Լրահոս
Օրվա լրահոսը

Ճարտարապետական խորհրդի նիստ Մայր Աթոռում

Ապրիլ 05,2014 16:41

 Ապրիլի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական խորհրդի նիստ նոր կազմով: Նիստին ներկա էր նաև Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Նիստի սկզբում Վեհափառ Հայրապետը, ողջունելով ճարտարապետական խորհրդի անդամներին, իր գնահատանքը բերեց նրանց պատրաստակամ և հանձնառու աշխատանքի համար և հորդորեց նույն ոգով, հավատարիմ մնալով հայ ճարտարապետության ու եկեղեցաշինության լավագույն ավանդույթներին, շարունակել իրականացնել աշխատանքներըª ի պայծառություն Հայոց Եկեղեցու և ի վայելումն հայոց ազգի:

Այնուհետև Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետ Արա Վարդանյանը  Նորին Սրբությանը ներկայացրեց ճարտարապետական խորհրդի հիմնական կազմը: Խորհրդին անդամակցում ենª Ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր Նարեկ Սարգսյանը,  ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Հրաչ Պողոսյանը, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրենի տեղակալ, ճարտարապետության թեկնածու  Կորյուն Ղաֆադարյանը, «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի գլխավոր կոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու Հովհաննես Մեյրոյանը, ՀՀ նկարիչների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կարեն Աղամյանը, ՀՀ շինարարների միության նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր Գագիկ Գալստյանը, Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու Արա Վարդանյանը, Մայր Աթոռի շինարարական ծրագրերի իրականացման ենթաբաժնի տնօրեն, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի դոցենտ, ճարտարապետ Գրիգոր Նալբանդյանը:

Նորին Սրբության առաջարկությամբ և խորհրդի անդամների համաձայնությամբ Մայր Աթոռի ճարտարապետական խորհրդի ատենապետ ընտրվեց ճարտարապետ Նարեկ Սարգսյանը` փոխարինելով նախկին ատենապետ բարեհիշատակ Ջիմ Թորոսյանին:

Նիստի ընթացքում քննարկվեցին նաև Մայր Տաճարի վերանորոգմանն ու մասնակի ամրակայմանը, Վեհարանի շենքի ներքին հարդարմանն ու բարեկարգմանը, Մայր Աթոռի տարածքում մոմավառության սրահի և Սաղմոսավանքում հովվատան կառուցմանը վերաբերող հարցեր:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին                   

Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930