են մեր երկրի արտաքին քաղաքականության տարբեր ուղղությունների վերաբերյալ հայանպաստ փաստարկներ և փորձում են ստեղծել հասանելի մեծ բազա: Ծաղկաձորյան հավաքի շրջանակներում տեղի ունեցավ
7 անձ խախտել է մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը
Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ամփոփել է 2014թ.-ի 2-րդ եռամսյակը: Մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքից զրկածների մեջ նշվում են 5 ռեկտորի, 1 ռեկտորի պաշտոնակատարի եւ պաշտպանության նախարարի անունները: Ռեկտորներից մեկը օտարերկրացի է:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ելույթ կունենա Չինաստանում
Որպես Ֆրեդերիկ Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային 9-րդ մրցույթի պաշտոնական նվագախումբ
Հայերի հետ Լոս Անջելեսի նախկին շերիֆի սերտ կապերը կասկածներ են հարուցել. azatutyun.am
Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) չի բացառում, որ միանգամից երեք պետությունների` Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչներ կարող էին փորձ կատարել կաշառելու Լոս Անջելեսի նախկին շերիֆ Լի Բաքային: Բաքան Լոս Անջելեսի օկրուգի ոստիկանության ղեկավարի ընտրովի պաշտոնը զբաղեցնում էր շուրջ 15 տարի` 1998 թվականից մինչև այս տարվա հունվարի 7-ը, երբ նա հայտարարեց իր վաղաժամ հրաժարականի մասին:
Իսլամի տասնյակ հազարավոր հետեւորդներ Մոսկվայում նամազ էին անում
Այսօր Իսլամի գլխավոր տոներից մեկն է՝ Ուրազա-բայրամը: Եվ Մոսկվայում տասնյակ հազարավոր մահմեդականներ եկել էին առավոտյան նամազի Խաղաղության պողոտայի մոտ: Հնչած քարոզն ընդդեմ համացանցի եւ Եվրոպայի էր: Մանրամասները եւ լուսանկարները՝ Իլյա Վառլամովի բլոգից
Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 28-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 29-31-ին և օգոստոսի 1-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 28-30-ին կնվազի 2-3 աստիճանով: Երևանում՝ 28-31-ին և օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մեր մայրաքաղաքի արձանները – 2
Անցած անգամ խոսեցինք մեր մայրաքաղաքի արձանների մասին` եզրակացնելով, որ մեր արձանների գեղարվեստական մակարդակի հարցը նույնքան կարևոր է, ինչքան այն հարցը, թե ում արձանն ենք մեր մայրաքաղաքում դնում: Իհարկե, ասվածի հետ կարող են շատերը չհամաձայնվել, բայց որ արձաններն ու հուշարձաններն իրենցից ինքնին պիտի գեղարվեստական արժեք ներկայացնեն, ոչ ոք չի կարող վիճարկել: Գաֆեսճյանի շնորհիվ Կասկադի շրջակայքում հայտնված
«Դեմ առ դեմ». Արտակ Զեյնալյան եւ Վահագն Մինասյան
Այսօր ժամը 17.00-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ զրույց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի եւ քաղաքացիական ակտիվիստ Վահագն Մինասյանի հետ: Թեման՝ Վարչական դատարանի որոշումն ընդդեմ ոստիկանության եւ հօգուտ քաղաքացիական ակտիվիստների: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը:
Արկադի Տեր–Թադեւոսյան. Եթե Լեւոն Հայրապետյանի հետ որեւէ բան պատահի, ապա Ռուսաստանը կարող է բախվել նոր «Մագնիտսկու գործի»
Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակը թույլ չի տալիս նրան երկար ժամանակ մնալ կալանքի տակ: Եթե կալանավորումը երկար տեւի, ապա նա կարող է պարզապես չլինել. Այս մասին, ըստ Artsakh Today մամլո կենտրոնի՝ հայտարարել է գեներալ – մայոր Արկադի Տեր – Թադեւոսյանը, մեկնաբանելով Լեւոն Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխության հարցը: «Հիվանդությունների այն փունջը, որն ունի Հայրապետյանը՝ ավելի քան
Պատահար Գրիգոր Լուսավորչի փողոցում
Հուլիսի 28-ին, ժամը 05.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում՝ քաղաքապետարանի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 54 ML 444 և «BYD» մակնիշի Տ 4137 պետհամարանիշերով ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «BYD»
«Ժառանգության» անդամին հավաքագրելու փորձի առնչությամբ նյութերը փոխանցվել են դատախազություն. «Հետք»
ԱԱԾ աշխատակից ներկայացող Վլադ Հակոբյանի՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանի հավաքագրման փորձի կապակցությամբ անցկացվել է ծառայողական հետաքննություն: Այս մասին տեղեկանում ենք Դանիել Իոաննիսյանի «Հետքում» հրապարակած հոդվածից, որտեղ նշված է, թե գրությամբ դիմել են ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին և ստացել պատասխան: Եվ գրությունը, եւ ստացված պատասխանները՝ լուսանկարում: Ըստ Դանիել Իոաննիսյանի՝ «Այսպիսով, ԱԱԾ անհայտ անվանմամբ մի
Լեւոն Հայրապետյանի վիճակը կտրուկ վատացել է
Asrtsakh today լրատվական կենտրոնը հայտնում է, որ նախօրեին՝ հուլիսի 26-ին, կտրուկ վատացել է հուլիսի 15-ին Մոսկվայում ձերբակալված գործարար եւ հասարակական գործիչ Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակը: Այդ մասին հայտնել է Լեւոն Հայրապետյանի ընկեր Արամայիս Օգանյանը՝ այդ մասին տեղեկանալով “Матросская тишина”-ի մեկուսարանի աշխատակցից: «Լեւոնը հոգեբանորեն ճնշված վիճակում է, եւ դա բացասական է անդրադառնում նրա ինքնագոյացության վրա»,- հայտնել
Արամ Աբրահամյան. «Ես հոսքագծի բանվորներից մեկն եմ»
Հարցազրույց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի հետ: – «Առավոտի» խմբագրի աշխատանքը ո՞վ, ե՞րբ եւ ինչպե՞ս է Ձեզ առաջարկել: – Դրա նախապատմությունը բավականին դրամատիկ էր: 94 թվականի հոկտեմբերի 19-ին տանս շքամուտքում ինձ վրա հարձակվեցին, վնասվածքներ պատճառեցին, եւ ես բավականին երկար ժամանակով հայտնվեցի հիվանդանոցում: Այնտեղ եկավ այն ժամանակվա ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը, ասաց, որ նոր թերթ
Իգնատ Մամյան. «Տեղս դեռ բաց է երամի մեջ»
Առավոտի» 20-ամյակի առիթով ներկայացնում ենք թերթի առաջին խմբագիր, երջանկահիշատակ Իգնատ Մամյանի բանաստեղծություններից: Երկնային աղերս … Եվ կռունկն ընկավ թևատարած: Եվ մեծ երամի հին օրենքով Ընկածի տեղը – վերքի պես բաց, Չի լրանալու ուրիշ մեկով: Ընկածի տեղը – իրենն է լոկ. Նա պիտի ահեղ համբերությամբ՝ Գոյի ձևերում փոխարկվելով, Դառնալով ծաղիկ, արցունք ու ամպ, Ներսում երկնքի սերը
Նրանք մեզ հետ են
Գենոֆիա Մարտիրոսյանը եւ Նաիրա Մամիկոնյանը թեեւ արդեն մեր կողքին չեն, բայց «Առավոտը» տարբեր առիթներով եւ առանց առիթի մշտապես հիշում է նրանց: Սրանից տասը տարի առաջ նրանք դեռ մեր կողքին էին եւ աշխատում էին «Առավոտում»: Հոբելյանական տարվա առթիվ՝ դեռ 2004-ին, նրանք «Առավոտի» տոնական համարում պատմել էին օրաթերթի հետ կապված իրենց ամենավառ հիշողությունները: Ներկայացնում ենք դրանք: Գենոֆիա
Համասը հրադադար է հայտարարել
Պաղեստինյան Համաս զինված շարժումը համաձայնվել է 24-ժամյա մարդասիրական հրադադար հայտարարել պատերազմական թատերաբեմ դարձած Գազայի հատվածում: Գրում է newsru.com-ը՝ վկաչակոչելով իսրայելական թերթերը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելը վերսկսում է ռազմական գործողությունները տեղանքում եւ հրաժարվում է հրադադար անելուց:
20 տարի «Առավոտում»
«Առավոտում» սերունդները ոչ թե հաջորդում են իրար, այլ միախառնվում ու ներդաշնակ են աշխատում՝ իրար հետ կիսվելով աշխատանքային փորձով ու նոր, թարմ մտահղացումներով: Օրաթերթն ունի «նորածին» լրագրողներ, որոնք դեռ նոր են սկսում իրենց ճանապարհը, իսկ նրանց կողքին ավագ սերունդն է՝ պատրաստ օգնել ու սատարել ամեն հարցում: Խմբագրությունում մինչ այսօր աշխատում են մարդիկ, որոնց օգնությամբ ու շնորհիվ
Աննա Իսրայելյան. «Այս աշխատանքը ստիպում է, որ մնացած ամեն ինչը ստորադասես իրեն»
Հոբելյանների առիթով ընդունված է միայն լավ բաներ ասել: Սակայն լրագրողի աշխատանքը ոչ միշտ է տոնական, ավելի ստույգ՝ գերազանցապես տոնական չէ: Այս աշխատանքն ամուր նյարդեր է պահանջում, քանի որ սթրեսներն ամեն քայլափոխի են՝ նյութի առնչությամբ հաշիվ պարզողներ, ոստիկանների հետ բախումներ, մարդկային ողբերգական ճակատագրեր եւ այլն: Սա՝ գրեթե ամենօրյա ռեժիմով: Իմ լրագրողական գործունեության ընթացքում եղել է շատ
Մելանյա Բարսեղյան. «Երբեք չգրել բաներ, որոնց համար կամաչեմ»
«Առավոտում» աշխատելու 15 տարիների ընթացքում բազմաթիվ հետաքրքիր տեղերում լինելու, բազմաթիվ հետաքրքիր մարդկանց հետ շփվելու առիթներ եմ ունեցել: Սակայն այսօր կուզեմ պատմել ոչ թե խիստ հիշարժան կամ շատ զվարճալի մի պատմություն, ինչպիսիք շատ են եղել այսքան տարիների ընթացքում, այլ մի փոքր ինքնախոստովանություն անել՝ իմ լրագրողական կյանքի ընթացքում ամոթալի մի դրվագի վերաբերյալ: Դեռ նոր-նոր էի թղթակցում «Առավոտին»,
Նելլի Գրիգորյան. «Առավոտում» գալիս են, աշխատում, հեռանում, բայց մնում են առավոտցի»
«Առավոտում» աշխատում եմ արդեն 14 տարի: Այդ տարիների ընթացքում բազում դրական եւ բացասական իրադարձություններ են տեղի ունեցել թե անձնական կյանքումս, թե աշխատանքային ոլորտում: Բոլոր իրադարձությունների արդյունքում, ամեն անգամ կրկին համոզվել եմ, որ «Առավոտը» զուտ աշխատավայր չէ: «Առավոտն» ընտանիք է, որտեղ քեզ ընդունում են այնպիսին, ինչպիսին կաս, սիրում են, ոգեւորում, օգնում, եթե դրա կարիքը կա, կողքիդ
Եվա Հակոբյան. «Առավոտում» անցկացրած ամեն օրս հիշողություն է»
2007 թվականից դարձա «Առավոտի» ընտանիքի անդամ: Առաջին անգամ հայտնվեցի մի կոլեկտիվում, որտեղ կոլեգաները հարազատներ էին: Տարիների ընթացքում վարպետացա «ճիշտ» լրագրության մեջ՝ հետեւելով խմբագրիս, «Առավոտի» ոճին ու կանոնակարգին: «Առավոտում» անցկացրած ամեն օրս հիշողություն է: Չափազանց հետաքրքիր էին անցնում մեր թռուցքաժողովները, որոնց ընթացքում գործնականը համեմելով հումորով՝ Արամ Աբրահամյանին զեկուցում էինք մեր հոդվածները: «Առավոտում» աշխատելուս սկզբնական շրջանում վարում
Գոհար Հակոբյան. «Ճիշտ լրագրության դպրոց եմ անցել այս լրատվամիջոցում»
Ուրախ եմ, որ 20 տարեկան «Առավոտ» օրաթերթի կենսագրության 14 տարիների մեջ ես էլ իմ բաժինն ունեմ, հպարտ եմ, որ այս յուրօրինակ ու գեղեցիկ թիմի անդամ եմ ու ճիշտ լրագրության դպրոց եմ անցել այս լրատվամիջոցում: Մեր գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանից սովորել ենք, որ բացի «Առավոտի» վարքականոնի դրույթներից, այլ՝ չգրված նորմերի էլ պետք է հետեւել՝ օրինակ, երբեք
Արեւ Բարսեղյան. «Պահանջում էր Պուտինի հեռախոսահամարը եւ հասցեն»
Իմ աշխատանքային 10 տարիների ընթացքում շատ ու շատ հետաքրքիր դեմքեր ու դեպքեր են հանդիպել հենց մեր խմբագրությունում՝ սկսած պապիկների եւ տատիկների հազարավոր ու երկարաձիգ պատմություններից, վերջացրած ինչ-որ կորցրած հասցեների ճշտմամբ, որոնց ես փորձում եմ ուշադիր եւ շատ համբերատար լսել մինչեւ վերջ, հետո փորձում օգնել՝ որ սենյակ գնան եւ որ լրագրողին դիմեն: Մի անգամ էլ պարոն
Ամի Չիչակյան. ինչպես հայտնվեցի «Առավոտում»
Մինչ «Առավոտ» գալը` ուսանողական տարիներիս` Մեսրոպ Հարությունյանի խմբագրությամբ «Ուսանողական թերթ» էինք վարում, որից հետո պարոն Հարությունյանը մի խումբ ուսանողներիս` փորձաշրջան անցկացնելու համար, ուղղորդեց «Առավոտ»: Շատ զարմացած էի, երբ առաջին անգամ եկա «Առավոտ», առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանի աշխատասենյակ մտնելուն պես նա հարցրեց` «Ամին դո՞ւ ես, չէ՞», հավանաբար ոչ ստանդարտ արտաքինիցս էր գուշակել, եւ մեկնեց մի
Ռուզան Մինասյան. «Ինձ «Առավոտում» մինչ օրս պահողը ստեղծագործական ազատությունն է»
«Առավոտ» օրաթերթ ես եկա 1998 թվականին, երբ փակվեց այն տարիների լավագույն թերթերից մեկը՝ «Լրագիրը», ուր աշխատում էի: Մինչ «Լրագիրը»՝ փակվել էր «Բանբեր» թերթը, եւ հոգեբանական առումով վստահ չէի, թե «Առավոտում» կաշխատեմ արդեն 16 տարուց ավելի: Լրատվամիջոցների դեմ ոտնձգություններն այդ տարիներին բավական շատ էին, անվերջ փակվում, բացվում էին թերթերը: Հիշում եմ, երբ մի օր եկա խմբագրություն,
Հռիփսիմե Ջեբեջյան. «Մեկ մտածեցի զանգեմ՝ ներողություն խնդրեմ, բայց էլ ի՞նչ»
Տարիներ առաջ մի շատ հայտնի քաղաքական գործչի խնդրեցի հարցազրույց տալ: Նա շատ հազվադեպ էր համաձայնում հարցազրույց տալ, ու երբ չմերժեց, ավելին՝ ուզեց գալ խմբագրություն, որ հանգիստ զրուցենք, ես երջանկությունից թռչկոտում էի: Լուրջ պատրաստվեցի, հարցերս նախապես գրեցի նոթատետրում, արխիվից հանեցի իր մասին ամեն ինչ: Մի խոսքով, ամեն ինչ, թվում էր, բարձր մակարդակով կազմակերպել էի: Բայց հարցազրույցի
Լուսինե Բուդաղյան. «Չէինք մտածել, որ մեր գործընկերն, իսկապես, լուրջ կընդուներ մեր ասածը»
«Առավոտ»-ն ունի մշտական հաճախորդներ, որոնք իրենց պարտքն են համարում թղթին հանձնած իրենց «փայլուն» գաղափարներով կիսվել «Առավոտի» լրագրողների հետ: Մի օր խմբագրություն եկավ մեր հաճախորդներից մեկը՝ ձեռքին հաստափոր մի տետր: Տիկինն ասաց, որ նոր բառեր է հորինել եւ խնդրեց, որ անպայման գլխավոր խմբագիրը կարդա եւ իր կարծիքը հայտնի այդ մասին: Տետրը ծայրից ծայր լցված էր անհասկանալի
Նելլի Բաբայան. «Մեր շեֆի սիրած «արյունոտ» նյութը հաստատ ապահովված էր»
Մի օր «Առավոտի» խմբագրություն էին եկել 2 հաստավիզ, սափրագլուխ, հավանաբար՝ «ախրաննիկներ»: Ուշ ժամ էր, 22.00-ն անց էր, խմբագրությունում ես եւ Նաիրա Մամիկոնյանն էինք. այս սափրագլուխ ու Նառայի ասած՝ հսկա տղամարդիկ իմ մի նյութի հետքերով էին եկել, բացել էին Նառայի սենյակի դուռն ու ագրեսիվ տոնով հարցրել՝ Նելլի Բաբայանը դո՞ւք եք: Նառան՝ հասկանալով, որ ինչ-որ խնդիր կա,
Նունե Արեւշատյան. «Իհարկե, կտամ դաբրո, բայց միայն լուրջ աշխատատեղեր ստեղծելու համար»
Մոտ 8 տարի առաջ Գյումրու բոլոր կենտրոնական փողոցները հեղեղվեցին խաղակրպակներով, որից բացառապես օգտվում էին երեխաները: Ծնողները բողոքում էին, որ թալան է սկսվել, չեն կարողանում իրենց երեխաների վրա, նրանք վարակվել են այդ խաղերով, հսկա հերթեր էին կրպակների մոտ, շատերը տներից զարդեր կամ հեռախոս էին գողանում, տանում էին կրպակ, գրավ դնում, որպեսզի շարունակեն շահումով խաղը: «Առավոտն» անդրադարձավ


















































