Օրվա լրահոսը

Արմեն Աղայան. «Պուտինն արեց ամեն բան, որպեսզի Եվրոպայում նորից սարսափեն ռուսական արջից»

Առանց կայսերական երազի կորում է Ռուսաստանի իմաստը

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը գնալով հետաքրքիր է դառնում

Ծաղկաձորի մարզաբազայում այսօր ավարտվում է ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2014 մրցույթի եզրափակիչ փուլի եւս երկու մրցաձեւ: Առավոտյան հերթում չորս տարիքային խմբերի մարզական ընտանիքները պայքարեցին ցատկ տեղից մրցաձեւում եւ որոշեցին բոլոր հաղթողներին եւ մրցանակակիրներին: Իսկ երեկոյան կտրվի խաղային փոխանցավազք 30 մետր մրցաձեւի մեկնարկը, որը նոր դիսցիպլին է մրցույթում եւ կազմակերպիչների ու մասնակիցների համոզմամբ

Եվս մեկ սիրիահայ իր գործը դրեց Հայրենիքում

Հուլիսի 22-ին Արամի 70 հասցեում բացվեց սիրիահայ գործարարներ Գևորգ և Աննա Իգնատոսյանների հագուստի մաքրման սրահը (https://www.verde.am): Բացման արարողությանը ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարը շնորհավորեց սիրիահայ երիտասարդ ընտանիքին հայրենիքում սեփական գործ սկսելու առիթով: Նա մասնավորապես ասաց. ՙ«Վստահ եմ, որ ձեր հիմնած «Վերդե» մաքրման սրահի կողմից մատուցվելու են բարձորակ ծառայություններ, քանի որ դուք հայրենիք

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը Վոլոդյա Ավետիսյանին 6 տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ

Դատապարտում ենք Արցախյան պատերազմի մասնակից, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին 6 տարվա ազատազրկման դատապարտելը «Ժառանգություն» կուսակցությունը գնահատում է որպես «վերեւից» իջեցված քաղաքական պատվերի շրջանակում հայրենի դատարանի իրականացրած հերթական հաշվեհարդար, որն ուղղված է արդարացի բողոքի գործողության եւ ազատ կամարտահայտության ժողովրդավարական սկզբունքի կոպիտ ոտնահարմանը: Հետխորհրդային տարածքում, մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում եւ Ռուսաստանի Դաշնությունում պարբերաբար շարունակվող նմանօրինակ բռնությունները չեկիստական գործելակերպին հարիր

Սկանդալ դատարանում. դատական նիստի ժամանակ ամբաստանյալը կտրել է երակները. «Փաստինֆո»

Բանդայի գործով ամբաստանյալ Դավիթ Գալստյանն այսօրվա դատական նիստում կտրել է երակները։ Պաշտպաններից ոմանք, ովքեր ավելի մոտ էին նստած ամբաստանյալին, նկատել են, որ ամբաստանյալի ձեռքից արյուն էր հոսում։ Դատարանն անմիջապես ընդմիջել է նիստը, բոլորին դուրս հրավիրել դատական նիստերի դահլիճից եւ շտապօգնություն հրավիրել դատարան։ Նյութի մանրամասները կարդացեք «Փաստինֆո»-ի կայքում

Բաբկեն Պիպոյան. «Էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով անտեսանելի թանկացումները շատանում են»

Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ էլեկտրաէներգիայի սակագնի տասը տոկոս բարձրացումը բոլոր զարգացած երկրներում առաջացնում է մեկից մեկուկես տոկոս սպառողական ապրանքների գնաճ

Սոս Գիմիշյանը ուրախ կլինի, որ Լեւոն Հայրապետյանը մեկ օր շուտ ազատվի

Սոս Գիմիշյանը կարծում է, որ վարչապետի արձագանքը մեղմ ասած լավը չէր

Բաբկեն Պիպոյան. «Պրոպագանդում են ներկրվող սննդամթերքը» (Տեսանյութ)

Բաբկեն Պիպոյանը վստահ է, որ Հայաստանում գոյություն չունի բուսական ծագման մթերքի անվտանգություն

Սոս Գիմիշյան. «Բարգավաճ Հայաստանը» այսքան տարիների ընթացքում լուրջ միտք չի ասել

Սոս Գիմիշյանը համարում է` «Բարգավաճ Հայաստանը» չի կարող լինել ընդդիմություն

Դաստիարակած լինելը՝ տրանսպորտից անվճար օգտվելու պարտադիր պայման

Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում փակցված է անվճար երթեւեկելու իրավունք ունեցող խմբերի ցանկը, որի կետերից մեկը վերաբերում է 10 եւ ավելի երեխաներ ունեցած «հերոսուհի մայրերին»: Հետաքրքիր է՝ տրանսպորտից օգտվելիս վարորդներն ինչպե՞ս են ստուգելու՝ «հերոսուհի մայրերն» իրենց երեխաներին դաստիարակե՞լ են, թե՞ ոչ: Լուսանկարը՝ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 22.07.2014

Սերգո Կարապետյանը խորհրդակցության էր հրավիրել պտուղ-բանջարեղենի վերամշակման ձեռնարկությունների ներկայացուցիչներին

Մթերման եռուն շրջանի նախօրյակին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր կրկին խորհրդակցության էր հրավիրել պտուղ-բանջարեղենի վերամշակման ձեռնարկությունների ներկայացուցիչներին` քննարկելու առկա խնդիրների լուծման ուղիները: Շնորհակալություն հայտնելով մասնակիցներին նախորդ տարվա մթերումների կազմակերպված ընթացքի համար, որի արդյունքում տարեվերջին մթերված բերքի դիմաց կուտակված պարտքեր գրեթե չկային, նախարարը նշեց, որ ընթացիկ տարում նույնպես վերամշակողներին լարված տարեշրջան է սպասվում: Մեծ են

«Մենք չենք ծնվել «Գազպրոմի» գերին դառնալու համար»

Ըստ Ռուբեն Մեհրաբյանի՝ այսօր նույնիսկ խոսելը «եվրասիական» հորջորջված վելիկոռուսական ֆորմատներին ՀՀ անդամակցության մասին արդեն իսկ տնաքանդություն է: – Մալայզիական ուղեւորատար ինքնաթիռի կործանումից հետո Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում: Ի՞նչ տեղի ունեցավ հուլիսի 17-ին եւ ինչո՞ւ: Մեր տարածաշրջանում ի՞նչ զարգացումներ կարող են տեղի ունենալ այդ ողբերգության հետեւանքով: – Մալայզիական «Բոինգի» կործանումով ռուս-ուկրաինական հակամարտությունը, Ռուսաստան-Արեւմուտք

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է մայրաքաղաքի «Ծարավաղբյուր» ջրահավաք կայանի հանդիսավոր բացմանը

Մայրաքաղաքը սնուցող ջրատարների և աղբյուրների վերակառուցման ծրագրի շրջանակում մի քանի ամիս տևած աշխատանքների արդյունքում թարմացվել և արդիականացվել է «Ծարավաղբյուր» ջրահավաք կայանը, որի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: 1963 թվականին կառուցված «Ծարավաղբյուր» ջրահավաք կառույցը՝ իր պոմպակայանով և քլորակայանով, մայրաքաղաքը սնուցող 10 աղբյուրներից մեկն է, և այս սանիտարական գոտում վերջին անգամ վերանորոգման աշխատանքներ

Թեղուտում ծառերը կտրում են, մասնատում ու կոճղերը թաղելով՝ հետքերը թաքցնում

«Եթե մինչեւ հիմա ապօրինի ծառահատումը մեր աչքի առաջ էր տեղի ունենում, սակայն հերքում էին, ապա հիմա այդ ապօրինությունը վարպետորեն է կատարվում. հատած ծառերը վերածելով կոճղերի՝ այնպես են թաղում հողի տակ, որոնց տեղն անգամ չի երեւում»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում այսպիսի մտահոգություն հայտնեց «Թեղուտի» հանքի աշխատակիցներից մեկը, որի անունը, հասկանալի պատճառներով, չենք հրապարակում: Մեր զրուցակիցը նաեւ

Ընկել է բեռնատարում բարձած խոտի դեզի վրայից

Հուլիսի 22-ին, ժամը 12.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ գոտկային հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդով իրենց մոտ է տեղափոխվել 1952 թ. ծնված Լյովա Բ.-ն և հայտնել, որ վնասվածքն ստացել է խոտի դեզից վայր ընկնելու հետևանքով: Ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքը ստացել է հուլիսի 19-ին, ժամը 10.40-ի սահմաններում, «Կալի հողեր» կոչվող հանդամասում «ԳԱԶ-66»

«Պատրաստ ենք համագործակցել և տրամադրել երեխաների պաշտպանության ոլորտում իրականացված մեր երկրի փորձն ու ծրագրերը». Ռումինիայի դեսպան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սորին Վասիլեին: Ողջունելով հյուրին և շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` պարոն Ասատրյանը ներկայացրեց սոցիալական պաշտպանության համակարգում, մասնավորապես երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները: «Հիմք ընդունելով երեխայի ընտանիքում ապրելու գաղափարը` իրագործվող միջոցառումներն ու աշխատանքները կապահովեն գործող հաստատություններում խնամվող երեխայի վերադարձը ընտանիք:

Երբ պետությունն է խաբում իր քաղաքացուն, սա արդեն վերջն է

2013 թվականին հոսանքը մոտ 27 տոկոսով թանկացավ: Այդ ժամանակ պետությունը ոչինչ չբացատրեց իր քաղաքացուն, եղավ միայն աբսուրդ հիմնավորում, թե թանկանում է գազը: Հիմա պարզվում է, որ գազն էլ չէր թանկանում, իսկ այդ գազի կարծեցյալ թանկացումն էլ հոսանքի գնի մեջ շատ քիչ ազդեցություն կարող էր ունենալ: Այլ հիմնավորում չկար, եւ հոսանքը թանկացավ 27 տոկոսով: Այդ ժամանակ

Չեմ հավատում

Չգիտեմ՝ այսքան հարցաշատ ամառ չեմ էլ հիշում: Պատասխանեք, խնդրեմ: Ինչո՞ւ ձերբակալեցին հայազգի գործարարին: Ինչո՞ւ մեզ չեն ընդունում Եվրամիություն: Արդյո՞ք դիվերսանտներ են մտել հայերի կողմից վերահսկվող տարածքները: Արդյո՞ք դերասանը, որի բուժման համար մարդիկ փող են հավաքել, այլ նպատակներով չի օգտագործել այդ գումարները: Ինչո՞ւ Բրազիլիան խայտառակ պարտություններ կրեց իր սեփական դաշտում: Էլ չեմ ասում Սիբիրում առաջացած սեւ

«Եթե Հայաստանն առաջնորդվի իր ներքին շահերով՝ միշտ կունենա բարենպաստ լուծումներ Ղարաբաղի հարցում». Սոս Գիմիշյան

Սոս Գիմիշյանը կարծում է՝ արդյունքի հասնելու համար պետք է ժողովրդի վստահությունը կրող իշխանություն եւ ճկուն քաղաքականություն

Օծվելու է Արարատի մարզի Նորաբաց գյուղի եկեղեցին

Հուլիսի 26-ին՝ ժամը 13:00-ին, Արարատյան Հայրապետական թեմի Արարատի մարզի Նորաբաց գյուղում ԱՀԹ-ի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ կօծվի նորակառույց եկեղեցու Սուրբ Սեղանը: Մասիսի Ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Աշոտ քահանա Սաֆարյանի ձեռամբ առաջին անգամ կմատուցվի Սուրբ Պատարագ: Հավարտ Ս. Պատարագի եկեղեցու բակում տեղի կունենա տոնական միջոցառում, և սիրո ճաշի սեղանին կմատուցվի

Մեր տիկնիկայինը «World Fest 2014» փառատոնից 4 մրցանակ է բերել

Ըստ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի, թատրոնը պահանջ ունի ոչ թե ուսուցիչների, այլ աշակերտների Երեւանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը 2015թ. կդառնա 80 տարեկան: Վերջին 15 տարիներին ռեժիսոր, թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի օրոք այս մշակութային օջախը մասնակցել է միջազգային ավելի քան 50 փառատոների՝ Հնդկաստանից մինչեւ ԱՄՆ: Եվ ամեն անգամ բարձր գնահատականի արժանանալով միջազգային

Ավելի քան 300 երեւանյան սելֆի Կիմ Կի Դուկի հետ

Հարավկորեացի աշխարհահռչակ ռեժիսորը չի մերժել որեւէ մեկին

6-ամյա Դանիելը դատարանի վճռով հնարավոր է՝ տարվա մեջ 9 ամիս չապրի հոր հետ

Դանիելի հայրը` Դավիթ Հակոբյանը, դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան 6-ամյա Դանիել Հակոբյանն արդեն երրորդ տարին է` ապրում է հոր` Դավիթ Հակոբյանի միանձնյա խնամքի ներքո: Դավթի կնոջ դավաճանությունից հետո նորաստեղծ ընտանիքի կյանքում շատ բան փոխվեց: Դավթի խոսքերով՝ դավաճանությունն ու երեխայի հանդեպ անտարբեր վերաբերմունքը, նրա ներկայությամբ խմելը, ծխելը իրեն ստիպեցին դիմել դատարան՝ երեխայի մորը ծնողական իրավունքից զրկելու

Երբ բլոգոլորտում են հոգեւորականները

Զրույց «Սարկավագագիրք» բլոգի հեղինակ տեր Հուսիկի հետ Սարկավագի բլոգը՝ «Սարկավագագիրքն» (sarkavagagirq.net) արդեն երկար ժամանակ է, ինչ բլոգասերների ուշադրության կենտրոնում է: Բլոգ-կայքում կարելի է գտնել հոգեւոր-եկեղեցական հոդվածներից մինչեւ սուրբգրային մեկնություններ, թարգմանություններ, առակներ, հոգեւոր-գեղարվեստական ստեղծագործություններ եւ էլի շատ ու շատ հետաքրքիր տեղեկություններ՝ հոգեւոր կյանքի վերաբերյալ: Բլոգի հեղինակ տեր Հուսիկ քահանա Սարգսյանը հաճախ է շփվում ընթերցողների հետ, որպես

PayPal-ը փողերը կդառնան Idram. «Ա1+»

PayPal-ի հաշվին եղած գումարն արդեն հնարավոր է կանխիկացնել կամ փոխարկել հայկական էլեկտրոնային դրամի՝ իդրամի: Այսօր այս մասին հայտարարեց «Իդրամ» ընկերության զարգացման բաժնի ղեկավար Նարեկ Վարդանյանը։ Նոր հնարավորությունները ընկերություն որոշել է կիրառել բազմաթիվ օգտատերերի խնդրանքով. «Այսօր ի ուրախություն մեզ բոլորիս մենք կարողացանք գործարկել նախադեպը չունեցող այս ծառայությունը։ Այն, ի դեպ շատ դյուր է»,- նշեց պարոն Վարդանյանը։

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին միացել են նաեւ հաշմանդամ ունեցող ընտանիքները

Այսօր Ծաղկաձորի մարզաբազայում մեկնարկեց ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2014» մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթի գլխավոր կազմակերպիչ եւ պատասխանատու, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանն «Առավոտին» ասաց. «Երեկ Ծաղկաձոր ժամանել են Հայաստանի 10 մարզերից, Երեւանից եւ Արցախից 144 ընտանիքներ, որոնք ներկայացնում են չորս տարիքային խմբեր եւ մրցելու են յոթ մարզաձեւերից: Դրանք այն ընտանիքներն

Հայաստանի ԱԳ նախարարը մասնակցեց Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը

Հուլիսի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցեց Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, հարևանության և ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Հանդիպմանը հանդես գալով ելույթով` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը ցանկանում է զարգացնել ԵՄ հետ գործընկերությունը՝ հիմնվելով վերջին տարիներին

Շառլ Ազնավուրը կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին՝ փոխել Հայրապետյանի հանդեպ խափանման միջոցը

Շառլ Ազնավուրը մտահոգություն է հայտնել գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի կալանավորման առիթով՝ կոչ անելով Ռուսաստանի իշխանություններին՝ փոխել Հայրապետյանի հանդեպ կիրառված խափանման միջոցը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը: Ազնավուրը, ով բազմիցս հանդիպել է Լևոն հայրապետյանին, մշտապես բարձր է գնահատել նրա գործունեությունն՝ ուղղված Արցախի և Հայաստանի զարգացմանը: Artsakh Today մամուլի կենտրոն  

Վարդան Ղուկասյանը՝ իր եղբորորդուն 17 տարով դատապարտելու մասին. երբ օրենքը միայն այս ազգանվան վրա է տարածվում, դա էլ լավ չէ. shamshyan.com

Բոլորս էլ կողմ ենք, որ նմանատիպ արարքները պետք է պատժվեն եւ զգան, որ օրենքը գերակայում է մեր երկրում: Երբ օրենքը միայն այս ազգանվան վրա է անդրադառնում, դա էլ լավ բան չի: Այս մասին shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով Շիրակի ընդհանուր իրավասության կողմից ի կատար ածված դատավճռին, որով Վարդան Ղուկասյանի

«ԱԺ-ն, առանց տուգանքների հարցը քննարկելու, չպետք է գնար արձակուրդ» (Տեսանյութ) 

Վարորդների պաշտպանը գտնում է, որ միանգամից ԴԱՀԿ-ով գանձելը բյուջեն լցնելու միջոց է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031