Օրվա լրահոսը

РИА Новости. ԱՄՆ-ը օգնել է տապալել օրինական ընտրված Յանուկովիչին. նախկին կոնգրեսական

Ուկրաինայի ժողովրդավարացման համար վերջին տասը տարիների ընթացքում ԱՄՆ-ը մոտ հինգ միլիարդ դոլար է ծախսել, սակայն իշխանության եկավ Յանուկովիչը, որը ձեռք չէր տալիս ո՛չ Ամերիկային, ո՛չ  Եվրոպային, «Ռաշա Թըդեյ»-ին ասել է ԱՄՆ նախկին կոնգրեսական Ռոն Պոլը: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «ԱՄՆ դեսպանատունն ու պետդեպարտամենտը հայտնել էին, որ վերջին տասը տարիների ընթացքում մոտ 5 միլիարդ դոլար են ծախսել

ESC Today. Արամ MP3-ը զղջում է «Եվրատեսիլի» «մորուքավոր կնոջը» վիրավորելու համար

Արամ MP3-ը ափսոսանք է հայտնել «Եվրատեսիլի» Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վուրստի մասին իր արած մեկնաբանությունների համար՝ պնդելով, որ կատակ է արել: «Եվրատեսիլի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում նա ասել է. «Բացի երգիչ լինելուց, ես նաև կատակերգու եմ: Հումորն ու երաժշտությունն իրարից անբաժանելի են: Վերջերս ես հումորով որոշ արտահայտություններ ինձ թույլ տվեցի, որոնք վիրավորեցին իմ սիրելի ընկերներին և

РИА Новости. ՌԴ ФСБ-ն պարզաբանել է, թե ինչ էր անում իրենց աշխատակիցը փետրվարին Կիևում

Ռուսաստանի Անվտանգության դաշնային (ФСБ) ծառայությունը պատասխանել է ուկրաինական կողմի կասկածներին, ըստ որի ռուս իրավապահները առնչություն ունեն փետրվարին Կիևում տեղի ունեցած դիպուկահարների գործողություններին: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ՌԴ ԱԴԾ-ից հայտնել են, որ իրենց աշխատակիցը՝ Սերգեյ Բեսեդան փետրվարի 20-21-ը գտնվել է Կիևում՝ պարզելու Ուկրաինայում ՌԴ դեսպանատան և այլ ռուսական հաստատություններին անհրաժեշտ ֆիզիկական պաշտպանության կարիքը: Առաջադրանք իրականացվում էր Ուկրաինայի

Պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

Meteo.am.Ապրիլի 5-ին, ժամը 20.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասում գտնվող «Արմենիա Ռոյալ» ռեստորանային համալիրում տեղադրված է պայթուցիկ սարք. անհրաժեշտ է սակրավորական խումբ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ-ի փրկարար ջոկատը և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը: Տարածքի զննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն

Հայ ըմբիշը այդպես շնորհավորեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, Օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի ծննդյան 50-ամյակը: Գյումրեցի հունահռոմեական ըմբիշ, 22-ամյա Արթուր Ալեքսանյանը քիչ առաջ Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակչում 5:0 հաշվով հաղթեց թուրք Սենկ Իլդեմին եւ երրորդ անգամ անընդմեջ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Մեր «Սպիտակ Արջը» Ֆինլանդիայում անցկացրած հինգ գոտեմարտերում վաստակեց 38 միավոր՝ մրցակիցներին

Տեղի ունեցավ հավաք-հանդիպում Բյուսելում

Այսօր՝ ապրիլի 5-ին, Բրյուսելի «Հայ տուն» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած «Հայոց   ցեղասպանության   100–րդ տարելիցին  նվիրված  միջոցառումները  համակարգող,  Եվրոպայում   գործող  տարածաշրջանային  հանձնախմբերի  ղեկավարների   և  ներկայացուցիչների» հավաք–հանդիպումը, որին Հայաստանի Հանրապետությունից մասնակցում էին ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի

ՖԻԼԱ-ում Ռաֆայել Մարտինետիի դրած արատավոր ավանդույթները շարունակվում են

Ինչպես երեւում է, ՖԻԼԱ-ի նախկին նախագահ Ռաֆայել Մարտինետիի օրոք ըմբշամարտում տեղ գտած կողմնակալ մրցավարության դրսեւորումները մինչեւ վերջ արմատախիլ չի արվել: Դա այսօր իր մաշկի վրա զգաց մեր 59 կգ քաշային, 18-ամյա Կարեն Ասլանյանը: Երրորդ տեղի համար գորգի տերերից Յանի Հաապամյակիի հետ եւ հաղթեց տուշեով (մաքուր հաղթանակ): Սակայն ֆինն ըմբիշի մարտավկաները բողոքարկեցին եւ միանգամայն անհասկանալի կերպով

Շարմազանովը՝ գեներալ Մանվելի վագրի մասին. «Ճաշակի հարց է»

Օրերս hetq.am-ը լուր հրապարակեց, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի Էջմիածնի տան հսկողությունը, բացի անվտանգության աշխատակիցներից, իրականացնում է նաեւ մի վագր:   Լրագրողի այցելության ժամանակ կենդանին կապված է եղել գեներալի տան դարպասի մոտ` ճաղավանդակներից ներս: Էջմիածինցիներն ասել են, որ գեներալը ոչ թե մեկ, այլ մի քանի վագր է պահում, որոնց հետ ժամանակ առ ժամանակ

Բարոյականության երկու մեկնակետ

/հատված «Զարհուրելի Եհովան» խոհագրությունից/ Վստահ եմ`  «Հին կտակարանի» «Ծննդոց» գրքից տեղյակ եք մեղքի մեջ թաղված Սոդոմի և Գոմորի ավերման մասին, որտեղից միայն Աբրահամի եղբորորդի Ղովտը փրկվեց երկու դստեր հետ, որովհետև հրեշտակներին տուն առնելով` պատսպարեց համաքաղաքացիների ոտնձգումից, սակայն ի՞նչ կերպ: Բարոյական ո՞ր արժեչափը գործադրեց հրեից աստված Եհովան մեկի` անմեղ, մյուսների մեղավոր լինելը որոշելիս: Դիմելով տունը պաշարածներին`

ՀԵՀ-ը նաեւ պահպանակներ է բաժանել ու իրազեկել

Aravot.am-ը  Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր- Հովակիմյանից հետաքրքրվեց արդյոք ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին իրազեկման միջոցառումներ կազմակերպվո՞ւմ են, մանավանդ ինքը նման երկարամյա փորձ ունի:  Մեր զրուցակցին հիշեցրինք, որ 2005-ին Երեւանի պետական կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի հետ Ռոսինիի «Սեւիլյան սափրիչ» օպերայի բեմադրության ժամանակ պահպանակներ էին բաժանել հանդիսատեսին՝ «ՁԻԱՀ-ը մե՛ր խնդիրն է» կարգախոսով: Պարոն Տեր-Հովակիմյանը հիշեցրեց, որ

Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Բրյուսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Ապրիլի 4-ին Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանատան սրահում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար տիկին Հրանուշ Հակոբյանի հանդիպումը Բրյուսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ողջույնի խոսքով հանդես եկավ Հրանուշ Հակոբյանը՝ ներկայացնելով ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ նախատեսվող միջոցառումները: Ելույթից հետո նախարարը պատասխանեց համայնքի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին: Հնչած հարցերը վերաբերում էին հայաբնակ

ՀԵՀ տնօրեն. «Դրամաշնորհ եւ թոշակ ստացողները միայն ՀՀԿ-ականներ չեն»

Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում այսօր  Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր- Հովակիմյանը խոսեց կառույցի նպատակներից եւ առաքելությունից, ասաց՝ հպարտ է, որ ՀԵՀ-ը իր նմանը չունի հանրապետությունում: Պարոն Տեր-Հովակիմյանը նշեց, որ ՀԵՀ-ի դահլիճները երիտասարդական նախաձեռնությունների տրամադրվում են անվճար: Ինչ վերաբերում է, Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնին, հավելեց, թե այստեղ 90 երիտասարդական ծրագիր են իրականացրել, 15000 երիտասարդ է այցելել Ծաղկաձորի

Պարաշյուտիստը զոհվել է աշխարհի ռեկորդ սահմանելու ժամանակ

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում խմբային պարաշյուտացատկի աշխարհի ռեկորդ սահմանելու փորձի ժամանակ, որում 222 պարաշյուտիստներ միաժամանակ ցատկել էին 5486 մետր բարձրությունից, գերմանուհի Դիանա Պերիսը զոհվել է: Բեռլինցի 46-ամյա էքստրեմալի հիմնական պարաշյուտը բացվել է ուշ՝ գետնին շատ մոտ, ինչի պատճառով պահեստային պարաշյուտը չի հասցրել գործել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

«Գոյություն չունի լավ կամ վատ հանդիսատես, նրան հասցնում են իր լավ կամ վատ վիճակին». ռեժիսոր

ֆիլմում նկարահանվել են Ջուսը, Գագիկ Շամշյանը և ուրիշներ

Ինչո՞ւ «Առավոտի» թղթակիցը բաժանվեց լրագրողների մեծ խմբից

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր Բերդի տարածաշրջան Ապրիլի 5-ի առավոտյան, ժամը 7-ն անց  50-ի սահմաններում  «Առավոտի» թղթակիցը  միացավ Երեւանից երկու միկրոավտոբուսով  ժամանած  լրագրողների խմբին, որը Իջեւան-Գանձաքար-Իծաքար-Նավուր-Բերդ ավտոճանապարհով մեկնեց Բերդ :  54 կմ  երկարությամբ  ճանապարհից շուրջ 45-ը խճապատ է, եւ  այդ հատվածը հաղթահարեցինք  մեկ ժամ 40 րոպեում:    «Մայիսյան կամուրջ» ռեստորանային համալիրից մինչեւ  Իջեւան քաղաք 14  կմ

«Բուհերի հաստիքացուցակը 60 %-ով պետք է կրճատվի». փոխնախարար

Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանի գնահատմամբ, երիտասարդների զբաղվածության խնդիրը այսօր ամենասրված հարցն է: Իրենց ուսումնասիրությունների համաձայն, Հայաստանում մարդկանց 37 % աշխատանք գտնելու խնդրի առջեւ է կանգնած: Համեմատության համար նա ներկայացրեց Ուկրաինայի գործազրկության ցուցանիշը՝ 51% եւ Վրաստանինը՝ 35 %: «Զբաղվածության խնդիրը տնտեսական վերելքի հետ է կապված: Որեւէ գործուն ծրագիր, որը կարող է ազդեցություն թողնել

Փաստաբանները մրցել են ոստիկանների հետ

Հայաստանի շախմատի ակադեմիայում այսօր՝ ապրիլի 5-ին, կազմակերպվել էր ընկերական մրցաշար ՀՀ փաստաբանների պալատի  և ՀՀ ոստիկանության միջև: Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի արտաքին կապերի գծով խորհրդական, պալատի մարզամշակութային ակումբի նախագահ Վրեժ Խաչիկյանը, ՀՀ շախմատի ակադեմիայի հիմնադիր նախագահ Սմբատ Լպուտյանը և ՀՀ Ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, ՙԴինամո՚ ՄՀԿ նախագահի

Նախարարությունը ցավակցում է

Մահացել է բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անատոմիայի ամբիոնի վարիչ, ախտաբանաանատոմիական ամբիոնի պրոֆեսոր, կլինիկական ախտաբանության մասնագիտացման ղեկավար, կլինիկական ախտաբանության լաբորատորիայի ղեկավար, պաթոհիստոլոգ, պաթոմորֆոլոգ Ալեքսանդր Սուրենի Կանայանը: ԱլեքսանդրԿանայանը 100-ից ավելի գիտական աշխատության հեղինակ է, տպագրվել է աշխարհի լավագույն պարբերականներում փորձը կիսելով արտասահմանյան գործընկերների հետ: Դերենիկ Դումանյանը և ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմը

«Ժողովուրդը պաշտոնյայի միս է սիրում». Փոխնախարարը՝ վարչապետի հրաժարականի մասին

Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը վստահեցնում է՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը նրա անձնական որոշումն ու նախաձեռնությունն էր: Փոխնախարարը վրդովվել է արդեն նախկին վարչապետին քննադատող լրատվությունից. «Մեդալն ունի երկու կողմ, սոցիալական ցանցերով հետեւում եմ, լավ էդ մարդը ոչ մի լավ բան չի արե՞լ: Ապշում ես, չի կարող ամբողջը վատ լինել, չի կարելի էդքան թույնով

Տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ

Նիստում քննարկվել է վարչապետի հրաժարականից հետո Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակը: Փոխնախագահներ Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը ներկայացրել են ոչ իշխանական քաղաքական ուժերի հետ բանակցությունների ընթացքը: Վարչությունը քննարկել է հնարավոր զարգացումները: Քննարկվել է նաև Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդական միության առաջիկա համագումարի նախապատրաստման ընթացքը: Հայ ազգային կոնգրես

«Պետք չէ ակնկալել Թուրքիայի կողմից ճնշում». քաղաքագետ

«Թուրքիան փորձում է  դառնալ Ուկրաինային փոխարինող մի երկիր»,- այսօր՝ ապրիլի 5-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Քաղաքագետի կանխատեսմամբ՝ այն հնարավոր դիրքերը, այն ազդեցությունը, որն այսօր Թուրքիան կորցնում է Սեւ ծովի ավազանում, նա փորձելու է կոմպենսացնել կա՛մ Մերձավոր Արեւելքում, կա՛մ Հարավային Կովկասում, սակայն Անկարայի համար ցանկալի է միառժամանակ երկու դաշտում էլ ակտիվանալ: Անդրադառնալով

Ճարտարապետական խորհրդի նիստ Մայր Աթոռում

 Ապրիլի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական խորհրդի նիստ նոր կազմով: Նիստին ներկա էր նաև Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Նիստի սկզբում Վեհափառ Հայրապետը, ողջունելով ճարտարապետական խորհրդի անդամներին, իր գնահատանքը բերեց նրանց պատրաստակամ և հանձնառու

Կարեն Զոհրաբյան. «Երբ թուրք եմ տեսնում, ավելի եմ ոգևորվում»

«Ես միշտ պայքարում եմ, որ Թուրքիայում ավելի շատ ելույթների հնարավորություն ունենամ, և դա ինձ հաջողվում է»,- ասում է դասական մեներգիչ, տենոր, բազմաթիվ միջազգային մրցույթների «Գրան պրի» մրցանակակիր Կարեն Զոհրաբյանը, որն այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում խոսեց մարտի 28-ից 31-ը Բուլղարիայի Սոֆիա քաղաքում անցկացված «ABANICO 2014» իսպանական երգի և պարի միջազգային մրցույթ-փառատոնի մասին, որտեղ երգիչը, ներկայացնելով

Բուենոս Այրեսի քաղաքային օրենսդիր մարմնի հայտարարությունը

Ապրիլի 4-ին Բուենոս Այրես քաղաքի օրենսդիր մարմինը միաձայն ընդունեց հայտարարություն` 2014թ. ապրիլի 24-ը` Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի օրը, որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանության օր» հիշատակելու վերաբերյալ: Նախաձեռնության հեղինակներն են քաղաքային օրենսդիր մարմնի պատգամավորներ Ռաքել Էռերոն, Վիրխինիա Գոնսալես Գասը և Պաբլո Պերեյրան: Օրենսդիր մարմինը նաև հաստատել է պատգամավոր Պաբլո Պերեյրայի մեկ այլ նախաձեռնություն, համաձայն որի գործադիր

Ծիծեռնավանքի հիմնադրումը նախքան զինադադարը խոսում է մեր հավատի մասին. վարչապետ

Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը ներկա գտնվեց Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք համայնքի հիմնադրման քսաներորդ տարեդարձի կապակցությամբ համայնքում կազմակերպված միջոցառմանը: Իր շնորհավորական խոսքում կառավարության ղեկավարն ընդգծեց այն հանգամանքը, որ մայիսին լրանում է զինադադարի կնքման քսաներորդ տարեդարձը, այնինչ այդ շրջանի գյուղերի վերաբնակեցումը սկսվել է նախքան զինադադարը: Դա նշանակում է, որ մենք ունեինք հույս ու հավատ, որ հաղթելու

«Դեմ եմ»-ը պահանջում է գործատուներից չստիպել իրենց աշխատողներին ընտրել ֆոնդ

«Յուրաքանչյուր օրենք, որ ընդունվում է, նախքան օրենք դառնալը՝ օրենքի նախագիծն անցնում է մի շարք իրավական փորձաքննություններ թե՛ նախագահի աշխատակազմում, թե՛ առավել եւս Արդարադատության նախարարությունում: Մենք հիմա պատասխանատվություն ենք պահանջում՝ որտե՞ղ է եղել Արդարադատության նախարարությունում իրավական փորձաքննություն իրականացնող բաժինը, որ նման թափթփված, փնթի, հակասահմանադրական նորմերով լի օրենքը հասել է Ազգային ժողով քիչ չէ, մի հատ էլ

Արթուր Ալեքսանյանը փայլուն հաղթանակներով մտավ եզրափակիչ

Հայաստանցի հունահռոմեական ըմբիշ, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում այսօր մեկնարկած Եվրոպայի առաջնությունում միմյանց հետեւից փայլուն հաղթանակներ տանելով մտավ եզրափակիչ: Գյումրեցի ըմբիշը բացահայտ առավելությունով միմյանց հետեւից պարտության մատնելով ուկրաինացի Վլադիմիր Վասիլեւին, խորվաթ Հոգաս Սինիցային, գերմանացի Ֆելիքս Ռադինգերին, կիսաեզրափակչում գոտեմարտեց նորվեգացի Մարտին Համլետ Նիելսենի հետ ու մրցավարները միավորների բացահայտ առավելության համար ժամանակից շուտ հաղթանակը

Հեպատիտ С-ով վարակվածների թիվն աճել է աշխարհում

Հայաստանի լյարդաբանական ասոցիացիայի նախագահ, լյարդաբան Հասմիկ Ղազինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  տեղեկացրեց, որ  աշխարհում վիրուսային հեպատիտներով վարակված մարդկանց թիվը հասել է 600 մլն- ի, որոնցից 400 մլն-ը վիրուսային հեպատիտ B- ով, իսկ 200 մլն-ը վիրուսային հեպատիտ  C-ով են վարակված: Լյարդաբանի խոսքով՝ աշխարհում ամեն 10-րդը վարակված է հեպատիտ B-ով եւ C-ով.  «Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես

Էլեն Գրիգորյանն առաջինն է «B» խմբում

Իսրայելում այսօր մեկնարկեցին ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները: Հայաստանի ծանրորդներից առաջինը մրցահարթակ մտավ 48 կգ քաշային Էլեն Գրիգորյանը: Հանդես գալով «B» խմբում՝ Էլենը պոկում վարժությունում ցույց տվեց 64 կգ արդյունք, հրումում՝ 85 կգ եւ երկամարտի 149 կիլոգրամով խմբում զբաղեցրեց առաջին տեղը: Երեկոյան պայքարի մեջ կներգրավվի տղամարդկանց մրցաշարի մեր առաջին մասնակիցը՝ 56 կգ քաշային Սմբատ

«Սահմանադրական դատարանը մեզ շատ ուժեղ զենք է տվել, որը պետք է օգտագործենք». «Դեմ եմ»

«Մենք դիմել էինք Սահմանադրական դատարան՝ վիճարկել կուտակային կենսաթոշակի մասին օրենքի մի շարք հոդվածներ, եւ որպես այդպիսին ՍԴ-ն տվել է այն գնահատականը, որը մենք ուզում էինք, մենք համոզված էինք, ուստի՝  մենք գնահատում ենք դրական, քանի որ Սահմանադրական դատարանը տվել է իր իրավական գնահատականը  վիճարկվող հոդվածներին»,- այսօր՝ ապրիլի 5-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց «Դեմ եմ» նախաձեռնության

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031